Վարիս (անգլ.՝ Varys), ամերիկացի գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ֆենտզի ժանրի վիպաշարի կերպար։ Հայտնվում է «Գահերի խաղ» (1996), «Արքաների պատերազմը» (1998), «Թրերի մրրիկ» (2000), «Պար վիշապների հետ»(2011), «Ձմռան քամիները» գրքերում[1]։ Նրա կերպարը չի հանդիսանում «Սառույցի և կրակի երգ» գրքերի շարքի գլխավոր կերպարներից։

Վարիս
Տեսակգեղարվեստական անձ, կերպար «Գահերի խաղ»-ից և կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից
ՀեղինակՋորջ Մարտին
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռարական
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
ԾննդավայրLys?
Մահվան վայրՎիշապաքար
ՄականունThe Spider
Մասնագիտությունմարդասպան, հեղափոխական, հետախույզ, spymaster, խորհրդական, գող և քաղաքական գործիչ
Դերը կատարել ենՔոնլեթ Հիլ
 Varys Վիքիպահեստում

Գահերի խաղը հեռուստասերիալում Վարիսը դերը մարմնավորում է բրիտանացի դերասան Քոնլեթ Հիլլը։ Սերիալում Վարիսը առաջին անգամ հանդիպում է հենց առաջին եթերաշրջանում՝ որպես երկրորդական կերպար, սակայն արդեն երկրորդ եթերաշրջանից դառնում է հիմնական կերպարներից մեկը։

Դերը սյուժեում[2] խմբագրել

Գահերի խաղը խմբագրել

Սկզբում հայտնվում է թագավորի և Էդդարդ Սթարքի մայրաքաղաք գալուց անմիջապես հետո տեղի ունեցող Փոքր խորհրդի նիստում։ Աջ ձեռքի մրցաշարից հետո Վարիսը գաղտնի այցելեց լորդ Էդդարդ Սթարկին՝ նախազգուշացնելով նրան, որ թագուհի Սերսեան փորձում է սպանել թագավոր Ռոբերտին։ Շշուկների վարպետն իր օգնությունն առաջարկեց աջ ձեռքին, ինչպես նաև բացահայտեց, թե ինչից էր մահացել Ջոն Արենը։ Հենց Վարիսն էր, որ Փոքր խորհուրդին փոխանցեց Ջորահ Մորմոնտի հաղորդագությունը Դեյներիս Թարգարիենի հղիության մասին, որը զայրացրեց թագավոր Ռոբերտին, ով հրաման տվեց սպանել ինչպես մորը, նրա եղբորը, այնպես էլ դեռ չծնված երեխային։ Ավելի ուշ Վարիսը գաղտնի հանդիպում է ունեցել Իլիրիո Մոպատիսի հետ Կարմիր ամրոցի ներքնահարկում։ Հին ընկերները քննարկում էին վերահաս պատերազմը և որոշում էին ինչպես լինել աճող ճգնաժամի ժամանակ։ Բացի այդ, Պենտոսի մագիստրը ստանձնեց Վարիսին հանձնել ոսկի և հիսուն այլ «թռչնակներ»։

