Ջոն Սնոու (անգլ.՝ Jon Snow[1]), ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ֆանտաստիկ վեպի հերոս։ Հայտնվել է «Գահերի խաղ» (1996), «Արքաների պատերազմը» (1998), «Թրերի մրրիկ» (2000), «Պար վիշապների հետ» (2011) գրքերում, ինչպես նաև «Անգղների խրախճանք» գրքում երկրորդական դերով։ Համարվել է, որ Ջոնը մահացել է «Պար վիշապների հետ» սերիալի և գրքի ավարտից հետո, բայց սերիալի վեցերորդ սեզոնում ցույց է տրվում նրա հարությունը Մելիսանդրայի կողմից «Ձմռան քամիները» գրքում[2]։ Ըստ «Նյու Յորք Թայմսի» ամենահայտնի հերոսներից, իսկ ըստ Մարտինի ամենագլխավոր հերոսներից մեկը[3][4][5]։ Գահերի խաղում Ջոն Սնոուի դերը կատարում է բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը։ 2012 թվականին այդ դերով Հարինգտոնը նոմինացված էր «Սատուրն» մրցանակաբաշխությանը «Երկրորդ դերի լավագույն հեռուստադերասան» անվանակարգում[6]։ Ինչպես նաև դերասանական անձնակազմը ներկայացված է եղել «Հիլդի մրցանակ ԱՄՆ-ի կինոդերասանների համար» լավագույն դերասանական կազմ անվանակարգում 2012, 2014 և 2015 թվականներին[7]։

Ջոն Սնոու
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
ՍտեղծագործությունՍառույցի և կրակի երգ (գիրք)
Առաջին հիշատակումՍառույցի և կրակի երգ (գիրք)
Ներկայացված էՍառույցի և կրակի երգ և Գահերի խաղ
Սեռարական
ԱզգությունԱռաջին Մարդիկ
ՔաղաքացիությունՅոթ թագավարություններ
Բնակության վայրՊատնեշ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Տարիք14 տարեկան (գիրք), 21 տարեկան (սերիալ)
Ծննդյան տարեթիվ283 թվական (Սառույցի և կրակի երգ (գիրք)), 280 թվական Գահերի խաղ (հեռուստասերիալ)
ԾննդավայրԵրջանկության աշտարակ
Մահվան տարեթիվ300 թվական («Պար վիշապների հետ» գրքում), չնայած հետո հարություն է առել Մելիսանդրայի կողմից
Մահվան վայրՍև Դղյակ
ԸնտանիքՍթարքների ընտանիք, Թարգարիեների ընտանիք
ՀարստությունՍթարք և Թարգարիեն
ՄականունԼորդ Սնոու, Լորդ Ագռավ, Ապօրինածինը Ուինթերֆելից, Սպիտակ Գայլ
Մասնագիտությունհետախույզ, squire, զինվոր, կառավարիչ, թրավոր և հեղափոխական
Դերը կատարել ենՔիթ Հարինգթոն
ԵրկիրՈւինթերֆել, Սև Դղյակ
 Jon Snow (character) Վիքիպահեստում

Անձնավորություն խմբագրել

Ջոնը Լիան Սթարքի և Ռեգար Թարգարիենի որդին է։ Քեռու (Էդարդ Սթարքի) դուստրերն ու որդիներն են՝ Ռոբ, Սանսա, Բրան, Արյա, Ռիկոն։ Ջոնը նիհարավուն, մուգ մազերով, մոխրագույն աչքերով պատանի է։ Չնայած ապօրածին լինելուն՝ Ջոնը շատ նման է Սթարքներին, հատկապես Էդարդին. երկուսն էլ ունեն պատվի և պարտքի զգացում։ Ինչպես մյուս փոքր Սթարքերը, Ջոնը նույնպես մարդագայլ է՝ չնայած նրան, որ իր տաղանդի մասին պատկերացում էլ չունի։ Նրա գայլը ալբինոս, սպիտակ մորթով և կարմիր աչքերով, լռակյաց Ուրվականն է։ Առաջին գրքում Ջոնը ընդունվում է Գիշերային Դիտման կետ, իսկ հաջորդ գրքերում կապվում է եղբայրության հետ։ Դիտման կետում նա ստանում է Երկար Ճանկ վալիրյան սուրը։ Հետագայում մի դրվագում ցույց է տրվում Լիանի մահը և այն, թե ինչպես է Նեդ Սթարքը վերցնում փոքրիկ Ջոնին։

