Girl on Fire, ամերիկացի երգչուհի և երգահան Ալիշա Քիզի երգը՝ համանուն հինգերորդ ստուդիական ալբոմից։ Քիզն այս երգը համահեղինակել է Ջեֆ Բհասկերի և Սալամ Ռեմու հետ։ Երգում ներառված է ամերիկյան ռոք-կիթառահար Բիլի Սքվայերի «The Big Beat» երգի թմբուկների ինտերպոլացիան, ինչի համար Բիլի Սքվայերը վճարվել է։ Քիզի «Girl on Fire» ալբոմի համանուն երգը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 4-ին՝ դառնալով Քիզի առաջին թողարկումը «RCA Records» լեյբլում։ Երգը գրելու ժամանակ ոգեշնչման աղբյուր է եղել Քիզի որդի Եգիպիտի ծնունդը և նրա ամուսնությունը Սվիզ Բիթսի հետ։ Քիզը, բացի երգի հիմնական տարբերակից, ձայնագրել է նաև երկու ռեմիքսներ։ Inferno ռեմիքսում երգել է ամերիկացի հիփ հոփ երգչուհի Նիքի Մինաժը, իսկ երկրորդ ռեմիքսում՝ Bluelight վերնագրով, ներառված են հարվածային գործիքներ և դաշնամուր, «սմոքի» վերաձայնագրված վոկալ։ «Girl on Fire» երգը դրական արձագանքի է արժանացել քննադատների կողմից. նրանք գովաբանել են Քիզի վոկալն ու երգի բեմադրությունը։ Քիզն առաջին անգամ «Girl on Fire» երգը կատարել է 2012 թվականի սեպտեմբերի 6-ին՝ «MTV Video Music Awards»-ում՝ Մինաժի և ամերիկացի ոսկե մեդալակիր մարմնամարզուհի Գաբբի Դուգլասի հետ։ Երգը Միացյալ Նահանգներում վաճառվել է ավելի քան 4 միլիոն վճարովի ներբեռնումով։

«Girl on Fire (երգ, Ալիշա Քիզ)»
Ալիշա Քիզ և Նիքի Մինաժի երգը
Ժանրժամանակակից R&B, սոուլ և փոփ
ԼեյբլRCA Records
ՀեղինակԱլիշա Քիզ և Նիքի Մինաժ

Նախապատմություն և թողարկում խմբագրել

«Girl on Fire» երգը Ալիսիա Քիզի համանուն ալբոմի գլխավոր երգն է, որը թողարկվել է 2012 թվականին։ Բացի հիմնական երգից, Քիզը ձայնագրել է երգի ևս երկու տարբերակ՝ Inferno ռեմիքսը Նիքի Մինաժի հետ, և Bluelight ռեմիքսը, որը հիմնական երգից տարբերվում է վոկալի բացակայությամբ և դաշնամուրի ու հարվածային գործիքների ներառմամբ։ «Լոս Անջելես Թայմս»-ից Գերիկ Քենեդին նկատել է, որ հիմնական երգը հավանաբար ստեղծվել է փոփ ռադիոյի համար, բայց Նիքի Մինաժի հետ տարբերակն ավելի մեծ ուշադրություն կարող է գրավել։ 2012 թվականին «MTV Video Music Awards»-ում երգի պրեմիերայի ժամանակ Քիզն ասել է.

  Video Music Awards-ում նոր երգ ներկայացնելը շատ նշանակալից է։ Video Music Awards-ում է եղել իմ «No One» երգի պրեմիերան. դա առաջին անգամն էր, երբ ինչ-որ մեկը լսում էր այն։ Այնտեղ իդեալական մթնոլորտ է, իդեալական էներգիա։ Մարդիկ այնքան մեծ հետաքրքրությամբ են սպասում գիշերը տարատեսակ ոճերի երաժշտություն ունկնդրելուն, որ պարզապես չի կարող լավ չանցնել։ Չեմ համբերում, երբ եմ ելույթ ունենալու։  

