Բացել գլխավոր ցանկը

Թոմաս Սանգստեր (անգլ.՝ Thomas Brodie Sangster, մայիսի 16, 1990(1990-05-16)[1][2], Սաութուրք, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, հայտնի է «Իրական սեր», «Իմ սարսափելի դայակը», «Վերջին լեգեոնը», «Դառնալ Ջոն Լենոն» (2010) և «Լաբիրինթոսում վազողը» (2014) ֆիլմերում խաղացած դերերով։

Թոմաս Սանգստեր
անգլ.՝ Thomas Brodie-Sangster
ThomasSangsterJuly06.jpg
Ծնվել էմայիսի 16, 1990(1990-05-16)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրՍաութուրք, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտությունդերասան, բաս կիթառահար
Ակտիվ շրջան2001 ― ներկա
Ժանրերդրամա, պատմական ֆիլմ
Երեխա(ներ)Monte Carlo Film Fest.
«Best Actor in mini-series»
2003 Entrusted
Պարգևներ և մրցանակներMonaco Music Film Festival? և Երիտասարդության ընտրություն պարգև
IMDbID 1032473
ԿինոՊոիսկID 1032473
Commons-logo.svg Թոմաս Սանգստեր՝ Վիքիպահեստ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Թոմաս Սանգստերը ծնվել է 1990 թվականին Լոնդոնի հարավային ծայրամասում, որտեղ և հիմա ապրում է քրոջ և ծնողների՝ Թաշա և Մարկ Սանգստերների հետ[3]։ Մայրը դերասան է, նկարահանվել է BBC-ի մի քանի ֆիլմերում այն ժամանակ, երբ հայրը՝ երաժիշտ լինելով նկարահանվել է The Lion King մյուզիքլում[3]։ Նա նաև Հյու Գրանտի հեռավոր զարմիկն է․ նրա մեծ տատ Բարբարա Բերտրամը[4] և Գրանտի տատը քույրեր էին[3]։ Թոմասը հետաքրքրվում է նկարչությամբ, թենիսով և սկեյթբորդինգով։

ԿարիերաԽմբագրել

Թոմասի առաջին դերը խաղացել է BBC«The Adventures of Station Jim» հեռուստատեսային ֆիլմում։ Ավելի ուշ խաղացել է մի շարք հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են «Բոբիի ընկերուհուն» (գլխավոր դեր), «Բացիկներ հրաշքի համար» (Քլեյգ Շերոլդի պատմության հիման վրա) և «Stig of the Dump» ֆիլմերը։

Թոմասը 2003 թվականի Մոնտեկառլոյի կինոփառատոնին ստացել է «Best Actor in a mini-series» մրցանակ՝ «Երաշխավորը» ֆիլմում խաղացած դերի համար։ Խաղացել է նաև BBC-ի 2004 թվականի «Փետրավոր տղան» մինի-հեռուստասերիալում։

«Իրական սերը» ֆիլմում խաղացած Լիամ Նիսոնի խորթ որդու կերպարը մեծ կինոյի նրա առաջին դերն էր։ Այս դերի համար նա հոր հետ թմբուկի վրա նվագել է սովորել։ Թոմասը առաջադրվել է «Golden Satellite Award», «Phoenix Film Critics Society Awards» և «Young Artist Award» մրցանակաբաշխություններին այս դերի համար։

Փոքր-ինչ ուշ Սանգստերը հայտնվեց Feather Boy նովելի ադապտացիայում, ինչպես նաև «Տրիստիան և Իզոլդա» ֆիլմում խաղաց երիտասարդ Տրիստիանի դերը։ 2005 թվականին Թոմասը նկարահանվեց «Իմ սարսափելի դայակը» կոմերցիոն հաջողված ֆիլմում[3]։ Հաջորդ տարի ստացավ «British Teen Choice Award» մրցանակը[5]։

