Clancy’s The Division, մուլտիպլատֆորմային, TPS ժանրով ստեղծված համակարգչային խաղ, առաջինն է Tom Clancy’s The Division խաղաշարքում, մշակված է շվեդական Ubisoft Massive, բրիտանական Ubisoft Reflections և ամերիկական Red Storm ստուդիանների կողմից։ Խաղը թողարկվել է անհատական համակարգիչների, PlayStation 4-ի և Xbox One-ի համար։ Պաշտոնական անոնսը կայացել է E3 2013-ի ժամանակ։

Tom Clancy’s The Division
Tom Clancy’s The Division – Game logo.svg
ՄշակողMassive Entertainment, Ubisoft Reflections?, Red Storm Entertainment? և Ubisoft Annecy
ՀրատարակիչUbisoft
ԴիստրիբյուտորSteam, Ubisoft Store? և Microsoft Store
ՀաջորդTom Clancy's The Division 2?
ՎայրՆյու Յորք
Թողարկման թվականմարտի 8, 2016
ՊլատֆորմներPlayStation 4, Xbox One և Վինդոուզ
ՇարժիչSnowdrop?
Ժանրզանգվածային բազմաօգտատեր առցանց խաղ, third-person shooter? և էքշն դերային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ, բազմակառավարելի խաղ, player versus player? և co-op mode?
PEGIPEGI 18
USKUSK 18
ESRB17+[1]
ԿրիչBlu-ray Disc, թվային բաշխում, օպտիկական սկավառակ և թվային ներբեռնում
Կառավարումգեյմփադ, ստեղնաշար և մկնիկ
Պաշտոնական կայքtomclancy-thedivision.ubi.com/game/en-US/home/
Tom Clancy's The Division Վիքիպահեստում

Խաղի ամբողջական տարբերակը թողարկվել է 2016 թվականի մարտի 8-ին[2]։

The Division-ը համաշխարհային ռեկորդ սահմանեց առաջին շաբաթվա ընթացքում վաճառքի ցուցանիշով՝ 330 միլլիոն դոլլար [3]։

ՍյուժեԽմբագրել

2012 թվականին ամերիկյան գիտնականների և պատգամավորների կողմից ներկայացվեց մի յուրահատուկ նախագիծ՝ «Մութ ձմեռ»։ Յուրահատուկ ծրագիրը, որի նպատակն էր պարզել թե ինչի է ընդունակ հասարակությունը բիո-ահաբեկիչների հարձակումների ժամանակ։

Աղետը սկսում է Սև ուրբաթի ժամանակ՝ երբ կատարվում է մասսայական առևտուր։

 «Ցատկելով բանկոմատի վրաից մարդկանց վրա, խաղալիքներից սննդի, ծնողներից երեխանների և հակառակը։ Իսկ դրան հաջորդեց կործանումը։ Առաջին օրը հոսպիտալները լցվեցին։ Երկրորդ օրը ողջ մարզում սահմանվեց պարեկ։ Երրորդ օրը ավերվեց աճուրդի շուկան։ Չորրորդ օրը վերացավ էլեկտրաէներգիան։ Ջուր չկա։ Դարակները դատարկ են։ Հինգերորդ օրը ամեն մարդ դառնում է Մարդկության վտանգը։» Աղբյուրը՝ Հայրենական մարտավարական ստորաբաժանում (Strategic Homeland Division)՝ խումբը հատուկ պատրաստված գործակալներով։ Ստորաբաժանման անդամները սովորական օրերին ապրում և աշխատում են շարքային մարդկանց պես, ինչպես՝ բժիշկ, զինվորական, ինժեներ, գիտնական, ոստիկան և այն։ Պայքարելով մարդկության համար, Ստորաբաժանման առջև դրվում է հիանալի պայման։ Հիմա նրանք ոչ միայն պետք է պայքարեին սարսափելի վիրուի դեմ, այլև վերացնել դրա առաջացման պատճառը։

Խաղի մշակումԽմբագրել

Massive Entertainment-ը իր կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ խաղը կթողարկվի PlayStation 4-ի, Xbox One-ի և Microsoft Windows-ի համար։

Ամենտարյա VGX 2013-ի միջոցառման շրջանականներում, Ubisoft ընկերությունը ցուցադրեց նոր հոլովակ, որը ցույց էր տալիս Massive Entertainment-ի կողմից մշակված նոր խաղային Snowdrop շարժիչի հնարավորությունները։

2014 թվականի հունիսի 10-ին E3 2014-ին Ubisoft ընկերության պրեսս-կոնֆերանսի ժամանակ, ցուցադրվեց 5 րոպեանոց հոլովակ, որը ներկայացնում էր խաղի գեյմփլեյը[4]։

