«Գահերի խաղը» հեռուստասերիալի կերպարների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ամերիկյան Գահերի խաղը հեռուստասերիալի կերպարները հիմնված են Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի հերոսների վրա։ Վիպաշարում նկարագրվում է ֆենտեզի ժանրի աշխարհ, որտեղ իշխանական տարբեր տների միջև տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ՝ Երկաթե գահը գրավելու համար։ Երկաթե գահի տիրակալը կիշխի նաև Վեստերոս մայրցամաքի ողջ տարածքի վրա։

Կերպարների հայտնման հերթականություն խմբագրել

     = Եթերաշրջանի գլխավոր հերոս
     = Եթերաշրջանի երկրորդական հերոս
     = Եթերաշրջանի հրավիրված դերասան
     = Երկրորդական դեր, որը մարմնավորվել է մեկ այլ դերասանի կամ դերասանուհու կողմից
     = Չի հայտնվել

Գլխավոր հերոսներ խմբագրել

Դերասան Կերպար Հայտնվելը եթերաշրջանում
1 2 3 4 5 6 7 8 Էպիզոդներ
Փիթեր Դինքլեյջ Թիրիոն Լաննիսթեր 9 10 9 8 10 8 7 [1] 61
Լինա Հիդի[1] Սերսեա Լաննիսթեր 10 9 8 9 8 8 6 [2] 58
Էմիլիա Կլարկ Դեյներիս Տարգարիեն 9 8 8 8 8 8 7 [3] 56
Կիտ Հարինգտոն Ջոն Սնոու 8 8 8 8 9 8 7 [4] 56
Սոֆի Թըրներ Սանսա Սթարք 9 7 8 7 9 7 7 [5] 54
Մեյսի Ուիլյամս Արյա Ստարկ 9 9 9 6 6 8 6 [6] 53
Նիկոլայ Կոստեր-Վալդաու Ջեյմե Լաննիսթեր 8 4 7 9 7 8 6 [7] 49
Իեն Գլեն Ջորահ Մորմոնտ 9 7 8 7 8 3 6 [8] 48
Ալֆի Ալեն Տեոն Գրեյջոյ 9 8 6 3 6 7 4 [9] 43
Ջոն Բրեդլի Սեմվելլ Թարլի 5 6 8 7 9 3 5 [10] 43
Էյդան Գիլեն Պետիր Բեյլիշ 8 7 4 5 6 4 7 41
Կոնլետ Հիլ Վարիս 7 6 5 6 4 7 6 [11] 41
Գվենդոլին Քրիսթի Բրիենա Տարտ 7 7 7 6 5 5 [12] 37
Լիամ Քանինգեմ Դավոս Սիվորտ 6 4 4 7 8 7 [13] 36
Այզեք Հեմփսթեդ Ռայթ Բրեն Ստարկ 8 7 6 4 5 5 [14] 35
Նատալի Էմանուել Միսանդեա 8 7 7 7 5 [15] 34
Ռորի Մաքքեն Սանդոր Կլիգան 8 5 8 6 2 4 [16] 33
Ջերոմ Ֆլին Բրոն Սևջրային 5 7 4 4 6 3 4 33
Քարիս Վան Հաուտեն Մելիսանդրա 4 6 3 6 7 2 28
Քրիստոֆեր Հիվյու Տորմունդ Հսկայամահ 7 5 5 7 4 [17] 28
Չարլզ Դենս Թայվին Լաննիսթեր 4 7 8 7 1 27
Ջեք Գլիսոն Ջոֆրի Բարատեոն 10 6 7 3 26
Նատալի Դորմեր Մարգերի Տիրել 4 6 6 5 5 26
Միշել Ֆեիրլի Քեյթլին Ստարկ 9 8 8 25
Սթիվեն Դիլեյն Ստանիս Բարատեոն 7 5 4 8 24
Հանա Մյուրեյ Լիլի 3 6 3 6 3 3 [18] 24
Դին Չարլզ Չեպմեն[2] Տոմեն Բարատեոն 4 4 5 5 6 24
Ռիչարդ Մեդլեն Ռոբ Ստարկ 8 6 7 21
Միխիլ Հյոյսման[3] Դաարիո Նահարիս 3 5 7 6 [19] 21
Սիբել Կեկիլի Շայա 2 8 6 4 20
Իվան Ռեոն Ռամսի Բոլտոն 6 3 6 5 20
Ջո Դեմփսի Ջենդրի 2 7 8 2 [18] 19
Մայքլ Մաքելհաթոն Ռուսե Բոլտոն 4 7 2 4 2 19
Թոմ Վլաշիխա[4] Յակեն Խգար 1 6 6 5 18
Ռոուզ Լեսլի Իգրիտ 4 8 5 17
Շոն Բին[5] Էդարդ Ստարկ 10 5 1 16
Ինդիրա Վարմա Էլարիա Սենդ 4 5 2 2 [20] 13
Ջեյմս Կոսմո Ջիոր Մորմոնտ 5 3 4 12
Ջոնաթան Փրայս Ձերդ Ճնճղուկափայլություն 5 7 12
Ունա Չապլին Տալիսա Ստարկ 5 6 11
Ջեյսոն Մոմոա Կխալ Դրոգո 9 1 10
Մարկ Էդի Ռոբերտ Բարատեոն 7 7
Հարրի Լլոյդ Վիզերիս Տարգարիեն 5 5
Սերիաների ընդհանուր քանակ 10 10 10 10 10 10 7 6 73
Գլխավոր հերոսների ընդհանուր քանակ 18 25 28 27 28 29 23 23 43

^ 1. Հինգերորդ եթերաշրջանում երիտասարդ Սերսեա Լաննիսթերի դերը մարմնավորել է Նել Ուիլյամսը։
^ 2. Առաջին և երկրորդ եթերաշրջաններում Տոմեն Բարատեոնի դերը մարմնավորել է Քալլում Ուորրին։ Դին Չարլզ Չեպմենը երրորդ եթերաշրջանում մարմնավորել է Մարտին Լաննիսթերի դերը։
^ 3. Երրորդ եթերաշրջանում Դաարիո Նահարիսի դերը մարմնավորել է Էդ Սքրեյնը։
^ 4. Առաջին եթերաշրջանում Յակեն Խգարի դերը մարմնավորել է անհայտ մի ստատիստ։
^ 5. Առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիայում Շոն Բինի անունը նշված է հեռուստասերիալի սկսման հոլովակում, չնայած դերասանը չի հայտնվել սերիայում (չնայած նրա կերպարը օգտագործվել է)։ Վեցերորդ եթերաշրջանում մանուկ Նեդ Ստարկի դերը մարմնավորել է Սեբաստիան Քրոֆթը, իսկ երիտասարդ տարիքում՝ Ռոբերտ Արամայոն։ Վեցերորդ եթերաշրջանի վեցերորդ սերիայում Ռոբերտ Արամայոյի անունը նշվում է տիտրերում, քանի որ սերիայում կա կադր, որի ամբողջական տարբերակը երևում է վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայում։

Երկրորդական հերոսներ խմբագրել

Հետևյալ կերպարները հայտնվել կամ կարող են հայտնվել տաս և ավելի էպիզոդներում՝ մնալով երկրորդական կերպարներ։ Ստորև ներկայացված ցանկում ներառված են նաև հրավիրված դերասանները, ում անունները տիտրերում հայտնվում են առանձին ցանկում՝ դուրս մնալով հիմնական դերասանական կազմի ցանկից։

