Գահերի խաղ (2-րդ եթերաշրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
«Գահեր խաղ» դրամա և ֆենտեզի ժանրերի հեռուստասերալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2012 թվականի ապրիլի 1-ին՝ «HBO» հեռուստաալիք եթերում, և ավարտվել 2012 թվականի հունիսի 3-ին։ Ինչպես առաջին եթերաշրջանը, երկրորդը նույնպես բաղկացած է 10 սերիայից։ Այս եթերաշրջանում հիմնականում նկարագրվում են Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» շարքի երկրորդ նովելի`«Արքաների պատերազմը» («անգլ.՝ A Clash of Kings») դեպքերը։
Գահերի խաղ (2-րդ եթերաշրջան) | |||
---|---|---|---|
Սերիալ | Գահերի խաղ | ||
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ | ||
Հիմք | Արքաների պատերազմը | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 10 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | HBO | ||
Եթերաշրջաններ | |||
|
Սյուժե
խմբագրելԵրեք կռիվներում հաղթանակ տանելով՝ Ռոբ Սթարքը առաջարկում է Լանիստերներին խաղաղություն հաստատել պայմանով, որ հյուսիսում անկախություն տիրի։ Ռոբը Թեոն Գրեյջոյին ուղարկում է նրա հոր՝ Բեյլոն Գրեյջոյի օգնությունը խնդրելու, իսկ Քեյթլին Սթարքին՝ հանգուցյալ արքա Ռոբերտի կրտսեր եղբոր՝ Ռենլի Բարաթեոնից սատարում ստանալու։ Սերսի Լանիստերը չի համաձայնում Ռոբի առաջարկին։ Այդ ժամանակ Թիրիոն Լանիստերն աքսորում է «Ոսկե թիկնոցների» առաջնորդ Ջանոս Սլինտին դեպի Մեծ պատնեշ։
Քեյթլինը ժամանում է թագավոր Ռենլիի ճամբար բանակցելու և դաշինք կնքելու համար, իսկ կին ռազմիկ Բրիեն Թարթեցին իրավունք է ստանում միանալու Ռենլիի պահակախմբին։ Քեյթլինը և Բրիենը ականատես են լինում Ռենլիի սպանությանը, որը տեղի է ունենում Կարմիր տիկին Մելիսանդրայի՝ Ռենլիի եղբայր Ստանիս Բարաթեոնի գործակալի ուղարկած սև չարքի ձեռքերով։ Քեյթլինը և Բրիենը փախչում են Ռենլիի ճամբարից և միանում Ռոբի բանակին, և որպես Ռենլիին աջակցողներ սկսում են պայքարել Ստանիսի դեմ։ Միաժամանակ Թեոնը դավաճանում է Սթարքներին՝ անցնելով հոր կողմը և Գրեյջոյների բանակով թիկունքից գրավելով Ուինթերֆելը։ Ռոբը տեղեկանում է Թեոնի դավաճանության մասին և զորք է ուղարկում Ուինթերֆելը ետ բերելու։
Ռոբը հասկանում է, որ իր մայր Քեյթլինը գաղտնի կերպով ազատ է արձակել Ջեյմի Լանիստերին և ճանապարհել Բրիենի ուղեկցությամբ։ Քեյթլինն այս ամենը արել էր իր դուստրերին՝ Սանսային և Արյային փրկելու համար։ Իսկ Թեոնի քույր Յարա Գրեյջոյը ժամանում է Ուինթերֆել Թեոնին Երկաթե կղզիներ ետ բերելու համար։ Թեոնը հրաժարվում է։
Թայվին Լանիստերը լքում է Հարենհոլը, ինչն էլ թույլ է տալիս Արյային, Գենդրիին և Հոթ Փային փախուստի դիմել խորհրդավոր Ժաքեն Հ՛Գարի օգնությամբ։ Քինգս Լենդինգում Սերսին փորձում է շանտաժի ենթարկել Թիրիոնին՝ առևանգելով մարմնավաճառ Ռոսին, ով ըստ Սերիի, Թիրիոնի գաղտնի սիրուհին էր։ Գլխավորելով Քինգս Լենդինգում Ստանիսի դեմ պայքարը՝ Թիրիոնը, խոշոր քանակի պայթուցիկների օգնությամբ, կործանում է հարձակվող նավատորմի մեծ մասը։ Ստանիսի մնացյալ ուժերը ներխուժում են ամրոց, բայց Թիրիոնն իր ուժերի գլուխ է կանգնում և ստորգետնյա թունելների միջոցով թիկունքից անակնկալ կերպով հարձակվում հակառակորդի վրա։ Ստանիսը պարտվում է, երբ շուտով մայրաքաղաքի ինքնապաշտպանությանն օգնության է հասնում Թայվին Լանիստերի բանակը։
Խալ Դրոգոյի մահից հետո Դեյեներիսը և իր խալասարից մնացածները ապաստարան են գտնում Քարթ քաղաքում, որտեղ նրանց խաբում է վաճառական Զարո Զոան Դաոսը։ Չնայած որ Զարոն դավադրություն է կազմում Փյատ Փրիի հետ սպանել Դեյեներիսի ծառաների մեծ մասին, առևանգել նրա վիշապներին և կառավարել Քարթում, Դեյեներիսը վճռական մենամարտ է սկսում Փյատ Փրիի հետ, որտեղ էլ իր վիշապները սպանում են նրան։