Կարճ կենսագրություն խմբագրել

Ջոնը մեծացել է Էդարդ Սթարքի օրինական երեխաների հետ, չնայած, սովորաբար ապօրինածինները (ոչ օրինական երեխաները) մեծանում էին օրինական երեխաներից հեռու։ Ջոնի խորթ մայրը՝ Քեյթիլին Սթարքը ատում էր Ջոնին, չնայած ինքն էր խոստովանում, որ դա անարդար է։ Ատելության պատճառներից մեկն այն էր, որ Ջոնն ավելի էր նման Էդարդին, քան իր երեխաները (և արտաքինը, և բնավորությունը)։ Ջոնը և Ռոբը մեծացել են միասին և սովորել են հոր ամրոցում, ով պնդում էր, որ նրանք պետք է մեծանան եղբայրների պես։ Ջոնը, ինչպես և Էդարդի մյուս որդիները միասին սովորել են սուսերամարտ։ Եղբայրների և քույրերի հարաբերությունները Ջոնի հանդեպ միշտ էլ լավ են եղել։ Նրան առավել ջերմ է վերաբերվել Արյան, իսկ Ջոնն էլ իր հերթին այդպիսին է եղել քրոջ նկատմամբ։ Ռոբը իմանալով Բրանի և Ռիկոնի մահվան մասին, առանց տատանվելու որոշում է Ջոն Սնոուին նշանակել ժառանգ, չնայած մոր ցանկությանը, ով ասում էր` Ուինթերֆելի լորդ նշանակել աղջկական կողմից մեկին՝ Սանսային կամ Արյային, հայտարարելով, որ «Ջոնն ավելի Սթարք է, քան հարավային լորդիկներից որևէ մեկը»։

Տոհմածառ խմբագրել

Դերը սյուժեում խմբագրել

Գահերի խաղը խմբագրել

Ջոնը մասնակցում է Գիշերային պահակախմբի դասալիքի գլխատմանը, որը իրականցում է Էդարդ Սթարքը։ Նա օգնում է Բրանին պահպանել հանգստություն, որպեսզի հայրը չնկատի որդու թուլությունը։ Մահապատժից հետո Ռոբը և Ջոնը, անցնելով կամուրջը, նկատում են մահացած գայլի` 6 ձագերով։ Ջոնը և Բրանը համոզում են հորը, որպեսզի պահեն գայլերին, քանի որ նրանք այնքան էին, որքան իրենք էին` քույրերով և եղբայրներով (վեց գայլ, վեց քույր-եղբայր)։ Ջոնին հասնում է ալբինոս-ձագը, որին նա գտավ մնացած հինգից ուշ։ Դրանից բացի Ջոն Սնոուն իր գայլին անվանեց «Ուրվական»։ Վերադառնալով տուն նրանք իմանում են, որ թագավորի Աջ ձեռքը` Ջոն Արենը մահացած է, իսկ ինքը` թագավոր Ռոբերտ Բարատեոնը գալիս է Ուինթերֆել։ Երբ թագավորական հյուրերը հասնում են Ուինթերֆել, Ջոնը հանդիպում է Բենջեն Սթարքի հետ, ով Էդարդ Սթարքի եղբայրն է։

Արդյունքում Ջոնը որոշում է կայացնում դառնալ Գիշերային Դիտման եղբայր, իսկ նրա հայրը աջակցում է որդուն։ Պատճառներից մեկն այն էր, որ Ջոնի խորթ մայրը` Քեյթիլինը պնդում է, որպեսզի նա լքի Ուինթերֆելը։ Այնտեղ նա ծանոթանում է Տիրիոն Լանիստերի հետ, ով գնում է Պատնեշ Ջոնի հետ։ Նեդ Սթարքի մայրաքաղաք գնալուց և Ջոնի Պատնեշ գնալուց մեկ օր առաջ Բրանը ընկնում է աշտարակից, սակայն դա չի փոխում ոչ հոր, ոչ էլ որդու որոշումը։ Ջոնը հաջողություն է մաղթում եղբորը, ում մոտ լսում է Քեյթիլինի խոսքերը, որոնք ասում էին` Բրանի փոխարեն պետք է Ջոնը լիներ կոմայի մեջ։ Մեկնելուց առաջ Ջոնը տեսնվում է Արյայի հետ, ում տալիս է սուր, որին անվանում են «Ասեղ»։

