Kid vs Kat (մուլտսերիալ)

հեռուստասերիալ

Kid vs Kat, հայտնի կանադական մուլտսերիալ։ Նկարահանվել է Studio B Productions, Decode Entertainment ընկերությունում Jetix Europe և YTV համար[2]։ Գործողությունները զարգանում են տասնամյա մի տղայի և իր տիեզերական գործակալ կատվի շուրջ։ Այս մուլտսերիալը սյուժեով նման է կանադական մեկ ուրիշ մուլտսերիալի՝ «Իմ չար ձուկը»։ Սյուժեն իմաստային առումով նույնն է, տարբերությունն այն է, որ տղան տասներեքամյա է, ում մոտ հայտնվել էր ձուկ, որը խելացի էր և ցանկանում էր գրավել աշխարհը։

Kid vs Kat
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողRob Boutilier?
ՁայնագրումShinobu Adachi?, Erin Matthews?, Քեթլին Բար, Trevor Devall?, Cathy Weseluck?, Linda Sorenson?, Կիարա Զաննի, Tabitha St. Germain?, Vincent Tong? և Բրայան Դրամոնդ
Երկիր Կանադա
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքYTV?
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ52
ՌեժիսորՌոբ Բուտիլյե
ԸնկերությունStudio B Productions
Decode Entertainment
Էկրաններին է
հունիսի 4, 2011
Սերիայի տևողություն22 րոպե
ytv.com/programming/shows/kidvskat/

Կերպարներ խմբագրել

Հիմնական խմբագրել

Քուփեր (Քուփ) Բարտոնբյորգեր, տասնամյա տղա, ով գիտեր, որ Պարոն Քեթը չար, եկվոր կատու է, որը փորձում է սպանել նրան։ Սիրում է այն ամենը, ինչը անմիջական կապ ունի հայտնի սերիալի հերոս՝ Կապիտան Բլաստերոիդի հետ։ Քուփը գիտեր, որ Քեթը ցանկանում է գրավել Երկիրը և այնտեղ ապրող մարդկանց հպատակեցնել իրեն։ Հաճախ Պարոն Քեթը կոտրում էր Քուփի իրերը կամ գողանում թզուկներին։ Եվ այդ ամենից կատուն վատ գնահատական էր ձեռք բերել։ Քուփի լավագույն ընկերը Դեննիսն է։ Կատվի պատճառով Քուփը և իր փոքրիկ քույրիկը հաճախ վիճում էին։ Քուփը զզվում էր Ֆիբիից, ով սիրահարված էր Քուփին։ Բայց ամեն դեպքում Քուփը սիրում էր Տիկին Մանսոնի թոռնուհուն՝ Ֆիոնային։

Միլդրեդ (Միլլի) Բարտոնբյորգեր, Քուփի ութամյա քույրիկը և կատվի տերը։ Նա շփացած և վտանգավոր երեխա է։ Պատրաստ է պաշտպանել իր ընտանի կենդանուն, ինչ էլ որ լինի։ Նա չգիտի, այն մասին, որ իր կատուն եկվոր է։ Իր բարձր ճչոցի շնորհիվ նա հայրիկից ստանում է ամեն ինչ, քանի որ հայրիկը պատրաստ է անել ամեն բան միայն թե նա լռի։ Եվ ինչ-որ կերպ ամբողջ ժամանակ թշնամանում է ու մրցակցության մեջ է մտնում Ֆիբիի հետ։

Պարոն Քեթ (կատու), տիեզերական գործակալ, Երկրի վրա հայտնվել է ոչ պատահական։ Նա ասես լավ զինվոր լինի իր մոլորակում։ Երկիր ժամանել է, որպեսզի իր մոլորակում աղբի և սննդի խնդիրները շտկի։ Միշտ ցանկանում է կապվել իր հարազատ աշխարհի հետ, բայց Քուփը ամեն անգամ «ոչ» ասելով խանգարում է նրան։ Այդ պատճառով Քեթը անընդհատ վրեժ է լուծում Քուփից։ Բացի Քուփից ոչ ոք չգիտի այն մասին, որ կատուն այլմոլորակային գործակալ է, թեև Քուփի տատիկը, պապիկը, Ֆիոնան և Դեննիսը գտնում են, որ ճաղատ առնետի է նման։ Յուրաքանչյուր սերիայում ստեղծում է հնարամիտ սարքեր ջարդոնի նյութերից (և ամեն անգամ Քուփը նրան խանգարում է)։ Պարոն Քեթը շատ է սիրում եկվոր կատու Էլեոնորա Քեթին։ Նա չի սիրում լոգարանում լողանալ, բայց ինքն իրենով շատ մաքրասեր է։ Աներևակայելի ուժեղ է և գործում է արագ, բայց չի սիրում, երբ խանգարում են իրեն։ Չունի մազածածկույթ։ Սիրում է իր մոլորակում հեռարձակվող մելոդրամաները։