Երաժշտություն և բառեր խմբագրել

Հիմնական տարբերակ խմբագրել

«Girl on Fire» երգը միջին տեմպ ունի, գրվել է Էմիլի Իզաբելի, Ջեֆ Բհասկերի, Սալամ Ռեմի և ամերիկացի ռոք կիթառիստ Բիլի Սքվայերի կողմից[1][2]։ Երգը համեմված է ամերիկյան ռոք-կիթառահար Բիլի Սքվայերի «The Big Beat» երգի թմբուկների ինտերպոլացիայով, ինչի համար Բիլի Սքվայերը գումար է ստացել[3]։ «Girl on Fire» երգը գրված է A մաժոռում, չորս քառորդ չափով, և րոպեում 93 հարվածով[1]։ Քիզի ձայնը երգի ընթացքում C♯4 ցածր նոտայի օկտավայից հասնում է մինչև E5 բարձր նոտային[1]։ Քիզը երգը սկսում է հետևյալ բառերով. «Նա ոտքերով գետնի վրա է և այրում է այն ամբողջովին։ Նա թևածում է ամպերի մեջ և չի պատրաստվում նահանջել։ Այս աղջիկը կրակի վրա է[4]։» Քիզի երգի թեման հիմնականում կանանց նվաճումների գովաբանումն է բոլոր բնագավառներում, հատկապես «Նա պարզապես աղջիկ է և նա կրակի վրա է» հուկը, որը, ինչպես նկարագրել է «MTV»-ի աշխատակից Ռոբ Մարկմենը, արտասանվում է «հանգստացնող և միևնույն ժամանակ հրամայական տոնով»[3]։ Մարկմենը նկատել է նաև երգի ռիթմիկ բնույթը[3]։ «Los Angeles Times»-ի աշխատակից Գերիկ Քենեդին ընդլայնել է երգի բաղադրիչների նկարագրությունը՝ հավելելով, որ երգն ունի «պարզ հուկի շուրջը արագորեն կառուցվող ուժգին մարտական կոչ»[5]։ Քննադատները «Girl on fire» երգը համեմատել են Քիզի նախկին երգերի՝ «No One» (2007) և «Try Sleeping with a Broken Heart»-ի հետ (2009)[3][5]։ «Seattle Weekly» թերթի աշխատակից Էրին Թհոմփսոնը, «If I Ain't Got You» (2004) երգը համեմատելով՝ ասել է, որ «Girl on Fire» երգը Քիզի նախկին գործերին նման է իր «հանգիստ, մեղմ տեքստերով, որոնք տանում են դեպի մեծ և էմպատիկ կրկներգներ»։

Inferno տարբերակ խմբագրել

 
Նիքի Մինաժը՝ երգի ինֆերնո տարբերակը կատարելիս

Inferno տարբերակում երգել է նաև Նիքի Մինաժը, որը երգին ավելացրել է երկու ռեփային տուն։ Մինաժը ձայնագրվել է Լոս Անջելեսի «Chalice Recording» ձայնագրման ստուդիայում։ Inferno տարբերակում կիրառվել են նույն կաղապարներն ու արտադրանքը, ինչ որ հիմնական տարբերակում, այնուամենայնիվ, «Idolator» կայքի աշխատակից Կարլ Վիլլոտը երգի սկզբի երկու տները, որ կատարում էր Նիքի Մինաժը, «արժեզրկված» է համարել[6]։ Նիքի Մինաժը երգը սկսել է այս խոսքերով, «Ինձ դուրս բերեց պատշգամբ, հրամայեց ցատկել իր հետ / Այո, ես ուրվական եմ, բայց ես նրա հետ հնարքներ չեմ անում / Ես չեմ փորձում նմանվել, ատում եմ դա տեսնել / բայց ես ունեմ Aggie, քանի որ ես ոսկի եմ հաղթում, ինչպես Գաբբին (Խոսքը Գաբբի Դուգլասի մասին է)»[4]։ Մինաժը նաև խոսել է Մերիլին Մոնրոյի ուրվականի կողմից հետապնդված լինելու մասին[4]։ Երկրորդ տան մեջ Մինաժը դիմել է իր երկրպագուներիին,«Եվ իմ հիմնական երկրպագուներին, շարունակեք կրկնել ինձ/ դա արեք մինչև իմ մահը / X վանդակում, քանի որ ոչ ոք ինձ չի ստուգում»[4]։ Մարկմենը նկատել է, որ այս տան մեջ Մինաժն իր ներկայացման ոճին անցել է ավելի քան շշուկով[3]։ Ըստ «Entertainment Weekly» պարբերականի աշխատակից Քիլ Անդերսոնի՝ Մինաժի կատարումն ավելի նշանակալից է, քան Քիզինը, և նկատել է, որ երգի այս տարբերակը կրում է անգլիական «գերիջ» երաժշտության ազդեցությունը[7]։

