Ջերոմ Ֆլին
Ջերոմ Ֆլին (անգլ.՝ Jerome Flynn, մարտի 16, 1963[1], Bromley, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան: Առավել հայտնի է դարձել, նկարահանվելով ITV հեռուստաընկերության «Զինվոր, զինվոր» մինի սերիալում, որտեղ մարմնավորել է թագավորական ֆուզիլերներից մեկի դերը: Բացի այդ, նկարահանվել է նաև Գահերի խաղը հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է վարձկան Բրոնի դերը:
Ջերոմ Ֆլին անգլ.՝ Jerome Flynn | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1963[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Bromley, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, երաժիշտ, ռեժիսոր, կինոդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան |
jeromeflynn.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Քենթ կոմսության Բրոմլի գյուղում եգիչ և դերասան Էրիկ Ֆլինի և արվեստի ուսուցչուհի Ֆերն Ֆլինի ընտանիքում[3]: Ունի եղբայր՝ Դենիել Ֆլինը, ով նույնպես դերասան է: Հոր երկրորդ ամուսնությունից ունի եղբայր և երկու քույր՝ երաժիշտ Ջոնի Ֆլինը, Քերրի Ֆլինը և Լիլի Ֆլինը:
Ջերոմը ներկայումս բնակվում է Ուելսի Փեմբրուկշիր կոմսությունում: Բուսակեր է:
ԿարիերաԽմբագրել
1986 թվականին նկարահանվել է «Այրվող Լոնդոնը» հեռուստասերիալի պիլոտային սերիայում, որտեղ մարմնավորել է հրշեջ Քեննի «Ռեմբո» Բեյնսի դերը: 1992 թվականին մարմնավորել է սերժանտ դետեկտիվ Էդդի Հարգրիվզի դերը՝ ոստիկանական «Տողերի արանքում» հեռուստասերիալում: Ֆլինը եղել է «Ռոբսոն և Ջերոմ» դուետի մասնակիցներից մեկը, ով կատարել է «Unchained Melody», «I Believe» և «What Becomes of the Brokenhearted» երգերի քավըր տարբերակները, որոնք 1995 և 1996 թվականներին եղել են բրիտանական հիթ շքերթների գագաթնակետին: 2007 թվականին Ֆլինը՝ որպես ռեժիսոր, նկարահանել է «Ռուդի պատմություններ» ֆիլմը, որտեղ մարմնավորել է նաև գլխավոր դերերից մեկը: Ֆիլմը բաղկացած է Ջերոմ Ռուդի մասին պատմող մի քանի պատմություններից, որի դերը մարմնավորել է հենց Ֆլինը: Ֆիլմը ցուցադրվել է Փեմբրուկշիրի շրջանի մի քանի անկախ կինոթատրոններում: 2010 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Ֆլինը կմարմնավորի վարձկան Բրոնի դերը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում, որը նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա: Հեռուստասերիալը ցուցադրվում է HBO-ի եթերում[4][5]: Հեռուստասերիալը ցուցադրվում է 2011 թվականից:
Դերասանը «Tommy Zoom» հեռուստաշոուում ձայնակցել է Դենիելի շանը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
- ↑ Swann Yvonne; Ellis, Janet (2009-08-15)։ «Me an My School Photo»։ Daily Mail - Weekend magazine
- ↑ Game of Thrones cast gets local additions BBC News. Northern Ireland. 20.07.10
- ↑ Джордж Мартин From HBO Not a Blog. 16.07.10