Շուտով Ջոն Սնոուին գերի է վերցնում մի ուայլդլինգի (վայրենի)՝ Իգրիթ անունով, ով նրան ծուղակի մեջ է գցում։ Ուայլդինգների բանտարկյալների մեջ էր նաև թափառական Քորին Հաֆհենդը, ով համոզում է Ջոնին սպանել իրեն ուայլդինգների վստահությունը ձեռք բերելու և նրանց առաջնորդի՝ Մենս Ռայդերի հետ մտերմանալու համար։ Թափառականներից մյուսները ճամբար են կազմում, սակայն շուտով նրանց վրա հարձակվում են իրենց վաղեմի թշնամիները՝ սպիտակ քայլորդները։
Սերիաներ
խմբագրելՎերնագիր | Ռեժիսոր | Սցենարիստ | Թողարկումը ԱՄՆում |
---|---|---|---|
Հյուսիսը հիշում է (անգլ.՝ The North Remembers) | Ալան Թեյլոր | Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2012 թվականի ապրիլի 1[1] |
Գիշերային Հողեր (անգլ.՝ The Night Lands) | Ալան Թեյլոր | Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2012 թվականի ապրիլի 8[2] |
Այն, ինչ մահացած է, մահանալ չի կարող (անգլ.՝ What Is Dead May Never Die) | Ալիկ Սահարով | Բրայան Կոգման | 2012 թվականի ապրիլի 15[3] |
Ոսկորներով Այգի (անգլ.՝ Garden of Bones) | Դեվիդ Պետրարկա | Վանեսա Թեյլոր | 2012 թվականի ապրիլի 22[4] |
Հարենհոլի Ուրվականը (անգլ.՝ The Ghost of Harrenhal) | Դեվիդ Պետրարկա | Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2012 թվականի ապրիլի 29[5] |
Հին և Նոր Աստվածներ (անգլ.՝ The Old Gods and the New) | Դեվիդ Նաթեր | Վանեսա Թեյլոր | 2012 թվականի մայիսի 6[6] |
Մարդն առանց Պատվի(անգլ.՝ A Man without Honor) | Դեվիդ Նաթեր | Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2012 թվականի մայիսի 13[7] |
Ուինթերֆելի Արքայազնը (անգլ.՝ The Prince of Winterfell) | Ալան Թեյլոր | Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2012 թվականի մայիսի 20[8] |
Սև ջուր(անգլ.՝ Blackwater) | Նիլ Մարշալ | Ջորջ Մարտին | 2012 թվականի մայիսի 27[9] |
Վալար Մորգուլիս (անգլ.՝ Valar Morghulis) | Ալան Թեյլոր | Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2012 թվականի հունիսի 3[10] |
Առաջին սերիա
խմբագրելԹագավորական կալվածքներում թագավոր Ջոֆրին հետևում է ասպետների մարտերին, որի ժամանակ Սանսան հնարամտորեն փրկում է Դոնտոս Հոլարդի կյանքը։ Թիրիոնը գալով մայրաքաղաք` հայտնվում է Խորհրդի նիստում և խոսում է իր քրոջ` թագուհի Սերսեի հետ։ Ուինթերֆելում Բրան Սթարքը կատարում է լորդի իր պարտականությունները։ Դեյեներիսը և իր մարդիկ շարժվում են կարմիր անապատով։ Գիշերային Դիտման կետի մարդիկ գիշերում են խորամանկ Քրասթերի կալվածքներում, որտեղ Սեմը ծանոթանում է Քրասթերի կնոջ-թոռան` Լիլիի հետ։ Վիշապների Քարում քրմուհի Մելիսանդրան այրում է Յոթ աստվածների արձանները` Ստանիս Բարաթեոնին հռչակելով Լույսի տերը։ Ավելի ուշ, դղյակի սենյակում Ստանիսը թելադրում է մի նամակ, որտեղ Սերսեի երեխաներին անվանում է ապօրինածիններ, մեյստեր Քրեսենը փորձում է թունավորել Մելիսանդրային, սակայն մահանում է հենց ինքը։ Ռոբ Սթարքը զրուցում է գերի Ջեյմի Լանիստերի հետ։ Թագավորական կալվածքներում Պետիր Բեյլիշը փորձում է սպառնալ թագուհի Սերսեին, սակայն անապարդյուն։ Ռոբը մայրաքաղաք է ուղարկում Էլտոն Լանիստերին որպես պատվիրակ, Թեոն Գրեյջոյը համաձայնում է օգնություն խնդրել իր հորից, իսկ Քեյթիլին Սթարքը` Հարավի արքա Ռենլի Բարաթեոնից։ Ջոֆրին, կապված Ստանիսի նամակի հետ, բացահայտ վիճում է մոր հետ։ Ոսկե Թիկնոցների ղեկավար Յանոս Սլինթը և քաղաքային պահակախումբը հետախուզում են մայրաքաղաքը, բռնում և սպանում են Ռոբերտ Բարաթեոնի ապօրինածին երեխաներին։