Bluelight տարբերակ խմբագրել

Bluelight տարբերակը սովորականից տարբերվում է դանդաղ տեմպով և վերաձայնագրված վոկալովնեով[4]։ Ըստ «Los Angeles Times»-ի աշխատակից Գերիկ Քենեդիի՝ Bluelight ռեմիքսը ունի սահուն սինթեզ և թեթև ակորդային զարգացումներ։ Քենեդին մասնավորապես նշել է Քիզի ձայնի տարբերության մասին, այն անվանել «մշուշոտ» և նույն ձայնային տարբերությունը նկատել Քիզի 2009 թվականի «Un-Thinkable (I'm Ready)» սինգլում[5]։ Մարի Էդուարդ Ներոն՝ «About.com»-ից, «Girl on Fire» երգը համեմատել է Քիզի «You Don't Know My Name» (2003) սինգլի հետ[2]։ Ըստ «Idolator» կայքի աշխատակից Կարլ Ուիլոթի՝ այդ տարբերակում «Մինաժի, դաշնամուրի և մարտական թմբուկների բացակայությունը փոխել է ամեն ինչ»։ Ուիլոթը նկարագրել է, թե ինչպես է ստեղների ձայնը ձեռք բերում «ավելի զգացմունքային նրբերանգներ», մինչդեռ մեղեդին փոխարինվում է «թույլ բասով և խլացված դրամ-մեքենայով»[8]։

Ընդունում խմբագրել

Քննադատական արձագանք խմբագրել

Ջոն Փարլեսը՝ «New York Times»-ից «Girl on Fire» և նախկինում թողարկված «New Day» երգերը անվանել է «հնչեղ օրհներգներ»[9]։ «MTV»-ի «RapFix» բլոգի աշխատակից Ռոբ Մարկմենը «Girl on Fire» երգը կոչել է «Ալիսիայի հզոր բալլադ»՝ նրա նախկին երգերի՝ «No One» և «Try Sleeping with a Broken Heart»-ի նման[3]։ Այս համեմատություններին համակարծիք լինելով՝ Գերիկ Քենեդին ավելացրել է, որ հիմնական սինգլը «գրավիչ բալլադ է՝ հզոր վոկալով և տպավորվող հուկով»։ Քենեդին կարծում էր, որ Inferno ռեմիքսը՝ Նիքի Մինաժի մասնակցությամբ ավելի մեծ ուշադրություն կարող է գրավել, իսկ Bluelight տարբերակը համարել է «ամենաարբեցնողը»։ Վերջինիս մասին հավելել է, որ «ցավալի կլիներ անտեսել Քիզի զգայուն վոկալը»[5]։ «Entertainment Weekly»-ի աշխատակից Քիլ Անդերսոնը կարծում էր, որ հուկը շատ թույլ է ստացվել, և որ Մինաժի կատարումը անհամեմատ բարելավել է երգը[7]։ Ի հակադրություն դրան՝ Չարլի Ռոգուլեվսկին՝ «Vibe» ամսագրից, ասել է, որ երգը հաջողվել է միայն Քիզի կատարման շնորհիվ[10]։ «Seattle Weekly»-ի աշխատակից Էրին Թհոմփսոնը գովաբանել է Քիզին, քանզի նա «հաճախ ճչացող» ներկայացվող կնոջ ուժի թեման մատուցել է «նուրբ և էլեգանտ ձևով» և մեկնաբանել է, որ միայն Ալիսան կարող էր անել այդ։ Երգը նկարագրելով՝ Թհոմփսոնն ասել է. «Այն պայթեցնում է օդը հարվածային գործիքներով, դրա դրաման այն դարձնում է հիշարժան, իսկ կոպիտ մեղեդին` գեղեցիկ և հուզիչ։ Երևի Քիզին միտք է ունեցել երգել ուժի մասին, և անհերքելի է, որ այդ նրան հաջողվել է»[11]։ Խոսելով Inferno ռեմիքսի մասին` «Idolator» կայքի աշխատակից Կարլ Վիլլոթը համաձայնել է նախորդ քննադատների հետ՝ հատկապես ընդգծելով Քիզի վոկալը՝ օգտագործելով «որակյալ սավառնող վոկալ» տերմինը[6]։