Դերասան Կերպար Հայտնվելը եթերաշրջանում
1 2 3 4 5 6 7 8 Էպիզոդներ
Ջուլիան Գլովեր Մեծն մեյստեր Պիցել 8 5 3 6 5 4 31
Բեն Քրոմփթոն Էդիսոն Տոլեթ 5 4 7 8 5 1 [21] 30
Դենիել Պորտման Պոդրիկ Պեյն 4 5 7 6 5 3 [22] 30
Ջեյքոբ Անդերսոն Մոխրագույն Որդ 5 7 5 7 4 [17] 28
Յեն Մաքելհիննի Բարիստան Սելմի 6 8 7 4 25
Քրիստիան Ներն[6] Ուիլիս / Հոդոր 5 7 5 4 2 23
Մարկ Սթենլի Գրեն 6 5 4 7 22
Ֆինն Ջոնս Լորաս Տիրել 1 5 5 3 4 2 20
Օուեն Թիլ Ալիսեր Տորն 4 5 7 3 19
Անտոր Լեսսեր Քվիբերն 4 2 5 3 5 19
Հաֆտոր Բյորնսոն[7] Գրիգոր Կլիգան / Ռոբերտ Սթրոնգ 2 3 3 1 6 4 [23] 19
Դայանա Ռիգ Օլենա Տիրել 5 4 2 5 2 18
Յեն Բիթթի Մերին Տրանտ 2 3 3 4 6 18
Բրենոք Օ’Քոննոր Օլի 5 9 3 17
Յուջին Սայմոն Լանսել Լաննիսթեր 5 3 5 3 16
Նատալիա Տենա Օշա 4 6 4 2 16
Էլլի Քենդրիք Միրա Ռիդ 5 4 4 3 [24] 16
Դոմինիկ Քարթեր Յանոս Սլինտ 4 2 6 3 15
Դոնալդ Սամփթեր Մեյստեր Լյուվին 7 7 14
Արտ Պարկինսոն Ռիկոն Ստարկ 3 5 4 2 14
Բրայան Ֆորչուն Օթել Յարվիք 2 3 6 3 14
Էսմե Բիանկո Ռոս 5 5 4 14
Ջեմա Ուիլան Յարա Գրեյջոյ 4 1 1 6 2 [9] 14
Ռոն Դոնահի[8] Ռոդրիկ Կասել 9 3 2 14
Նել Թայգեր Ֆրի[9] Միրցելա Բարատեոն 4 4 5 1 14
Ջոզեֆ Ալթին Պիպար 6 1 6 13
Ամրիտա Աշարիա Իրի 8 5 13
Ռոջեր Էշթոն Գրիֆիթս Մեյս Տիրել 4 5 4 13
Բեն Հոուքի Կարկանդակ 1 7 2 1 1 12
Յեն Գելդեր Կիվան 3 1 3 5 12
Լյուք Բարնս Ռաստ 6 4 2 12
Փիթեր Վոն Մեյստեր Էյմոն 3 1 4 3 11
Ռոքսաննա Մակկի Դորեա 6 5 11
Ֆեյ Մարսեյ Թափառաշրջիկ 4 7 11
Տառա Ֆիցջերալդ[10] Սելիսա Բարատեոն 1 1 3 6 11
Փոլ Քեյ Տորոս Միրացի 6 1 3 10
Քերրի Ինգրամ Շիրեն Բարատեոն 2 3 5 10
Թոմաս Սանգստեր Ժոյեն Ռիդ 6 4 10
Մայքլ Կոնդրոն Բոուեն Մարշ 7 3 10
Ռիչարդ Դորմեր[11] Բերիկ Դոնդարիոն 1 4 1 4 [25] 10
Ռուպերտ Վանսիտարթ Յոն Ռոյս 1 1 2 5 [15] 9
Լինո Ֆասիոլ Ռոբին Արրեն 3 3 1 1 8
Տոբայաս Մենզիս Էդմուր Տալլի 5 3 8
Ռիչարդ Ռայքրոֆթ Մեյստեր Վոլկան 2 6 8
Պեդրո Պասկալ Օբերին Մարտել 7 7
Վլադիմիր Ֆուրդիկ[12] Գիշերվա թագավոր 1 1 1 4 [26] 7
Պիլու Ասբեկ Էուրոն Գրեյջոյ 2 4 [27] 6
Քիարան Հայնդս Մանս Հարձակվող 3 1 1 5
Ջիմ Բրոդբենտ Արքիմեյստեր Էբրոզ 4 4
Մաքս ֆոն Սյուդով[13] Երեքաչքանի ագռավ 1 3 4
Ռոյ Դոտրիս Գալլին 2 2
Յան Մակշեյն Ռեյ 1 1
Սերիաների ընդհանուր քանակ 10 10 10 10 10 10 7 6 67

^ 1. Վեցերորդ եթերաշրջանում Ուիլիսի (երիտասարդ Հոդոր) դերը մարմնավորել է Սեմ Քոուլմանը։
^ 2. Առաջին եթերաշրջանում Գրիգոր Կլիգանի դերը մարմնավորել է Քոնան Սթիվենսը, իսկ երկրորդ եթերաշրջանում՝ Յեն Ուայթը։
^ 3. Վեցերորդ եթերաշրջանում երիտասարդ Ռոդրիկ Քասելի դերը մարմնավորել է Ֆերգյուս Լիթեմը։
^ 4. Առաջին և երկրորդ եթերաշրջաններում Միրցելա Բարատեոնի դերը մարմնավորել է Էյմի Ռիչարդսոնը։
^ 5. Երկրորդ եթերաշրջանում Սելիսա Բարատեոնի էպիզոդիկ դերը մարմնավորել է Սառա Մաքքիվերը։
^ 6. Առաջին եթերաշրջանում Բերիկա Դոնդարիոնի դերը մարմնավորել է Դեյվիդ Մայքլ Սքոթը։
^ 7. Չորրորդ և հինգերորդ եթերաշրջաննեչում Գիշերվա թագավորի դերը մարմնավորել է Ռիչարդ Բրեյքը։
^ 8. Չորրորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայում Երեքաչքանի ագռավի էպիզոդիկ դերը մարմնավորել է Ստրուան Ռոջերը, ով նաև ձայնակցել է Երեքաչքանի ագռավին չորրորդ եթերաշրջանի երկրորդ սերիայում։ Այդուհանդերձ, սերիայի ընթացքում նա չի հայտնվում իսկ անունը չի գրվում տիտրերի մեջ։

«Լեգենդա» խմբագրել

     Արրենների տուն      Բարատեոնների տուն      Բոլտոնների տուն      Ֆրեյների տուն

     Գրեյջոյների տուն      Լաննիսթերների տուն      Մարտելների տուն      Ստարկների տուն

     Տարգարիենների տուն      Տալլիների տուն      Տիրելների տուն      Գիշերային պահակախումբ

     Էսսոսի մարդիկ      Վեստերոսի մարդիկ      Թագավորական արքունիք      Պատից այն կողմի բնակիչներ

Հիմնական կազմ խմբագրել

Հայերեն Անգլերեն Դերասան Գլխավոր դեր եթերաշրջանում Երկրորդական դեր եթերաշրջանում Էպիզոդների քանակ
Թիրիոն Լաննիսթեր Tyrion Lannister Փիթեր Դինքլեյջ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 61
 
Փիթեր Դինքլեյջ
Լորդ Թայվին Լաննիսթերի կրտսեր որդին, Սերսեայի և Ջեյմիի եղբայրը, թզուկ։ Ծնվել է սարսափելի ձմռան կեսերին։ Նրա ծննդյան հետ կապված տարածվել են բազմաթիվ շշուկներ և բամբասանքներ։ Համարվում էր, որ թզուկի ծնունդը ամենասարսափելի բանն է, որ կարող է լինել Վեստերոսի ընտանիքներում։ Բացի այդ, Տիրիոնի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, ինչի համար էլ միշտ մեղադրվում է հարազատների կողմից։ Չնայած որ Տիրիոնը աչքի չի ընկնում իր հասակով և ուժով, նա շատ խելացի է, խորամանկ և հաճախ օգտվում է այն հանգամանքից, որ իր հարազատները թերագնահատում են իրեն։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում հոր հրամանով ժամանել է Թագավորական նավահանգիստ, որտեղ ստանձնել է թագավորի աջ ձեռքի պաշտոնը։ Մի քանի անգամ պաշտպանել է Սանսային՝ Ջոֆրի թագավորի ծաղրուծանակից։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Սևջրյայի ճակատամարտին։ Երրորդ եթերաշրջանի սկզբում, որպես պարգևատրություն, լորդ Թայվինից պահանջել է «Կաստերլի ժայռը» (Լաննիսթերների հայրական տունը), սակայն ստացել է կտրուկ մերժում։ Երրորդ եթերաշրջանի ութերորդ սերիայում Թայվինը Տիրիոնին ստիպողաբար ամուսնացրել է Սանսա Սթարքի հետ, սակայն Տիրիոնը հրաժարվել է սեռական հարաբերություն ունենա նրա հետ, քանի դեռ Սանսան չի խնդրի իրեն։ Տիրիոնը գնացել է այդ քայլին, քանի որ գիտեր, որ Սանսան նույնպես ստիպողաբար էր ամուսնացել։ Նշանակվել է մետաղադրամների կառավարչի պաշտոնում։ Մեղադրվել է Ջոֆրիին թունավորելու մեջ և բանտ է նետվել։ Դատի ժամանակ մեղադրել է Թագավորական նավահանգստի բնակիչներին՝ Սևջրյայի ճակատամարտում իր ունեցած ահռելի ներդրումը ուրանալու մեջ և պահանջել է մենամարտի միջոցով դատի իրականացում։ Նրա փոխարեն կռվելու պահանջ է ներկայացրել Օբերին Մարտելը, ով տենչում էր մարտնչել Գրիգոր Կլիգանի հետ (Լեռ), քանի որ վերջինս սպանել էր իր քրոջը։ Օբերինը իր մեղքով պարտվում է կռվում, իսկ Տիրիոնին դատապարտում են մահվան։ Գլխատմանը նախորդող գիշերը Ջեյմին ազատում է եղբորը։ Տիրիոնը փախուստից առաջ սպանում է հորը՝ Թայվինին և նախկին սիրուհուն՝ Շայային, ում գտել էր հոր ննջասենյակում։ Վարիսի հետ միասին նրան մեկնում են Ազատ քաղաքներ։ Պենտոսում Վարիսին հաջողվում է համոզել նրան՝ մեկնել միասին Միերին, որտեղ գտնվում էր Դեյներիս Տարգարիենը և օգնել նրան՝ վերադարձնելու Երկաթե գահը։ Վոլանտիսում գերի է վերցվել Ջորախ Մորմոնտի կողմից, նրա հետ միասին գերի է ընկել Մալկոյի ստրկավաճառների մոտ և վաճառվել Յունկայի ստրկավաճառության շուկայում։ Միերինի մարտադաշտում ներկայացվել է Դեյներիս Տարգարիենին, այնուհետև դարձել նրա խորհրդականը։ Վեցերորդ եթերաշրջանի տասներորդ սերիայում Դեյներիսից ստացել է աջ ձեռքի պաշտոնը և նրա հետ մեկնել՝ գրավելու Վեստերոսը։
Սերսեա Լաննիսթեր Cersei Lannister Լինա Հիդի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 58
 
