Ջոն Բրեդլի
Ջոն Բրեդլի Ուեսթ (անգլ.՝ John Bradley-West, առավել հայտնի է որպես Ջոն Բրենդլի (անգլ.՝ John Bradley), սեպտեմբերի 15, 1988[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[2], անգլիացի դերասան, հայտնի է «Գահերի խաղը» սերիալում կատարած Սեմվել Թարլիի դերով[3]։
Ջոն Բրեդլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1988[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մանչեսթերի քաղաքային համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Վաղ կյանք և կրթությունԽմբագրել
Բրեդլի Ուեսթը ծնվել և մեծացել է որպես կաթոլիկ Հարավային Մանչեստրի Ուիթենշոու թաղամասում և հաճախել է Սբ. Փոլի կաթոլիկական ավագ դպրոցը[4]: Բրեդլի Ուեսթն ունի ավագ քույր, որն իրենից մեծ է 13 տարով[2]։
2005 թվականին նա սկսել է հաճախել Լորետո քոլեջ Մանչեսթերի Հալմի շրջանում, որտեղ սովորել է Դրամայի և թատրոնի դասընթացներում: 2007 թվականին ավարտել է Լորետո քոլեջը[5][6]: Նա ստացել է դերասանական արվեստի բակալավրի աստիճան Մանչեստերի թատերական դպրոցում, որն ավարտել է 2010 թվականին[7][8]։
ԿարիերաԽմբագրել
Բրեդլի Ուեսթի ամենամեծ հաջողությունը եղել է 2011 թվականին HBO ալիքի «Գահերի խաղը» ֆանտաստիկ հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Սեմվել Թարլիի դերը[9]. դրանք եղել են նրա առաջին լսումները Դրամայի դպոցն ավարտելուց 3 ամիս անց[2][7]։ Նրա կերպարը եղել է Քիթ Հարինգտոնի մարմնավորած Ջոն Սնոուի ընկերը և մասնակցել է կոմիկական տեսարաններին հատկապես առաջին եթերաշրջանում[10][11]։ Սերիալը երկարացվել է և Բրեդլի Ուեսթի կերպարը զգալիորեն զարգացել է[12][13][14]։
Ոմն մեկնաբան նրան անվանել է «հրաշալի կատակերգակ և թուլամորթ ին Ջոնի խիստ յանի մոտ»[15]։ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինն ասել է, թե Ուեսթի հերոսն այն կերպարն է, որին ինքը կմարմնավորեր, եթե մասնակցեր շոուին[16]։
2011 թվականին Բրեդլի Ուեսթը նկարահանվել է Canal + ալիքի «Բորջիա» դրամայում՝ կատարելով Հռոմի պապ Լևոն X-ի՝ Ջովաննի դի Լորենցո դե Մեդիչիի դերում[2]:
2012 թվականին Բրեդլի Ուեսթը մարմնավորել է Թիր Սևարդին BBC ալիքի «Մերլին» սերիալի 5-րդ սերիայի «Վրեժի դաս» (անգլ.՝ A Lesson in Vengeance) դրվագում[17]։
2012 թվականին Բրեդլի Ուեսթը խաղացել է Channel 4 ալիքի «Անամոթները» սերիալում՝ կատարելով Ուեսլիի՝ Ֆրանկ Գալագերի պետի դերը 10-րդ սերիայի 2 էպիզոդներում[17]։
2015 թվականին Բրենդլի Ուեսթը կատարել է Միլոշ Հրմայի դերը BBC Radio Salford ռադիոյի թողարկած «Մոտիկից ուսումնասիրված գնացքներ» պիեսում[18]։
2017 թվականին Բրեդլի Ուեսթը նկարահանվել է «Հաճախորդ Զրո» ֆիլմում, որում նկարահանվել են Նատալի Դորմերը և Սթենլի Տուչչին[19]։
Անձնական կյանքԽմբագրել
Բրեդլի Ուեսթը երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին[2][20] և կարողանում է նվագել թմբուկ[7][8][21]։
ՖիլմագրությունԽմբագրել
ԿինոԽմբագրել
Տարի | Վերնագիր | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Աննա Կարենինա | Anna Karenina | ավստրիացի իշխան | |
2015 | Թրեյդերներ | Traders | Վեռնոն Սթայնս | |
2015 | Տղամարդ եղիր | Man Up | Էնդրյու | |
2016 | Եղբայրները Գրիմսբիից | Grimsby | մարդ փաբում | |
2016 | Ռոջեր | Roger | Ռոյ | Կարճամետրաժ |
2016 | Վերջին Վիշապասպանը | The Last Dragonslayer | Գորդոն (մեծահասակ) | Միս Սթրեյնջի նոր օգնականը |
2017 | Ամերիկյան սատանա | American Satan | Ռիկի Ռոլինզս | |
2017 | Հաճախորդ Զրո | Patient Zero | Սկուտեր |
