Մեյսի Ուիլյամս (անգլ.՝ Maisie Williams, ապրիլի 15, 1997(1997-04-15)[1], Բրիստոլ, Անգլիա), բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Արյա Սթարքի դերով՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում։

Մեյսի Ուիլյամս
անգլ.՝ Maisie Williams
Ծնվել էապրիլի 15, 1997(1997-04-15)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա
ԿրթությունNorton Hill Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունդերասանուհի, մանկական դերասան, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
maisiewilliams.komi.io

Կենսագրություն խմբագրել

 
Մեյսի Ուիլյամսը(կենտրոնում) և Լիամ Կաննինգեմը (ձախ) շրջապատված լրագրողներով

Մեյսի Ուիլյամսը ծնվել է 1997 թվականի ապրիլի 15-ին Բրիստոլեում[2]։ Համալսարանի նախկին կառավարիչ՝ Հիլարի Ուիլյամսի (այժմ՝ Ֆրենսիս) չորս երեխաներից ամենափոքրն է։ Մեյսիի մանկությունն անցել է Սոմերսեթում, նա սովորել է Կլատտոն հիմնական դպրոցում, ապա ավարտել է Հարտոն Հիլլ դպրոցը[3]

Մեյսին ճանաչում ձեռք բերեց՝ շնորհիվ «Գահերի խաղը» հեռուստասերիալում Արյա Սթարքի դերի[4]։

Կարիերա խմբագրել

Սկսած 2011 թվականի հուլիսից Մեյսի Ուիլյամսը «Գահերի խաղը» հեռուստասերիալում խաղացել է Արյա Սթարքի դերը, իսկ 2018 թվականի հուլիսին Մեյսի Ուիլյամսը հայտարարեց «Գահերի Խաղում» իր դերն ավարտելու մասին։ Մեյսին շարունակում էր գովեստի խոսքերի արժանանալ երկրպագուների կողմից։ 2012 թվականին նա հաղթեց Portal Award անվանակարգում, որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Նույն թվականին նա նաև դարձավ լավագույն երիտասարդ դերասան։ 2013 թվականի մարտին նա առաջադրվեց, որպես լավագույն երիտասարդ դերասան, իսկ նույն թվականի նոյեմբերին հաղթեց BBC Radio1 Teen Award անվանակարգում, որպես լավագույն երիտասարդ դերասան։ 2012 թվականին Ուիլյամսը The Secret of Crickley Hall ֆիլմում խաղացել է Լորեն Քալիի դերը, նույն թվականին նա նաև նկարահանվել է Funny or Die ֆիլմում։ Նա նաև հայտնվել է կարճամետրաժ ֆիլմերում։ 2012 թվականին Heatstroke, և 2013 թվականին Corvidae և Up On The Roof ։ 2014-ին Ուիլյամսը նկարահանվեց նաև The Falling անգլիական ֆիլմում, որպես Լիդիա, որը մեծ էկրաններին հայտնվեց 2014 թվականի հոկտեմբերի 11-ին։ 2015 թ․ մարտի 30-ին BBC- ին հայտարարեց, որ Ուիլյամսը հանդես է գալու «Դոկտոր Ով» հեռուստասերիալում։

Դեյսի խմբագրել

2018 թվականի օգոստոսին Ուիլյամսը ստեղծում է նոր սոցիալական ծրագիր, որը կոչվում է Դեյսի, որի նպատակն է ստեղծել ցանց ստեղծագործ մարդկանց համար։ Դեյսին ցանց է արվեստի, նորաձևության, հեռուստատեսության, կինոյի, լուսանկարչության, երաժշտության և գրականության աշխարհի ստեղծագործող մարդկանց համար։

Ուիլյամսն ասում է․

«Մեր հիմնական նպատակը արվեստագետների համայնք ունենալն է, որոնք համագործակցում են միմյանց հետ, իրենց աշխատանքը վերբեռնելու, իրենց նախագծերը կիսելու և վերջիվերջո մեր նպատակն է օգնել մարդկանց ստեղծել իրենց կարիերան »։

Ֆիլմագրություն խմբագրել

ՍԵրիալ 2011֊2019 Գահերի խաղ Game of Thrones Արյա Սթարք
ՍԵրիալ 2012 Քրիքլի Հոլլի գաղտնիքը The Secret of Crickley Hall Լորեն 3 սերիա
Ֆիլմ 2013 Տանիքում Up on the Roof Թրիշ
Ֆիլմ 2013 Ջերմային հարված Heatstroke Ջոսի
Ֆիլմ 2014 Ոսկի Gold Էբբի
Ֆիլմ 2014 Անկում The Falling Լիդիա
Ֆիլմ 2015 Cyberbully Քեյսի Յակոբս
Սերիալ 2015 Դոկտոր ՈՎ Doctor Who Էսհիլդա/ես 4 սերիա
Ֆիլմ 2016 Սիրո Գիրքը The Book of Love Միլլի
Ֆիլմ 2017 ԱյԲոյ iBoy Լյուսի
Ֆիլմ 2017 Գեղեցկուհին Հրեշի Համար Mary Shelley Իզաբել Բաքստեր
Ֆիլմ 2018 Վաղ Մարդը Early Man
Ֆիլմ 2018 Corvidae Ջեյ
Ֆիլմ 2018 Գողանալով արծաթը Stealing Silver Լեոն
Ֆիլմ 2018 Departures Սքայ
Ֆիլմ 2019 Նոր Մուտանտներ X-Men: The New Mutants Ռեյն Սինկլեր/Գայլ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ և անվանակարգ
Տարի Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ/սերիալ
2012
SFX Awards
Լավագույն դերասանուհի Game of Thrones
Guild Award կինոդերասաններ
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Game of Thrones
2013
Երիտասարդ դերասան
Սերիալի լավագույն երիտասարդ դերասան Game of Thrones
2014
Online Film & Television Association
Դրամատիկական սերիալի լավագույն երկրորդական դերասան Game of Thrones
Guild Award կինոդերասաններ
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Game of Thrones
2015
Berlin Film Festival
Աճող դերասան
Guild Award կինոդերասաններ]
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Game of Thrones
Սատուրն
Լավագույն դերակատար Game of Thrones

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Bristol teenager Maisie Williams on leaving school at 14 to become star of Game of Thrones». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Meet Maisie Sean Bean's co-star in new TV series Game of Thrones». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  4. Maisie Williams Talks ‘Game Of Thrones’ Shocking Death