Լինա Հիդի
Լորդ Թայվինի դուստրը, Տիրիոնի քույրը և Ջեյմիի երկվորյակ քույրը։ Բոլորին, ովքեր Լաննիսթերների տան ներկայացուցիչ չեն, համարում է իր թշնամիները։ Մանուկ տարիքում կախարդուհի Մեյեգան անիծել է նրան՝ ասելով, որ նա կդառնա թագուհի և կտեսնի իր երեք երեխաների մահը։ Ամուսնացել է Ռոբերտ Բարատեոնի հետ՝ դառնալով Վեստերոսի նոր թագուհին, երբ Ռոբերտը տապալել է Տարգարիենների դինաստիան։ Գաղտնի սեռական կապ ունի Ջեյմիի հետ։ Սերսեայի բոլոր երեխաների հայրը Ջեյմին է։ Ինտիմ հարաբերություններ է ունեցել նաև զարմիկի՝ Լանսել Լաննիսթերի հետ։ Սերսեայի հրամանով Ռոբերտ թագավորին՝ որսի ժամանակ, տվել են չափազանց թունդ գինի, որից էլ նա կորցրել է զգոնությունը և մահացու վիրավորում ստացել վայրի խոզի սրունքների հարվածից։ Ամուսնու մահից հետո կազմակերպել է հեղաշրջում՝ հօգուտ որդու՝ Ջոֆրիի։ Արդյունքում, Սերսեան դարձել է ռեգենտ թագուհի։ Համոզել է Սանսային նամակ գրել Ռոբին և մնացած Ստարկներին՝ հավատարմություն հայտնել Յոթ թագավորությունների նոր տիրակալին։ Սևջրյայի ճակատամարտի ժամանակ գրեթե թունավորել էր իրեն և Տոմենին։ Դեմ է արտահայտվել իր և Լորաս Տիրելի ամուսնությանը, որը կազմակերպել էր Թայվին Լաննիսթերը՝ սպառնալով հանրայնորեն հաստատել իր և Ջեյմիի սեռական կապը։ Հինգերորդ եթերաշրջանում վերակենդանացրել է Սուրբ բանակը՝ կրոնական մոլագարների աղանդ, որը ղեկավարում էր Ձերդ Ճնճղուկափայլությունը։ Վերջինիս հրամանով Սերսեան ձերբակալվել է, նետվել խուց և դատապարտվել ստորացուցիչ պատժի՝ մեղքերի թողության համար։ Պատիժը ենթադրում էր մերկ քայլել Թագավորական նավահանգստի բոլոր փողոցներով։ Նա Բեյլորի տաճարում պետք է կանգներ 7-ի դատավորների առջև, սակայն վայրի կրակի օգնությամբ պայթեցրել է տաճարը՝ վերացնելով բոլոր ճնճղուկներին և Տիրելների տան կրստեր ներկայացուցիչներին։ Որդու՝ Տոմենի ինքնասպանությունից հետո դարձել է Յոթ թագավորությունների նոր տիրակալը։ Ձևականորեն, Ջոն Սնոուին և Դեյներիսին խոստացել է իր օգնությունը՝ Մեռյալների բանակի դեմ կռվի ժամանակ։ Հայգարդենից գրավված ոսկու հաշվի Երկաթե բանկին վճարելով իր բոլոր պարտքերը՝ վարձել է Ոսկե սրերի բանակը։
Դեներիս Տարգարիեն Daenerys Targaryen Էմիլիա Քլարկ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 56
 
Էմիլիա Քլարկ
Էյրիս II-ի կրստեր զավակը։ «Փախուստի մեջ գտնվող արքայադուստր», «Վիշապների մայր»։ Ստացել է նաև «Փոթորկածին» մականունը, քանի որ նրան ծննդյան գիշերը ծովում ուժեղ փոթորիկ է եղել, որը ոչնչացրել է Տարգարիենների նավատորմը։ Մինչ Ստանիս Բարատեոնի կողմից Վիշապի քարի գրավումը՝ եղբոր՝ Վիզերիսի հետ փախել է Ազատ քաղաքներ, ապաստան է գտել Պենտոսում՝ մագիստրոս Իլլիրիո Մոպատիսի մոտ։ Վիզերիսը Դեյներիսին ամուսնության է տվել կխալ Դրոգոյին։ Դարձել է դոթրակիացիների կխալիսին (թագուհին)։ Մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել, որոնց մի մասը կազմակերպվել էին Ռոբերտ Բարատեոնի հրամանով։ Նրա հավատարիմ ենթական եղել է Ջորախ Մորմոնտը։ Հարձակումներից մեկի ժամանակ փրկել է լհազարանցի վհուկներից մեկին։ Վերջինս հետագայում վրեժխնդիր է եղել Դեյներիսից՝ փաստացի սպանելով և Դրոգոյին, և Դեյներիս չծնված որդուն։ Հարսանեկան արարողության ժամանակ ստացել է նվեր՝ վիշապի երեք քարացած ձվեր, որոնք դրել է ամուսնու դիակիզման խարույկի մեջ։ Արդյունքում, ձվերից երեք վիշապներ են դուրս եկել։ Կարմիր անապատում երկարատև դեգերումներից հետո, Դրոգոյի կխալասարում (քարավանում) մնացած մարդկանց հետ ապաստան է գտել Կվարտայում, որտեղ դարձել է պետական հեղափոխության ականատես։ Աստապորում ձեռք բերելով Անթերիների բանակը՝ պատերազմ է սկսել ստրկավաճառների դեմ։ Գրավել է Յունկայը։ Նախկին ստրուկները նրան անվանել են «Միսա», որը վալիրիերենից թարգմանած նշանակում է «մայր»։ Դարձել է Միերինի թագուհին, որտեղ պատերազմ է վարել «Գարպիի երեխաներ» աղանդավորական շարժման դեմ։ Հինգերորդ եթերաշրջանում Միերինի մարտական հրապարակում տեսել է իր կողմից արտաքսված Ջորախին, ով որպես մեղքերի թողություն, նրան համար բերել էր Տիրիոն Լաննիսթերին։ Վերջինիս Դեյներիսը նշանակում է իր խորհրդական։ Վեցերորդ եթերաշրջանի սկզբում հանդիպել է կխալ Մորոյին, ով ցանկանում էր նրան ուղարկել Վեյս Դոթրակ։ Այստեղ էին ապրում նախկին կխալիսիները։ Հրդեհ է կազմակերպել սուրբ վրանում, որտեղ բոլոր կխալները կենդանի այրվել են, իսկ Դեյներիսը մնացել է անվնաս։ Բաժանվել է Ջորախից՝ հրամայելով բուժվել քարացման հիվանդությունից։ Գլխավորելով դոթրակիացիների բանակը՝ արշավել է Միերին, որտեղ ոչնչացրել է ստրկավաճառների նավատորմը։ Թողնելով Միերինը իր սիրեկան Դաարիո Նահարիսի ղեկավարմանը՝ մեկնել է գրավելու Վեստերոսը։ Յոթերորդ եթերաշրջանի սկզբում ժամանել է Վիշապի քար, որտեղ խորհրդակցություն է անցկացրել իր նոր դաշնակիցների հետ։ Հանդիպել է Ջոն Սնոուի հետ՝ խոստոնալով օգնել Մեռյալների բանակի դեմ կռվի ժամանակ, եթե նա ծնկի իջնի իր առջև։ Օգնության է եկել Ջոն Սնոուին՝ Պատից այն կողմ կատարած արշավանքի ժամանակ։ Հետագայում նրանց միջև սեռական հարաբերություններ են սկսվել։
Ջոն Սնոու Jon Snow Կիտ Հարինգտոն 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 56
 