Առևտրային ցուցանիշներ խմբագրել

2012 թվականի սեպտեմբերի 7-ին ավարտված հիթ-շքերթների շաբաթում «Girl On Fire»-ը 67-րդ համարի ներքո նշել է իր նորամուտը ամերիկյան Hip-Hop Songs հիթ-շքերթում։ Դա, ըստ Նիելսեն տվյալների տարածման համակարգի (Nielsen BDS), մասամբ պայմանավորված էր 2,1 միլիոն ռադիոդիտումներով։ Հինգերորդ շաբաթում երգը գրավել է 7-րդ տեղը՝ դառնալով Քիզի 15-րդ թոփ հիթը Billboard Hip-Hop շքերթում։ Վերջում այն Billboard Hot 100 շքերթում բարձրացել է մինչև 11-րդ հորիզոնականը։ 2013 թվականի փետրվարի 13-ի դրությամբ ԱՄՆ-ում վաճառվել է 2 միլիոն օրինակով[12]։ Երգը Քիզի միջազգային հիթն է դարձել՝ առաջին տեղը գրավելով Ավստրիայում, Հարավային Կորեայում և Սլովակիայում, և թոփ 5-ում հայտնվելով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիդեռլանդները, Բրազիլիան, Իսրայելը, Դենմարկը, Ճապոնիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ Այն թոփ 20 երգերից է եղել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Չեխիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Շոտլանդիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում և Իսպանիայում։ Երգը ներառվել է բրազիլական «Salve Jorge» սերիալում, ինչը նպաստել է Բրազիլիայում երգի հաջողությանը[13]։ Այն ներառված է եղել նաև «Borderlands 3» համակարգչային խաղում։

Երաժշտական տեսանյութեր խմբագրել

Երգի տեսանյութի պրեմիերան եղել է 2012 թվականի հոկտեմբերի 19-ին «Black Entertainment» հեռուստաընկերության «106 & Park» հաղորդման ժամանակ։ Տեսանյութի ռեժիսորը Սոֆի Մյուլերն էր[14]։ Տեսանյութը, որը պատկերում է Քիզին որպես իր երեխաներին ու ծեր մորը խնամող կնոջ, մեծ արձագանք է ստացել քննադատների շրջանում։ «Wall Street» թերթի աշխատակից Քրիստոֆեր Ֆարլին ասել է, որ Քիզը 21-րդ դարի տնային տնտեսուհու կերպարը սեքսուալ է դարձնում, և նրա երգը հետաքրքիր քայլ է փոփ աստղի համար։ «Rolling Stone» ամսագիրն ասել է, որ Քիզը «տնային տնտեսուհու գործերին հմայք և մոգություն է հաղորդում» և հղում է կատարել Մերի Փոփինսին, որը տեսանյութի համար ոգեշնչանքի աղբյուր է եղել[15]։

2012 թվականի նոյեմբերի 2-ին Inferno ռեմիքսի տեսանյութը տեղադրվել է «VEVO»-ի էջում։ Այն հիմնական երգի տեսանյութից տարբերվում է միայն Նիքի Մինաժի առկայությամբ։ Մինաժի հետ տեսահոլովակի առաջին տարբերակում նա ներկայանում է կարմիր ու սև պատի դիմաց կանգնած՝ սև ու սպիտակ հանդերձանքով։ Իսկ երկրորդ տարբերակում նա երգում է հեռուստացույցի էկրանի վրա՝ սև հանդերձանքով և աստղազարդ երկնքի ֆոնով։ 2013 թվականին Ճապոնիայի համար ամբողջովին նոր տեսահոլովակ է նկարահանվել[16][17]։