2007 թվականին Թոմասը հայտնվեց «Բժիշկ Ով» սերիալի երրորդ եթերաշրջանի երկու դրվագում («Նարդկային բնություն» և «Արյան ընտանիք»)[6]։ Նույն տարում նա հնչյունավորել է Ուոլթ Դիսնեյի «Ֆինեսը և Ֆերբը» մուլտսերիալի Ֆերբ Ֆլետչերին և նկարահանվել է «Վերջին Լեգեոնը» ֆիլմում։ 2008 թվականին Բոբ Հոսկինսի հետ մասնակցել է «Պինոկիո» ֆիլմի նկարահանումներին։ Մոտավորապես այդ ժամանակ էլ Սթիվեն Սփիլբերգը Թոմասին ընտրեց «Տինտին»-ի դերի համար, սակայն ֆիլմի հետաձգման պատճառով Սանգստերը չկարողացավ մասնակցել նկարահանումներին[7]։

2009 թվականին նա մասնակցեց «Պայծառ Աստղ» ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմը հիմքում ընկած էր բանաստեղծ Ջոն Քիստի և իր սիրելիի հարաբերությունները[8]։ Այնուհետև Թոմասին հաստատեցին գեղարվեստական կենսագրական «Դառնալ Ջոն Լենոն» դրամայում երիտասարդ Փոլ Մաքքարթնիի դերի համար։ Այս դերի համար նա ստիպված էր գրեթե նորից սովորել կիթառի վրա նվագել, որովհետև Սանգստերը ձախլիկ է, իսկ Մաքարթնին աջլիկ էր։ Ֆիլմը էկրան բարձրացավ 2010 թվականին[9]։

Brodie Films և Winnet musicԽմբագրել

2006 թվականին Թոմասը և նրա մայրը՝ Թաշա Բերտրամը ստեղծեցին «Brodie Films» ընկերությունը, որի նպատակը նոր բրիտանացի տաղանդավոր սցենարիստների, դերասանների և ռեժիսորների համար կինոարտադրության մեջ հնարավորությունների ստեղծումն է։

  Մենք ցանկանում ենք արտադրել կյանքի հետաքրքրական ոլորտների վրա կենտրոնացող բրիտանական ֆիլմեր, որոնք հեռուստադիտողների վրա թողնում են երկարատև տպավորություն։

Մեր առաջին 20-րոպեանոց «A Hat for the Camel» ֆիլմը ցուցադրում է դա։[10]

 

2010 թվականի հունվարին Թոմասը սկսեց նվագել «Winnet» խմբում։ Հատկանշանական է, որ այս խմբի վոկալիստը նրա մայրն է[11]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2001 Ջիմ կայարանի արկածները Հենրի Հեռուստաֆիլմ
Բացիկներ հրաշքի համար Քրեյգ Շերոլդ Հեռուստաֆիլմ
2002 Բոբիի ընկերուհին Ալան Հեռուստաֆիլմ
Տիկին Մայթլմայեր տղա Հեռուստաֆիլմ
Ստիգը Դամփից Բարնի Մինի-սերիալ
Լոնդոնն այրվում է[12] Սթիվեն Հեռուստասերիալ 14-րդ եթերաշրջան, 6-րդ դրվագ
2003 Իրական սեր Սեմ Առաջին ֆիլմը Էմմա Թոմսփսոնի, Քոլին Ֆերտի և Օլիվիա Օլսոնի հետ
Երաշխավորը Թոմաս վոն Գալ Այս դերի համար Թոմասը սովորել է դաշնամուր նվագել։
Հիտլեր․ Սատանայի համբառնումը երիտասարդ Հիտլեր Հեռուստաֆիլմ
Վերջնական ուժ Գեբրիել Սերիալ, «What in the name of God» դրվագ
2004 Փետրավոր տղան Ռոբերտ Նոբել Մինի-հեռուստասերիալ
2005 Ջուլիան Ֆիլովի ուսումնասիրոթյունները․ Մի խորհրդավոր սպանություն Ջոն Դաֆ Հեռուստասերիալ, «The Case Of The Croydon Poisonings» դրվագ
Իմ սարսափելի դայակը Սայմոն Բրաուն Երկրորդ ֆիլմը Էմմա Թոմփսոնի և Քոլին Ֆերտի հետ համատեղ
2006 Տրիստիան և Իզոլդա երիտասարդ Տրիստան
2007 Վերջին Լեգեոն Ռոմուլ Օգոստոս Երկրորդ դերը պատմական ֆիլմում, երրորդ ֆիլմը Քոլին Ֆերտի հետ
Բժիշկ Ով Թիմ Լատմեր Human Nature և The Family of Blood դրվագներ
2008 Ֆինես և Ֆերբ Ֆերբ Ֆլետչերի կերպարի ձայն Մուլտսերիալ, Բոլոր դրվագները, երկրորդ անգամ է աշխատում Օլիվիա Օլսոնի հետ
Պինոկիո Ֆիտիլ Հեռուստասերիալ
2009 Պայծառ Աստղ Սեմուել Բրևն Շնորհանդեսը եղել է 2009 թվականին Կաննի կինոփառատոնին[13]
2010 Դառնալ Ջոն Լենոն երիտասարդ Փոլ Մաքքարթնի[9]
Որոշ շներ կծում են[14] Քազի Հեռուստաֆիլմ
2011 Սուպերհերոսի մահը Դոնալդ
Թաքստոց Լիամ Հեռուստաֆիլմ
Ալբատրոս Մարկ Հեռուստաֆիլմ
2012 Բեյթաունը օրենքից դուրս Ռոբ
2013 Գահերի խաղը Ժոյեն Ռիդ Հեռուստաֆիլմ
2014 Լաբիրինթոսում վազողը Նյուտ
2015 Լաբիրինթոսում վազողը․ Փորձություն կրակի հետ Նյուտ