Կիտ Հարինգտոն
Էդդարդ Ստարկի քրոջ Լիաննայի և Վիշապի քարի արքայազն Ռեյգար Տարգարիենի գաղտնի որդին։ Ծննդյան պահին ստացել է Էյգոն անունը։ Դաստիարակվել է որպես Էդդարդ Ստարկի անօրինական որդի (բաստարդ)։ Նրա մականուններն են Լորդ Սնոու, Սպիտակ Գայլ։ Ունի ալբինոս գայլ՝ Ոգի անունով։ Առաջին եթերաշրջանի սկզբում անցել է Գիշերային պահակախմբի շարքերը՝ դառնալով Գիշերային պահակախմբի հրամանատար Ջիոր Մորմոնտի անձնական օգնականը։ Մորմոնտին փրկել է կենդանի մեռյալից։ Իր պաշտպանության տակ է առել նորակոչիկ Սեմվել Տարլիին։ Փորձել է փախչել Պատից, երբ իմացել է Լորդ Էդդարդի գլխատման մասին, սակայն ընկերները համոզել են մնալ։ Պատից այն կողմ արշավանքի ժամանակ հանդիպել է Ազատ ժողովրդի հետախույզ Իգրիտին, ում հետ ունեցել է իր առաջին սեռական հարաբերությունը։ Նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել։ Գերի է ընկել Ազատ ժողովրդի մոտ, սակայն կարողացել է փախչել, չնայած այն հանգամանքին, որ քիչ էր մնում սպանվեր Իգրիտի կողմից։ Չորրորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում գլխավորել է Սև ամրոցի պաշտպանությունը՝ Մանս Հարձակվողի գրոհից։ Գրոհի ժամանակ սպանվել է Իգրիտը։ Հարձակում է գործել է Պահակախմբի դավաճանների դեմ, ովքեր սպանել էին Ջիոր Մորմոնտին։ Հինգերորդ եթերաշրջանում գլխավորել է Գիշերային պահակախումբը։ Զինադադար է կնքել Ազատ ժողովրդի հետ։ Խիստ տուն արշավանքի ժամանակ համոզել է Ազատ ժողովրդին տեղափոխվել Դարայի տարածքներ։ Ուրիշների և կենդանի մեռյալների դեմ կռվում սպանել է Սպիտակ քայլողին՝ վալիրիական պողպատից պատրաստված իր թրով։ Տորմունդի հետ միասին Ազատ ժողովրդի փրկված ներկայացուցիչներին բերել է Պատի վրա։ Ազատ ժողովրդի հետ դաշնագրի համար ընկել է Պահակախմբի դավադիրների ծուղակը և սպանվել։ Ի շնորրհիվ Մելիսանդրայի հմայությունների՝ վերակենդանացել է։ Գլխատելով դավադիրներին՝ Գլխավոր հրամանատիրի պաշտոնը տվել է Սգացող Էդին։ Միավորվելով Սանսայի հետ՝ հետ են գրավել Վինտերֆելը և մահվան դատապարտել Ռամսի Բոլտոնին։ Բաստարդների ճակատամարտի ժամանակ հրաշքով փրկվել է, սակայն չի կարողացել փրկել Ռիկոն Ստարկին։ Վեցերորդ եթերաշրջանի վերջում հռչակվել է Հյուսիսի թագավոր։ Յոթերորդ եթերաշրջանի սկզբում մեծ ժողով է անցկացրել Վինտերֆելում և մեկնել Վիշապի քար, որտեղ Դեյներիսի թույլտվությամբ սկսել է վիշապի ապակու հանքահանումը։ Ջորահի, Ջենդրիի, Շան, Տորոս և Բերիկ Դոնդարիոնի հետ միասին մեկնել է Պատից այն կողմ, որի ընթացքում կարողացել է գերի վերցնել մեռյալի։ Յոթերորդ եթերաշրջանի վերջում հավատարմություն է հայտնել Դեյներիսին, որի հետ սկսել է սեռական հարաբերություններ ունենալ։
Սանսա Սթարք Sansa Stark Սոֆի Թըրներ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 54
 
Սոֆի Թըրներ
Էդդարդ Ստարկի ավագ դուստրը։ Նշանված է եղել Ջոֆրի Բարատեոնի հետ։ Այն բանից հետո, երբ Էդդարդ Ստարկը նշանակվել է թագավորի աջ ձեռքը, իր հոր և քրոջ՝ Արիայի հետ միասին ժամանել է Թագավորական նավահանգիստ։ Եղել է հոր գլխատման ականատեսը, որից հետո ատել է Ջոֆրիին, բայց քանի որ գերի է եղել Ջոֆրիի մոտ, փորձել է ցույց չտալ այն և պատվով տարել է վերջինիս ծաղրանքները։ Ավելի ուշ, Ջոֆրին չեղարկել է իրենց նշանադրությունը՝ նրան որակելով «դավաճանի դուստր»։ Ջոֆրին Սանսայից բաժանվել է՝ Մարգերի Տիրելի հետ ամուսնանալու նպատակով։ Երրորդ եթերաշրջանում բռնի կերպով ամուսնացել է Տիրիոն Լաննիսթերի հետ։ Ծիրանագույն հարսանիքի ժամանակ Ջոֆրիի թունավորումից հետո՝ Ճկույթի (Պետիր Բեյլիշի) օգնությամբ փախել է Թագավորական նավահանգստից և Բեյլիշի ու Դոնթոս Հոլլարդի հետ միասին ժամանել Արրենների հովիտ՝ ժամանակավոր վերցնելով Ալեյնա Սթոուն անունը։ Պետիր Բեյլիշը փրկել է Սանսային մորաքրոջից՝ Լիզա Արրենից, երբ վերջինս խանդից ելնելով փորձում էր սպանել նրան։ Ճկույթը կազմակերպել է Սանսայի և Ռամսի Բոլտոնի նշանադրությունը՝ խոստանալով վերադարձնել նրան տոհմական ամրոց։ Ամուսնանալով Ռամսիի հետ՝ առաջին իսկ գիշերը բռնության է ենթարկվել վերջինիս կողմից։ Հինգերորդ եթերաշրջանի 10-րդ սերիայում Տեոն Գրեյջոյի հետ միասին փախել է Ռամսիի գերությունից՝ թռչելով Վինտերֆելի պարսպի վրայից։ Բրիենայի հետ միասին, ով փրկել էր նրանց Ռամսիի զորքերի հետապնդումից, ժամանել է Պատի վրա, որտեղ միացել է Ջոնին և խնդրել վերադառնալ Վինտերֆել։ Մասնակցել է Սև ամրոցի ռազմական խորհրդին, որի ժամանակ խորհրդակցություն է եղել Հյուսիսի իշխանների հետ։ Բաստարդների ճակատամարտում հաղթելուց հետո, հետևել է, թե ինչպես են սոված շները հոշոտում Ռամսիին։ Յոթերորդ եթերաշրջանի սկզբում Ջոն Սնոուն, մեկնելով Վիշապի քար, Հյուսիսի ղեկավարումը հանձնել է Սանսային։ Նրանց եմ միացել նաև Բրանը և Արիան։ Մեղադրել է Բեյլիշին բազմակի դավաճանության համար, որից հետո Ճկույթը սպանվել է Արիայի կողմից։
Արյա Ստարկ Arya Stark Մեյսի Ուիլյամս 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 53
 
