Թիրիոն Լաննիսթեր, ամերիկացի գրող՝ Ջորջ Մարտինի կողմից ստեղծված գեղարվեստական կերպար, որը նաև HBO հեռուստաալիքի՝ Գահերի խաղը հեռուստասերիալի գլխավոր հերոսներից է։ Թիրիոն Լանիսթերի դերը հեռուստասերիալում խաղացել է Փիթեր Դինքլեյջը։

Թիրիոն Լանիսթեր
Տեսակկերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, կերպար «Գահերի խաղ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
ՍտեղծագործությունԳահերի Խաղ
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռարական
Ազգությունանդալներ
ՔաղաքացիությունՅոթ թագավարություններ
Բնակության վայրՄեերին, Վեսթերոս
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Տարիք39[1]
Ծննդյան տարեթիվՎ․ է․ հետո 263 թ․
ԾննդավայրՔասթեռլիի ժայռ
ԸնտանիքԼանիսթերներ
ՀարստությունԼանիստեր
Մականունսատանա, կիսամարդ
ԿոչումԹագուհու Գլխավոր Օգնական
Մասնագիտությունխորհրդական, պաշտոնյա, մարդասպան, հեղափոխական, բյուրոկրատ և քաղաքական գործիչ
Դերը կատարել ենՓիթեր Դինքլեյջ
 Tyrion Lannister Վիքիպահեստում

Արտաքին տեսք խմբագրել

Գահերի խաղը հեռուստասերիալի սկզբում Թիրիոն Լաննիսթերը 23 տարեկան է[2]։ Թիրիոնը ցածրահասակ է, աչքերի տարբեր գույնով (սև և կանաչ) և խայտաբղետ մազերով (բաց և մուգ)։ Սև Ջրի ճակատամարտում Տիրիոնը կորցրեց քթի մի մասը և ստացավ մեծ սպի իր դեմքին, որը նրան ավելի տգեղ դարձրեց։ Տիրիոնը Լորդ Թայվինի ամենափոքր զավակն է, և անտարակույս ամենատգեղը։ Թիրիոնին չհասավ ոչինչ նրանից ինչ աստվածները տվել էին նրա քրոջ՝ Սերսին և եղբոր՝ Ջեյմեին։ Ցածրահասակ Թիրիոնը մեծ դժվարությամբ էր հասնում եղբոր հետևից, իր կարճ ոտքերով։ Նրա գլուխը շատ մեծ էր, համեմատած իր մարմնին։

Անձ խմբագրել

Թիրիոն Լանիսթերի մանկությունը շատ դժվար էր։ Նա չարժանացավ հոր սիրուն[2], քանի որ նրա մայրը մահացել էր նրան ծննդաբերելու ժամանակ։ Միակ համեմատաբար նրան մոտ մարդը դա նրա եղբայր Ջեյմեն էր։ 13 տարեկանում Թիրիոնն ամուսնանում է Թիշա անունով մի սովորական աղջկա հետ, որը Ջեյմեի խոսքերով մարմնավաճառուհի էր։ Այս ամուսնությունը դուր եկավ Լորդ Թայվինին և նա չափազանց դաժանորեն վերաբերվեց իր որդու հետ՝ նրա հրամանով Գվարդեականներից յուրաքանչյուրը բռնաբարեց Թիշային Տիրիոնի աչքի առաջ։

Դերը սյուժեում խմբագրել

Գահերի Խաղը խմբագրել

Սկզբում Թիրիոնը թագավոր Ռոբերրտ Բարաթեոնի հետ գնաց Վինթերֆելլ, որտեղից էլ գնաց Պատ, Բենժեն Սթարքի և Ջոն Սնոուի հետ։ Թագավորական նստավայր գնալու ժամանակ Տիրիոնը ձերբակալվեց Քեյթլին Սթարքի կողմից, իր որդի՝ Բրենդոն Սթարքի սպանության փորձի մեղադրանքով։ Այնուհետև Քեյթլի Սթարքը Թիրիոնին տարավ Արծվի Բույն, որտեղ էլ Քեյթլինի քույր Լիզա Արրենը նրան մեղադրեց իր ամուսնուն թունավորելու մեջ։ Որից հետո Թիրիոնը մի քանի օր անցկացրեց Արծվի բույնի օդային զնդանում։