Դեննիս Լորենս Չան, Քուփի լավագույն ընկերն է։ Երազում է թռչել այլմոլորակայինների հետ։ Քուփի և Դեննիսի ծննդյան օրերի տարբերությունը կազմում է մեկ օր, և նրանք միշտ նույն նվերներից են ցանկանում։ Ի տարբերություն իր հայրիկի նա չի խոսում ասիական առոգանությամբ։ Դեննիսի և Քուփի վախերը նույնն են, նրանք վախենում են սարդերից, մթությունից, ծերուկ Մանսոնից, քաղցր խնձորից, աբորիգեններից, երկհարկանի ավտոբուսներից, բայց, ինչ խոսք Քուփը ավելի խիզախ է, հաղթահարում է վախը և միշտ գալիս է օգնության։ Դեննիսը չի սիրում կարտոֆիլով պյուրե։

Էլիզաբեթ Մանսոն, ծեր կին, Քուփի ընտանիքի հարևանն է։ Մինչև ոսկորները չար է և վտանգավոր։ Ասում են, որ նա 350 տարեկան է։ Ատում է բոլորին, բացի Միլլիից, իր շնից և այգու թզուկներից։ Այգեպանների ակումբի անդամ է։ Նա Քուփին միայն ազգանունով է դիմում (անունով չի դիմում)։ Կապիտան Բլաստերոիդը նրա եղբորորդին է, այդ պատճառով նա նրա մասին գիտի ամեն բան, ինչը զարմացնում է Դեննիսին և Քուփին։ Ֆիոնի Մանսոնի ապուտատիկն է։ Նա ատում է ժամանակակից տեխնոլոգիաները և ուզում էապրել բնության հարմոնիայի հետ։

Բարտ Բարտոնբյորգեր, Քուփի հայրիկը։ Հաճախ պատրաստում է ըմպելիքներ և ապուրներ, որոնք ոչ ոք չի ցանկանում ուտել, բացի նրանից։ Նա ատում է ժամանակակից տեխնոլոգիաները, այլ ցանկանում է ապրել բնության հարմոնիայի հետ։ Նա հանդիսանում է ամուրի, քանի որ նրա կինը լքել է իրեն։

Երկրորդական խմբագրել

Լորենս (Լորն) և Հարլի Բեդվինսի (անգլ.՝ Lorne and Harley Baldwin), ավազակներ, կարմրահեր երկվորյակներ։ Ամբողջ ընթացքում տեսախցիկի դիմաց են, գրեթե Քուփին հավասար։ Լորենսը մի փոքր գեր է և բարձրահասակ, իսկ Հարլին նիհար և կարճահասակ։ Նրանք Քուփին սիրում էին անվանել վախկոտ ելնելով կատվի հետ ունեցած նրա անհասկանալի հարաբերություններից, բայց նրանք ինքներն էին վախենում ամեն ինչից։ Հաճախ պիտակավրում էին Քուփին։

Ֆիոնա Մանսոն (անգլ.՝ Fiona Munson), Քուփի լավագույն ընկերուհին։ Էլիզաբեթ Մանսոնի երրորդ պորտի ազգականներից։ Եվ նա նույնպես գիտեր, որ կատուն այլմոլորակային է։ Սկզբում հայտնվել է երկրորդ եթերաշրջանի «Քուփ և Ֆիոնա» սերիայում։ Նա և Քուփը սիրում են միմյանց, բայց տիկին Մանսոնը չգիտի դրա մասին։

Ջեսսիկա Բեդվինս (անգլ.՝ Jessica Baldwin), հայտնվել է «Կրկին դպրոցում», «Ծերուկ Մանսոնի գանձերը» և «Համստերի վերադարձը» սերիաներում։ Լորենսի և Հարլիի մայրը։ Լորենսի նման է նրանով, որ պիտակավորում է Բարտին և Հենրիին։ Սիրում է միաեղջյուրներին։ Նրա ամուսինը վախենում է Բոնգո-Բոնգոյից և ատում է հրեշներին։ Նրա ձայնը Բարտի և Հենրիի ձայնից էլ ցածր է։