Մեյսի Ուիլյամս
Էդդարդ Ստարկի կրտսեր դուստրը։ Մանկուց երազել է դառնալ «ասպետ», այլ ոչ թե լեդի։ Թագավորական նավահանգիստ մեկնելուց առաջ սուր է նվեր ստացել Ջոն Սնոուից, որին անվանել է Ասեղ։ Ջոֆրի Բարատեոնի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով՝ նա ազատ է արձակել իր գայլին, Նիմերիային, փրկելով նրան մահից։ Սուսերամարտի դասեր է անցել Սիրիո Ֆորելի մոտ։ Սերսեայի կողմից կազմակերպված պալատական հեղաշրջման արդյունքում, փախել է պալատից։ Եղել է իր հոր գլխատման ականատեսը, որին ստիպել էին խոստովանել, որ ներքաշված է պետական դավաճանության մեջ։ Գիշերային պահակախմբի նորեկների հետ միասին փախել է Թագավորական նավահանգստից։ Մի պահ, սկսել է անընդհատ կրկնել այն մարդկանց անունները, ովքեր վնասել են իր ընտանիքին։ Այդպիսով, նա կազմել է այն մարդկանց ցանկը, ում նկատմամբ հետագայում պետք է հաշվեհարդար տեսներ։ Գերի է ընկել և որոշ ժամանակ անց է կացրել Հարրենհոլում՝ ծառայելով լորդ Թայվին Լաննիսթերին (չիմանալով թե, ով է այդ մարդ)։ Փախել է Յակեն Հգարի օգնությամբ, ով եղել է Անդեմքերի գաղտնի համայնքի մարդասպաններից մեկը։ Ընկել է առանց տիտղոսների եղբայրության անդամների ձեռքը, որտեղ հանդիպել է ծառայությունից հեռացած Սանդոր Կլիգանին։ Վերջինս որոշում է աղջկան տանել բարեկամների մոտ՝ փոխհատուցում ստանալու նպատակով։ Չորրորդ եթերաշրջանի վերջում, Բրիենիա Տարտի կողմից Շան պարտությունից հետո, նրան թողնում է բախտի քմահաճույքին։ Հինգերորդ եթերաշրջանում ժամանել է Բրաավոս, որտեղ հանդիպել է Յակեն Հգարի հետ և ուսման անցել Անդեմքերի տաճարում՝ Սև-սպիտակ տանը։ Յակենից ստացել է առաջադրանք՝ սպանել ապահովագրին, սակայն դրա փոխարեն, առանց հարցնելու, վերցրել է դեմքերից մեկը, և սպանել Բրաավոս ժամանած Մերրին Տրանտին, ով ներառված էր Արիայի ցանկում։ Որպես պատիժ՝ Արյան կուրացվել է։ Դառնալով մուրացկան՝ սկսել է պարապել Թափառաշրջիկ անվամբ մի աղջկա է, սակայն հետ է վերադարձել տաճար, որտեղ Յակեն Հգարի հետ երկար մարզումներից հետո վերադարձրել է տեսողությունը։ Յակենից ստացել է առաջադրանք սպանել դերասանուհի Լեդի Քրեյնին, որը դարձյալ չի կատարել։ Արդյունքում, հետապնդվել է Թափառաշրջիկի կողմից։ Սպանելով Թափառաշրջիկին՝ հեռացել է Սև-սպիտակ տնից և մեկնել տուն։ Վեցերորդ եթերաշրջանի վերջում ժամանել է Վեստերոս, սպանել լորդ Ուոլդեր Ֆրեյին, այնուհետև, ընդունելով նրա կերպաը, թունավորել Ֆրեյների տոհմի արական բոլոր ներկայացուցիչներին։ Վերադարձել է Վինտերֆել, որտեղ Ճկույթը փորձել է նրան գժտեցնել Սանսայի հետ։ Սպանել է Ճկույթին այն ժամանակ, երբ Սանսան բացահայտել է նրա կեղծիքը և մեղադրել բազմակի դավաճանությունների մեջ։
Ջեյմե Լաննիսթեր Jaime Lannister Նիկոլայ Կոստեր-Վալդաու 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 49
 
Նիկոլայ Կոստեր-Վալդաու
Լորդ Թայվին Լաննիսթերի որդին, Սերսեայի երկվորյակ եղբայրը։ Ասպետ, հետագայում Թագավորական գվարդիայի լորդ-հրամանատարը։ Առաջնակարգ սուսերամարտիկ, տարբեր առաջնությունների բազմակի հաղթող։ Գաղտնի սեռական կապի մեջ է քրոջ՝ Սերսեայի հետ, նրա բոլոր երեխաների հայրն է։ Ստացել է Արքայասպան մականունը այն բանից հետո, երբ Ռոբերտ Բարատեոնի ապստամբության ժամանակ սպանել է Էյրիս II Տարգարիենին՝ Խելագար թագավորին։ Վինտերֆելում եղած ժամանակ աշտարակից ցած է նետել Բրան Ստարկին, ով երկվորյակներին տեսել էր սեռական կապի ժամանակ։ Ցած նետման պատճառով վերջինս դարձել է հաշմանդամ։ Պարտություն կրելով Սաղարթախիտ անտառում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ՝գերի է ընկել Ռոբ Ստարկի մոտ։ Փորձել է իրականացնել փախուստի անհաջող փորձ, որի ժամանակ սպանել է Էլթոն Լաննիսթերին և Տորխեն Կարստարկին։ Ազատ է արձակվել է լեդի Քեյթլինի՝ «փոխարեն» իր դստեր։ Բրիենա Տարտի հետ միասին ձերբակալվել է Բոլտոնների մարդկանց կողմից, իսկ նրանց առաջնորդ Լոքը կտրել է Ջեյմեի աջ ձեռնաթաթը։ Հետագայում, Քվիբերնը պատրաստել է նրա համար ոսկե պրոթեզ։ Վերադառնալով Թագավորական նավահանգիստ՝ փորձել է սովորել կռվել ձախ ձեռքով։ Նրա ուսուցիչը դարձել է Բրոնը։ Չորրորդ եթերաշրջանում հորից ստացել է «Երդումին հավատարիմ» անունով սուրը։ Սա այն սուրերից մեկն էր, որը կռել էր Էդդարդ Ստարկը՝ վալիրիական պողպատից։ Հետագայում, այն հանձնել է Բրիենային։ Օգնել է Տիրիոնին փախչել բանտից, այն բանից հետո, երբ եղբորը դատապարտել էին մահապատժի։ Հինգերորդ եթերաշրջանում Բրոնի հետ միասին մեկնել է Դորն՝ Միրցելայի հետևից, ով տուն վերադառնալու ճանապարհին մահացել է Ջեյմեի ձեռքերին։ Վեցերորդ եթերաշրջանում Սերսեայի խնդրանքով և Տոմմենի հրամանով Բրոնի հետ միասին մեկնել է Գետերի երկրներ, որպեսզի օգնի Ֆրեյներին՝ նորից գրավել Ռիվերանը։ Յոթերորդ եթերաշրջանում գրավել է Հայգարդենը, առաջարկել է լեդի Օլեննեյին թույն խմել, որը նա ընդունել է՝ մահվանից առաջ բացահայտելով, որ ինքն է կազմակերպել Ջոֆրիի թունավորումը։ Վերադարձի ճանապարհին Ջեյմեի բանակը հարձակման է ենթարկվել դոթրակիացիների բանակի կողմից։ Ինքը՝ Ջեյմին գրեթե մահացել էր Դրոգոնի կրակից, սակայն փրկվել է Բրոնի կողմից։ Վիշապի որջում բանակցություններից հետո հասկանալով, որ Սերսեան ձևականորեն է զինադադար կնքել՝ թողել է նրան և մեկնել;
Ջորահ Մորմոնտ Jorah Mormont Իեն Գլեն 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 48
 
Իեն Գլեն
Գիշերային պահակախմբի լորդ- հրամանատար Ջիոր Մորմոնտի որդին։ Ստրկավաճառության համար արտաքսվել է Վեստերոսից։ Որոշ ժամանակ եղել է վարձկան, այնուհետև դարձել է Դեյներիսի ուղեկիցը և թիկնապահը։ Վերջինիս նկատմամբ ունի սիրային զգացմունքներ, սակայն չի հանդգնում ասել այդ մասին։ Դոթրակիացիների շրջանում ստացել է Անդալ մականունը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ստրկավաճառների դեմ Դեյներիսի պատերազմի ժամանակ։ Չորրորդ եթերաշրջանում Դեյներիսը նրան վռնդել է, իմանալով, որ սկզբնապես որպես լրտես է ուղարկվել իր մոտ։ Հինգերորդ եթերաշրջանում Վոլանտիսում գերի է վերցրել Տիրիոնին՝ հուսալով, որ կհանձնի նրան Դեյներիսին և կքավի իր մեղքերը։ Վալիրիայով ճանապարհորդության ժամանակ Տիրիոնին փրկել է քարե մարդկանցից, սակայն ինքը հիվանդացել է մոխրագույն տեենդով։ Տիրիոնի հետ միասին գերեվարվել է Մալկո ստրկավաճառի մարդկանց կողմից, վաճառվել է Միերինի մարտական խմբերին, որտեղ էլ Տիրիոնին ներկայացրել է Դեյներիսին։ Երկրորդ անգամ վտարվել է Դեյներիսի կողմից, ավելի ուշ վերադարձել է մարտական խմբեր որպես մարտիկ։ Դազնակի փոսում դարձել է առաջնության հաղթող, ավելի ուշ մասնակցել է Գարպիի երեխաների դեմ մարտին։ Վեյս Դոթրակում Դաարիոյի հետ միասին կազմակերպել է հրդեհ, որի ժամանակ մահացել են կխալները, ովքեր գերի էին վերցրել Դեյներիսին։ Մոխրագույն տենդի պատճառով լքել է Դեյներիսին, նրանից ստացել հրաման բուժվել և հետ վերադառնալ։ Որպեսզի գտնի դեղաթուրմ, մեկնել է Հին քաղաք, այնտեղ բուժվել է Սեմ Տարլիի կողմից։ Վիշապի քարում ծանոթանալով Ջոն Սնոուի հետ՝ նրա խմբի հետ միասին մեկնել է Պատից այն կողմ։
Տեոն Գրեյջոյ (Հոտավետ) Theon Greyjoy («Reek») Ալֆի Ալեն 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 43
 
