Amazon Luna, ամպային խաղային պլատֆորմը, որը մշակել և ղեկավարում է Amazon ընկերությունը[2][3][4]։ Luna-ն ցուցադրվեց 2020 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ առաջին բաժանորդագրությամբ հասանելիությունը մեկնարկեց 2020 թվականի հոկտեմբերի 20-ից[5]։ Ծառայության ամսավճարը կազմում է 5,99 դոլար և աշխատում է AWS-ի հիման վրա[6]։

Изображение логотипа
Տեսակcloud gaming service?, վիդեոսթրիմինգի ծառայություն, Բաժանորդագրություն և video game distribution platform?
Նախագծումը՝Ամազոն
Լույս տեսավ՝հոկտեմբերի 20, 2020[1]
ՊլատֆորմFire OS?, iPadOS, iOS, մաքՕՍ և Windows
Կայքamazon.com/luna(անգլ.)
 Amazon Luna Վիքիպահեստում

Ծառայությունը հասանելի է Windows, Mac, Amazon Fire TV, iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Luna-ն թույլ է տալիս օգտատերերին խաղալ խաղեր 1080p 60fps կետայությամբ։

Ծառայության մեջ ներառված է Twitch-ը, ինչը թույլ է տալիս հեռարձակել խաղերը ուղիղ եթերով։

Amazon-ը կնքել է պայմանագիր Ubisoft ընկերության հետ՝ խաղային ալիք ստեղծելու համար[7]։ Ալիքը ունի բաժանորդագրության վճարը, որը կազմում է 17,99 դոլար։

Գոյություն ունի նաև հավելյալ խաղերը փաթեթները ընտանիքների համար՝ 3 դոլար ամսավճարով, որը պարունակում է խաղեր E վարկանիշով։

Օգտատերը հնարավրություն ունի անհատապես բաժանորդագրվել այն փաթեթներին, որոնք անհրաժեշտ են իրեն։

Luna-ն ներկա պահին հասանելի է միայն ԱՄՆ-ի բաժանորդների համար, իսկ միջազգային տարբերակաի թողարկման մասին չի ասվում ոչինչ։

Amazon-ը թողարկել է Lunan, որպեսզի մրցակցի այլ ամպային խաղային համակարգերի հետ, ինչպիսիք են՝ Stadia, Xbox Cloud Gaming, PlayStation Now և GeForce Now։

Վահանակ խմբագրել

Luna խաղային վահանակը առանձին աքսեսսուր է, որի արժեքը կազմում է՝ 49,99 դոլար։ Ներառված բարձրախոսը աջակցվում է Amazon Alexa-ի կողմից։ Վահանակը կարելի է միացնել Wi-Fi, Bluetooth կամ USB-C լարի միջոցով[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Farokhmanesh M. Amazon’s cloud gaming service, Luna, is now in early access: For some US-based customers, that is // The Verge — 2020.
  2. Webster, Andrew (2020 թ․ սեպտեմբերի 24). «Amazon announces new cloud gaming service called Luna». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. «Amazon's Luna cloud gaming service arrives next month». Engadget (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. Blumenthal, Eli. «Amazon Luna takes on Microsoft's xCloud, Google's Stadia in cloud gaming battle». CNET (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Franzese, Tomas (2020 թ․ սեպտեմբերի 25). «Everything You Need To Know About About Amazon Luna, A New Cloud-Gaming Contender». Inverse. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «A closer look at Luna, Amazon's cloud gaming service». Engadget (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. Winslow, Jeremy (2020 թ․ սեպտեմբերի 24). «Amazon Partners With Ubisoft On A Luna Game-Streaming Channel». Gamespot. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. «Amazon Luna Controller Review». PCMAG. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Amazon Luna» հոդվածին։