Մելիսանդրա (անգլ.՝ Melisandre), ամերիկացի գրող Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի վեպերի շարքի հերոս։ Հանդիսանում է կենտրոնական հերոսներից մեկը (ՊՕՎ) գրքերում, որի անունից է ներկայացվում պատմվածքի գլուխների մի մասը։ Հայտնվում է «Արքաների պատերազմը» (1998) և «Թրերի մրրիկ» (2000), իսկ «Պար վիշապների հետ» (2011) և «Ձմռան քամիները» գրքերում[1] հանդիսանում է կենտրոնական հերոս։

Մելիսանդրա
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարթին
ՍտեղծագործությունՍառույցի և կրակի երգ վիպաշար
Առաջին հիշատակումԱրքաների պատերազմը
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռիգական
ԱզգությունԱնդալներ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Տարիք30 տարուց պակաս («Պար վիշապների հետ» գրքում)
Ծննդյան տարեթիվ270-ից ոչ ուշ Է.Ց.Ի-ից հետո («Սառույցի և կրակի երգ» գրքում)
Մահվան վայրՎինթերֆել
ՄականունԿարմիր կին
Գործունեությունքրմուհի
Մասնագիտությունwitch in a work of fiction, priestess, գուշակ, Օրակուլ և հեղափոխական
Դերը կատարել ենՔարիս Վան Հաուտեն
ԵրկիրՅոթ թագավորություններ
 Melisandre Վիքիպահեստում

«Գահերի խաղ» հեռուստասերիալում Մելիսանդրայի կերպարը կատարում է նիդերլանդցի դերասանուհի Քարիս Վան Հաուտենը[2][3][4]։ Հեռուստասերիալում Մելիսանդրան առաջին անգամ հայտնվում է երկրորդ եթերաշրջանում և հանդիսանում է հիմնական կերպար։

Դերը սյուժեում[5] խմբագրել

Թագավորների կռիվը խմբագրել

Մելիսանդրան համոզում է Ստանիսի կնոջը՝ Սելիսային, նաև Ստանիսի խորհրդի մի քանի անդամների, որ ընդունեն իր կրոնը։ Ստանիսի մեյստեր Քրեսենը, վախենալով Մելիսանդրայի ուժերից և Ստանիսի վրա նրա ազդեցությունից, փորձում է թունավորել Մելիսանդրային և ներկայացնել դա որպես ինքնասպանություն. Մելիսանդրան խմում է մեծ չափաբաժին, բայց նրա ուժերը փրկում են նրան։ Երբ Ստանիսի եղբայր՝ Ռենլին ինքն իրեն կարգում է թագավոր, Մելիսանդրան տեսիլք է տեսնում, որ Ռենլին խորտակում է Ստաննիսի նավատորմը Թագավորական նավահանգստում։ Նա համոզում է Ստանիսին հղիացնել իրեն, ծնունդ տալով ստվեր հրեշի, որը կսպանի Ռենլիին։ Նա նաև ծննդաբերում է մեկ այլ հրեշ, որը սպանում է Փոթորկային սահման ամրոցի ղեկավարին՝ Քորթնայ Փենրոսին, երբ նա հրաժարվում է զիջել ամրոցը։ Բրայս Քարոնը համոզում է Ստաննիսին թողնել Մելիսանդրային Դրակոնի Քարում, Սև ջուրում ընթացած ճակատամարտի ընթացքում, ինչն ավարտվում է Ստանիսի պարտությամբ։ Ճակատամարտի ընթացքում, Գարլան Թիրելը պահպանում է Ռենլիի զենք ու զրահը և գլխավորում է Թիրել-Լանիստեր առաջապահ ջոկատը, այսպիսով կատարվում է Մելիսանդրայի՝ նախկինում կատարված մարգարեությունը։

Թրերի փոթորիկ խմբագրել

Ստանիսի խորհրդական Դավոս Սիվորոտը կշտամբում է Մելիսանդրային Ստաննիսի նավատորմը կործանելու համար և պատրաստվում է թունավորել նրան մինչև նրա կրակի մեջ նայելը և բանտարկվում է դրա համար։ Նա համոզում է Ստաննիսին զոհաբերել իր ապօրինի զավակ՝ Էդրիկ Շթորմին, որը ապրում էր Դրակոնի Քարում։ Ստանիսը համոզվում է, բայց օգտագործում է Էդրիկի արյունը խմած տզրուկներին, գցելով նրանց կրակի մեջ Ստաննիսը ասում է՝ «Բալոն Գրեյջոյ, Ռոբ Ստարկ և Ջոֆրի Բարատեոն»։ Նրանք երեքն էլ մեռնում են տարբեր իրավիճակներում, բայց Դավոսը փախցնում է Էդրիկին, վախենալով, որ նա կզոհաբերվի։ Հետո Մելիսանդրան միանում է Ստանիսին և Դավոսին, նրանց հետ ուղևորվելով Պատը, որ ոչնչացնի Մանս Ավազակի վայրի զորքը։