Ալֆի Ալեն
Բեյլոն Գրեյջոյի կրտսեր որդին, Երկաթե կղզիների լորդ։ Մականունն է Շուռ տված։ Էդդարդ Ստարկի պատանդը և խնամառուն։ Ռոբ Ստարկի հանձնարարությամբ մեկնել է երկաթածինների հետ պայմանագիր կնքելու։ Հոր և քրոջ՝ Յարայի կողմից շատ սառն է ընդունվել։ Հիշելով իր տան առջև ունեցած պարտավորությունների մասին՝ պատերազմի ժամանակ կռվել է Գրեյջոյների կողմից և հարձակվել է Տորհենների անվանակալվածքի վրա։ Երկրորդ եթերաշրջանում գրավել է Վինտերֆելը, որտեղ ձեռք է բերել տեղացիների ատելությունը՝ գլխատելով իր մարդկանց կողմից ձերբակալված Ռոդրիկ Կասսելին։ Ձեռքից բաց է թողել Բրանին և Ռիկոնին և նրանց մարմինների փոխարեն Վինտերֆելի պարիսպների վրա կախել է տեղացի ֆերմերի երեխաները դիակները։ Երկաթածինների կողմից հանձնվել է Ռամսի Բոլտոնին։ Երրորդ եթերաշրջանում դարձել է Հոտավետ՝ Ռամսի Բոլտոնի անդամահատված ստրուկը։ Չորրորդ եթերաշրջանում հրաժարվել է վերադառնալ Երկաթե կղզիներ՝ իրեն փրկելու եկած Յարայի հետ միասին։ Ստիպել է երկաթածիններին Բոլտոններին տալ Կայլինի փոս ամրոցը։ Հինգերորդ եթերաշրջանում մասնակցել է Ռամսիի և Սանսայի հարսանիքին՝ դառնալով նրանց ամուսնական առաջին գիշերվա ականատեսը։ Սպանելով Միրանդային՝ Սանսայի հետ միասին փախել է Վինտերֆելից։ Ռամսիի մարդկանց հետապնդումներից նրանց փրկել են Բրիենան և Պոդրիկը։ Վերադարձել է Պայկ, որտեղ իմացել է հոր մահվան մասին։ Մասնակցել է երկաթածինների ժողովին, որտեղ պաշտպանել է Յարայի թեկնածությունը՝ Կղզիների առաջնորդի ընտրության հարցում։ Երկաթածինների նավատորմի և Յարայի հետ փախել է Կղզիներից, երբ թագավոր է ընտրվել նրանց հորեղբայրը՝ Էուրոնը։ Յարայի հետ միասին պայմանագիր է կնքել Դեյներիսի և Տիրիոնի հետ։ Փրկվել է Էուրոնի կողմից Յարայի նավատորմի վրա հարձակման ժամանակ։ Փրկվել է նավերից մեկի անձնակազմի կողմից։ Լինելով Վիշապի քարում՝ որոշել է մեկնել փրկելու Յարային։
Սեմվել Տարլի Samwell Tarly Ջոն Բրեդլի Ուեսթ 2, 3, 4, 5, 6, 7, 8 1 43
 
Ջոն Բրեդլի Ուեսթ
Պոզի բլրի լորդ Ռենդիլ Տարլիի որդին, գիշերային պահակախմբի մարտիկ։ Մանկուց եղել է վախկոտ և թույլ։ Թրով պարապմունքների փոխարեն նախընտրել է կարդալ։ Գիշերային պահակախմբում նրան չեն նեղացրել միայն Ջոն Սնոուի պատճառով։ Մասնակցել է դեպի Պատից այն կողմ Ջիոր Մորմոնտի կազմակերպած արշավանքին, որի ժամանակ ծանոթացել է Ազատ ժողովրդի ցեղերից Լիլիի հետ։ Երրորդ եթերաշրջանում, պաշտպանելով Լիլիին, պատահական սպանել է Սպիտակ քայլողի։ Պատի վրա գտնվող Գիշերվա ամրություն ամրոցում հանդիպել է Բրանի և նրա ուղեկիցների հետ։ Հինգերորդ եթերաշրջանի սկզբում Գիշերային պահակախմբի առաջնորդի ընտրություններից առաջ ճառ է ասել Ջոն Սնոու օգտին։ Հինգերորդ եթերաշրջանի վերջում Լիլիի հետ միասին մեկնել Հին քաղաք՝ սովորելու Մեյստերների ակադեմիայում։ Վեցերորդ եթերաշրջանում ժամանել է Պոզի բլուր, որտեղ արժանացել է հոր սառը ընդունելությանը։ Լիլիի և երեխայի հետ միասին հեռացել է Պոզի բլրից՝ վերցնելով վալիրիական ընտանեկան թուրը՝ Սրտերի վիրավորողը։ Յոթերորդ եթերաշրջանում ժամանել է Հին քաղաք, որտեղ գրադարանի արգելված հատվածից գաղտնիորեն վերցրել է գիրք, որտեղ նկարագրված էր, թե ինչպես ես Վիշապի քարում վալիրիական ապակի արդյունահանել։ Բուժել է Ջորահին՝ մոխրագույն տենդից։ Հիասթափվելով՝ Լիլիի և երեխայի հետ միասին լքել է Հին քաղաքը։ Յոթերորդ եթերաշրջանի վերջում ժամանելով Վինտերֆել՝ հանդիպել է Բրանին։ Նրանք միասին բացահայտել են, թե ով է իրականում Ջոն Սնոուն։
Վարիս Varys Կոնլետ Հիլ 2, 3, 4, 5, 6, 7, 8 1 41
 
Կոնլետ Հիլ
Սարդ մականունով ներքինի, Փոքր խորհրդի անդամ։ Լրտեսների ղեկավար, ամենուրեք ունի երեխա-լրտեսներ («աքլորիկներ»)։ Երկրորդ եթերաշրջանում օգնել է Տիրիոնին ամրացնել Թագավորական նավահանգստի պաշտպանությունը և Շայային տեղավորել Սանսայի մոտ ծառայության։ Այն բանից հետո, երբ Տիրիոնին դատապարտեցին մահապատժի՝ օգնել է նրան փախչել բանտից։ Միասին մեկնել են Ազատ քաղաքներ։ Ժամանելով Պենտոս՝ համոզել է Տիրիոնին միասին մեկնել Միերին և ծառայության անցնել Դեյներիսի մոտ։ Դորնում հանդիպել է Էլարիա Սենդի և լեդի Օլենայի հետ, ովքեր Դեյներիսին են տրամադրել Դորնի և Հայգարդենի նավատորմը՝ Վեստերոսը գրավելու համար։
Պետիր Բեյլիշ (Ճկույթ) Petyr Baelish Էյդան Գիլեն 1, 2, 3, 4, 5, 6, 7 - 41
 
Էյդար Գիլեն
Արրենների հովիտներից արևելք ընկած տարածքների լորդ-կառավարիչ։ Թագավորական նավահանգստում ունի հասարակաց տուն։ Ռոբերտ Բարատեոնի կառավարման տարիներին եղել է Փոքր խորհրդի անդամ։ Եղել է փողերի կառավարիչը։ Սիրահարված է եղել Քեյթլին Ստարկին, ում հետ մեծացել է՝ լինելով լորդ Հոսթեր Տալլի խնամառուն։ Ջոն Արրենի մահվան կազմակերպիչներից մեկը։ Հետապնդելով սեփական շահերը՝ դավաճանել է Էդդարդ Ստարկին և դատապարտել մահվան, որի համար արժանացել է Ջոֆրի շնորհակալությանը և ստացել Հարենհոլի լորդի կոչում։ Մեկնել է Արրենների հովիտ։ Թայվին Լաննիսթերի հրամանով նա պետք է ամուսնանար Լիզա Արրենի հետ։ Ջոֆրիի թունավորումից հետո կազմակերպել է Թագավորական նավահանգստից Սանսայի փախուստը։ Սպանել է Լիզա Արրենին՝ ներկայացնելով նրա մահը որպես ինքնասպանություն։ Դարձել է Արծվի բնի լորդ-ռեգենտ։ Հինգերորդ եթերաշրջանում Սանսայի հետ միասին մեկնել է Հյուսիս՝ կազմակերպելով նրա ամուսնությունը Ռամսի Բոլտոնի հետ։ Վեցերորդ եթերաշրջանում Բաստարդների ճակատամարտի ժամանակ Արրենների հովտի բանակի գլխավորությամբ օգնել է Ջոնին և Սանսային։ Սանսայի և Արիայի միավորումից հետո՝ փորձել է նրանց գժտեցնել։ Սպանվել է Արիայի կողմից այն բանից հետո, երբ Սանսան բացահայտել է նրա բազմակի դավաճանությունները։
Բրիենա Տարտ Brienne of Tarth Գվենդոլին Քրիսթի 4, 5, 6, 7, 8 2, 3 37
 