Կենդանի կատարումներ խմբագրել

Քիզը «Girl on Fire» երգը առաջին անգամ կատարել է 2012 թվականի սեպտեմբերի 6-ին «MTV Video Music Awards»-ում. այն կայացել է Լոս Անջելեսում[18]։ Նրան ընկերակցում էր Նիքի Մինաժը և 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Գաբբի Դուգլասը, որը ներկայացել է երգի երկրորդ մասի ժամանակ[19]։

ԱՄՆ-ի մարմնամարզության կանանց հավաքականը կարճ ներկայացում է կատարել՝ մինչ Քիսը կգար բեմ։ Ներկայացման ժամանակ Քիզը կանգնել է ստեղնաշարի վրա՝ նախքան աստիճաններով հիմնական բեմ իջնելը։ Երբ Մինաժը երգել է Գեբբի մասին տողերը, Գեբբին հայտնվել է բեմում և մի քանի մարմնամարզական հնարքներ ցուցադրել[20]։

«American Superstar» ամսագիրը նրանց կատարումը «իրական հեռուստատեսային ներկայացում» է անվանել, որը գեղեցկացրել են Նիքի Մինաժն ու Գեբբի Դուգլասը, ինչպես նաև Քիզի վերցրած բարձր նոտաները։ Ամսագիրը ներկայացումը սեքսուալ և մտերմիկ է համարել[21]։ Fun խմբի կիթառիստ Ջեկ Անտոնոֆը ասել է. «Քիզի կատարումը արժանի է, որ նրա մասին մարդիկ 10 տարի խոսեն»[22]։ «VH1» ալիքի աշխատակից Սաբրինա Ռոջաս Վեիսը համաձայնել է, որ ներկայացումը անմոռանալի է դարձել Քիզի անկրկնելի վոկալի և Դուգլասի անակնկալ հայտնվելու շնորհիվ[22]։

2012 թվականի սեպտեմբերի 28-ին «Girl on Fire» երգը կատարվել է «ITunes» փառատոնի ժամանակ[23]։ Քիզը նոյեմբերի 18-ին երգը կատարել է Մեծ Բրիտանիայի «The X Factor» նախագծում[24]։ 2012 թվականի նոյեմբերի 12-ին Քիզը «VH1 Storytellers»-ում բացի «Girl On Fire»-ից կատարել է նաև իր նոր «Brand New Me + Our Favorites On» ալբոմից մի երգ։ 2012 թվականի նոյեմբերի 11-ին Քիզը իր New Day և Girl On Fire երգերի փայլուն կատարմամբ պայթեցրել է «MTV Europe Music Awards»-ի բեմը։ Նոյեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 7-ին, Ալիսիան հոյակապ ներկայացել է YouTubeLive Stream-ում՝ Google+ Hangout-ով՝ իր «Girl on Fire» ալբոմը հանրության դատին հանձնելով առաջին անգամ։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին նա այս երգը ներկայացրել է «Good Morning America» հաղորդման ժամանակ, իսկ նոյեմբերի 29-ին՝ «The X Factor USA» նախագծի շրջանակներում։

2013 թվականի հունվարի 21-ին Քիզը փոփոխված տեքստով կատարել է այս երգը Բարաք Օբամայի երդմնակալության պարահանդեսի ժամանակ, որը տոնում էր իր երկրորդ կառավարաշրջանը[25][26]։ 2013 թվականի հունվարի 25-ին Քիզը Իսպանիայի «Los Premios 40 Principales» մրցանակաբաշխության ժամանակ իր «New Day» և «Brand New Me» երգերի միքսն է կատարել[27]։ Հաջորդ օրը նա «Girl on Fire» երգը կատարել է Ֆրանսիայի Կանն քաղաքում՝ «NRJ Music Award» մրցանակաբաշխության ժամանակ[28]։ 2013 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ նա Maroon 5-ի հետ կատարել է «Girl on Fire» և «Daylight» երգերը[29][30]։