Պար վիշապների հետ խմբագրել

Մելիսանդրան մնում է Պատում, մինչ Ստանիսը հարձակվում է Վինտերֆելի վրա։ Նրա ուժերը ավելի են ուժեղանում Պատի վրա, նա ասում է Ռ՛հլորին Ազոր Ահայի մասին տեսած տեսիլքի մասին, բայց նա միայն տեսնում է "Սնոու": Նա միշտ զգուշացնում է Ջոնին մոտեցող վտանգի մասին։ Ջոնը ուշադրություն չի դարձնում նրա նախազգուշացումներին և դա հետո կատարվում է Բոուեն Մարշի և այլ մարդկանց ապստամբությամբ։

Էկրանավորում խմբագրել

Գրքում Մելիսանդրան չի եղել Ստանիսի հետ այն ժամանակ, երբ նրանք հարձակվում էին Վինտերֆելի վրա, նա մնացել էր Սև ամրոցում։ Կարմիր քրմուհին միշտ նախազգուշացրել է Ջոնին մոտեցող վտանգի մասին և «դաշույններ մթության մեջ»-ում, բայց նա լուրջ չի ընդունում նրա զգուշացումները[6]։

Հեռուստասերիալում խմբագրել

«Գահերի խաղ» հեռուստասերիալում Մելիսանդրայի կերպարը կատարում է նիդերլանդցի դերասանուհի Քարիս Վան Հաուտենը[7][8]։

Երկրորդ եթերաշրջան խմբագրել

 
Ստանիս Բարատեոնի տան խորհրդանիշը

Հեռուստասերիլաում բացակայում է դրվագը Քորթնի Պենրոզի հետ, այդիսկ պատճառով պարոն Դավոսը տանում է Մելիսանդրային մայրցամաք Ռենլի Բարատեոնին վերացնելու համար։

Երրորդ եթերաշրջան խմբագրել

Երրորդ եթերաշրջանում Մելիսանդրան ուղիղ ասում է Ստանիսին այն մասին, որ նոր ստվերի ծննդաբերումը կարող է մահացու լինել նրա համար, այդ իսկ պատճառով նա ուղևորվում է արքայական արյան որոնումների Վեստերոսում, կրակի մեջ հաստատ տեսնելով Ռոբերտի ողջ ապօրինի զավակին՝ Ջենդրին, որը հեռուստասերիալում կատարում է նաև Էդրիկ Շթորմի դերը։

Չորրորդ եթերաշրջան խմբագրել

Չորրորդ եթերաշրջանի սկզբին փորձել է Շիրենին բերել ռ՚գլորիական հավատքի, այրել է թագուհի Սելիսայի ազգական Ալեստեր Ֆլորենտին։ Իր ննջարանում ընդունում է Սելիսային, որին համոզում է, որ Շիրենին տանեն իրենց հետ դեպի Պատը։ Չորրորդ եթերաշրջանի վերջում Ստանիս Բարատեոնի հետ հասել է Սև Ամրոց և դարձել է ականատես թե ինչպես է մեյսթեր Էյմոնը այրում Գիշերային Հերթափոխի տղաների մարմինները։

Հինգերորդ եթերաշրջան խմբագրել

Հինգերորդ եթերաշրջանում Մելիսանդրան իրեն անկեղծորեն առաջարկում է Ջոնին, բայց հետո Ստանիսի հետ ուղևորվում է հարձակման Վինտերֆելի վրա։ Նա համոզում է Ստանիսին զոհաբերել Շիրենին, որ Ռ՚գլորը վերջ տա բուքին, բայց այն հազիվ ավարտված, զորքից սկսվում է մասսայական դասալքություն, իսկ թագուհի Սելիսան կախվում է։ Ինքը Մելիսանդրան, հավանաբար, տեսնելով կրակի մեջ իր թագավորի պարտությունը, փախչում է Սև Ամրոց։ Ջոն Սնոուի և Դավոս Սիվորտի հարցերին, նա կոտրված պարտությունից, ոչինչ չի պատասխանում։

