Նիկոլայ Կոստեր-Վալդաու (դան․՝ Nikolaj Coster-Waldau, հուլիսի 27, 1970(1970-07-27)[1][2][3], Ռուդկեբինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4]), դանիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ 1993 թվականին սովորել է Կոպենհագենի Սթեյթնս Տիտերսկոլում։ ԱՄՆ-ում նա խաղացել է դետեկտիվ Ջոն Ամստերդամի դերը Ֆոքս թելեվիժնի կարճատև կյանք ունեցող «New Amsterdam» սերիալում։ Նաև խաղացել է Ֆրանկ Փայկի դերը 2009 թվականի Ֆոքս թելեվիժնի «Virtuality» ֆիլմում։ Չնայած, որ ի սկզբանե նախատեսված է եղել նրա համար օդաչուի կերպարը։ Նա լայն ճանաչում ստացավ մեծ լսարանների առջև «HBO»-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջեյմի Լենիստերի դերը խաղալուց հետո։

Նիկոլայ Կոստեր-Վալդաու
դան․՝ Nikolaj Coster-Waldau
Ծնվել էհուլիսի 27, 1970(1970-07-27)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրՌուդկեբինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4]
ԿրթությունDanish National School of Performing Arts? (1993)
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, դրամատուրգ, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Nukâka Coster-Waldau?[5]
Երեխա(ներ)Safina Coster-Waldau?

Վաղ կյանքը խմբագրել

Նիկոլայ Կոստեր-Վալդաուն ծնվել է Ռուդկեբինգում, Դանիայում գրադարանավար Հանն Սոբորդ Կոստերի[6] և Ջորգեն Օսկար Ֆրիտցեր Վալդաուի (գերմանական ծագումով, մահացավ 1998 թվականին) ընտանիքում։ Կոստեր-Վալդաուն հարցազրույցների ժամանակ խոսել է իր հոր ալկոհոլային խնդիրների մասին, ինչպես նաև իր ծնողների ամուսնալուծության մասին[6]։ Նա ունի երկու՝ իրենից տարիքով մեծ քույրեր[7]։ Հիմնականում մեծացել է իր մոր մոտ Տուբյերգում, որը փոքր գյուղ է Զելանդիա կղզում Ռինգստեդի և Նաեստվեդի միջև[6][7][8]։

Կարիերա խմբագրել

Կոստեր-Վալդաուն սովորել է Դանիայի թատրոնի և ժամանակակից պարի ազգային դպրոցում 1989 թվականից մինչ 1993 թվականը։ Նրա բեմական դեբյուտը եղավ Բեթթի Նանսենի թատրոնում «Համլետ» ներկայացման մեջ Լաերտեսի դերը։ Իր հայրենիքում իրեն առավելապես հռչակ բերեց իր դերը «Nightwatch» (1994) ֆիլմում։ Հետագայում նա տեղափոխվեց ԱՄՆ-ի կինո և հեռուստատեսություն[9]։

 
Կոստեր-Վալդաուն «San Diego Comic-Con International»-ի ժամանակ. 2014 թվական

2001 թվականին նա սկսեց իր կարիերան ԱՄՆ-ում Ռիդլեյ Սքոթի «Black Hawk Down» ֆիլմում որպես Պատվի մեդալ ստացող Գարի Գորդոն։ Կոստեր-Վալդաուն ասում է․ «Իմ առաջին ԱՄՆ-ի ֆիլմը «Black Hawk Down»-ն էր»[10]։

Նիկոլայը օգտագործեց իր հաղթանակը, որպեսզի վերցնի այլ դերեր Անտլանտյան օվկիանոսի երկու կողմերում, հատկապես իր հայրենի Սկանդինավիայում[11]։

Հետագայում նրան տրվեց գլխավոր դեր Միքայել Ապտեդի «Enigma» ֆիլմում։ Նաև հանդես եկավ որպես ոճրագործ «My Name is Modesty» արկածային ֆիլմում։ Սքոթը ետ բերեց Կոստեր-Վալդաուին իր 2005 թվականի «Kingdom of Heaven» ֆիլմի համար։ Ռիչարդ Լոնքրեյնը, ով դեր էր հատկացրել դերասանի համար 2004 թվականին Ուիմբլդոնում, նաև դեր հատկացրեց Կոտեր-Վալդաուին «Firewall» ֆիլմում երկու տարի անց 2006 թվականին[9]։ 2007 թվականին Կոստեր-Վալդաուն խաղաց կարճ կյանք ունեցող «Fox TV»-ի «New Amsterdam» դրամատիկ սերիալում Ջոն Ամստերդամի դերը, ով Նյու Յորքի անմահ մարդասպան դետեկտիվ է, սակայն շուտով դառնում է մահկանացու իր իսկական սիրուն գտնելուց հետո[12]։ Այս սերիալը օդաչուի դերում նկարվելու արդյունքում Կոստեր-Վալդաուն ձեռք բերեց ԱՄՆ «Screen Actors Guild» քարտը։ Հետագայում նա վերհիշեց այս մասին իր 2015 թվականի «TV Guide» հարցազրույցում. «Վերջապես իմ SAG քարտը ստանալը հսկայական գործ էր ինձ համար․․․ Ես շատ ուրախ էի, ես գնացի SAG առցանց խանութ և գնեցի չորս գավաթ SAG լոգոյով։ Ես մինչ այժմ պահում եմ այդ գավաթները»[13]։