Թագավոր Ռոբերտ Բարատեոնի սպանությունից հետո Վարիսն իր պաշտոնում է մնացել նաև նոր թագավորի՝ Ջոֆֆրի Բարաթեոնի օրոք։ Երբ նա պահանջել է գտնել մեղավորին հոր մահվան մեջ, Վարիսը առաջարկել է սըր Բարրիստան Սելմիին։ Ջոֆֆրին ու Սերսեան քշեցին սըր Բարրիստանին թագավորական գվարդիայից։ Դա մի քայլ էր, որը շատերի կողմից դիտվեց որպես հիմարություն։ Սելմին ավելի ուշ արևելքում միացել է Դեյեներիսի, և դա թույլ է տալիս ենթադրել, որ դա եղել է Վարիսի ծրագիրը. նա հեռացրեց արժեքավոր և հարգված ասպետին Ջոֆֆրիից և մոտեցրեց նրան Դեյեներիսին, քանի որ սըր Բարրիստանը բարձրացնում է ամեն մեկին, ում ծառայում է նա։ Վարիսը բանտապետի անվան տակ այցելեց լորդ Էդդարդ Սթարին, ով բանտարկված էր և համոզեց նրան խոստովանել դավաճանությունը և Ջոֆֆրիին ճանաչել օրինական թագավոր՝ հանուն Սանսայի կյանքի փրկության։ Դրա դիմաց, թագուհու անունից, Սարդը խոստացավ լորդ Էդդարդին սև հագնելու իրավունք։ Երբ Նեթը հարցրեց Վարիսին, թե ում է նա իրականում ծառայում, շշուկների վարպետը պատասխանեց, որ նա ապրում է պետության բարօրության համար։

Արքաների պատերազմը խմբագրել

Երբ մայրաքաղաք ժամանեց նոր աջ ձեռք Թիրիոն Լաննիսթերը, Վարիսը անմիջապես գտավ նրա սիրուհուն՝ Շայային, որին գաճաճը սկզբում պահեց հյուրանոցում իր մի քանի վայրենիների պահպանության ներքո։ Սարդը և Թիրիոնը փոխանակվեցին քողարկված սպառնալիքներով, բայց դա նրանց չխանգարեց շուտով դառնալ, եթե ոչ ընկերներ, ապա գոնե դաշնակիցներ։ Վարիսը, աջ ձեռքին հաստատելով, թագավորին և պետությանը հավատարմության իր խոսքերը, Թիրիոնին տրամադրեց տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում քաղաքում։ Նրա օգնությամբ քաղաքային պահակախմբի հրամանատարի պաշտոնում նշանակվեց խիզախ ու պարկեշտ սըր Ջասելին Բայուոթերը, իսկ նրա նախորդը՝ ծախու Յանոս Սլինթը, որը դավաճանեց Լորդ Էդդարդ Սթարքին, իր վեց կողմնակիցների հետ գնաց Պատ։ Շշուկների վարպետը աջ ձեռքին ցույց տվեց նաև գաղտնի ստորգետնյա անցում, ինչը հնարավորություն տվեց նրան գաղտնի այցելել իր սիրուհու հեռավոր կալվածք (որի պահպանությունը նույնպես տրամադրել է Վարիսը)։ Սարդը Թիրիոնին տեղեկացրել է, որ սըր Լանսել Լանիսթերը քնում է թագուհու Սերսեայի հետ, ինչը թույլ է տվել գաճաճին զարմիկին իր լրտես դարձնել։ Զրույցներից մեկի ընթացքում Վարիսը Թիրիոնին պատմել է, որ հենց ինքն է Ջենդրիին ուղարկել Գիշերային պահակախումբ, որպեսզի նրան զերծ պահի Սերսեայից, որը սպանել էր Ռոբերտ թագավորի բաստարդներին։ Վարիսը նույնիսկ Թիրիոնին բացահայտեց իր խեղանդամության պատմությունը, չնայած դժվար է դատել, թե արդյոք դա վկայում էր նրանց միջև վստահության բարձր մակարդակի մասին։