ՌադիոպիեսներԽմբագրել

Տարի Անվանում Դեր
2007 Country Life/Գյուղական կյանք Բորիս
Doctor Who։The Mind’s Eye Քայլ
2008 Doctor Who։The Bride of Peladon Շախտյոր

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

Տարի Ներկայացված աշխատանք Կոտեգորիա Արդյունք
2003 Երաշխավորը[15] Մոնտեկառլոյի կինոփառատոն․ լավագույն դերասան մինի-սերիալում Հաղթանակ
2004 Իրական սեր Phoenix Film Critics Society Awards․ Լավագույն երիտասարդ առաջնային կամ երկրորդական դերով․ արական Առաջադրված
Phoenix Film Critics Society Awards․ «Իրական սեր» ֆիլմի լավագույն համույթ Առաջադրված
Satellite Awards․ Երկրորդ պլանի լավագույն դերասան, կատակերգություն կամ երաժշտական ֆիլմ Առաջադրված
Երիտասարդ արտիստ մրցանակ Առաջադրված
2007 Իմ սարսափելի դայակը Երիտասարդ արտիստ մրցանակ Առաջադրված
Երիտասարդ արտիստ մրցանակ Առաջադրված
2008 Վերջին Լեգեոնը Երիտասարդ արտիստ մրցանակ Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1033932310 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «I'm little Caesar, actually»։ Daily Mail։ հոկտեմբերի 5 2007 
  4. «Barbara Bertram»։ The Times։ փետրվարի 2 2004 
  5. Интервью для передачи «Истории в Деталях»
  6. «Series Three Update»։ Outpost Gallifrey։ դեկտեմբերի 29 2006 
  7. Anne Thompson (2008-10-31)։ «Sony/Paramount financing 'Tintin'»։ Variety 
  8. Bright star на IMDb.com
  9. 9,0 9,1 «When it comes to the young Beatles, all you need is Thomas»։ Daily Mail։ փետրվարի 13 2009 
  10. Brodie Films: independent production company, London, UK
  11. «Winnet has recently been joined by Thomas Sangster on Bass and Leo Ferdorcio on Drums»
  12. www.thomassangster.org
  13. «Яркая звезда» в конкурсе 62 Каннского фестиваля
  14. Some Dogs Bite (2010)
  15. biosstars.com։ «Biosstars Database – The 43rd Annual Monte Carlo Television Festival»։ Biosstars.com։ Վերցված է 2012 թ․ հունվարի 24 

Արտաքին հղումներԽմբագրել