Քովեր տարբերակներ խմբագրել

2012 թվականի սեպտեմբերին Միշա Բին կատարել է երգի ակուստիկ քովեր տարբերակը, ինչի մասին մի քննադատ ասել է. «Այն անհարմար պահը, երբ քո նոր երգը ինչ-որ մեկը քեզնից լավ է կատարում»[31]։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին այն կատարել է The Voice-ի երրորդ եթերաշրջանի մասնակից Սիլվիա Յակոբը[32]։ 2013 թվականին Նայա Ռիվերաս՝ որպես Սանտանա Լոպեզ կատարել է այս երգը՝ Glee հեռուստասերիալի չորրորդ սեզոնի տասներեքերորդ սերիայում[33]։

2013 թվականի հունվարի 26-ին Ուիլյամ Բելլին, Դետոքսը և Վիքի Վոքսը նկարահանել են «Girl on Fire»-ի ծաղրերգությունը՝ «Boy Is a Bottom» վերնագրով[34]։ 2015 թվականի հունվարի 13-ին նկարահանված «Boy Is a Bottom»-ի իսպանական տարբերակը Ուիլյամ Բելլին վերնագրել է «Es Una Pasiva»[35]: 2013 թվականի մարտի 8-ին երգիչ Ֆատին Շիդքիան կատարել է «Girl on Fire» երգը Ինդոնեզիայի «X Factor» նախագծում[36]։ 2014 թվականի Գլաստոնբուրի փառատոնի ժամանակ Դոլլի Փարթոնը կատարել է այս երգի «քանթրի» տարբերակը[37]։ 2017 թվականի հուլիսի 18-ին հեռարձակված «America's Got Talent»-ի 12-րդ սեզոնի 1207-րդ մասում ամերիկացի երգչուհի Անջելիկա Հեյլը կատարել է այս երգի իր քովեր տարբերակը և արժանացել է մրցանակի[38]։

Տրեկի լսումներ խմբագրել

Թվային ներբեռնումներ
# Անվանում Տևողություն
1. «Girl on Fire» (Հիմնական տարբերակ) 3:44
Թվային ներբեռնումներ
# Անվանում Տևողություն
1. «Girl on Fire» (Inferno տարբերակ՝ Նիքի Մինաժի հետ) 4:30
Թվային ներբեռնումներ
# Անվանում Տևողություն
1. «Girl on Fire» (Bluelight տարբերակ) 4:22
CD սինգլ[39]
# Անվանում Տևողություն
1. «Girl on Fire»   3:44
2. «Girl on Fire» (Inferno տարբերակ՝ Նիքի Մինաժի հետ) 4:30
Թվային մինի-ալբոմ[40]
# Անվանում Տևողություն
1. «Girl on Fire»   3:44
2. «Girl on Fire» (Inferno տարբերակ՝ Նիքի Մինաժի հետ) 4:30
3. «Girl on Fire» (Bluelight տարբերակ) 4:22
4. «Girl on Fire» (Գործիքային տարբերակ (Instrumental)) 3:45

Վարկեր և անձնակազմ խմբագրել

Ձայնագրում[41]
  • Ձայնագրվել է Jungle City Studios (NYC), Oven Studios (NYC) & The Record Plant (Los Angeles, CA) ստուդիաներում
Անձնակազմ[41]
  • Պրոդյուսեր, սցենարիստ, գլխավոր և բեք վոկալ՝ Ալիսիա Քիզ
  • Պրոդյուսեր, սցենարիստ, CP-70 դաշնակահար՝ Ջեֆ Բհասկեր
  • Պրոդյուսեր, գրող, հարվածային գործիքների ծրագրավորող՝ Սալամ Ռեմի
  • Սցենարիստ՝ Բիլի Սքվայեր
  • Մեծ հարվածային գործիքներ նվագող՝ Դիլան Ուիսսինգ
  • Մշակող և ձայնագրող՝ Անն Մինիչիելին
  • Մեծ հարվածային գործիքները մշակող՝ Քեն Լեվիսը
  • Ինժեներների օգնականներ՝ Վալ Բրատվայթ, Ռամոն Ռիվաս, Գհազի Հաուրանի
  • Միքսերի հեղինակ՝ Մաննի Մարրոքուին
  • Միքսի ստեղծման օգնական՝ Չրիս Գալլադ

