Մարկ Էդի Ջոնսոն (անգլ.՝ Mark Addy Johnson, հունվարի 14, 1964(1964-01-14)[1][2], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ֆիլմի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Մարկ Էդի
Ծնվել էհունվարի 14, 1964(1964-01-14)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրՅորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1984)[3] և Joseph Rowntree School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
ԸնտրանիThe Flintstones in Viva Rock Vegas?
myspace.com/markaddyjohnson

Կենսագրություն խմբագրել

Մարկ Էդին ծնվել է 1964 թվականի հունվարի 14-ին Յորք քաղաքում (Յորքշիրի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ 1982-84 թվականներին սովորել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։ Ներկայումս ապրում է գյուղում՝ Յորքից մի փոքր ներքև, իր կնոջ՝ Քելլիի (ամուսնացել է 1996 թվականին) և երեք երեխաների՝ աղջկա՝ Ռուբիի (ծնվել է 2000 թվականին), և որդիների՝ Չարլիի (ծնվել է 2003 թվականին) ու Օսկարի (ծնվել է 2005 թվականին) հետ[4]։ Էդիի հարազատները Յորքում ապրել են դեռևս 1910-ական թվականներից (դա ստույգ հայտնի է առնվազն իր տատիկներից մեկի մասին)։ Նրա հայրը՝ Յանը (Ian), աշխատել է Յորքի եկեղեցում որպես ապակեգործ[5]։

Ստեղծագործություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է 1988 թվականին՝ նկարահանվելով «Շատ յուրահատուկ պրակտիկա» կատակերգական սերիալում, որին հաջորդել են «Սրտի բաբախումը», «Band of Gold», «Ամուսնացածները... Երեխաների հետ միասին», «Bruised Fruit», «Peak Practice», «Փափուկ կապույտ գիծ», «Too Much Sun» և «Sunnyside Farm» սերիլաները։

Նկարահանվել է ITV կինոընկերությոան երկու կատակերգական սերալներում՝ Bonkers (հեռուստասերիալ) (2007) և Bike Squad (2008), որոնցից վերջինում խաղացել է սերժանտ Ջոն Ռուկի դերը (Sergeant John Rook):

2009 թվականի հունիսի 19-ին Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինն իր բլոգում հայտարարել է, որ Մարկ Էդին պետք է խաղա թագավոր Ռոբերտ Բարատեոնի դերը HBO հեռուստացանցի «Գահերի խաղ» հեռուստասերիալում[6].

Ֆիլմ խմբագրել

Առաջին դերը լիամետրաժ ֆլմում խաղացել է 1997 թվականին «Տղամարդկանց մերկապար» կինոնկարում, որի համար առաջադրվել է BAFTA մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ Դրան հաջորդել է Մակ ՄքԱրթուրի (Mac McArthur) դերը Ջեկ Ֆրոստ ֆիլմում (1998), որում նա խաղացել է Մայքլ Կիտոնի և Ֆրեդ Ֆլինստոունի հետ միասին։

2001 թվականին նա խաղացել է պալատական Քրիս Ռոքի դերը «Հետ դեպի Երկիր» կատակերգությունում և Ռոնալդի դերը ռեժիսոր Բրայան Հելգելենդի «Մի ասպետի պատմություն» ֆիլմում։ Հետագայում Էնդին նկարահանվել է Հերբերտ Ուելսի ֆանտաստիկ վեպերի էկրանավորումներում՝ «Ժամանակի մեքենան» և Ժյուլ Վեռնի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Աշխարհի շուրջը 80 օրում» ֆիլմերում։

2010 թվականին խաղացել է վանական Տուկի դերը Ռիդլի Սքոթի «Ռոբին Հուդ» ֆիլմում

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ս The Ritz Տոնի
1987 ս The Continental
1988 ս Շատ յուրահատուկ պրակտիկա A Very Peculiar Practice Մել Պրենտիս
1990 ֆ Dark Romances Vol. 2 ՍԵմ
1990-1995 ս Մաքուր անգլիական սպանություն The Bill Մեթյու Հոլդեն/Ֆրենկ Հեջեմս
1994 ս Between the Lines Պիսի
1995 ս Ոսկե բանդա Band of Gold Դիսի Շերինքթոն
1995 ս Մաքսիմալ պրակտիկա Peak Practice Ալեկ Կիտսոն
1995 ս Արևելյան Ֆինչիլի հոգիների որսորդները Ghostbusters of East Finchley Նյուլի
1995-1996 ս Սրտի բաբախումը Heartbeat Նորման Գրինգրաս
1996 ֆ Bruised Fruit Հրեշտակ
1996 ս Out of the Blue Ռոբբո
1996 ֆ Respect Ջո Կառ
1996 ս Փափուկ կապույտ գիծ The Thin Blue Line Գերի Բոյլ
1997 ֆ The Heart Surgeon Ֆիլ Մայքրովտ
1997 ս Sunnyside Farm Քեն Սանիսայդ
1997 ֆ Տղամարդկանց մերկապար The Full Monty Դևիդ
1997 ս Դրյու Կերիի շոուն The Drew Carey Show Մարկ Էդդի
1998 ֆ Closer
1998 ֆ Ջեկ Ֆրոստ Jack Frost Մաք ՄքԱրթուր
1999 ֆ The Last Yellow Ֆրենկ
1999 ֆ The Flint Street Nativity
2000 ֆ Ֆլինստոունը Ռոք-Վեգասում The Flintstones in Viva Rock Vegas Ֆրեդ Ֆլինստոուն
2000 ֆ Married 2 Malcolm Մալկոլմ
2000 ս Too Much Sun Նայջել Կոունվեյ
2000 ֆ The Announcement Էնդի
2001 ֆ Հետ դեպի Երկիր Down to Earth Ցիսկո
2001 ֆ Մի ասպետի պատմություն A Knight's Tale Ռոլանդ
2002 ֆ Ժամանակի մեքենան The Time Machine Դևիդ Ֆիլբի
2002 ֆ Խաղից դուրս Heartlands Ռոն
2002-2006 ս Կամակոր ծնողներ Still Standing Բիլլ Միլլեր
2003 ֆ Վատ արարքներ կլանողը The Order Թոմաս Գարեթ
2004 ֆ Աշխարհի շուրջը 80 օրում Around the World in 80 Days
2007 ս Խելագարվածը Bonkers Տոնի Բարկեր
2008 ֆ Bike Squad Սերժանտ Ջոն Ռուկ
2009 ֆ Արյունոտ շրջան:1983 Red Riding: In the Year of Our Lord 1983 Ջոն Պիգոտ
2010 ֆ Սա շատ հիանալի հանդերձյալ կյանք է It's a Wonderful Afterlife Սմայթ
2010 ֆ Բարնի տարբերակով Barney's Version Քննիչ Օ' Հիրն
2010 ֆ Ռոբին Հուդ Robin Hood Տուկ եղբայր
2011 ս Գահերի խաղ Game of Thrones Роберт Баратеон
2011 ս Մեծ հույսեր Great Expectations Պաբլուչոկ
2011-2013 ս Գահազուրկը Trollied Էնդի
2013 ս Սինդիկատ The Syndicate Ալան
2013-2015 ս Ատլանտիդա Atlantis Հերկուլես
2014 ս Հիշիր ինձ (մինի սերիալ) Remember Me Роб Фэйрхолм
2016 ս Jericho քննիչ Էռլ Բեմֆորդ
2016 ս New Blood Դարեք Սենզ

Մրցանակները և անվանակարգերը խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմը կամ սերիալը Արդյունքը Ծանոթագրություն
1998
BAFTA
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերը Տղամարդկանց մերկապար Առաջադրված
Chlotrudis Award
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերը Տղամարդկանց մերկապար Առաջադրված
MTV Movie Awards
Լավագույն պարող Տղամարդկանց մերկապար Առաջադրված
Online Film & Television Association
Տարվա հայտնություն Տղամարդկանց մերկապար Առաջադրված
Ճանապարհորդ
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Տղամարդկանց մերկապար Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Դերասանական կազմի մեջ լավագույն դերասան Տղամարդկանց մերկապար Հաղթանակ
2004
Երիտասարդ դերասան
Կամակոր ծնողներ Առաջադրված
2012
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ Գահերի խաղ Առաջադրված

Դերեր թատրոնում խմբագրել

Comedy Theatre խմբագրել

  • 2006 — Donkeys' Years (անգլ.) Michael Frayn (անգլ.) Кевин Снелл (Kevin Snell)

National Theatre խմբագրել

  • 2007-2008 Վիլյամ Շեքսպիրի ոչնչից աղմուկը (Dogberry)
  • 2007-2008 Ֆրամ (պիես) (անգլ) Թոնի Հարիսոն (անգլ.) Յալմար Յոհանսեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142408875 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  4. «Biography for Mark Addy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  5. Bilton, Richard (2010 թ․ հոկտեմբերի 21). «From grinding poverty to Hollywood in three generations». BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Личный блог Джорджа Мартина, A Casting We Will Go