ՀեռուստասերիալներԽմբագրել
Տարի | Վերնագիր | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2011-ներկա | Գահերի խաղը | Game of Thrones | Սեմվել Թարլի | Գլխավոր դեր, 42 էպիզոդ Ներկայացվել է Կինոդերասանների գիլդիայի մրցանակի լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում անվանակարգում (2011, 2013-15) |
2011 | Բորջիա | Borgia | Ջովանի դի Լորենցո դի Մեդիչի | 5 էպիզոդ |
2012 | Մերլին | Merlin | Թիր Սևարդ | Էպիզոդ «Վրեժի դաս» |
2012 | Անամոթները | Shameless | Վեսլեյ | Էպիզոդ 2 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/John_Bradley_(English_actor)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fire and Blood (հունիսի 3, 2011)։ «Interview with John Bradley»։ Winter is Coming
- ↑ Wigler Josh (հուլիսի 17, 2017)։ «'Game of Thrones': John Bradley Describes Shooting Premiere's Filthiest Scene»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ «Former Pupils: John Bradley West»։ Saint Paul’s Catholic High School (անգլերեն)
- ↑ «Alumni - Loreto College»։ Loreto College
- ↑ «A "Game of Thrones"»։ Loreto College (անգլերեն)։ մարտի 23, 2011
- ↑ 7,0 7,1 7,2 «From Wythenshawe to Westeros: Met Magazine meets the alumnus behind Game of Thrones character Samwell Tarley»։ Met Magazine (Manchester, England: Manchester Metropolitan University) (3): 14–19։ Spring 2017
- ↑ 8,0 8,1 Ashdown N (2010)։ «Manchester School of Theatre – Alumni – Graduates 2010 – John Bradley-West»։ Manchester School of Theatre (անգլերեն)
- ↑ Handler Chelsea, Bradley West John (հուլիսի 23, 2017)։ «John Bradley Explains Game of Thrones» (Video interview)։ Chelsea (Netflix)
- ↑ Hoare James (մարտի 13, 2012)։ «Game of Thrones Season 2: Samwell Tarly is "going to change"»։ SciFiNow
- ↑ Elio (մարտի 11, 2011)։ «Interview with John Bradley»։ Westeros.org
- ↑ Wigler Josh (հուլիսի 5, 2016)։ «'Game of Thrones': John Bradley on the "Success Story" of Samwell Tarly»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ Collins Sean T. (հուլիսի 19, 2017)։ «Game of Thrones’ John Bradley on Sam’s Morality, Cleaning Bedpans, and Fake Poop»։ Vulture (անգլերեն)
- ↑ Bradley Bill (հունիսի 15, 2015)։ «'Game Of Thrones' Actor John Bradley Calls Shocking Death 'Heartbreaking'»։ The Huffington Post
- ↑ Singh Ti (հունիսի 21, 2011)։ «Game of Thrones episode 10 review: Fire And Blood: season finale»։ Den of Geek
- ↑ Hall Matthew T. (հուլիսի 28, 2014)։ «If George R.R. Martin were in 'Game of Thrones,' this is how he'd die»։ The San Diego Union-Tribune
- ↑ 17,0 17,1 «John Bradley Showreel 2016»։ Shepherd Management։ հուլիսի 13, 2016
- ↑ «Closely Observed Trains» (Radio play)։ BBC Radio Salford։ օգոստոսի 29, 2015
- ↑ Bennion Chris (ապրիլի 4, 2016)։ «Game of Thrones' Sam Tarly: 'This is the end for Jon Snow and Sam' - Q&A»։ The Daily Telegraph
- ↑ Sheen Tom (հուլիսի 17, 2017)։ «Game of Thrones stars Gendry and Samwell meet Manchester United players at pre-season training in LA»։ The Sun
- ↑ Scherzinger Nicole, Dommet Joel, Bradley West John (հոկտեմբերի 28, 2015)։ «Game of Thrones Star John Bradley Amazing Drumming | Bring The Noise» (Video)։ Bring the Noise (Sky 1)
Արտաքին հղումներԽմբագրել
- Ջոն Բրեդլի Internet Movie Database կայքում