Ֆինն Ջոնս

բրիտանացի դերասան

Ֆինն Ջոնս (անգլ.՝ Finn Jones, ծնվ. Թերենս Ջոնս (անգլ.՝ Terence Jones), (մարտի 24, 1988(1988-03-24), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Գահերի խաղ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Լորաս Թիրելի դերը։

Ֆինն Ջոնս
անգլ.՝ Finn Jones
Ծնվել էմարտի 24, 1988(1988-03-24) (36 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ[1] և Hayes School?[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Քրիստին Կավալլարի

Կենսագրություն խմբագրել

Ֆինն Ջոնսը սովորել է Արվեստների ուսուցման դպրոցի դերասանական բաժնում։ Ներկայումս բնակվում է Լոնդոնում։

Դերասանական կարիերան սկսելուց հետո, Ջոնսը փոխել է իր Տերրենս անվանումը։ Ըստ Ջոնսի, անվան փոփոխման հիմնական պատճառն այն է, որ իրեն կարող էին շփոթել հայտնի կատակերգու Թերրի Ջոնսի հետ։

Կարիերա խմբագրել

2009 թվականի հոկտեմբերին, Ֆինը նկարահանվել է «Hollyoaks» հեռուստասերիալի սփին օֆֆ՝ «Hollyoaks Later» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ջեյմիի դերը։

2010 թվականի հունվարին նկարահանվել է «Բժիշկները» հեռուստասերիալի 11-րդ, որտեղ մարմնավորել է Թիմ Հեբդոնի դերը։

2010 թվականի ապրիլին Ֆինը նկարահանվել է «Մաքուր անգլիական սպանություն» հեռուստասերիալի երկու սերիաներում, որտեղ մարմնավորել է Լիզա Քենեդու որդու՝ Մարկ Քենեդու դերը, ով մեղադրվում էր սպանության մեջ։

Միևնույն ամսում նկարահանվել է օնլայն «The Curfew» հեռուստախաղի պրոմո հոլովակում, որտեղ ստեղծվել էր Կիրոն Գիլենի կողմից։ Հոլովակը ցուցադրվել է Channel 4 հեռուստաընկերության կողմից։ Խաղը թողարկվել է 2010 թվականի ամռանը[2]։

Ֆինն Ջոնսը մարմնավորել է Սանտյագո Ջոնսի դերը՝ «Սառա Ջեյնի արկածները» հեռուստասերիալում։

2010 թվականի հունիսի 19-ին հայտարարվել է, որ Ջոնսը կխաղա Լորաս Թիրելի դերը՝ «Գահերի խաղ» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալը ցուցադրվում է HBO հեռուստաընկերության եթերում և հիմնված է Ջորջ Մարթինի համանուն վեպի վրա[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.hayes.bromley.sch.uk/drama-alumni
  2. Видеоролик из игры с участием Финна Джонса Официальный сайт игры The Curfew
  3. Джордж Мартин [1] Not A Blog. Livejournal. 19.06.2010
  4. Гэри Стюарт Former Hollyoaks actor Finn Jones is cast in HBO’s A Game of Thrones TV series, starring Sean Bean Эхо Ливерпуля. 23.06.2010
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինն Ջոնս» հոդվածին։