Թարա Ֆիցջերալդ

բրիտանացի դերասանուհի
(Վերահղված է Տառա Ֆիցջերալդից)

Թարա Ֆիցջերալդ (անգլ.՝ Tara Fitzgerald, սեպտեմբերի 18, 1967(1967-09-18), Cuckfield, Mid Sussex, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։

Թարա Ֆիցջերալդ
Ծնվել էսեպտեմբերի 18, 1967(1967-09-18) (56 տարեկան)
ԾննդավայրԿակֆիլդ, Սուսեկս
ԿրթությունԼոնդոնի Դրամա Սենթր
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Այլ անուն(ներ)Թարա Անն Կասանդրա Ֆիցջերալդ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1988 թվական- ներկա ժամանակ
IMDbID 0001216
tara-fitzgerald.com

Կենսագրություն խմբագրել

Թարա Ֆիցջերալդը ծնվել է Կակֆիլդում՝ Սուսեկսի կոմսությունում, Մայք Կելլաբիի և Սառա Ջերալդին Ֆիցջերալդի ընտանիքում։ Նա երեք քույրերից մեծն է։ Նրա մայրը իռլանդուհի է, մասնագիտությամբ՝ լուսանկարիչ։ Հայրը արմատներով Իտալիացի է, նկարիչ։ Մայրական կողմով Տառան համարվում է Ջերալդին Ֆիցջերալդի թոռնուհին[1]։

Ծնողները բաժանվել են, երբ աղջիկը ընդամենը երեք տարեկան էր։ Ավելի ուշ, երբ լրացավ Տառայի վեց տարեկանը, նրա մայրը ամուսնացավ իռլանդացի դերասան Նորման Ռոդուեյի հետ։ Հաճախակի տեղափոխությունների պատճառով կապված խորթ հոր դերասանական գործունեության հետ՝ ստիպված էր փոխել մի քանի ուսումնական հաստատություններ։

Դպրոցից հետո նա ընդունվել է Ռիչմոնդական քոլեջ Միդլսեկսում և, չավարտելով ուսումը, գնում է լսումների Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, Գիլդհոլսկի երաժշտության ու թատրոնի դպրոց, բայց նրան չի հաջողվում սովորել այնտեղ։ Երկու տարի, աշխատելով որպես մատուցողուհի, ընդունվել է Լոնդոնի դրամատիկական կենտրոն, որը ավարտել է 1990 թվականի ամռանը։ Նրա առաջնաելույթը կինոյում տեղի է ունեցել մեկ տարի անց «Լսե՛ք իմ երգը» կատակերգությունում։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել՝ նկարահանվելով 1994 թվականին նկարահանված «Յասամաններ» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն են եղել Հյու Գրանտը և Սեմ Նիլը։ Հոգևորականի կնոջ՝ Էստելլա Քեմփիոնի դերի համար Ֆիցջերալդը առաջադրվել է AFI Award մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգում[2]։