Ջոնին Պատնեշում այնքան էլ ուրախ չէին և նրա հետ վատ էին վարվում իր հայտնի ընտանիքից լինելու համար։ Նրա հորեղբայր Բենջենը մեկնում է Պատնեշից դուրս, որպեսզի գտնի Ուեյմար Ռոյսին։ Ջոնը իրեն բոլորից բարձր էր դասում, որովհետև նրան կռվել ուսուցանել էին Վինտերֆոլի լավագույն ուսուցիչները։ Սակայն հետագայում նորակոչիկները ընկերանում են Ջոնի հետ։ Ջոնը պաշտպանում է Սեմվել Թարլլին, ում նվաստացնում էր Ալիսեր Տորնեն և նորակոչիկների մեծ մասը, սակայն Ջոնը մի քանիսին ստիպեց, որ Սեմի հետ լավ վարվեն։ Նրանցից մեկը` Ռաստը, հրաժարվեց Սեմի հետ ընկերանալ և Ջոնը Ուրվականի, Գրենի և Պիպի հետ գիշերը վախեցրին Ռաստին։

Ընկերանալով Սեմի հետ, Ջոնը որոշում է օգնել նրան։ Նա խնդրում է իր հին մեյստեր Էյեմոնին, որ նա իր մոտ աշխատանքի վերցնի Սեմին, քանի որ վերջինս սիրում է գրքեր կարդալ և շատ վախկոտն է։ Ջոնը երազում էր դառնալ հետախույզ, սակայն լորդ-ղեկավարողի կողմից դառնում է անձնական աշխատող։ Ջոնը գոհ չէր իր դերից, սակայն վերջում համաձայնվում է։ Երբ Ջոնը և Սեմը դուրս էին եկել Պանեշից աստվածների ծառի մոտ երդում տալու, Ուրվականը վերադառնում է բերանի մեջ մարդու ձեռք։ Նրանք գտնում են Բենջեն Սթարքի խմբից երկու ռազմիկների։ Լորդ-ղեկավարողը հրամայում է, որ դիակները տանեն մեյստեր Էյեմոնի մոտ։ Ամրոց վերադառնալիս Ջիոր Մորմոնտը Ջոնին կանչում է իր մոտ և հայտնում է Ռոբերտ Բարատեոնի մահվան և Ջոնի հոր` Էդարդի ձերբակալման մասին։ Ջոնին բանտարկում են նրա համար, որ նա սպառնում է Ալիսեր Տորնիեին, ով վիրավորել էր Ջոնի պատիվը և իր հորը։ Այնուհետև Ջոնը դրսում լսում է տարօրինակ ձայներ, որը վերակենդանացած ռազմիկներից մեկի պատճառով էր։ Ջոնը հարձակվում է նրա վրա, որպեսզի փրկի լորդ-ղեկավարողին, որի արդյունքում էլ ստանում է ձեռքի այրվածք։ Իր Ջիոր Մորմոնտի մոտ խիզախության համար լորդ-ղեկավարողը նրան տալիս է վալիրյան սուր «Երկար ճանկ» անունով։ Այս սուրը Մորմոնտների տան սուրն է, սակայն այն այժմ պատկանում էր Ջոնին և ծայրին կրում էր ոչ թե արջի, այլ գայլի կերպար։

Էկրանավորում խմբագրել

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերը կատարում է բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը։ Քասթինգում Սնոուի դերի համար մասնակցել է նաև ինքը` Մարտինը, ով իր հարցազրույցներից մեկում պնդում էր, որ շատ տարբերակներ կային Սնոուի դերակատարի համար, սակայն Հարինգթոնը միանգամից հայտնվեց ֆավորիտների մեջ իր դերասանական տաղանդի և հերոսին նման լինելու շնորհիվ[8]։ Ջոն Սնոուն մահանում է Գահերի խաղը (5-րդ եթերաշրջան)-ի 10-րդ սերիայում. հենց այնպես ինչպես «Պար վիշապների հետ» գրքում։ 6-րդ եթերաշրջանի առաջին մասում հերոսը հայտնվում է դիակի տեսքով, իսկ 2-րդ սերիայում լեդի Մելիսանդրայի կախարդանքով կենդանանում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. գրքում հենց այս տարբերակն է, այլ ոչ թե John
  2. «Hibberd, James George R.R. Martin on Dance With Dragons shocking twist. Entertainment Weekly (July 21, 2011)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  3. Dana Jennings. In a Fantasyland of Liars, Trust No One, and Keep Your Dragon Close (անգլերեն) Նյու Յորք Թայմս
  4. Jess Denham. Game of Thrones endings: George RR Martin letter from 1993 reveals what might have been
  5. Variety Staff. George R. R. Martin’s Original Plan for ‘Game of Thrones’ Revealed
  6. Matt Goldberg. Saturn Award Nominations Announced (англ.). Collider
  7. Список лауреатов и номинантов
  8. Christina Radish. George R. R. Martin Interview GAME OF THRONES
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սնոու» հոդվածին։