  ֊ Օդային զնդանը կոտրում է բոլորին, խոսի՛ր, Սատանա։ ֊ Ինչի՞ց սկսել, տիկնայք և պարոնայք, ես չար մարդ եմ, ես խոստովանում եմ դա։ Իմ հանցանքները սահաման չունեն։ Ես խաբել եմ, խորամանկել եմ, տրվել եմ մոլությանը և ցանկություններին, կարծում եմ ձեզ մանրամասնություններ են պետք։ Յոթ տարեկանում ես տեսա մի աղախնի գետում լողալուց, ես գողացա նրա շորը և նա ստիպված պալատ վերադարձավ մերկ, տասը տարեկանում ես իմ հորեղբոր կոշիկների մեջ գոմաղբ լցրեցի, իսկ երբ ամեն ինչ պարզվեց ես մեղադրեցի զինակրին։ Մեկ անգամ էլ ես ավանակ տարա հասարակաց տուն...
- Գահերի խաղը
 

Արքաների պատերազմը խմբագրել

Ջեյմե Լաննիսթերի գերության մեջ հայտնվելուց հետո Թիրիոնը նշանակվեց Ջոֆրի Բարաթեոնի գլխավոր խորհրդական, որից հետո նա իր քույր Սերսիի դրածոների փոխարեն, իր օգնականներ նշանակեց վստահելի մարդկանց։ Մշակեց ստրատեգիական պլան Սև Ջրի ճակատամարտի համար և մասնակցեց ճակատամարտին, սակայն վիրավորվեց, որի արդյունքում կորցրեց քթի մի մասը։

Թրերի մրրիկ խմբագրել

Թայվին Լանիսթերի վերադառնալուց հետո, Թիրիոնը զիջեց Թագավորի Գլխավոր Օգնականի պաշտոնն իր հորը։ Թայվինի ցանկությամբ Թիրիոնը ամուսնացավ Սանսա Սթարքի հետ։ Թագավոր Ջոֆրի Բարաթեոնի մահանալուց հետո, որը մահացավ իր իսկ ամուսնության ժամանակ, նրան մեղադրեցին Ջոֆրիի սպանության մեջ, որը սակայն նա չէր արել։ Նա պահանջեց փորձություն մենամարտով, սակայն նրա մարտիկ Օբերին Մարթելը պարտվեց մենամարտը Սիր Գրեգոր Կլեգանին և մահացավ, որից հետո Թիրիոնին դատապարտեցին մահապատժի։ Սակայն նրան զնդանից ազատեց իր եղբայր Ջեյմեն, որից հետո նա պետք է Լորդ Վարիսի հետ գնար Պենտոս։ Բայց միչև Պենտոս գնալը Թիրիոնը մտնելով իր հոր ննջասենյակ սպանեց իր սիրուհուն՝ Շայային, ապա զուգարանում գտնելով իր հորը սպանեց նրան աղեղնազենով[2]։

Պարը վիշապների հետ խմբագրել

Վալանտիս հասնելուց հետո Թիրիոնին առևանգում է Ջորոխ Մորմոնտը, որն էլ ցանկանում էր նրան հասցնել Դեներիս Թարգարիենի մոտ։ Սակայն Քվարթ գնալու ճանապարհին նրանց ձերբակալում են ստրկավաճառները և վաճառում Մեերինի դարպասների մոտ՝ Մորմոնտին որպես ռազմիկ, իսկ Թիրիոնին որպես ծաղրածու։ Մարմոնտը հաղթում է բոլորին ռազմիկների հորում, իսկ այնուհետև փրկում Դեներիս Թարգարիենին։ Որից հետո էլ Դեներիս Թարգարիենը Թիրիոնին նշանակում է որպես Թագուհու Գլխավոր Օգնական։

