Սև ուրբաթ (մեծ զեղչեր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև ուրբաթ (այլ կիրառումներ)
Սև ուրբաթ, լինում է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի ուրբաթ օրը։ Դրանից սկսվում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը։ Սև ուրբաթ կազմակերպելու ավանդույթը այդ օրը հաստատվել է դեռևս 19-րդ դարում, իսկ տերմինը՝ «Սև ուրբաթ», հայտնվել է 1966 թվականին և օգտագործվում էր հիմնականում ԱՄՆ-ի արևելյան մասում։ Այն պատճառով, որ Գոհունակության օրը նշվում է նոյեմբերի 4-րդ ուրբաթ օրը, դրա համար Սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 23-30 ժամանակահատվածում։ Սև ուրբաթը չի համարվում ավանդական տոն, բայց աշխատողների մեծամասնությունը այդ օրը արձակուրդ են վերցնում, բացառությամբ մանրածախ առևտրի աշխատակիցներից, քանի որ այդ օրը գնորդների թիվը զգալիորեն մեծանում է։ Սև ուրբաթի օրը խանութները բացվում են շատ շուտ, մոտ առավոտյան 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին։ Առաջին գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր՝ 50-80%, դա արվում է նրա համար, որ խանութ ներգրավեն ավելի շատ գնորդների։ «Սև ուրբաթ» տերմինը առաջին անգամ հայտնվել է Ֆիլադելֆիայում և նշանակում էր ճանապարհների խցանում ուրբաթ օրը Գոհունակության տոնից հետո[1][2]։ Ռուսաստանում մի շարք ընկերություններ 2010-ական թվականներին անցկացրին նմանատիպ զեղչեր[3]։
Զանազան զեղչերը ԱՄՆ-ում (վիճակագրություն)
խմբագրելԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ հրապարակում է Գոհունակության տոնի վաճառքի տվյալները[4]:.
Տարի | Ժամկետ | Հրապարակման
ժամկետներ |
Գնորդներ
(մլն) |
Միջին
ծախս |
Ամբողջությամբ
ծախսվածը (մլրդ $) |
Հաճախորդների
հարցադրումը |
Վիճակագրական
վրիպում |
---|---|---|---|---|---|---|---|
2005 | 25 նոյեմբեր | 27 նոյեմբեր | 132 | $302,81 | 26,8 | տվյալներ չկան | |
2006 | 24 նոյեմբեր | 26 նոյեմբեր | 140 | $360,15 | 34,4 | 3090 | 1,5 % |
2007 | 23 նոյեմբեր | 25 նոյեմբեր | 147 | $347,55 | 34,6 | 2395 | 1,5 % |
2008 | 28 նոյեմբեր | 30 նոյեմբեր | 172 | $372,57 | 41,0 | 3370 | 1,7 % |
2009 | 27 նոյեմբեր | 29 նոյեմբեր | 195 | $343,31 | 41,2 | 4985 | 1,4 % |
2010 | 26 նոյեմբեր | 28 նոյեմբեր | 212 | $365,34 | 45,0 | 4306 | 1,5 % |
2011 | 25 նոյեմբեր | 27 նոյեմբեր | 226 | $398,62 | 52,5 | 3826 | 1,6 % |
2012 | 23 նոյեմբեր | 25 նոյեմբեր | 247 | $423,66 | 59,1 | 4005 | 1,6 % |
2013 | 29 նոյեմբեր | 1 դեկտեմբեր | 249 | $413,02 | 61,4 | 4864 | 1,7 % |
2014 | 28 նոյեմբեր | 30 նոյեմբեր | 233 | $380.95 | 50,9 | 4631 | 1,5 % |
2015 | 27 նոյեմբեր | ||||||
2016 | 25 նոյեմբեր | ||||||
2017 | 24 նոյեմբեր |
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի մանրածախ առևտրի շուրջ 20%- կատարվում է «Սև ուրբաթ»-ի և Ամանորի միջև ընկած ժամանակահատվածում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «[1966] «Black Friday» (day after Thanksgiving)» (անգլերեն). American Dialect Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ben Zimmer. «The Origins of "Black Friday"» (անգլերեն). Thinkmap Visual Thesaurus. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Почему «черная пятница» не работает в России и ждать ли улучшений — Мнение управляющего директора Criteo Արխիվացված 2016-11-07 Wayback Machine // vc.ru, 4 ноября 2016
- ↑ «Black Friday Weekend Shines as Shoppers Line up for Deals». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ուրբաթ (մեծ զեղչեր)» հոդվածին։ |