Էյդան Գիլեն (անգլ.՝ Aidan Gillen, ապրիլի 24, 1968(1968-04-24)[1][1], Դուբլին, Իռլանդիա[2]), հեռուստատեսության, թատրոնի և կինոյի դերասան։ Առավել հայտնի է Պետիր Բեյլիշի կերպարով «Գահերի խաղը» (անգլ.՝ Game of Thrones) հեռուստասերիալում։

Էյդան Գիլեն
անգլ.՝ Aidan Gillen
Ծնվել էապրիլի 24, 1968(1968-04-24)[1][1] (55 տարեկան)
ԾննդավայրԻռլանդիա Իռլանդիա, Դուբլին
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1985 թ․-

Կենսագրություն խմբագրել

Գիլենը ծնվել է քաղաքային շրջան Դրամկոնդրայում (Իռլանդիա)։ Ավարտել է (անգլ.՝ St. Vincent's C.B.S.) դպրոցը Գլասնեվինում։ 2001 թվականին ամուսնացել է Օլիվիի օ’Ֆլենագանի հետ։ Այդ ժամանակ զույգը ապրում էր Իռլանդիայում երկու երեխաների՝ Բերիի (ծնվել է 1997 թ․- ին) և Ջոյի (ծնվել է 2000 թ․-ին)[3] հետ։ 2009 թվականին, երբ Գիլենը արժանացավ անգլ.՝ Irish Film and Television Awards մրցանակի «Ունկնդիրը» (ռուս.՝ Прослушка) հեռուստասերիալում խաղացած դերի համար, իր մրցանակը նվիրեց Օլիվիին և երեխաներին[4]։

Գործունեություն խմբագրել

Դերասանական կարիերան սկսել է 16 տարեկանում, դեռևս Դուբլինում (Dublin Youth Theatre), ջուլհակի դերը խաղալով Շեքսպիրի «Ամառային գիշերների երազ»[5] պիեսում։ Հետագայում հաստատվեց Լոնդոնում։

Առավել հայտի է Ստյուարտ Ջոնսոնի դերով՝ Channel 4 հեռուստաընկերության «Մոտիկ ընկերներ» հեռուստասերիալում (1999 թ․)։ «Մոտիկ ընկերներ 2» հեռուստասերիալում խաղացած դերի համար 2000 թվականին արժանացել է մրցանակի՝ անգլ.՝ British Academy Television Award, որպես Լավագույն դերասան։

2003 թվականին նույնպես արժանացել է «Թոնի» մրցանակին Հառոլդ Պինտերի պիեսում անգլ.՝ The Caretaker կատարմամբ բրոդվեյյան թատրոններից մեկում։

2010 թվականի հուլիսին հրապարակվեց, որ Գիլենը խաղացել է Գահերի խաղը[6] հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը՝ Գիլենի մասնակցությամբ հայտնվեց էկրաններին 2011 թվականին[7]։ Նա նույնպես նկարահանվել է «Շանհայի ասպետներ» (2003 թ․) և «Առանց փոխզիջումների»[8] ֆիլմերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #143376527 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Herald, June 29 2010
  4. 6th Annual Irish Film and Television Awards — List of nominees & winners(չաշխատող հղում)
  5. Guardian interview by Mark Lawson, 3 October 2007
  6. Джеймс Хибберд 'Game of Thrones' casts 'Wire' veteran The Hollywood Reporter. 12.07.2010
  7. «Game of Thrones Premiere Date Announced». HBO (Press release). 2011 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  8. Jason Statham films Blitz in London Արխիվացված 2012-10-07 Wayback Machine metro.co.uk. 18.08.2009

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյդան Գիլեն» հոդվածին։