Թրերի մրրիկ խմբագրել

Վարիսը կազմակերպում է հանդիպում Շայայի և Թիրիոնի համար, երբ վերջինս բավարական ուժեղացավ Սևջրյա ճակատամարտի ավարտից հետո։ Նա նաև հայտնել է գաճաճին, որ հայրը՝ Թայվին Լաննիսթերը, Սարդին հանձնարարել է լրտեսել իր որդուն։ Չնայած Վարիսը օգնել է Թիրիոնին, սակայն նա հրաժարվել է թագուհի Սերսեային ստել Շայի մասին և ուղղակիորեն զգուշացրել է, որ նրան կհանձնի, եթե հարցնեն։ Թիրիոնի դատավարության ընթացքում, որով մեղադրվում էր նա թագավոր Ջոֆֆրիի սպանության մեջ, Վարիսը ցուցմունք տվեց իր դաշնակիցի դեմ, և այդ ցուցմունք տալու ընթացքը տևեց մի ամբողջ օր, քանի որ, ի տարբերություն մյուս վկաների, նա ուներ մագաղաթներ ամսաթվերով, հակիրճ գրառումներով և իր խոսքը հաստատող ամբողջ խոսակցությունների ձայնագրություններով։

Այն բանից հետո, երբ Տիրիոնին մահվան դատապարտեցին, Ջեյմեն Վարիսին ստիպեց ազատել իր կրտսեր եղբորը։ Ռյուգենի կերպարով Սարդն գինի խմեցրեց պահապաններին և բանտարկյալին դուրս հանեց Կարմիր ամրոցի տակ գտնվող գաղտնի անցքերով։ Սակայն, երբ նրանք հասան աշտարակում գտնվող աջ ձեռքի սենյակի մոտ, Թիրիոնը որոշեց այցելել իր հորը։ Վարիսը, զերծ պահելով Թիրիոնին այդ բանից, այնուամենայնիվ, տվեց մանրամասն հրահանգներ՝ մինչև անգամ աստիճանների թիվը, թե ինչպես հասնել Թայվինի ննջասենյակ, ինչը հուշում է, որ ոչ միայն կեղծիքի սպառնալիքներն էին, որ ստիպեցին Վարիսին ազատել գաճաճին։

Անգղների խրախճանք խմբագրել

Վարիսը բացակայում է այս գրքում։

Թիրիոնի փրկությունից և Թայվինի մահից հետո Վարիսը անհետացավ առանց հետքի։ Անհետացավ նաև բանտապահ Ռյուգենը, որի սենյակում հայտնաբերվեց Պրոստորում հատված հին ոսկե մետաղադրամ։ Վարիսի կողմից նման պարզ քայլը, այնուամենայնիվ, աշխատել է. թագուհի Սերսեան սկսել է մտածել, որ Տիրելլները մասնակից են Թիրիոնի փախուստին։

Պար վիշապների հետ խմբագրել

Վարիսն օգտագործել է գաղտնի անցուղի, որպեսզի սողոսկի մեծ վարպետ Պիցելի մոտ և սպանի նրան, ինչից հետո ջախջախել է ծերունու գլուխը։ Դրանից հետո «թռչնակներից» մեկը վարպետի անունից հաղորդագրություն է փոխանցել Քիվան Լաննիսթերին։ Երբ լորդ-խնամակալը ներկայացել է Պիցելի սենյակ, Վարիսը կրակել է նրա վրա արբալետից և, ներողություն խնդրելով, Քիվանին պատմել է, որ սպանության է գնում ոչ թե չարության պատճառով, այլ, որ լորդ-խնամակալը հեղինակավոր տիրակալ է, որը կարող էր փչացնել Էյգոն վեցերորդ Թարգարիենի Երկաթե գահին բարձրանալու ծրագրերը։

Ձմռան քամիները խմբագրել

Վարիսը հայտնվում է «Ձմռան քամիները» գրքում, սակայն ոչ նրա մեջ, ոչ էլ վերջին գրքում նա չի հանդիսանում հիմնական կերպարներից։

Էկրանավորումը խմբագրել

Գահերի խաղը հեռուստասերիալում Վարիսը դերը մարմնավորում է բրիտանացի դերասան Քոնլեթ Հիլլը։

Երրորդ եթերաշրջան խմբագրել

Իր ամորձատման պատմությունը Վարիսը Թիրիոնին պատմում է Սևջրյայի իրադարձություններից հետո։ Միևնույն ժամանակ նա բացում է իրեն ուղարկված ինչ-որ արկղ։ Երբ նա բացում է այն, և Թիրիոնը նայում է այնտեղ, այնտեղ կար պատմության մեկ այլ հերոս՝ կախարդը, ով գայթակղել է Վարիսին, որի բերանը կարված էր։

