Բացել գլխավոր ցանկը

Քրիստոֆեր Քեյթսբի (Քիթ) Հարինգթոն ([ˈharɪŋt(ə)n]?[3], անգլ.՝ Christopher Catesby «Kit» Harington, դեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[4], Աքթուն, London Borough of Ealing, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության անգլիացի դերասան։

Քիթ Հարինգթոն
Kit Harington SDCC 2013 (cropped).jpg
Քիթ Հարինգթոնը 2014 թվականի հունիսին
Ծնվել է1986 թվականի դեկտեմբերի 26
ԾննդավայրՎուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիա
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[1]
ՔաղաքացիությունՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ազգությունանգլիացի
Այլ անուն(ներ)Քրիստոֆեր Քեյթսբի «Քիթ» Հարինգթոն
Christopher Catesby «Kit» Harington
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2008 - այժմ
Ամուսին(ներ)Լեսլի Ռոուզ[2]
Համատեղ ապրող(ներ)Լեսլի Ռոուզ
IMDbID 3229685
Commons-logo.svg Քիթ Հարինգթոն՝ Վիքիպահեստ

ԿենսագրությունԽմբագրել

Կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան դերասան Քիթ Հարինգթոնը ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 26-ին Վուստերշիրում, Անգլիա, Մեծ Բրիտանիա։ Դերասանական ունակությունները նրան են փոխանցվել նրա դրամատուրգ մորից։ Սակայն մանկությունում նա իրեն որպես դերասան չէր տեսնում, ցանկանալով դառնալ մեկ կինոօպերատոր, մեկ ռազմական թղթակից, մեկ լրագրող։ Չնայած Քիթին դուր էր գալիս խաղալ բեմում, նա երբեք չէր ենթադրում, որ հենց դերասանական արվեստը կդառնա նրա մասնագիտությունը։

1992—1998 թվականներին նա սովորում էր Սաութֆիլդի նախնական դպրոցում (անգլ.՝ Southfield Primary School

Դպրոցն ավարտելուց մի քանի տարի անց որոշիչ քայլ է կատարում և ընդունվում Լոնդոնի Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոցը՝ ուսումնական հասատատություն, որն իրավամբ համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր դերասանական բուհերից մեկը։ Այնտեղ նա մասնակցություն է ունենում մի շարք ուսանողական բեմադրություններում, կատարելագործելով իր վարպետությունը։

2008 թվականին ավարտում է Լոնդոնի համալսարանին Բեմական խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցը (անգլ.՝ Central School of Speech and Drama), Անգլիա[5]։

Դրամատիկական արվեստում, լինի դա թատրոն, կինո կամ նույնիսկ գիրք, դերասանը միշտ նախընտրում է մռայլ երանգներ։

Ստեղծագործական աշխատանքԽմբագրել

ՀեռուստատեսությունԽմբագրել

 
Քիթ Հարինգթոնը, Ռոուզ Լեսլին և Ջոն Բրեդլի Ուեսթը «San Diego Comic-Con International»-ում, 2014 թվականի հունիս

Դերասանի համար իրական առաջընթաց է դառնում HBO«Գահերի խաղ» սերիալի նկարահանման համար փորձերը։ Ջորջ Մարտինի «Սառույցի ու Հրո Երգ» հանրահայտ ֆենտեզի-առասպելի էկրանավորումը Քիթ Հարինգթոնին անհավանական հաջողություն են բերում։ Ջոն Սնոուի դերակատարը դառնում է ամենահանրաճանաչ և պահանջված երիտասարդ դերասաններից մեկը։

Ջոն Սնոուի դերը, ինչպես և «Գահերի խաղ» ամբողջ վիպաշարը, Քիթ Հարինգթոնին հոգեհարազատ է լինում։ Սկսելով նկարահանվել «Գահերի խաղ»-ում, Քիթ Հարինգթոնը կեղծամ էր կրում ընդհուպ մինչև այն պահը, երբ նրա մազերը հասնում են պահանջվող երկարության

Եվ չնայած «Գահերի խաղ»-ի առաջին մասի հաջողությունը դերասանին երաշխավորում էր երկրորդ եթերաշրջանում մասնակցությունը, դերասանը չէր դադարեցնում նոր դերերի փնտրտուքը։

ԿինոԽմբագրել

«Գահերի խաղ»-ի առաջին եթերաշրջանի նկարահանումների ավարտից հետո Քիթ Հարինգթոնը մասնակցություն է ունենում Մաքլ Ջ. Բասետի «Սալյենտ Հիլլ 2» ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմը առավել քան սառն է ընդունվում ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից, իսկ Քիթին հանդիմանում էին վատ խաղի համար։

Քասթինգ անցնելով անմիջապես երկու միանման նախագծերում, Քիթ Հարինգթոնը երկրորդական դեր է ստանում «Յոթերորդ որդին» ֆենտեզի-ֆիլմում և գլխավոր դերը Դևիդ Դոբկինի «Արթուր և Լանսելոտ» վիթխարի նախագծում։

Սակայն հանց վիթխարի նախագծերն են պատճառ դառնում ֆիլմի վրա աշխատանքների դադարեցմանը, հարցականի տակ դնելով այդ նախագծում Քիթ Հարինգթոնի մասնակցությանը։ 2014 թվականին «Warner Bros.»Գայ Ռիչիին առաջարկում է նոր ֆիլմ նկարահանել Արթուր արքայի մասին առասպելի մոտիվներով, Ջոբի Հարոլդի սցենարով։ Դևիդ Դոբկինի ֆիլմի հետագա ճակատագիրը մնում է անհայտ։