2015 թվականի հուլիսի 15-ին E3 2015-ի շրջանակներում, Ubisoft-ը ներկայացվեց խաղի բազմախաղացող ռեժիմը։

Խաղի ընթացքԽմբագրել

Խաղի դեպքերը տարծվում են նախա-ապոկալիպտիկ Նյու-Յորքում, իսկ կենտրոնական դեպքերը տեղի են ունենում Մանհեթենում, սակայն ժամանակին զուգընթաց խաղի տարածքը մեծանում է։ Խաղացողը իրեն գտնում է վիրուսային հարձակման կիզակետում, իսկ հետագան կախված են խաղացողի գործողություններից։

The Division-ը ստեղծված է այնպես, որ խաղացողը գտնի իր ոճին համապատասխանող խաղընկեր։ Խմբի անդամների քանակը կարող է լինել մինչև 4 մարդ։

Խավարի գոտիԽմբագրել

Խավարի գոտի, փուլ որտեղ խաղացողները կարող են կռվել իրար դեմ կամ համագործակցել։ Բացի դա, այստեղ կա NPC, որը ի տարբերություն PvE-գոտիների, այստեղի թշնամիները ավելի վարժեցված են կրակելուն, ինչպես նաև ավելի վտանգավոր են։ Խավարի գոտու իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը պետք է գտնի ներքին խաղային առարկաններ։ Ամեն իր գտնելուց հետո, խաղացողը պետք է տեղափոխվի բազա, էվակուացիոն գոտու շնորհիվ։ Ուղղաթիռի կանչից հետո սկսում են NPC-ի վազք և դրանով իսկ դժվարանում է առարկաի էվակուացիան։ Սրա հետ միասին խաղացողները կարող են հարձակվել միմյանց վրա, իսկ կռվից հետո հավաքել իրերը, որոնք գտել են մահացած խաղացողներից։ Ինչպես նաև կարելի է հրավիրել մարդկանց քո թիմ և այդպիսով առարկաների փնտրումը դարձնել ավելի լարված, բայց նաև ուրախ։ Ընդհանուր առմամբ Խավարի գոտում մի անգամից կարող են գործել 24 խաղացող, իր հերթին գոտին բաժանված է 6 մասերի, որոնք իրարից տարբերվում են բարդության աստիճանով, առարկաի արժեքով և այլն։ 1․6 թարմացումից հետո Խավարի գոտու մասերը ավելացան ևս 3-ով։

ՀրատարակումԽմբագրել

  • Ոսկե հրատարակում

Այն իր մեջ ունի՝ խաղի պատճեն, բացռիկ հավելում National Guard և սեզոնային բաժանորդագրություն։

  • Sleeper Agent Edition

Իր մեջ պարունակում է՝ խաղի օրինակը, գործակալի նմանօրինակ ժամացույց, գործակալի հատուկ պայուսակ, բարձրորակ գիրք խաղային նկարազարդումներով, սեզոնային բաժանորդագրություն Hazmat Gear Set հավելումով և այս ամեն յուրօրինակ փաթեթավորմամբ։

  • Բացառիկ հրատարակություն

Իր մեջ պարունակում է խաղի օրինակը, յուրահատուկ տուփ, գիրքը խաղի նկարներով և 4 համազգեստի հավաքածու։

ԱկնարկներԽմբագրել

Սկզբնական շրջանում խաղացողները արագ կորցրեցին հետաքրքրությունը դեպի The Division[5], բայց ծրագրավորողները աշխատեցին սխալների վրա որոնք արել էին սկզբում։ Արդյունքում հոկտեմբերի վերջին թողարակված 1․4 թարմացումը, կարողացավ վերադարձնել խաղացողների թիվը, այն մակարդակին, որը եղել էր թողարկման ժամանակ[6]

Խաղային ամսագիր «Իգրոմանիան[7]» խաղի մասին ասել է։

 «Խավարի գոտու» արակածները ամենալավ կոորպորատիվ արդյունքն է այս տարի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.esrb.org/ratings/34284/Tom+Clancy%27s+The+Division+/
  2. «Бета-тест The Division собрал более 6 млн игроков» (ռուսերեն)։ StavCyberSport։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-02-26 
  3. http://www.nim.ru։ «The Division установила рекорд по продажам»։ http://www.nim.ru։ Վերցված է 2016-03-31 
  4. «Tom Clancy's The Division — Manhattan Gameplay Demo — E3 2014» 
  5. Ян Кузовлев։ «Больное яблоко. Подробный обзор The Division»։ Игромания 
  6. Евгений Кожевников։ «Количество игроков в The Division вернулось к стартовым показателям»։ Игромания 
  7. Константин Иванов, Алексей Пилипчук, Павел Халатов։ «Кооператив года: Dark Souls 3, Gears of War 4, Tom Clancy’s The Division»։ Игромания