Նատալի Դորմեր (անգլ.՝ Natalie Dormer), (փետրվարի 11, 1982(1982-02-11)[1], Ռեդինգ, Անգլիա), բրիտանացի կինոդերասանուհի, խաղացել է «Կազանովա», «Առանց թերությունների», «Խորհրդականը», «Մրցարշավ», «Ուրվականների անտառը» կինոնկարներում։ Մեծ հռչակի է արժանացել հատկապես Աննա Բոլեյնի դերի շնորհիվ, որը մարմնավորել է «Թյուդորները» ֆիլմում, Մարգերա Տիրելի՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում, ինչպես նաև Իրեն Ադլերի և Ջեյմի Մորյարտի դերերի շնորհիվ «Տարական» հեռուստասերիալում։

Նատալի Դորմեր
անգլ.՝ Natalie Dormer
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1982(1982-02-11)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՌեդինգ, Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Չիլթերն Էդջ դպրոց և Ռիդինգ Բլու Քոաթ դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և սցենարիստ
 Natalie Dormer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նատալի Դորմերը ծնվել և մեծացել է Անգլիայի Բերկշիր Ռեդինգ քաղաքում։ Մայրը տնային տնտեսուհի է, խորթ հայրը՝ շինարար։ Նրանից բացի ընտանիքում կային ևս երկու երեխաներ Սամանտան և Մարկը։ Նատալին խուսափում է իր կենսաբանական հոր խոսակցություններից[2]։ Նա հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախելուն զուգընթաց այցելել է պարարվեստի դպրոց[3]։ Դերասանական վարպետությունը ստացել է Ուեբերա Դուգլասի՝ դրամատիկական արվեստի ակադեմիայում, որտեղ սովորել են նաև Ֆրեդ Ռուպերտը, Մեթյու Գուդը, Հյու Բոնևիլը, Միննի Դրայվերը։

Կինոյում Նատալի Դորմերի դեբյուտը եղավ Վիկտորիայի դերը 2005 թվականին նկարված «Կազանովա» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին՝ Հիթ Լեդջերը և Ջերեմի Այրոնսը։ Բայց առանձնապես հաջողված էր Անգլիայի Հենրի VIII թագավորի երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի դերի կատարումը՝ Թյուդորները հեռուստասերիալում, որտեղ նա հանդես եկավ գլխավոր հերոսուհի առաջին և երկրորդ սեզոնների ընթացքում[4]։ Հեռուստասերիալում կատարած աշխատանքի համար Դորները արժանացավ ոչ միայն քննադատների դրվատանքներին[5] այլև Gemini Awards երկու մրցանակներին «Դրամատիկական դերի լավագույն կատարման համար»անվանկարգում 2008 և 2009 թվականներին[6]։ 2008 և 2009 թվականներին Նատալին հանդես եկավ մի շարք դերերով հեռուստատեսությունում և կինոյում, իսկ 2010 թ․ մարտին իր առաջնախաղն ունեցավ Լոնդոնյան Յանգ-Վիք թատրոնում Արթուր Շնիցլերի Sweet Notings պիեսում[7]։ 2011 թ․ խաղացել է «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» կինոնկարում։ Նույն թվականին BBC-ի հեռուստալիքով ցուցադրվեց հեռուստասերիալը, որտեղ Դորները կատարում էր գլխավոր դերերից մեկը։ 2011 թվականի հունիսի վերջին նա միացավ HBO հեռուստալիքի այն դերասանկան խմբին, որը մասնակցեց Գահերի Խաղը հեռուստասերիալին[8]։

Փաստեր խմբագրել

  • Լոնդոնյան սուսերամարտի ակադեմիայի անդամ է[9]
  • Նատալի Դորմերի սիրելի ֆիլմը «Մարգո թագուհին», իսկ նրա ոգեշնչության աղբյուր է հանդիսանում դերասանուհի Քեյթ Բլանշետը[10]
  • Նրա անձնական խոստովանությամբ պոկեր[9] խաղի մեծ սիրահար է։ 2008 թվականին Նատալին մասնակցել է կանանց միջազգային պոկերի մրցույթին և գրավել է PartyPoker.com Women’s World Open II հորիզոնականը հայտնի մասնակիցների շրջանում[11]
  • Նատալին ձախ ձեռքին ունի դաջվածք «Fear is the mind-killer»[12]

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2005 Casanova Վիկտորիա
2007 Flawless Քեսսի
2009 City of Life Օլգա
2011 W.E. Էլիզաբեթ Բոու- Լայն
2011 Captain America: The First Avenger Շարքային Լորեյն
2012 Electric Cinema: How to Behave Լորեն Բեքալ կարճամետրաժ
2013 Long Way from Home, AA Long Way from Home Սյուզաննա
2013 Rush Քույր Ջեմմա
2013 The Counselor Շիկահերը
2013 Ring Cycle, TheThe Ring Cycle Միլլի կարճամետրաժ
2013 Brunchers, TheThe Brunchers Her կարճամետրաժ
2014 The Riot Club Չառլի
2014 The Hunger Games: Mockingjay – Part 1 Քրեսսիդա
2015 The Hunger Games: Mockingjay – Part 2
2016 dab=2016 film Սառա և Ջեսիկա Փրայս
2017 Patient Zero Բժիշկ Ջինա Ռոս Post-production
2017 In Darkness Սոֆիա Նկարահանվում է
2018 The Professor and the Madman Նկարահանվում է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Boho Boleyn girl: Actress Natalie Dormer (англ.). Daily Mail. Проверено 28 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года.
  3. ↑ Past Pupils (англ.) (недоступная ссылка — история). allenova.co.uk. Проверено 28 июля 2010. Архивировано 13 июля 2006 года.
  4. «↑ Exclusive advance: The Tudors finale Death of a Monarchy reviewed with sadness (англ.). smallscreenscoop.com. Проверено 30 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Boho Boleyn girl: Actress Natalie Dormer (англ.). Daily Mail. Проверено 28 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года.
  6. Awards for Natalie Dormer (англ.). IMDb. Проверено 28 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года.
  7. «↑ Sweet Nothings (англ.). thestage.co.uk. Проверено 28 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  8. ↑ 'Tudors' star joins 'Game of Thrones' cast (англ.). ew.com. Проверено 29 июня 2011.
  9. 9,0 9,1 Boho Boleyn girl: Actress Natalie Dormer (англ.). Daily Mail. Проверено 28 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года.
  10. The magnificent seven(չաշխատող հղում) (англ.). telegraph.co.uk. Проверено 28 июля 2010. Архивировано 15 апреля 2012 года.
  11. Veteran Homam wins Women’s World Open II (англ.) (недоступная ссылка — история). matchroomsport.com. Проверено 28 июля 2010. Архивировано 13 октября 2008 года.
  12. Proof Natalie Dormer Is The Geekiest Game of Thrones Star (англ.). esquire.com.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Դորմեր» հոդվածին։