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2012–13) Բարձրագույն
դիրք
  ARIA[42] 12
Australia Urban (ARIA)[43] 2
  Ö3 Austria Top 75[44] 1
  Ultratop Flanders[45] 6
  Ultratop Wallonia[46] 6
Brazil (Crowley Broadcast Analysis)[47] 3
  Canadian Hot 100[48] 6
  IFPI[49] 8
  Tracklisten[50] 5
Euro Digital Songs (Billboard)[51] 4
  Suomen virallinen lista[52] 17
  SNEP[53] 5
  Media Control AG[54] 4
  Rádiós Top 40[55] 6
  Single Top 10[56] 7
Iceland (RÚV)[57] 9
  IRMA[58] 11
  Media Forest[59] 5
Italy (FIMI)[60] 15
Japan (Billboard Japan Hot 100)[61] 5
  Dutch Top 40[62] 5
  Mega Single Top 100[63] 5
  RIANZ[64] 7
  VG-lista[65] 13
  Dance Top 50[66] 49
Portugal Digital Songs (Billboard)[67] 2
Romania (Airplay 100 (Romania)|Airplay 100)[68] 7
  Scottish Singles Top 40[69] 6
  IFPI[70] 1
Slovenia (SloTop50)[71] 36
South Korea (Gaon International Chart)[72] 1
  PROMUSICAE[73] 10
  Sverigetopplistan[74] 29
  Schweizer Hitparade[75] 5
  UK Singles Chart[76] 5
  UK R&B Chart[77] 2
  Billboard Hot 100[78] 11
  Adult Contemporary (Billboard)[79] 14
  Adult Pop Songs (Billboard)[80] 10
3
  Hot Dance Club Songs (Billboard)[81] 23
  Pop Songs (Billboard)[82] 10
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[83] 2
  Rhythmic (Billboard)[84] 15

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2012) Բարձրագույն դիրք
Austrian Singles Chart[85] 57
Australian Singles Chart[86] 69
Australian Urban Singles Chart[87] 20
Belgian Singles Chart (Flanders)[88] 62
Belgian Singles Chart (Wallonia)[89] 92
Dutch Top 40[90] 25
Dutch Mega Single 100[91] 21
French Singles Chart[92] 56
German Singles Chart[93] 48
Spanish Airplay Chart[94] 38
Swiss Singles Chart[95] 42
US Hot R&B/Hip-Hop Songs[96] 79
Հիթ-շքերթ (2013) Դիրք
Australian Urban Singles Chart[97] 19
Austrian Singles Chart[98] 68
Belgian Singles Chart (Flanders)[99] 71
Belgian Singles Chart (Wallonia)[100] 55
Canada (Canadian Hot 100)[101] 44
Dutch Top 40[102] 86
Germany (Media Control AG)[103] 86
Hungarian Airplay Chart[104] 48
Spanish Airplay Chart[105] 15
Swiss Singles Chart[106] 53
US Billboard Hot 100[107] 49
US Adult Contemporary Songs[108] 40
US Adult Pop Songs[109] 44
US Hot R&B/Hip-Hop Songs[110] 12

Արտոնագրեր խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[111] 5× Platinum 350 000^
Ավստրիա (IFPI Austria)[112] Gold 15 000x
Բելգիա (BEA)[113] Gold 15 000*
Կանադա (Music Canada)[114] 2× Platinum 160 000^
Դանիա (IFPI Denmark)[115] Platinum 30 000^
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[116] Gold 14,713[116]
Գերմանիա (BVMI)[117] Platinum 300 000^
Իտալիա (FIMI)[118] Platinum 30 000*
Մեքսիկա (AMPROFON)[119] 2× Platinum 120 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[120] Platinum 15 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[121] Platinum 600 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ռադիո հավելվածներ և թողարկման պատմություն խմբագրել

