Xbox One
Xbox One, թվով երրորդ խաղային հարթակն է ստեղծված Մայքրոսոֆթ ընկերության կողմից։ Թողարկվել է 2013 թվականի մայիսի 23-ին։ Խաղային հարթակի առաջին վաճառքը սկսեց ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ Իտալիայում և Իսպանիայում 2013 թվականի նոյեմբերի 22-ին։ Արժեքը կազմում է ԱՄՆ-ում 499$, Եվրոպայում 499€, իսկ Մեծ Բրիտանիայում 429£։
Xbox One | |
---|---|
Մշակող | Մայքրոսոֆթ |
Սերիայի մաս | Xbox |
Նախորդ | Xbox 360 |
Հաջորդ | Xbox Series X and Series S? |
Թողարկման թվական | նոյեմբերի 22, 2013 |
🌐 | xbox.com/xbox-one և xbox.com/it-IT/xboxone/(իտալ.) |
Xbox One Վիքիպահեստում |
Շշուկներ
խմբագրելԽոսակցությունները սկսվեցին 2008 թվականին, երբ Մայքրոսոֆթը սկսեց որոնել նոր մենեջեր հաջորդ սերնդի խաղային հարթակի համար[1]։ Մինչ պաշտոնապես կհայտարարվեր խաղային հարթակի իրական անունը կրում էր «Դուրանգո»[2] կեղծանունը։ Նույնիսկ վարկած կար ըստ մի շարք հայտնի թերթեիր կողմից՝ մասնավորապես «Ֆորբես»-ի[3], որ այն հավանականությամբ կկրի Xbox Infinity անունը։
Արտաքին տեսք
խմբագրելԱյս անգամ նոր սերնդի խաղային հարթակը ավելի պարզ տեսք ուներ՝ սև գույն, լոգոտիպը սպիտակ գույնի (նախորդ հարթակների վրա լոգոտիպը լուսավորված էր կանաչ գույնով), հարթակը պատված է կիսովչափ փայլուն մոխրագույն և ալեխառն սև երանգներով։ Որպեսզի օգտվողը համոզվի, որ հարթակը միացել է լոգոտիպը պետք է լուսավորվի։
Սարքավորման տվյալնները
խմբագրելՏեխնիկական տվյալներ
խմբագրել- Պրոցեսոր՝ կենտրոնական 8-միջուկային x86-x64 APU պրոցեսոր, 1,75 ԳՀց[4][5] (2 հատ)
- Գրաֆիկական պրոցեսոր՝ AMD Radeon GPU` APU կազմի մեջ, հիմնված է AGCN-ճարտարապետության վրա 12 մշակողղական մոդուլներով որոնք զինված են 768 մոդուլներով D3D 11.2 @ 1,31 TFLOPS[6]
- ՕՀՀ(RAM)` ունի 2 տեսակի հիշողություն DRAM և ESRAM: DRAM-ի ծավալը 8 Գբ (2133 ՄՀց)է բայց օգտագործվում է միայն 5-ը, իսկմնացացծ 3-ը օպերատիվ համակարգի պահանջների բավարարման համար է։ESRAM-ի ծավալը 32 Մբ է։ Տվյալների ծավալային փոխանակման արագությունը կազմում է ESRAM 192 Գբ/վրկ., DDR3 - 68,3 Գբ/վրկ[7]
- Կոշտ սկավառակը՝ 500 Գբ, կոշտ սկավառակը հնարավոր չէ փոխել, սկայան կարելի է ավելացնել արտաքին կոշտ սկավառակ
- Blu-Ray, DVD և CD հնարավորություն
- Կառավարել հնարավոր է Kinect 2.0 համակարգով, այս անգամ նախրոդ սերնդի VGA օպտիկական խցիկը փոխարինվել է բարձր օպտիկական խցիկով - 1080 պիքսել։ Ունի նաև դեմքը ճանաչելու հնարավորություն։ Ինֆրակարմիր տվիչներով հնարավորություն է ստեղծվում նկարել մթության մեջ և պատկերի որակը բարձրացնել։ Տեղեկատվության ծավալային փոխանակությունը կազմում է 2 Գբ/վրկ։
- [3] Ունի 3 USB 3.0 և 2 HDMI մուտքի ելքի տեղ
- Առանց ինտերնետին միանալու հնարավոր է օգտագործել 24-ժամ առանց տարածքային սհամանափակման և առանց մշտական մուտքի ապահովում օգտատերի հետ պահանջի, սակայն այլ սահմանափակ հնարավորություններով
Ձայն և Վիդեո
խմբագրել4K վիդեո չափ և 7.1 ձայնի հնարավորություն, Xbox One-ը չունի ելք դեպի կոմպոզիտային և կոմպետենտային վիդեո համակարգ
Հնարավորություններրը
խմբագրելԹվային ինտերֆեյս
խմբագրելXbox One-ը ձեզ հնարավորություն կտա օգտվել հավելվածներից (Skype, Internet Explorer և այլն.) որոնք տեղ են գտել էկրանի կողքերում։ HDMI-ով հնարավոր կլինի Xbox One-ը վերածել հեռուստահարթակի, ինչնել իր հերտին հնարավորություն կտա դիտել հեռուստացույց հարթակի միջոցով։
Գեյմփադ
խմբագրելՆերկայացվել է նոխորդ Xbox 360 հարթակի կատարելգործված տեսակը, որը հնառավորություն է տալիս ավելի արագ արձագանքել մոտ 15 % խաղացողի հրահանգներին, կատարվել է մոտ 40 տեխնիկական փոփոխություններ, հնարավորություն կա Wi-Fi Direct, միացնել այլ հավաքակազմ։ Ըստ հեղինակների նոր գեյմփադը կաշխատի 10 տարի։
Խաղեր
խմբագրելՀատուկ խաղեր
խմբագրել- Crimson Dragon
- D4
- Dead Rising 3
- Fable Legends
- Fighter Within
- Forza Motorsport 5
- Halo
- Killer Instinct
- Kinect Sports Rivals
- Minecraft։ Xbox One Edition
- Powerstar Golf
- Quantum Break
- Ryse։ Son of Rome
- Sunset Overdrive
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Patrick Garratt (11 сентября 2008 года). «Microsoft hiring for the "next generation of gaming platforms"». VG247. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 12 апреля 2012-ին.
- ↑ Andrew Goldfarb (2012 թ․ փետրվարի 28). «Report: Next Xbox Codenamed 'Durango'». IGN. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Hickey, Matt. «The New Xbox: Touch Controllers and Named "Infinity"?». Forbes. Forbes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Частота процессора Xbox One увеличена до 1,75 ГГц». 3D News. 2 сентября 2013. Վերցված է 2 октября 2013-ին.
- ↑ Cunningham, Andrew. «Xbox One gets a CPU speed boost to go with its faster GPU». ArsTechnica. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «The Xbox One: Hardware Analysis & Comparison to PlayStation 4». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Xbox One's 8 GB RAM is DDR3». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելXbox One- խաղային համակարգի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2013-06-07 Wayback Machine