Չորրորդ եթերաշրջան խմբագրել

Բանտից փախչելու ժամանակ Թիրիոնը առանց Վարիսի հուշման գտնում է իր հորը հանգիստի ժամանակ։ Այն բանից հետո, երբ Թիրիոնը սպանում է իր հորը, Վարիսը մրա հետ փախչում է Պենտոս։

Հինգերորդ եթերաշրջան խմբագրել

Պենտոսից Վարիսն ու Թիրիոնն ուղևորվում են Վոլանտիս, որտեղ Ջորահ Մորմոնտը բռնում է Թիրիոնին։ Սակայն հինգերորդ եթերաշրջանի եզրափակչում, երբ Թիրիոնն ակամայից դառնում է Մեյրինի կառավարիչը, Վարիսը նույնպես հայտնվում է այնտեղ, որպեսզի դառնա նրա Շշուկների վարպետը։

Վեցերորդ եթերաշրջան խմբագրել

6-րդ եթերաշրջանի հենց սկզբում նա ողորմություն տվեց մուրացկանին, որի ձեռքում կար մի երեխա և ասաց Դևին, որ տեղեկություններ կպարզի Գարփիայի երեխաների առաջնորդի մասին։ Նա տեղեկացրեց Դևին, Միսսանդեային և Մոխրագույն որդին Աստապորում և Յունկայում իշխանության եկած նախկին ստրկատերերի մասին։ Ներկա էր, երբ Թիրիոնը ազատում էր Դեյներիսի վիշապներին։ Վալայի օգնությամբ, որը 5-րդ եթերաշրջանի սկզբում սպանել էր Աթերիներից մեկին, Վարիսը տեղեկանում է, որ Խարփիի որդիներին աջակցում են Ատապորի և Յունկայի ստրկավաճառները, ինչի մասին նա ավելի ուշ հայտնում է Թիրիոնին, Միսսանդեային և Մոխրագույն որդին։ Նա մասնակցել է Դևի և Յունկայի դեսպանների բանակցություններին։ Դևի հետ դիմավորեց կարմիր քրմուհի Կինվարային, ընդ որում քրմուհին Սարդին հիշեցրեց նրա անդամահատման պատմությունը։ 6-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայում նա լքել է Դևին, որի հետ միասին Մեյրինով քայլելիս հանդիպել է կարմիր քրմուհուն։ Թիրիոնին հայտնել է, որ թողնում է Մեյրինը Դեյեներիսի բանակի համար նավեր գտնելու նպատակով։ Դորնում հանդիպում է Էլարիա Սենդի և լեդի Օլեննայի հետ, ովքեր տրամադրում են Դորնի և Հայգարդենի նավատորմերը Դեյներիսին, որպեսզի նա նվաճի Վեսթերոսը։ Նա Դեյներիսի հետ մեկնել է Վեսթերոսը նվաճելու։

Յոթերորդ եթերաշրջան խմբագրել

7 եթերաշրջանում Վարիսը Դեյեներիս Թարգարիենի հետ ժամանում է Վիշապաքար։

Ութերորդ եթերաշրջան խմբագրել

Եզրափակիչ եթերաշրջանի սկզբում Վարիսը Դեյներիսի հետ ժամանում է Վինթերֆել[3]։

Եզրափակիչ մրցաշրջանի 5-րդ սերիայում Դեյեներիսը մահապատժի է ենթարկվել դավաճանության համար, ինչը Միսսանդեան կանխատեսել էր 7-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թիրիոն II
  2. Վարիս
  3. Hibberd, James (2019 թ․ մարտի 5). «Game of Thrones season 8 trailer is finally here». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարիս (կերպար)» հոդվածին։