Երկրորդ սերիա
խմբագրելԱրյան շփվում է Գիշերային դիտման կետի այլ նորակոչիկների հետ։ Թիրիոնը խոսում է Սերսեի հետ իշխանության և վերջերս երեխաների սպանելու մասին։ Կարմիր անապատում Ռախարոյի ձին վերադառնում է Դեյեներիսի մոտ, պայուսակի մեջ տիրոջ գլխի հետ։ Թեոն Գրեյջոյը հասնում է Երկաթե Կղզիների Փայք դղյակը, սակայն իր հայր Բեյլոնից չի ստանում այն հյուրընկալությունը, որն սպասում էր։ Դավոս Սիվորտը համոզում է ծովահեն Լիս Սալադոր Սաանին միանալ Ստանիսին։ Մելիսանդրան գերում է Ստանիսին։ Պատնեշից այն կողմ Ջոն Սնոու|Ջոնը]] հետևում է Քրասթերին, ով իր նորածին տղա երեխային տանում է անտառ և Ջոնը տեսնում է, թե ինչպես է ճերմակ հրեշներից մեկը վերցնում փոքրիկին։
Երրորդ սերիա
խմբագրելՔրասթերը վերադառնում է իր կողմից ծեծված Ջոնին և հայտարարում, որ նրանք պետք է հեռանան իր տարածքներից։ Սեմը Լիլիին տալիս է իր մոր մատնոցը։ Բրանը զրուցում է մեյստեր Լյուվինի հետ կախարդանքից։ Քեյթիլին Սթարքը Փոթորկի Հողերում ականատես է լինում Ռենլի ԲարաԹեոնի համար կազմակերպված մարտին և ծանոթանում է այն հաղթողի` Բրեին Թարթի հետ (նա աղջիկ էր, ինչը շատ զարմանալի էր)։ Փայքում Բեյլեն Գրեյջոյը ծրագրեր է մշակում, թե ինչպես գրավի Հյուսիսը։ Թագավորական կալվածքներում Թիրիոնը փորձում է Խորհրդի անդամներին, որի համար մեսյտեր Պիցելին, Վարիսին և լորդ Բեյլիշին հայտնում է տարբեր նորություններ արքայադուստր Միրցելային ամուսնության տալու մասին։ Հասկանալով, թե նրանցից ով է Սերսեին հայտնում այդ «գաղտնիքը» նա բանտարկում է Պիցելին, իսկ Բեյլիշին Ռենլիի մոտ բանակցությունների է ուղարկում։ Ճամբարում Ռենլի Լորասը և Մարգերի Տիրելը համոզում են իրենց թագավորին, որ նա վերջապես սիրով զբաղվի Մարգերի հետ, ում հանդեպ ինքը` Ռենլին ոչ մի տիպի զգացմունք չի տածում։ Թեոն Գրեյջոյը նամակ է գրում Ռոբին իր հոր ծրագրերի մասին, սակայն հետո նամակը այրում է և որոշում է, որ հենց ինքն է ղեկավարելու հարձակումը։ Յորենը պատմում է Արյային իր վրեժի մասին, սակայն այդ պահին նրանց վրա են հարձակվում Լանիստերները. Յորենը մահանում է, իսկ Արյան, Ջենդրին և այլք գերի են վերցվում։
Չորրորդ սերիա
խմբագրելՌոբ Սթարքը հարձակվում է Լանիստերների ճամբարի վրա և հաղթանակ է տանում Օսկրոս կոչվող վայրում; կռվից հետո, շրջելով մարտի դաշտում, նա ծանոթանում է մի աղջկա հետ, ով այդտեղ որպես քույր էր աշխատում, իսկ անունն էր Թալիսա։ Ջոֆրին ծաղրում է Սանսային; Թիրիոնը փրկում է աղջկան և թագավորի ննջասենյակ է ուղարկում երկու մարմնավաճառների, ոպրեսզի Ջոֆրին ծանոթանա «սիրո» հետ, բայց Ջոֆրին հրամայում է նրանցից մեկին սպանել մյուսին։ Ճամբարում Ռենլի Փիթեր Բեյլիշը զրուցում է Հարավի Թագավոր Ռենլիի, Մարգերի Թիրելի և Քեյթիլին Սթարքի հետ։ Գերի Արյային, Ջենդրիին և մյուսներին բերում են քանդված Հարենհոլի դղյակ և միայն Թայվին Լանիստրի վերադարձն է նրանց փրկում մահից և տանջանքներից, որոնք կատարվում էի Գրիգոր Կլիգանի և դահճի կողմից։ Փոթորկի Հողերում Ստանիս և Ռենլի ԲարաԹեոնները Քեյթիլին Սթարքի մասնակցությամբ անհաջող կերպով բանակցում են միմյանց հետ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր դիմացինից, որպեսզի նա խոնարհվի իր առրև։ Դեյեներիս Թարգարիենը հայտնվում է Կվարտա քաղաքի դարպասների մոտ, որտեղ Տասներեք իշխանները կհալիսիին և իր մարդկանց թույլ են տալիս մտնել քաղաք` Կսարո Կսոանա Դակսոսի պատասխանատվության ներքո։ Թիրիոնը վախեցնում է իր զարմիկ Լանսել Լանիստերին և դարձնում է նրան իր լրտեսը։ Ստանիս ԲարաԹեոնը հրամայում է Դավոս Սիվորտին ուղեկցել Մելիսանդրային Ռենլի Բարաեոնի ճամբար, որտեղ նա լույս աշխարհ է բերում կախարդական ստվեր։