1991 թվականից Ֆիցջերալդը սկսել է ակտիվորեն մասնակցել BBC հեռուստաալիքի հեռուստատեսային բեմականացումներում՝ նկարահանվելով ավելի քան 20 ֆիլմերում և սերիալներում։ Զուգահեռ զարգացել է նաև նրա կարիերան թատերական բեմում։ Առաջին նշանակալից աշխատանքն է դարձել դերը Our Song (1992) ներկայացումում, որտեղ նրա գործընկերն է եղել Փիթեր Օ՛Տուլը, իսկ 1995 թվականին դերասանուհին իր ուժերն է փորձել շեքսպիրական դրամայում՝ մարմնավորելով Օֆելիային, իսկ նրա զույգընկերն է եղել Ռեյֆ Ֆայնսոմը՝ մարմնավորելով Համլետին[1]։ Այդ դերի համար Ֆիցջերալդը ստացել է թատերական մրցանակ Drama Desk Award մրցանակաբաշխությունում[3]։ Արդյունքում նրա խաղացանկին են ավելացել անտիկ ողբերգական դերեր, եվրոպացի և ամերիկացի դասականների վեպեր և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններ։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ Լսե՛ք իմ երգը Hear My Song Նենսի Դոյլ
1994 ֆ Յասամաններ Sirens Էստելլա Քեմփիոն
1994 ֆ Սեր առանց անվան A Man of No Importance Ադել Ռայս
1995 ֆ Անգլիացին, որը լեռ բարձրացավ, իսկ իջավ սարից The Englishman Who Went Up a Hill
But Came Down a Mountain
Բեթի Քաիդիֆից
1995 ֆ Փոպի Քերյուի անորոշությունը The Vacillations of Poppy Carew Փոփի Քերյու
1996 ֆ Աշխատանք՝ խողովակ Brassed Off Գլորիա
1996 ֆ Անծանոթուհին Ուայդֆել Հոլից The Tenant of Wildfell Hall Հելեն Գրեմ
1997 ֆ Ճերմակազգեստ կինը The Woman in White Մերիան Ֆերլի
1998 ֆ Գլուխ կտրողների ափ Frenchman’s Creek Դոնա Սենթ Կոլամ
2000 ֆ Ժանգոտած ալյումիններ Rancid Aluminium Մաշա
2001 ֆ Բաց կապույտ Tmavomodrý svět Սյուզան Ուիտմոր
2003 ֆ Ես գրավում եմ ամրոցը I Capture the Castle Տոմազ Մորտմեյն
2004 ս Ագաթա Քրիստիի Միսս Մարփլը Agatha Christie's Marple: The Body in the Library Ադելաիդա Ջեֆերսոն
2004 ֆ Հինգ երեխա և կախարդանք Five Children and It մայրիկ
2006 ֆ Անիծված վայր In a Dark Place միսսիս Գրոուզ
2006 ս Ջեյն Էյր Jane Eyre միսսիս Ռիդ
2006 ս Կույս թագուհին The Virgin Queen Քեթ Էշլի
2007-2011 ս Վերակենդանացնելով մահացածներին Waking the Dead Իվ Լոկհարթ
2009 ֆ Դու կմահանաս U Be Dead Դեբրա Փեմբերթոն
2011 ս The Body Farm Իվ Լոկհարթ
2013-2015 ս Գահերի խաղը Game of Thrones Սելիսա Բարաթեոն
2014 ս Հրացանակիրներ The Musketeers Մարիա Մեդիչի
2014 ս In the Club Սյուզի
2014 ֆ Ելք. Թագավորներ և աստվածներ Exodus: Gods and Kings Մարիամ
2015 ֆ Երեխա-44 Child 44 Ինեսսա Նեստերովա
2015 ֆ Լեգենդ Legend միսսիս Շի

Դերեր թատրոնում խմբագրել

Թվական Բեմադրության անվանում Դեր Ռեժիսոր Դրամատուրգ Թատրոն
1992 Our Song Անժելա Քեկսթոն Կիթ Ուոտերհաուս Apollo Theatre (Լոնդոն) և շրջագայություն Մեծ Բրիտանիայով
1995 Համլետ Օֆելիա Ջոնաթան Քենթ Ուիլյամ Շեքսպիր Almeida Theatre (Լոնդոն), Belasco Theatre (Նյու Յորք)
1999 Անտիգոնա Անտիգոնա Սոփոկլես Օլդ Վիկ, Yvonne Arnaud Theatre, Oxford Playhouse
2000 «Երազանք» տրամվայ Բլանշ Դյուբուա Թենեսի Ուիլյամս Bristol Old Vic
2004 Նոռա Հելմեր Հենրիկ Իբսեն, Զիննի Հարիս (տեղայնացում) Շրջագայություն Մեծ Բրիտանիայում
Clouds Մառա Հիլլ Ջեննի Դարնել Մայքլ Ֆրեյն Շրջագայություն Մեծ Բրիտանիայում[4]
2005 Եվ ոչ ոք չկա միսս Վեռա Քլեյթորն Սթիվեն Փիմլոթ Ագաթա Քրիստի Gielgud Theatre[5]
2009 Տիկնիկների տնակ Քրիստինա Լեյլ Քֆիր Իեֆեթ Հենրիկ Իբսեն, Զիննի Հարիս (տեղայնացում) Donmar Warehouse
Մարդատյաց Մարսիա Թեյա Շարոկ Մոլիեր, Մարտին Քրիմպ (տեղայնացում) Comedy Theatre

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Tara FitzGerald: Discover more about the stars of BBC Drama» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  2. «Awards for Tara FitzGerald» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  3. «Tara FitzGerald» (անգլերեն). ibdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  4. «Up in the Clouds» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  5. «And Then There Were None» (անգլերեն). musicomh.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարա Ֆիցջերալդ» հոդվածին։