Ֆիբի Բեյուտի, Քուփի համադասարանցին։ Սիրահարված է Քուփին, բայց Քուփը ուշադրություն չի դարձնում նրան և փորձում է հեռավորություն պահպանել նրանից։ Ֆիբին ունի շականկագույն աչքեր, մազեր և բաց շագանակագույն մաշկ։ Ֆիբին հաճախ մրցում է Միլլիի հետ, բայց ձևացնում է թե նրա ընկերուհին է։ Նա Հաննի-Ֆլաֆֆ անունով փիսիկ ունի։ Խանդում է Քուփին և Ֆիոնային, և դրա համար էլ ատում է վերջինիս։

Հենրի Չան, Դեննիսի հայրը, ասիացի։ Ամբողջ ընթացքում Բարտի հետ մրցակցության մեջ է։ Նա ամուսնացած է և ունի կին։ Ի տարբերություն Բարտի նա միշտ օգտագործում է նոր տեխնոլոգիաներ։

Հաննի-Ֆլաֆֆ Բեյուտի, Ֆիբիի կատուն։ Կապուտաչյա, սպիտակ և փափկամազ կատու է։ Հաճախ մասնակցում է փիսիկների գեղեցկության մրցույթների։

Գրոուլեր Մանսոն, Տիկին Մանսոնի շունը։ Հաճախ բերանը բաց է պահում և լեզվի վրայից ծորում է թուքը։ Ամբողջ ընթացքում հաչում է Պարոն Քեթի վրա։ Լավատես, անօգնական և ուրախ, շականակագույն տաքսա տեսակի շուն։

Էլեոնորա Քեթ, սիրահարված է Պարոն Քեթին։ Կարողանում է խոսել։

Բեատրիս Պերկկինս, Քուփերի և Միլդրեդի հորաքույրը։ Հայտնվել է «Ալերգիա» և «Դեննիսը փրկում է աշխարհը» սերիաներում։ Քուփը վախենում և զզվում է նրանից։

Չիկս, համստեր, որին բերել էր Միլլին չիմանալով, որ Պարոն Քեթը և համստերը։ Նա նույնպես այլմոլորակային է։ Հայտնվել է «Նվաճող համստերը», «Համստերը վերադառնում է», «Ճանապարհային արկածներ» և «Կատուն վերադառնում է տուն 2» սերիաներում։ Քութը և Դեննիսը սերիաներից մեկում պարզում են, որ համստերը այլմոլորակային է, բայց «Նվաճող համստերը» սերիայում չգիտեին այն մասին, որ Միլլին է բերել նրան։ Նա ի տարբերություն Պարոն Քեթի կարողանում է խոսել։

Քեթ Կոմմանդեր, հայտնվում է «Գեր կատու», «Կատվի թույլ կողմը», «Ծերուկ Մանսոնի գանձերը», «Քուփը ֆուտբոլի աստղ», «Կատուն վերադառնում է տուն» սերիաներում։ Միլլիին ատում է այն բանի համար, որ նա գտել է կատվի թույլ կողմը։

Կոչիտոր Բեդվին, Լորնի և Հարլիի աքաղաղը։ Հանդիպում է «Դուք կզղջաք» և «Քուփ՝ հիպնոսիչ» սերիաներում։

Սառա Բրենիգան, Քուփի ուսուցչուհին։ Ֆիոնան և նա նման են իրար այնպես, ինչպես ջրի երկու կաթիլ, ինչը շատ տարօրինակ է։

Շելսիս Չան, Հենրի Չանի կինը։ Հայտնի է «Տնային գոլֆ», «Սպորտային փոթորիկ» սերիաներից։

Մալլի Ջոնսիս, Միլլիի ընկերուհին «Սիրելի եգիպտացորեն» սերիայում։ Պարոն Քեթի պատճառով վիճել է Միլլիի հետ։

Դուեյն Էլվիման և Բիզի Սագենդիկս, Բարտի ընկերները, նրան ճանաչում են 8 տարեկանից։ Սկզբում նրանքկարծում էին, որ տիկին Մանսոնը ցանկանում է զրկել նրանց երջանիկ մանկությունից, բայց սխալվում էին։ Հանդիպում են «Ավելացնել ջերմություն» սերիայում։