Հինգերորդ սերիա
խմբագրելՍտվերը սպանում է Ռենլիին, իսկ Քեյթիլինը Բրիենի հետ ստիպված փախչում են։ Ռենլիի բոլոր հպատակները, բացի Տիրելից, խոնարհվում են Ստանիսի առջև։ Թագավորական կալվածքներում Թիրիոնը իմանում է, որ ալքիմիկոս Գալինը Սերսեի հրամանով պատրաստում է վերջինիս համար վայրի կրակ։ Դավոսը համոզում է Ստանիսին չվերցնել Մելիսանդրային իրենց հետ կռվի դաշտ։ Երկաթե Կղզիներում Թեոնը ծանոթանում է իր նոր թիմի հետ։ Հարենհոլում Արյան աշխատում է Թայվինի մոտ որպես մատուցող; ավելի ուշ Յակեն Հգարը խոստանում է Արյային սպանել այն երեք մարդկանց, ում կցանկանա Արյան, իսկ Արյան ընտրում է դահիճին։ Կվարտայում Դեյեներիս Թարգարիենը ծանոթանում է կախարդ Պիատ Պրեի հետ, իսկ Կսարո Կսոան Դակսոսը առաջարկում է Դեյեներիսին ամուսնանալ իր հետ։ Բրան Սթարքը պատմում է Օշեին իր երազի մասին։ Ջոն Սթարքը և իր թիմը հանդիպում են Գիշերային Դիտման կետի ջոկատներից մեկին և Ջոն Սնոուն ճանապարհը շարունակում է նրանց հետ։
Վեցերորդ սերիա
խմբագրելԹեոնը իր մարդկանց հետ մտնում է Ուինթերֆել, ստիպում Բրանին հանձնել ամրոցը և գլխատում է Ռոդրիկ Կասելին։ Պատնեշից այն կողմ Կուորեն Պոլուրուկին և իր մարդիկ գտնում և սպանում են վայրի-հետախույզների խմբին, սակայն նրանցից մեկը Իգրիտը փախչում է Ջոն Սնոուից։ Ջոնը նորից բռնում է նրան, սակայն դրա պատճառով կորցնում է իր խմբին և գիշերում է սարերում, ձյան մեջ Իգրիտի հետ։ Թագավորական Կալվածքներում Միրցելին դեպի Դորն ճանապարհելուց հետ սկսվում է ապստամբություն։ Թագավոր Ջոֆրին հազիվ է կարողանում փախչել կատաղած ամբոխից, իսկ Սանդոր Կլիգանը փրկում է Սանսա Սթարքին։ Ռոբը նորից է հանդիպում Թալիսայի հետիր ճամբարում; Քեյթիլինը փորձում է հետ պահել որդուն սիրային պատմություններից` հիշեցնելով նրան իր և Ֆրեյի միջև կնքված պայմանի մասին։ Հարենհոլում Արյան գողնաում է մի նամակ պատերազմական դեպքերի մասին։ Երբ սըր Ամորի Լորհը վերցնում է նրանից նամակը, Արյան ստիպում է Յակեն Հգարին սպանել Լորհին։ Ուինթերֆելում Օշան գերում է Թեոնին, իսկ հետո օգնում է Բրանին և եղբորը փախչել։ Կվարտայում Դեյեներիսը անհաջող փորձում է համոզել իշխաններին տրամադրելու նրան նավեր։ Վերադառնալով Կսարո Կսոանա Դակսոսայի ամրոց Դեյեներիսը տեսնում է, որ իր բոլոր մարդիկ սպանված են, իսկ վիշապները առևանգված։
Յոթերորդ սերիա
խմբագրելԹեոն Գրեյջոյը իմանում է Բրան և Ռիկոն Սթարքերի փախուստի մասին և գնում է նրանց գտնելու։ Պատնեշից այն կողմ Իգրիտը փորձում է գերել Ջոն Սնոուին և վերջնականապես փախչում է։ Հասնելով նրա հետևից Ջոնը ընկնում է թշնամիների ձեռքը։ Հարենհոլում Թայվինը զրուցում է Արյայի հետ։ Կվարտայում Դեյեներիսը չիգիտի, թե ում օգնությանը դիմի։ Կսարո Կսոան Դակսոսը և Պիատ Փրեյը հեղաշրջում են կազմակերպում և սպանում մյուս 11 իշխաններին; Պիատ Փրեյը առաջարկում է Դեյեներիսին միավորվել իր վիշապների հետ Անմահների Տանը։ Թագավորական Կալվածքներում Սանսան իմանում է, որ իր մոտ սկսվել է դաշտանային ցիկլը։ Սերսեյը խոսում է նրա հետ մայրության մասին և իր սեփական ծննդաբերության մասին; ավելի ուշ Սերսեյը և Թիրիոնը մտածում են, թե ինչպես սանձեն Ջոֆրիին։ Ռոբ Սթարքը Թալիսայի հետ մեկնում է Արևմտյան հողեր, որպեսզի բերեն անհրաժեշտ դեղամիջոցները զինվորների համար։ Ջեյմե Լանիստերը սպանում է իր հետ գերի վրեցված Էլտոն Լանիստերին, ինչպես նաև բանտապահ Տորհեն ԿարՍթարքին; սակայն նրա փախուստը անհաջող է դուրս գալիս։ Թեոնը վերադառնում է Ուինթերֆել երկու երեխաների այրված մարմիններով և բոլորի մոտ այն կախում է դարպասներից։