Սկսած 2011 թվականի ապրիլից, Կոստեր-Վալդաուն խաղում է Ջեյմի Լեննիստերի դերը «HBO»-ի հիթային «Գահերի խաղը» հեռուստասերիալում, որը հիմնված է Ջորջ Ռ․ Ռ․ Մարտինի ամենավաճառվող «A Song of Ice and Fire» ֆանտաստիկ նովելային շարքի վրա։ Կոստեր-Վալդաուն մեկնաբանություն է թողել իր դերի մասին․ «Ի՞նչ պետք է չթողի սիրել Ջեյմիին։ Որպես դերասան ես չէի կարող խնդրել էլ ավելի լավ դեր»[10]։ «Buddy TV»-ի «2011 թվականի հեռուստատեսային ամենագրավիչ տղամարդիկ» ցուցակում Կոստեր-Վալդաուն զբաղեցրել է 85-րդ տեղը[14]։

Կոստեր-Վալդաուն Ջեսսիկա Չեսթեյնի հետ միասին նկարահանվել է 2013 թվականի «Mama» սարսափ ֆիլմում։ Նա շարունակեց խաղալ «Oblivion» գիտաֆանտաստիկ արկածային ֆիլմում Սայքսի դերում, ով ռազմական զենքերի փորձագետ էր։

2014 թվականին նա նկարահանվեց Սյուզան Բիերի «A Second Chance» դանիական թրիլլերում Անդրեասի դերում, ով դժվար ընտրության առջև կանգնած ոստիկանության աշխատակից էր։

Նա արդեն համաձայնվել է նաև նկարահանվել Ռոման Ուոֆի առաջիկա «Shot Caller» բանտային ֆիլմում[15]։

Անձնական կյանքը խմբագրել

Կոստեր-Վալդաուն ամուսնացել է գրենլանդացի դերասանուհի և երգչուհի Նուկակայի հետ 1998 թվականին[16]։ Նրանք այժմ ապրում են Կոնգենս Լինգբիում իրենց երկու երեխաների՝ Ֆիլիպպայի (ծնվ․ 2000 թվականի հոկտեմբերին)[17] և Սաֆինայի (ծնվ․ 2003 թվականի նոյեմբերին)[18] հետ, նաև իրենց երկու շների հետ[19]։

Ֆիլիպպան նկարահանվել է դանիական «The Girl and the Dogs» կարճամետրաժ ֆիլմում, որը ցուցադրվել է 2014 թվականին Կաննի կինոփառատոնին։

Կոստեր-Վալդաուի աները Ջոզեֆ Մոտզֆելդտն է, ով Գրենլանդիայի խորհրդարանի անդամ և Ժողովրդական կուսակցության համայնքային նախկին առաջնորդն է։

Թվական Հայերեն անվանում Սկզբնական անվանում Դեր
1997 Հակում Bent Գայլ
2000 Քարտեր, գումար... Lock, Stock… Ջորդի
2001 «Սև սակռի» անկումը Black Hawk Down վարպետ-սերժանտ Գարի Գորդոն
2001 Էնիգմա Enigma Ժոսեֆ «Պակ» Պուկովսկի
2003 My Name Is Modesty Միկլոս
2004 Ուիմբլդոն Wimbledon Դիտեր Պրոլ
2005 Պալաչ The Headsman Մարտին
2005 Երկնային թագավորություն Kingdom of Heaven գյուղական շերիֆ
2006 Կրակե պատնեշ Firewall Լիամ
2007 Պառկել Գվինֆիդի հատակին Assassin in Love
2008 Նոր Ամստերդամ New Amsterdam Ջոն Ամստերդամ
2009 Վիտուալություն Virtuality Ֆրենկ Պայկ
2011-2019 Գահերի խաղը Game of Thrones Ջեյմե Լանիսստեր
2013 Մայրիկ Mama Լուկաս
2013 Օբլիվիոն Oblivion Սայքս
2013 Հազար անգամ «բարի գիշեր» A Thousand Times Good Night Մարկուս
2014 Ուրիշ կին The Other Woman Մարկ
2016 Եգիպտոսի աստվածներ Gods of Egypt Հոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.tvrage.com/person/id-180684/Nikolaj+Coster+Waldau
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1030393710 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. danskefilm.dk (դան.) — 1999.
  6. 6,0 6,1 6,2 «Great Dane: Game of Thrones' Nikolaj Coster-Waldau». Details. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  7. 7,0 7,1 Profile in The Independent
  8. «Den danske film database». danskefilm.dk.
  9. 9,0 9,1 «(Dead link)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  10. 10,0 10,1 «Interview with Nikolaj Coster-Waldau» (German). myfanbase. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Nikolaj Coster May 2014 Interview with Destination Magazine». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  12. «Nikolaj Coster-Waldau profile». Buddy TV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
  13. Moynihan, Rob (January 19, 2015). "How I Got My SAG-AFTRA Card", TV Guide. p. 8
  14. «TV's 100 Sexiest Men of 2011». BuddyTV. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  15. «Nikolaj Coster-Waldau will play a SoCal gangster in Shot Caller». Winter is Coming. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  16. «Game of Thrones Bad Boy Nikolaj Coster-Waldau Is Actually Really Nice in Real Life». InStyle.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  17. «'Game of Thrones' star Nikolaj Coster-Waldau promises big things in store for se». Toronto Sun.
  18. Her er dit liv - (Nikolaj Coster-Waldau). YouTube. 2012 թ․ դեկտեմբերի 17.
  19. «Great Dane: Game of Thrones' Nikolaj Coster-Waldau». Details. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կոստեր-Վալդաու» հոդվածին։