Վեցերորդ եթերաշրջան խմբագրել

6-րդ եթերաշրջանի ամենասկզբում ցույց է տալիս այն, որ Մելիսանդրան կախարդանքի օգնությամբ թաքցնում է իր իրական տարիքը և մարդկային կերպարանքը։ Կորցրել է հավատքը դեպի Ռ՚գլորը Ստանիսի պարտությունից և Ջոն Սնոուի մահից հետո։ 6-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում Մելիսանդրան վերակենդանացնում է Ջոն Սնոուին։ Հավանական է, որ նույնը եղել է նաև տվյալ գրքում[9]։ Գտել է վերակենդանացած Ջոն Սնոուին և հայտնել է նրան, որ նա՝ իրական Ազոր Ահայն է։ Ականատես է դարձել Ջոն Սնոուի դեմ դավադրության մասնակիցների մահապատին։ Բրիենայից իմացել է Ստաննիսի մահվան լուրտ։ Մասնակցություն է ունեցել Սև Ամրոցի ռազմական խորհուրդին։ Ջոն Սնոուի, Դավոս Սիվորորտի, Տորմունդի և Սանսա Ստարկի հետ ուղևորվել է բանակցությունների հյուսիսային լորդերի հետ։ Ուղևորվել է Վինտերֆելի վրա հարձակմանը։ Մերժել է Ջոն Սնոուի խնդրանքին, որ չվերակենդանացնի իրեն, այն դեպքում, երբ նա կմեռնի Ապօրինի զավակների Ճակատամարտում։ Ապօրինի զավակների Պատերազմից հետո ականատես է դարձել Վինտերֆելում Բոլտոնների խորհրդանշանները Ստարկների խորհրդանշանների փոխարինմանը, ինչը որ նա գուշակել էր Ստաննիսին 5-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում։ Ստիպված է եղել արդարանալ Ջոն Սնոուի և Դավոս Սիվորոտի առջև Շիրեն Բարատեոնի մահվան համար։ 6-րդ եթերաշրջանի ամենավերջում աքսորվել է Վինտերֆելից, Ջոն Սնոուի կողմից մահվան սպառնալիքով։

Յոթերորդ եթերաշրջան խմբագրել

7-րդ եթերաշրջանի ակզբում հանդիպել է Դեյեներիսի հետ Դրակոնի Քարում և խորհուրդ է տվել նրան կանչել Հյուսիսի Թագավոր Ջոն Սնոուին։ Ջոն Սնոուի և Դավոսի Դրակոնի Քար ժամանելուց հետո զրուցել է Վարիսի հետ այն մասին, որ նրանք երկուսն էլ մեռնելու են Վեստերոսում։

Ութերորդ եթերաշրջան խմբագրել

2018 թվականի հունվարի 15-ին հաստատվել է Քարիս Վան Հաուտենի հայտնվելը հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում[10]։

 
Մելիսանդրայի դերակատար Քարիս Վան Հաուտենը

Ճանաչում և մրցանակ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան.
2014 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմի համար Առաջադրված [11][12]
2016 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմի համար Առաջադրված [13]
2017 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմի համար Առաջադրված [14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. JUEGOS DE TRONOS de George R.R Martin en la FIL de Guadalajara 2016
  2. «Game of Thrones Cast and Crew: Melisandre played by Carice van Houten». HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «The Official Website for the HBO Series Game of Thrones - Season 4». HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  4. «From HBO». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին.
  5. Մելիսանդրա
  6. [1]
  7. «'Game of Thrones': Carice van Houten on Melisandre». Vulture.
  8. Peters, Lucia (2011 թ․ սեպտեմբերի 11). «Meet the Second Season Cast of Game of Thrones!». Defy Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  9. "Գահերի խաղ"-ի ստեղծողները բացահայտել են Ջոն Սնոուի կերպարը
  10. Filming News: Melisandre is back on set!
  11. «SAG Awards Nominations: 12 Years A Slave And Breaking Bad Lead Way». Deadline.com. 2013 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  12. «SAG Awards: Lone Survivor, Game Of Thrones Win Stunt Honors». Deadline.com. 2014 թ․ հունվարի 18. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  13. «SAG Awards Nominations: Complete List». Variety. 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  14. Nolfi, Joey (2016 թ․ դեկտեմբերի 14). «SAG Awards nominations 2017: See the full list». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.