Ութերորդ սերիա
խմբագրելՅարա Գրեյջոյը ոչ մեծ զորքով գալիս է Ուինթերֆել և անհաջող առաջարկում է Թեոնին թողնել ամրոցը։ Պատնեշից այն կողմ Իգտրիը իր գերի Ջոնին ուղեկցում է վայրի-հետախույզների ջոկատին, որտեղ պարզվում է, որ նրանք բռնել են նաև Կուորեն Պոլուրուկին։ Յոթ Թագավորությունների մայրաքաղաքում Թիրիոնը, Բրոնը և Վարիսը պատերազմում պաշտպանվելու ծրագրեր են մշակում։ Սերսեյը համարում է, որ Թիրիոնը ցանակնում է Ջոֆրիի մահը և մի մարմնավաճառի է գերի վերցնում` կարծելով, թե նա Թիրիոնի սիրեցյալն է, սակայն դա Ռոսն է, ոչ թե Շայան։ Ռոբ Սթարքը իմանում է, որ իր մայր Քեյթիլինը բաց է թողել Ջեյմե Լանիստերին և հրամայում է, որ մորը բանտարկեն և հսկեն։ Թալիսան այցելում է Ռոբին և նրանք սիրով են զբաղվում։ Բրիենը Ջեյմի հետ հեռանում է Տրեզուբեց գետով։ Կվարայում Դեյեներիսը որոշում է մեկնել Անմաների Տուն, ինչ էլ որ իրեն սպասելուց չլինի։ Ուինթերֆելում մեյստեր Լյուվինը տեսնում է Օշային և պարզվում է, որ վերջինս, Բրանը, Ռիկոնը և Հոդորը թաքնվում են ամրոցում։
Իններորդ սերիա
խմբագրելՍտանիսի նավերը մոտենում են Թագավորական Կալվածքներին։ Քաղաքում Թիրիոնը գիշերը անց է կացնում Շայայի հետ, մեյստեր Պիցելը Սերսեին տալիս է թույնով լցված սրվակ։ Տագնապալի զանգերը ստիպում են, որպեսզի պաշտպանները դուրս գան և կռվեն։ Ստանիսի նավերի համար ծուղակ է պատրաստված. նավ լցված վայրի կրակով։ Բրոնը կրակով նետ է ուղարկում այդ նավի վրա և Ստանիսի նավերը այրվում են, Դավոսը այդ ժամանակ ընկնում է ծովը։ Ստանիսը իր մարդկանց հետ հասնում է ափ և սկսում է կռվել։ Կարմիր Ամրոցում Սերսեը Սանսայի և այլ պատվավոր տիկնանց հետ է, նա հրամայում է Ջոֆրիին հետ բերել ամրոց։ Սանդոր Կլիգանը գլխավորում է կռիվը, սակայն կրակը վախեցնում է նրան և նա նահանջում է։ Քաղաքը թողնելուց առաջ, նա այցելում է Սանսային և առաջարկում է նրան փախչել իր հետ, սակայն Սանսան հրաժարվում է։ Թիրիոնը ստիպված գլխավորում է կռիվը, իսկ Թագավորական Կալվածքների անդամ սըր Մենդոն Մուրը փորձում է սպանել նրան։ Սերսեյը գտնվում է գահի սենյակում, պատմում է իր որդուն` Թոմենին հեքիաթ և որոշում է թունավորել նրան։ Կռվի ելքը պարությունն էր, սակայն հայտնվում է Թայվին Լանիստերը և Լորաս Թիրելը, ովքեր Ստանիսի զորքերին ջախջախում են։
Տասներորդ սերիա
խմբագրելԹագավորական Կալվածքներում թագավոր Ջոֆրին պարգևատրում է կռիվն մասնակցածներին և համաձայնվում է ամուսնանալ Մարգերի Թիրելի հետ` Սանսա Սթարքի փոխարեն։ Թիրիոնը արթնանում է, իսկ նրան այցելում են Վարիսը, Պիցելը և Շայան։ Բրիենը և Ջեյմեն հանդիպում են հյուսիսցի զինվորների, ովքեր ճանաչում են Թագավորասպան Ջեյմեին, սակայն Բրիենը նրանց սպանում է։ Քեյթիլինը փորձում է Ռոբն հետ պահել Թալիսայի հետ հարաբերություններից, սակայն Ռոբը գաղտնի ամուսնանում է նրա հետ։ Վիշապների Քարում Ստանիսը մեղադրում է Մելիսանդարյին իր պարտության մեջ, սակայն նա չի կարողանում սպանել Մելիսանդրային։ Ուինթերֆելում մեյստեր Լյուվինը առաջարկում է Թեոնին փախուստի դիմել։ Թեոնը իր մարդկանց մոտ ճառ է ասում, սակայն նրանց հարվածում են Թեոնին և կապված վիճակով տանում են Ուինթերֆելից։ Օշան, Բրանը, Ռիկոնը և Հոդորը հեռանում են Ուինթերֆելից դեպի հյուսիս։ Կվարտայում Դեյեներիսը, Ջորահ Մորմոնը և Կովարոն ուղևորվում են Անմահների Տուն, որտեղ Դեյեներիսը տեսնում է պատրանքներ. Երկաթե գահը և Դրոգոյին իրենց երեխայի` Ռեյեգոյի հետ։ Նա խուսափում է պատրանքներից և իր վիշապների միջոցով այրում է կախարդ Պիատ Փրեյին, իսկ իր համագործակցի Կսարո Կսոանա Դակսոսան և Դեյեներիսի նախկին աղախին Դորեյին փակում է Կսարոյի սեփական գանձարանում։ Արյան վերջին անգամ հանդիպում է Յակեն Հգարի հետ, ով փոխում է իր դեմքը և հեռանում անհայտ ուղղութամբ։ Ջոն Սնոուն սպանում է Կուորենին մենամատրի ժամանակ և միանում է վայրի-հետախույզներին։ Պատնեշից այն կողմ Սեմ, Գրենը և Էդը լսում են եղջյուրի ազդանշանը. Սեմը չի հասնում իր ընկերների հետևից և մնում է դրսում, որտեղ տեսնում է Կենդանի Մեռյալներին, Սպիտակ Հրեշներին, սակայն նրանք չեն նկատում Սեմին և անցնում են առանց վնաս պատճառելու։
Դերակատարներ
խմբագրելԳլխավոր դերակատարներ
խմբագրելՀյուր դերակատարներ
խմբագրել
|
Արտադրություն
խմբագրելHBO-ն պատվիրեց «Գահերի խաղի» երկրորդ եթերաշրջանը 2011 թվականի ապրիլի 19-ին[11]։ Երկրորդ եթերաշրջանը ստացավ բյուջեում 15% աճ, որով էլ կարողացավ բեմադրել սերիալի պատերազմի ամենակարևոր կռիվը[12]՝։ Բլեքվոթերի կռիվը, իներորդ սերիայում։
Նկարահանումները տևեցին 106 օր։ Երկու նկարահանող խմբերի («Վիշապ» և «Գայլ») աշխատում էին միաժամանակ տարբեր վայրերում[13]։
Անձնակազմ
խմբագրելԴավիթ Բենիոֆը և Դ․ Բ․ Վեյսը աշխատել են որպես գլխավոր հեղինակներ և գործադիր պրոդյուսերներ երկրորդ եթերաշրջանի համար։ Նրանց համահեղինակել են 10 սերիաներից 6-ը։ Մյուս չորս սերիաները գրվել են Բրայն Քոգմենի և նոր սերիաների հեղինակ Վանեսա Թեյլորի կողմից։
Ալան Թեյլորը գործադիր պորդյուսերներից մեկն էր և նկարահանել է չորս սերիա, որոնք ընդգրկում էին առաջին և վերջին սերիաները։ Դավիթ Պետրարկան և Դավիթ Նաթերը նկարահանել են երկու սերիա, մինչդեռ կինեմատոգրաֆ Ալիկ Սախարովի և ֆիլմարտադրող Նեյլ Մարշալ նկարահանել են մյուս երկու սերիաները։
Դերասանների ընտրությունը
խմբագրելԵրկրորդ եթերաշրջանի դերասանների ընտրությունը սկսվեց 2011 թվականի մայիսից[14]։ Չնայած որ առաջին եթերաշրջանի դերակատարների մեծ մասը վերադառնում էր և կրկին խաղալու էր երկրորդ եթերաշրջանում, այնուամենայնիվ կային նոր դերեր, որոնց համար ռեժիսորները պետք է դերակատարների ընտրություն կատարեին։ Ռեժիսորները որոշեցին, որ «Թագավորների բախում»-ի որոշ հերոսներ, որոնցից էին Ֆրեյսը և Քրանոգմեն Ռիդսը Վինթերֆելում, Սթարքների դրոշակ պահող Ֆրեյը, Ստանիսի կինը և դուստրը, Թեոնի քեռի Աերոն Գրեյջոյը և ապօրինածին Ռամսեյ Սնոուն չեն նկարահանվի այս եթերաշրջանում, չնայած որ վեպում նրանք հայտվում են։
Դավիթ Բենիոֆն ու Դ․Բ․ Վեյսը մեկնաբանեցին՝ ասելով, որ որոշ հերոսների նկարագրությունները կհետաձգվեն և տեղի կունենան արդեն Գահերի խաղը (երրորդ եթերաշրջան)-ում։ Այս քայլին գնալու հիմնական պատճառն այն էր, որ արդեն մեծ քանակով նոր հերոսների հետ է ծանոթանում հանդիսատեսը երկրորդ եթերաշրջանի ընթացքում[15]։
Բացի այս ամենը ռեժիսորները նաև համախմբեցին մի քանի դերերը մի դերի մեջ։ Նաև վեպի և սերիալի հերոսների որոշ ֆիզիկական հատկանիշներ տարբերվում են, ինչպիսիք են նրանց ազգային պատկանելությունը կամ տարիքը։ Դերակատարների քանակը գնահատվել է թվով ամենամեծը երբևէ եղած հեռուստասերիալների շրջանակում[16]։
Հայտնվում է գահի չորրորդ հավակնորդը՝ թագավոր Ռոբերտի խորթ եղբայր Ստանիս ԲարաԹեոնը[17]։