Դրվագներ խմբագրել

Եթերաշրջան Դրվագ Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 26 2008 թվականի հոկտեմբերի 25 2009 թվականի նոյեմբերի 30
2 26 2010 թվականի սեպտեմբերի 11 2011 թվականի հունիսի 4

Հնչյունավորում խմբագրել

Կերպար Անգլերեն
Քուփ Բարտոնբյորգեր Էրին Մետյուզ
Վովա Բուրտոնբուրգեր Տիրոուն Ջոնսոն
Տիբուրոն Սթիվեն Պատերսոն
Հարլեյ Բրայան Դրամմոնդ
Պարոն Բուրտոնբուրգեր Տրևոր Դիվելլ
Հենրի Վինսենտ Տոնգ
Դեննիս Քեթի Վեսելյուկ
Պարոն Գերբեր Մայքլ Դեյնջերֆիլդ
Պոեբե Տաբիտա Սենտ-Ժերմեն
Ֆիոնա Մունսոն Չիարա Զաննի
Դր․ Կ Պոլինա Գիլլիս

Կրկնօրինակում խմբագրել

Այս աղյուսակում գտնվում են կրկնօրինակման հիմնական հերոսներիը։

Կերպար Ռուսերեն
Քուփեր «Քուփ» Բարտոնբյորգեր Մարինա Բակինա
Հարլի Մարիյա Բակինա
Բարտ Բարտոնբյորգեր Վիկտոր Բակին
Միլլդրեդ «Միլլի» Բարտոնբյորգեր Դարյա Ֆրոլովա, Ժաննա Նիկոնովա (մի քանի սերիաներում)
Տիկին Մանսոն Դարյա Ֆրոլովա, Ժաննա Նիկոնովա (մի քանի սերիաներում)
Լորն Դարյա Ֆրոլովա, Ժաննա Նիկոնովա (մի քանի սերիաներում)
Ֆիոնա Մանսոն Ելենա Վոյնովսկայա
Դեննիս Լոուրենս Չան Ելենա Վոյնովսկայա
Ֆիբի Մարտ Ելենա Վոյնովսկայա, Դարյա Ֆրոլովա (միայն կարճամետրաժ սերիաներում)

Միջազգային թողարկում խմբագրել

Kid vs Kat -ը կարելի է տեսնել Disney XD և Disney Channel ալիքներով ամբողջ աշխարհում։

Երկիր Ալիք
  Կանադա YTV
  ԱՄՆ Disney XD
  Ռումինիա Disney Channel
  Մոլդովա Disney Channel
  Բուլղարիա Disney Channel
  Հունաստան Disney XD
  Ռուսաստան Jetix Russia (2009 - 2010)
  Ղազախստան Disney Channel Russia
  Քվեբեկ Vrak.TV
  Միացյալ Թագավորություն Disney XD
  Իռլանդիա Disney XD, RTE Two (The Den)
  Պորտուգալիա Disney Channel
  Շվեդիա Disney XD
  Նորվեգիա Disney XD
  Ֆինլանդիա Disney XD
  Դանիա Disney XD
  Սաուդյան Արաբիա Disney XD
  Գերմանիա Disney XD (Germany), Super RTL
  Լեհաստան Disney XD
  Մեքսիկա Disney XD
  Արգենտինա Disney XD
  Վենեսուելա Disney XD
  Բրազիլիա Disney XD
  Կոլումբիա Disney XD
  Էկվադոր Disney XD
  Պերու Disney XD
  Ուրուգվայ Disney XD
  Չիլի Disney XD, Canal 13
  Ավստրալիա Nickelodeon, ABC 3
  Նոր Զելանդիա Nickelodeon
  Ինդոնեզիա Global TV
  Նիդերլանդներ Disney XD
  Ֆիլիպիններ Nickelodeon
  Հնդկաստան Disney XD
  Իտալիա Disney XD
  Իսրայել Disney Channel
  Սերբիա Disney XD, Disney Channel
  Հարավային Կորեա Nickelodeon
  Թուրքիա Disney XD, Disney Channelտ
  Հարավաֆրիկյան Հանրապետություն Disney XD
  Մալայզիա Nickelodeon
  Ճապոնիա Disney XD
  Հոնկոնգ TVB Jade

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել