Ալֆի Ալեն (անգլ.՝ Alfie Allen, սեպտեմբերի 12, 1986(1986-09-12), Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Գահերի խաղ» հեռուստասերիալում Թեոն Գրեյջոյի դերով։

Ալֆի Ալեն
Alfie Allen
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1986(1986-09-12) (37 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունSt John's College?, Fine Arts College? և Windlesham House School?
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Կիթ Ալլեն, մայր՝ Ալիսոն Օուեն
 Alfie Allen Վիքիպահեստում

Ալֆի Ալենը ծնվել է Համերսինի շրջանում, Լոնդոն։ Պրոդյուսեր Էլիսոն Օուենի և կատակերգակ ու դերասան Կիտա Ալենի որդին է։ Նրա մեծ քույրը Լիլի Ալենն է, անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ, նրա մասին գրել է «Ալֆի» երգը, որը Alright, Still դեբյուտային ալբոմի տասնմեկերորդ երգն է։ Սովորել է Պորտսմութի St Johns College դպրոցում և Համփսթեդի գեղարվեստի քոլեջում։ 2002 թվականից մինչև 2010 թվականի ապրիլը հանդիպել է անգլիացի դերասանուհի Ջեյմի Ուինսթոնի հետ։ Այժմ նրա ընկերուհին մոդել Այոնա Էլիզաբեթն է։

Գործունեություն խմբագրել

1988 թվականին The Comic Strip Presents սերիալում խաղացել է իր առաջին դերը։ Այնուհետև 10 տարվա ընդմիջումից հետո 1998 թվականին նա հանդես է եկել Channel 4-ում նկարահանվող Ռիչարդ Լուկասի և Դեյվիդ Ուիլյամսի համահեղինակած «Դուք այստեղ եք» հեռուստատեսային կատակերգությունում։ Նրա հայրը՝ Կիտ Ալենը, Սալի Ֆիլիպսը և Ջոն Ռոնսոնը ևս մասնակցել էին ֆիլմի ստեղծմանը։ Օուեն-Ալենը իր քույր Լիլիի հետ փոքր դերով նկարահանվել է 1998 թվականի «Եղիսաբեթ» ֆիլմում, որի պրոդյուսերը նրանց մայրն էր։

Հետագայում դեռահասի դեր է խաղացել «Ալեն Կարի՝ ծխել թողնելու հեշտ ձևը» ֆիլմում։

Այնուհետև նկարահանվել է «Կոդի Բենքս գործակալը 2» (որի ռեժիսորը նրա հորեղբայր Քեվին Ալենն էր) և Իեն Մակյուենի գրքի էկրանավորում «Քավություն» ֆիլմերում։ BBC1 հեռուստաընկերության Casualty 1907 պատմական դրամայում խաղացել է Նոբի Կլարկի դերը։

2008 թվականի հունվարի 31-ից Չիչեսթրում փոխարինել է Դենիել Ռեդքլիֆին Equus պիեսում՝ հյուրախաղերով հանդես գալով ամբողջ երկրում[1]։

2009 թվականի ապրիլին Ուինսթոնի հետ նկարահանվել է Madness խմբի «Dust Devil» երգի տեսահոլովակում։ Խաղացել է նաև BBC2Freefall հեռուստասերիալում։

2009 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Ալենը HBO-ի «Գահերի խաղ» հեռուստասերիալում խաղալու է Թեոն Գրեյջոյի դերը. ֆիլմը նկարահանված է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարի հիման վրա[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
1998 Դուք այստեղ եք
1998 Էլիզաբեթ Արունդելի որդի
2004 Կոդի Բենքս գործակալը 2 Բերքեմփ
2007 Քավություն Դենի Հարդման
2008 Անհաջողակի հիշողություններ Քևին Հաբլ
2008 Պատահար 1907 Նոբի Կլարլ հեռուստասերիալ
2008 Եվս մեկը Բոլեյնների տոհմից թագավորի մունետիկ
2009 Ազատ անկում Իեն
2010 Հոգով տղան Ռուս Մաունթջոյ
2010 Երեխան Դոմինիկ
2010 Ֆրիսթայլ Ջեզ
2010 Փոշի Ուիզեր
2011–այժմ Գահերի խաղ Թեոն Գրեյջոյ հեռուստասերիալ
2012 Սահմանագիծ Հենրի
2014 Պլաստիկ Յաթսի
2014 Ջոն Ուիք Իոսիֆ Տարասով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Allen brother takes on Equus role BBC News 26.10.2007
  2. Джордж Мартин As Theon Greyjoy… Not as blog. Livejournal. 21.08.2009
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆի Ալեն» հոդվածին։