2014 թվականի հոկտեմբերին Լոնդոնի կինոփառատոնում կայանում է «Ապագայի հուշեր» ֆիլմի պրեմիերան[6], որում Քիթը խաղում է գլխավոր դերերից մեկը։

2014 թվականի վերջին Հարինգթոնը գլխավոր դեր է ստանում Քսավիե Դոլանի «Ջոն Ֆ. Դոնովանի կյանքն ու մահը» ապագա նախագծում։

2015 թվականին հայտնի է դառնում, որ Քիթ Հարինգթոնը կփոխարինի Ռոբերտ Փեթինսոնին «Սեռա» վեսթերնում[7], հոլանդացի ռեժիսոր Մարտին Կուլհովենի անգլալեզու նորամուտում։

ԹատրոնԽմբագրել

Հազիվ ավարտելով իր մասնագիտական կրթությունը, 2008 թվականին Քիթ Հարինգթոնը անմիջապես աշխատանքի է անցնում բեմում։ Նրա առաջին դերն է դառնում Ալբերտ Նարակոտի դերը «Մարտական ձի» պիեսում, Արքայական ազգային թատրոնի (անգլ.՝ Royal National Theatre) բեմում։ Միևնույն հաջողություն պիեսը ունենում է նաև Լոնդոնի նոր թատրոնում (անգլ.՝ New London Theatre)[8][9]։ Երիտասարդ դերասանի խաղը դրական է գնահատվում ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից։ Եվ 2010 թվականին Հիտ Հարինգթոնը ստանում է Էդ Մոնտգոմերիի դերը «Royal Court Theatre»-ի «Posh» պիեսում[10]։

Չնայած կինոյում և հեռուստատեսությունում ակտիվ փնտրտուքի, Հիտ Հարինգթոնը իրեն ընկալում է, առաջին հերթին, որպես թատերական դերասան։ Բոլոր մնացածը նրա համար լոկ հաճելի բոնուս են։ Բեմի վրա Հարինգթոնը երազում է խաղալ արքա Հենրի V-ին։


ՖիլմագրությունԽմբագրել

 
Քիթ Հարինգթոնը San Diego Comic-Con International-ում, 2013 թվականի հուլիս
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011-2016 Գահերի խաղ Game of Thrones Ջոն Սնոու
2012 Սայլենթ Հիլլ 2 Silent Hill: Revelation 3D Վինսենտ
2014 Պոմպեյ Pompeii Մայլո
2014 Ինչպես վարժեցնել հրեշին 2 How to Train Your Dragon 2 Էրետ, Էրետի որդին
2014 Հիշողություններ ապագայի մասին Testament of Youth Ռոլանդ Լեյտոն
2014 Գահերի խաղ (համակարգչային խաղ) Game of Thrones: A Telltale Games Series Ջոն Սնոու
2014 Յոթերորդ որդի Seventh Son Ուիլյամ Բրեդլի
2015 7 օր դժոխքում 7 Days in Hell Չարլզ Պուլ
2015 Ուրվականներ. Լավագույն ճակատագիր Spooks: The Greater Good Ուիլ Հոլոուեյ
2016 Սեռա Brimstone Սեմյուել
2016 Ջոն Ֆ. Դոնովանի կյանքն ու մահը The Death and Life of John F. Donovan Ջոն Ֆ. Դոնովան

Անվանակարգումներ և մրցանաներԽմբագրել

Մրցանակներ և անվանկարգումներ
Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ կամ սերիալ Արդյունք[11] Ծանոթագրություն
2011
IGN Summer Movie Awards
Լավագույն հերոս հեռուստատեսությունում Գահերի խաղ Առաջադրված
2012
Սատուրն
Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասան Գահերի խաղ Առաջադրված
Ոսկե նիմֆա
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Գահերի խաղ Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Գահերի խաղ Առաջադրված
2013
Երիտասարդ Հոլլիվուդ
Տարվա դերասան Հաղթանակ
2014
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Գահերի խաղ Առաջադրված
2015
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Գահերի խաղ Առաջադրված
Online Film & Television Association
Երկրորդական պլանի լավագույն դերասան դրամատիկական սերիալում Գահերի խաղ Առաջադրված
2016
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Գահերի խաղ Առաջադրված
Սատուրն
Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասան Գահերի խաղ Սպասվող

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  2. https://www.cnn.com/2018/06/23/entertainment/kit-harington-rose-leslie-married/index.html
  3. «Harrington»։ Oxford Dictionaries (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 5, 2015 
  4. Person Profile // Internet Movie Database — 1990.
  5. «Kit Harington». Royal National Theatre.
  6. «Testament of Youth - 2014 BFI London Film Festival» 
  7. «Кит Харингтон заменил Роберта Паттинсона в «Сере»» 
  8. Чарльз Спенсер War Horse; Edward Gant’s Amazing Feats of Loneliness — theatre reviews The Telegraph. 06.04.2009
  9. Кевин Куормби War Horse The British Theatre Guide. 2009
  10. The Royal Court Theatre presents 'Posh'
  11. «Kit Harington Awards»։ Internet Movie Database։ Վերցված է 25 December 2015 

Արտաքին հղումներԽմբագրել