Էկրանավորում խմբագրել

Թիրիոն Լանիսթերի դերը Գահերի Խաղը հեռուստասերիալում խաղացել է Փիթեր Դինքլեյջը[3]։ Առաջին եթերաշրջանում իր կատարած դերի համար Դինքլեյջը ստացել է Էմմի մրցանակը որպես 2֊րդ պլանի լավագույն դերասան դրամատիկական սերիալում, Ոսկե Գլոբուս մրցանակը, 2֊րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, Satellite մրցանակը՝ նույն անվանակարգում, Scream որպես 2֊րդ պլանի լավագույն դեր։ Deadline֊ ը հաստատեց, որ Փիթեր Դինքլեյջը, ինչպես նաև Լինա Հիդին, Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Էմիլիա Քլարկը և Քիթ Հարինգթոնը բանակցություններ էին վարում վերջին 2 եթերաշրջանների համար։ Նաև տեղեկացվում էր, որ նրանց վճարում էին $500 000 Գահերի Խաղի 7֊րդ և 8֊րդ եթերաշրջանների մեկ սերիայի համար[4][5]։ Սակայն 2016 թվականի նոյեմբերի 18֊ին հաստատվեց, որ նրանք վերջին երկու եթերաշրջաններում մեկ սերիայի համար պետք է ստանան $1 100 000։ 2017 թվականի ապրիլի թջ֊ին նրանց աշխատավարձը մեկ սերիայի համար բարձրացավ մինչև $2 600 000[6][7]։

Վեցերորդ եթերաշրջան խմբագրել

Վեցերորդ եթերաշրջանի սկզբում Թիրիոնը, առանց Մեսանդեյաին և Մոխրագույն Ճիճվին տեղեկացնելու Մեերին է հրավիրում Յունքայի և Աստապորի ստրկավաճառներին և նրանց հետ բանակցություններ վարում։ Վեցերորդ եթերաշրջանի 5֊րդ սերիայում նա Վարիսի հետ հանդիպում է Ռգլոր Քինվարուին։ 8֊րդ սերիայում Դեներիսի հետ հանդիպում է Յարա և Թեոն Գրեյջոյների հետ։ Իսկ 10֊րդ սերիայում Դեներիսից ստացավ Թագուհու Գլխավոր Օգնականի կրծքանշան և նրա հետ մեկնեց գրավելու Վեսթերոսը[8]։

Անուն խմբագրել

Կերպարի հանրաճանաչությունը հասավ այնպիսի մեծ մասշտաբների, որ Մեծ Բրիտանիայում շատ նորածինների տալիս էին Տիրիոն անունը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tyrion Lannister
  2. 2,0 2,1 2,2 Дмитрий Злотницкий. Играющие в престолы: Великие дома Вестероса // Мир фантастики, № 13 (сентябрь 2004)
  3. Нелли Андреева HBO lures McCarthy, Dinklage to «Game» Reuters. 05.05.2009
  4. Andreeva, Nellie (2016 թ․ հունիսի 21). «'Game Of Thrones' Stars Set For Potential Season 8 On HBO With Big Raises». Deadline. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  5. Robinson, Joanna (2016 թ․ հունիսի 21). «Game of Thrones: Are These Characters "Safe" After Renewing Contracts Through Season 8?». Vanity Fair. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  6. Parker, Mike (2017 թ․ ապրիլի 25). «Game Of Thrones season 7: Stars set to earn £2 Million per episode». Daily Express. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  7. Hooton, Christopher (2017 թ․ ապրիլի 25). «Game of Thrones season 7: Actors 'set to earn £2million per episode', making them highest-paid ever». The Independent. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  8. 'Game Of Thrones' Season 6 Needs To Resolve These 'ASOIAF' Book Cliffhangers
  9. Cleveland Kent Evans. The great big book of baby names. — Publications International, Ltd, 2006. — P. 305. — 608 p. — ISBN 1412713005

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիրիոն Լաննիսթեր» հոդվածին։