Օտար քրմուհի Մելիսանդրան, ում դերը խաղում է Քերիս վան Հյութենը, Ստանիսի շատ ազդեցիկ, սակայն նաև խորամանկ խորհրդատուն է։ Վան Հյութենին մինչ այս առաջարկել էին խաղալ Սերսեյի դերը առաջին եթերաշրջանում, որը սակայն չստացվեց։ Հերոսուհին կրում է կարմիր թիկնոց և կարմիր մազեր, չնայած որ վեպի շարքերում Մելիսանդրան չի պատկերվում որպես կարմիր աչքեր, մազեր և հագուստ ունեցող կին[18]։ Լիամ Կունինգհեմը խաղում է Դավոս Սիվորթի դերը, ով Ստանիսի թիկնապահն է և նախկին մաքսանենգ է[19]։ Կունինգհեմին նույնպես առաջարկվել է խաղալ ինչ-որ դեր առաջին եթերաշրջանում։ Հարցազրույցի ժամանակ Կունինգհեմը ասել է, որ ավելի շատ նոր խոսքեր պետք է գրվեն իր հերոսի համար, քանզի վեպում Դավոսը ավելի շատ պատկերվում է իր մտքերի, այլ ոչ թե իր գործողությունների միջոցով[20]։
Հավանություններ
խմբագրելԵրկրորդ եթերաշրջանը նոմինացվել է 11 լավագույն եթերաժամի Էմմի մրցանակների, որոնցից էին Էմմի մրցանակ լավագույն դրամատիկ սերիաների համար և Էմմի մրցանակ Փիթեր Դինկլաժին՝ որպես լավագույն երկրորդական դերի դերասան։ Եթերաշրջանը նաև ստացել է վեց մրցանակ հետևյալ անվանակարգերում՝ սերիաների լավագույն հագուստներ, դերասանների լավագույն շպար, սերիաների լավագույն ձայնային էֆեկտներ և լավագույն հատուկ վիզուալ էֆեկտներ[21]։
Տարի | Մրցանա | Կատեգորիա | Թեկնածու(ներ) | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | AFI Awards | AFI TV մրցանակ | Գահերի խաղը | Հաղթանակ |
Artios Awards | Դերասանների լավագույն ընտրություն | Նինա Գոլդ | Առաջադրված | |
ASCAP Awards | Թոփ հեռուստասերիալներ | Ռամին Ջավադի | Հաղթանակ | |
Portal Award | Լավագույն դերասան | Փիթեր Դինկլաժ | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի | Լենա Հեդեյ | Հաղթանակ | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Էյդան Գիլլեն | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Միշել Ֆեյրլեյ | Առաջադրված | ||
Մեյսի Վիլիամս | Հաղթանակ | |||
Լավագույն սերիա | «Հարենհոլի հոգին» | Առաջադրված | ||
Լավագույն սերիալ | Գահերի խաղ | Հաղթանակ | ||
Լավագույն երիտասարդ դերասան | Ջեք Գլիսոն | Առաջադրված | ||
Մեյսի Վիլիամս | Հաղթանակ | |||
EWwy Award | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Լենա Հեդեյ | Հաղթանակ | |
64th Primetime Emmy Awards | Լավագույն դրամատիկ սերիալ | Դավիթ Բենիոֆ, Դ․Բ․ Վեյս, Ֆրենկ Դոլջեր, Քերոլին Ստրաուս, Ջորջ Ռ․ Ռ․ Մարթին, Վանեսա Թեյլոր, Ալա Թեյլոր | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Փիթեր Դինկլաժ | Առաջադրված | ||
64th Primetime Creative Arts Emmy Awards | Լավագույն արտադրական դիզայն սերիալում | Ջեմմա Ջեքսոն, Ֆրենկ Վոլշ [Nb 1] | Հաղթանակ | |
Դերակատարների լավագույն ընտրություն | Նինա Գոլդ և Ռոբերտ Ստերն | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bibel, Sarah Sunday Cable Ratings:'Game of Thrones' Returns To Series High; + 'Khloe & Lamar,' 'The Killing', 'Mad Men, 'Army Wives' & More. TV by the Numbers (3 апреля 2012)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Leads + Atlanta 'Housewives,' 'Mad Men,' 'Khloe & Lamar,' 'Army Wives,' 'The Client List' & Much More. TV by the Numbers (April 10, 2012)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones,' + 'Real Housewives ATL' 'Mad Men,' 'Khloe & Lamar,' 'The Client List' & More. TV by the Numbers (April 17, 2012)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones,' + 'Real Housewives ATL' 'Mad Men,' 'Khloe & Lamar,' 'The Client List' & More. TV by the Numbers (April 24, 2012)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Rises, Ties NBA Playoffs + 'Real Housewives,' 'The Client List,' 'Army Wives,' 'Mad Men' & More. TV by the numbers». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: NBA Playoffs + 'Game of Thrones', 'The Client List', 'Army Wives,' 'Khloe & Lamar', 'Mad Men' + More. TV by the numbers (May 8, 2012). Проверено 8 мая 2012. Архивировано из первоисточника 15 августа 2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game Of Thrones' Tops, 'Real Housewives NJ,' 'The Client List,' 'Khloe & Lamar,' 'Army Wives' & More. TV by the numbers (May 15, 2012). Проверено 15 мая 2012. Архивировано из первоисточника 15 августа 2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: NBA Playoffs, + 'Game of Thrones', 'Keeping Up With the Kardashians', 'Ax Men', 'The Client List', 'Sister Wives', + More. TV by the Numbers (May 22, 2012)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: NBA Playoffs Win Night, 'Game of Thrones', 'Mad Men', 'Keeping Up With the Kardashians', 'Girls', 'Pawn Stars', & More. TV by the Numbers (May 30, 2012)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: NBA Playoffs + 'Game of Thrones' Finale, MTV Movie Awards, 'Sister Wives', 'The Glades', 'Longmire' + More. TV by the Numbers (June 5, 2012)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Hibberd, James (2011 թ․ ապրիլի 19). «HBO renews 'Game of Thrones' for second season». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- ↑ «This Week's Cover: 'Game of Thrones,' the battle to make season 2 epic». Entertainment Weekly. 2012 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ Jurgensen, Josh (2012 թ․ մարտի 3). «A Bigger, Pricier 'Game of Thrones'». The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ Baltes, Alan (May 2011). «HBO hit series 'Game of Thrones' Season 2 casting call and auditions». TVShowAuditions.info blog. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Interview with David Benioff and Dan Weiss». Westeros.org. 2012 թ․ ապրիլի 9. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Hibberd, James (2012 թ․ մայիսի 29). «'Game of Thrones' scoop: Season 3 character list revealed – EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- ↑ Hibberd, James (2011 թ․ հուլիսի 19). «'Game of Thrones' casts sorceress Melisandre and Stannis Baratheon». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Vineyard, Jennifer (2012 թ․ փետրվարի 29). «Game of Thrones Newbie Carice Van Houten On Joining the Show, Her Movie Black Butterflies, and Nude Scenes». Vulture.com. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- ↑ Nededog, Jethro (2011 թ․ հուլիսի 19). «'Game of Thrones' Casts Liam Cunningham as Davos Seaworth». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- ↑ Lash, Jolie (2012 թ․ փետրվարի 1). «Access Countdown To 'Game Of Thrones' Season 2: Q&A Liam Cunningham Talks Davos Seaworth». Access Hollywood. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Game Of Thrones». Emmys.com. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Game of Thrones (անգլ.)
- Game of Thrones (անգլ.)