Գվենդոլին Քրիսթի
Մարտիկ, Բարատեոններին ենթակա լորդերից մեկի դուստրը։ Եղել է Ռենլի արքայի թագավորական գվարդիայի անդամ։ Նրա մահվանից հետո լեդի Քեյթլին Ստարկի հետ միասին ստիպված է եղել փախչել, երդվելով վրեժ լուծել Ստանիսից, Ռենլիի մահվան համար։ Ռոբ Ստարկի հրամանով՝ ուղեկցել է Ջեյմի Լաննիսթերին դեպի Թագավորական նավահանգիստ։ Միասին գերի են ընկել Բոլտոնների մարդկանց մոտ։ Լինելով Լոկի գերին՝ Հարենհոլում մենամարտել է արջի հետ։ Փրկվել է Ջեյմեի կողմից։ Թագավորական նավահանգստում Ջեյմեից ստացել է նրա վալիրիական թուրը՝ «Հավատարիմ երդմանը»։ Պոդրիկ Փեյնի հետ միասին մեկնել է լորդ Էդդարդի դուստրերի որոնմանը։ Չորրորդ եթերաշրջանում Արրենների հովտում հանդիպել է Արիային և Շանը։ Վերջինիս հաղթել է մենամարտի ժամանակ։ Հինգերորդ եթերաշրջանի սկզբում հյուրանոցում հանդիպել է Ճկույթին և Սանսային, սակայն ստիպված է եղել փախչել Արենների մարդկանց հետապնդումից։ Չնայած անհաջողությանը, որոշել է աչքից բաց չթողնել Սանսային։ Վինտերֆելի մոտ Ձնե ճակատամարտի ժամանակ տեսել է կիսամեռ Ստանիսին, գլխատել նրան՝ եղբոր սպանության համար։ Վեցերորդ եթերաշրջանի սկզբում Պոդրիկի հետ միասին փրկել է Սանսային և Տեոնին, ովքեր փախչում էին Բոլտոնների մարդկանցից։ Այնուհետև Սանսային ուղեկցել է Պատ, որտեղ նա միավորվել է Ջոն Սնոուի հետ։ Յոթերորդ եթերաշրջանում մասնակցել է Սերսեայի հետ բանակցություններին, որտեղ հանդիպել է Շանը և Ջեյմեյին։
Դավոս Սիվորտ Davos Seaworth Լիամ Քանինգեմ 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 36
 
Լիամ Քանինգեմ
Նախկին մաքսանենգ, ով սկզբում ծառայել է Ստանիս Բարատեոնին, այնուհետ դարձել Ջոն Սնոուի զինակիցը։ Ծագումով Թագավորական Նավահանգստի լվի վերջույթից է։ Երիտասարդ տարիքում սովամահությունից փրկել է Փոթորկե սահմանի կայազորին, սակայն Ստանիսը, նախկինում նրա կողմից կատարված մեղքերի համար, մտածված կտրել է նրա մատները։ Ռոբերտ թագավորի մահվանից հետո Ստանիսի կողմից ուղարկվել է բանակցելու Փոթորկի լորդերի հետ՝ գահ համար պայքարի մեջ նրանց ներգրավելու համար, սակայն նրանք կամ չհամաձայնվեցին բանակցել, կամ էլ հրաժարվեցին միանալ, քանի որ հավատարիմ էին Ռենլի Բարատեոնին։ Մասնակից է եղել Մելիսանդրայի կողմից կախարդական Ստվերի ծննդյան ժամանակ։ Մանսակցել է Սևջրյայի ճակատամարտին, հայտնվել անմարդաբնակ կղզում, որտեղ նրան փրկել է Սալլադոր Սաանը։ Ժամանելով Վիշապի քար մի որոշ ժամանակ նետվել է բանտախուց՝ Մելիսանդրայի նկատմամբ հարձակում իրականացնելու համար։ Զոհաբերության խարույկից փրկել է Ջենդրիին։ Չորրորդ եթերաշրջանում Ստանիսի կողմից ուղարկվել է Բրաավոս՝ այցելելու Երկաթե բանկ։ Վեցերորդ եթերաշրջանի սկզբում հայտնաբերել է սպանված Ջոն Սնոուի դին և դիմել Մելիսանդրային՝ խնդրելով վերակենդանացնել նրան։ Վինտերֆել կատարած արշավանքի ժամանակ գտել է Շիրենի ողջակիզման խարույկը, կոնֆլիկտի մեջ մտել Մելիսանդրայի հետ, որի արդյունքում Մելիսանդրան աքսորվել է Հյուսիս՝ մահվան սպառնալիքով։ Յոթերորդ եթերաշրջանում Ջոն Սնոուի հետ միասին մեկնել է Վիշապի քար՝ Դեյներիս Տարգարիենի հետ բանակցություններ իրականացնելու համար։ Մաքսանենգ ճանապարհով Տիրիոնին տեղափոխել է Թագավորական նավահանգիստ՝ Ջեյմեի հետ բանակցություններ իրականացնելու համար։ Ինքն այ ժամանակ փնտրել է Ջենդրիին և իր հետ տարել Վիշապի քար։
Բրան Ստարկ Bran Stark Այզեք Հեմփսթեդ Ռայթ 1, 2, 3, 4, 6, 7, 8 - 35
 
Այզեք Հեմփսթեդ Ռայթ
Լորդ Էդդարդ Ստարկի միջնակ որդին։ Սիրելով մագլցել Վինտերֆելի պատերը՝ պատահաբար տեսել է Սերսեայի և Ջեյմեի սեռական հարաբերությունը, որից հետո Ջեյմեն նրան նետել է պատուհանից։ Արդյունքում, Բրանը դարձել է հաշմանդամ։ Գտնվելով կոմայում՝ փրկվել է Քեյթլին Ստարկի և իր գայլի կողմից, ովքեր չեզոքացրել էին վարձու մարդասպանին։ Տիրիոն Լանիստերի կողմից կազմված գծագրի հիման վրա՝ նրա համար ստեղծվել է հատուկ պատգարակ։ Երբ նրա ավագ եղբայր Ռոբը զորքի գլուխն անցած մեկնել էր Թագավորական նավահանգիստ, մնացել է կառավարելու Վինտերֆելը՝ մեյստեր Լյուվինի օգնությամբ։ Ընկերացել է ազատ ժողովրդի ներկայացուցիչ Օշայի հետ, ով գերի էր վերցվել Ռոբի և Տեոնի կողմից։ Նրա երազները դարձան մարգարեական։ Նա իր երազներում մի քանի անգամ տեսել էր իր ծնողներին և եռաչքանի ագռավին։ Տեոնի կողմից Վինտերֆելի վրա հարձակման ժամանակ փրկվել է Օշայի կողմից՝ որոշ ժամանակ մնալով սրբավայրում։ Ռիկոնի, Օշայի և Հոդորի հետ միասին մեկնել է Պատից այն կողմ՝ գտնելու եռաչքանի ագռավին։ Ճանապարհին նրանց են միացել Ժոյենը և Միրան։ Որոշ ժամանակ գերի մնալով Գիշերային պահակախմբի ապստամբների մոտ՝ հայտնվել է Բրինդեն Ռիվերսի՝ եռաչքանի ագռավի կիրճում, որից առաջ էլ նրա կյանքը փրկել էին Անտառի զավակները՝ մեռյալների հարձակումից։ Ուսումն անցնելով եռաչքանի ագռավի մոտ, տեսել է իր նախնիների անցյալը, Սպիտակ քայլողների ծագման պատմությունը։ Կիրճի վրա մեռյալների հարձակումից հետո իր ուղեկիցների օգնությամբ կարողացել է փրկվել։ Այդ ժամանակ փրկվել է միայն Միրան։ Բրինդեն Ռիվերսի մահվանից հետո դարձել է հաջորդ եռաչքանի ագռավը։ Միրայի հետ միասին բռնել Սև ամրոցի ճանապարհը, իր երազներում տեսել Լիանա Ստարկի որդուն՝ Ջոն Սնոուին, ով համարվում էր Էդդարդ Ստարկի բաստարդը։ Յոթերորդ եթերաշրջանի սկզբում Միրայի հետ միասին հասել է Պատի մոտ, այնտեղից էլ վերադարձել Վինտերֆել։ Ճկույթից ստացել է վալիրիական սուր, որով նրան փորձել էին սպանել առաջին եթերաշրջանում։ Ավելի ուշ, այդ սուրը փոխանցել է Արիային։ Հրամայել է մեյստերին նամակներ ուղարկել Յոթ թագավորությունների բոլոր կողմեր՝ զգուշացնելու Գիշերվա թագավորի դեպի Պատ հարձակման մասին։ Յոթերորդ եթերաշրջանի վերջում երազում տեսել է Լիանա Ստարկի և Ռեյգար Տարգարիենի հարսանիքը և Սեմվել Տարլիի հետ միասին հասկացել, թե ով է իրականում Ջոն Սնոուն (Տարգարիենը)։
Միսանդեա Missandei Նատալի Էմանուել 5, 6, 7, 8 3, 4 34
 
Նատալի Էմանուել
Աստապորից նաթիյական ծագմամբ ստրկուհի-թարգմանչուհի, ով հետագայում դարձել է Դեյներիս Տարգարիենի ծառան և հպատակը։ Համարվում է Մոխրագույն Որդի սիրեցյալը։ Չորրորդ եթերաշրջանում օգնել է Դեյներիսին իշխանություն հաստատել Միերինում, խնամել է Մոխրագույն Որդին, ով վիրավորվել էր Գարպիի երեխաների հարձակման ժամանակ։ Վարիսից իմանալով ստրկավաճառների կողմից Գարպիի որդիների ֆինանսավորման մասին՝ Տիրիոնին խորհուրդ է տվել պատերազմ սկսել նրանց դեմ և աջակցել նրան Միերինի ազատ բնակիչների ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ։ Դեյներիսի հետ միասին մեկնել է գրավելու Վեստերոսը։
Բրոն Bronn Ջերոմ Ֆլին 2, 3, 4, 5, 6, 7, 8 1 33
 
Ջերոմ Ֆլին
Վարձկան, սրի վարպետ։ Երբ Արենների հովտում Տիրիոնը պահանջել է դատավարական մարտ, Բրոնը հանդես է եկել նրա փոխարեն և հաղթել։ Տիրիոնի մոտ է բերել Շայային։ Յանոս Սլինտի ձերբակալությունից հետո՝ գլխավորել է Թագավորական նավահանգստի քաղաքային մարտիկների ջոկատը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Սևջրյայի ճակատամարտին, որի համար ստացել է ասպետի կոչում։ Օգնել է Ջեյմեյին ձախ ձեռքով կռվել, երբ նա կորցրել էր իր աջ ձեռքը։ Չի համաձայնվել երկրորդ անգամ հանդես գալ Տիրիոնի փոխարեն՝ դատավարական մարտի ժամանակ, քանի որ մրցակիցը՝ Լեռն, առավել ուժեղ էր, իսկ Բրոնին առաջարկել էին ձեռնտու ամուսնություն։ 5-րդ եթերաշրջանում Ջեյմեի հետ մեկնել է Դորն, որտեղ հազիվ է փրկվել Ավազե օձերից մեկի՝ Տիենայի թույնից։ 7-րդ եթերաշրջանում, Ջեյմեի հետ միասին, մասնակցել է Հայգարդենի նվաճմանը և դոթրակիացիների դեմ կռվում, որի ժամանակ վիրավորել է Դրոգոնին, փրկել է Ջեյմեին՝ վիշապի կրակից։ Վերջին եթերաշրջանի սկզբում Քվիբերնը նրան փոխանցել է Սերսեայի հանձնարարությունը։
Սանդոր Կլիգան (Շուն) Sandor Clegane Ռորի Մաքքեն 1, 2, 3, 4, 6, 7, 8 - 34
 
Ռորի Մաքքեն
Լաննիսթերների տան ծառան, արքայազն Ջոֆրիի թիկնապահը։ Գրիգոր «Լեռ» Կլիգանի կրտսեր եղբայրը, որը վառել է Սանդորի դեմքի աջ հատվածը։ Ջոֆրիի հրամանով սպանել է մսագործի որդուն՝ Միայի, որի հետ մարզվում էր Արյան։ Փրկել է Սանսային Ջոֆրիի ծաղրանքներից։ Սևջրյայի ճակատամարտի ժամանակ դիմել է դասալքության։ Ընկել է առանց կոչումների եղբայրության ձեռքը, իմպրովիզային դատական մենամարտի ժամանակ սպանել է Բերիկ Դոնդարիոնին, որից հետո վերջինս վերակենդանացել է։ Ուղեկցել է իր կողմից գերեվարված Արյային դեպի Երկվորյակներ՝ փոխհատուցում ստանալու հույսով։ «Կարմիր հարսանիքից» հետո Արյայի հետ մեկնել է Արծվի բույն՝ հերթական անգամ չհասնելով հաջողության։ Արծվի բնում Արյայի մորաքույրը՝ Լիզա Արենը սպանվում է Ճկույթի կողմից։ 4-րդ եթերաշրջանում Բրիենա Տարտի հետ մարտում ծանր վիրավորվել է և Արյայի կողմից թողնվել բախտի քմահաճույքին։ Փրկվել է ի շնորհիվ Ռեյի և բնակություն հաստատել Խաղաղ կղզում։ Նորից հանդիպել Բերիկ Դոնդորիոնին և Տորոսի հետ, որը սերում էր Միրից, ստացել է առաջարկություն՝ անդամակցելու Առանց կոչումների եղբայրությանը։ Գերեվարվել է Տորմունդի կողմից, գտնվել Արևելյան պահակախմբի ամրոցում, որտեղից Ջոն Սնոուի խմբի հետ միասին, մեկնել է Պատից այն կողմ՝ բռնելու սպիտակ քայլողներից մեկին։ Վերջին եթերաշրջանի սկզբում ժամանել է Վինտերֆել, որտեղ հանդիպելԱրյային և Ջենդրիին։ Վերջին եթերաշրջանի հինգերորդ սերիայում մարտի բռնվելով եղբոր հետ, միասին զոհվել են, պալատից նետվելով ցած։
Մելիսանդրա Melisandre Քարիս Վան Հաուտեն 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 28

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Goldberg, Lesley (2016 թ․ հունիսի 21). «'Game of Thrones' Stars Score Hefty Pay Raises for Season 8». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  2. Lena Headey, Cersei in ‘Game of Thrones,’ Has Her Own Power Moves
  3. Why Emilia Clarke says it’s ‘even scarier’ to talk Han Solo film than ‘Game of Thrones’
  4. Game of Thrones season 7: Kit Harington teases Jon Snow will go through ‘big change’
  5. Sophie Turner Interiew - BAFTA Awards 2017
  6. A Storm of Spoilers
  7. Exclusive: ‘Game of Thrones’ Season 8 Filming Date Revealed
  8. «Iain Glen offers details about season 8 production and Jane Goldman has finished her script for a Game of Thrones spinoff». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. 9,0 9,1 «Game of Thrones Spoiler Report: The Ironborn in Season 8». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. John Bradley teases season 7: There’s probably “gonna be a point to keeping Sam around”
  11. «Conleth Hill talks season 7, the end of Game of Thrones and Cersei's grey morality». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. «Kit Harington says he cried over Game of Thrones ending; Gwendoline Christie returns to her Brienne look». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. Liam Cunningham (Davos) talks about the filming schedule for Game of Thrones Season 8
  14. Bradley, Bill (2017 թ․ օգոստոսի 30). «'Game Of Thrones' Actor Says Cut Scene Would've Explained Confusing Finale Moment». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. 15,0 15,1 «Game of Thrones Season 8 Filming Starts Today as Cast Sightings Start Popping up Like Wildfire». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. ‘Game Of Thrones’ Actor Rory McCann Says He’s Already Training For Cleganebowl
  17. 17,0 17,1 «Game of Thrones may go all Lord of the Rings with anti-drone eagles for season 8 & The cast is sighted all around Belfast». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. 18,0 18,1 «Joe Dempsie, Hannah Murray and More Spotted in Belfast Ahead of Season 8 Filming». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  19. 20 'Game of Thrones' Season 8 Possibilities and Predictions
  20. Game of Thrones actress on her 'worst nightmare' Cersei scene
  21. Game of Thrones star teases fans with promise of 'great' final season
  22. Novedades desde Belfast: Liam Cunningham (Davos), Joe Dempsie (Gendry) y Daniel Portman(Podrick) han estado rodando escenas en los Titanic
  23. Attention Cleganebowl Fans: The Hound & The Mountain Are Already Bashing Each Other IRL
  24. «Isaac Hempstead Wright revels in crackpot Bran theories & Ellie Kendrick questions Meera return in Game of Thrones Season 8». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  25. Richard Dormer interview: Did Beric Dondarrion die on the Wall?
  26. Some info for all of you
  27. «Pilou Asbaek teases Euron's role in Game of Thrones Season Seven and beyond!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.