Երկիր, ձևաչափ, տարբերակ և ձայնագրման լեյբլ ռադիոյի և թողարկման ամսաթվեր
Տարածք Ամսաթիվ Ձևաչափ Տարբերակ(ներ) Լեյբլ
France September 4, 2012 Digital download
Sony Music
Germany Inferno remix[125]
United States
RCA Records
September 11, 2012
Inferno remix
Urban AC airplay[130] Bluelight remix
October 16, 2012 Mainstream airplay[131]
  • Main Single
  • Inferno remix
Hot Adult Contemporary airplay[132] Main Single
Germany November 2, 2012 CD single[39]
  • Main single
  • Inferno remix
Sony Music
United Kingdom November 18, 2012 Digital EP[40]
  • Main Single
  • Bluelight remix
  • Inferno remix
  • Instrumental
RCA Records
United States March 18, 2013 Adult Contemporary airplay[133] Main Single

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Digital Sheet Music, Alicia Keys 'Girl on Fire'». Musicnotes.com. Peer International (music publishing). 2012. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "Peer International Music Publishing" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 Nero, Mark Edward (2012 թ․ սեպտեմբերի 4). «New Music: Alicia Keys – 'Girl On Fire'». About.com. New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Markman, Rob (2012 թ․ սեպտեմբերի 4). «Alicia Keys and Nicki Minaj Team Up for "Girl on Fire"». RapFix. MTV (Viacom International). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ramirez, Erika (2012 թ․ սեպտեմբերի 4). «Alicia Keys Releases Three Versions of "Girl on Fire"». Billboard: The Juice. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kennedy, Gerrick D. (2012 թ․ սեպտեմբերի 4). «Alicia Keys debuts three versions of single 'Girl on Fire' [Listen]». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 Williot, Carl (2012 թ․ սեպտեմբերի 9). «Alicia Kyes & Nicki Minaj – Girl on Fire First Listen». Idolator. (Buzz Media).
  7. 7,0 7,1 Anderson, Kyle (2012 թ․ սեպտեմբերի 4). «Alicia Keys debuts new single 'Girl on Fire': Hear it here». Entertainment Weekly & CNN. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. Williot, Carl (2012 թ․ սեպտեմբերի 9). «Alicia Keys' "Girl On Fire (Blue Light Version)": Hear The Hazy Jam». Idolator (website).
  9. Pareles, Jon (2012 թ․ սեպտեմբերի 6). «Alicia Keys and Her New Album Girl on Fire». New York Times. New York Times Company. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. Rogulewski, Charley (2012 թ․ սեպտեմբերի 4). «Listen to New Alicia Keys – Girl on Fire featuring Nicki Minaj». Vibe (magazine). InterMedia Partners. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite web}}: Text "Vibe" ignored (օգնություն)
  11. Thompson, Erin (2012 թ․ սեպտեմբերի 4). «Alicia Keys Debuts Her Exhilarating New (Non-Hunger Games-Related) Girl Power Anthem "Girl on Fire"». Seattle Weekly. Village Voice Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. Grein, Paul. «Week Ending Feb. 10, 2013. Songs: Year Of The Man?». Yahoo!. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: Text "Yahoo! Music" ignored (օգնություն)
  13. «trilha sonora de Salve Jorge». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «Music Video: Alicia Keys – Girl On Fire – TheNext2Shine.com – New R&B Music Video, R&B Soul News Interview, Emerging Undiscovered Unsigned Talent». Blog.thenext2shine.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  15. «Alicia Keys Cleans House in 'Girl On Fire'». Rolling Stone. Jann Wenner. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  16. アリシア・キーズ×蜷川実花 「ガール・オン・ファイア」 – YouTube
  17. Higgins, Keenan (2013 թ․ փետրվարի 6). «New Videos: Alicia Keys, Dead Prez, Dizzy Wright, And More». Vibe (magazine). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին. {{cite magazine}}: Text "Vibe" ignored (օգնություն)
  18. Trust, Gary (2012 թ․ սեպտեմբերի 7). «Weekly Chart Notes: tobyMac, Alanis Morissette, Alicia Keys». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  19. Markman, Rob (2012 թ․ սեպտեմբերի 6). «Nicki Minaj, Alicia Keys Deliver Golden VMA Performance With Gabby Douglas». MTV News. (Viacom International). Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  20. Anon. (2012 թ․ սեպտեմբերի 7). «Gabby Douglas Does Gymnastics During Alicia Keys Nicki Minaj VMA Performance». TheHollywoodGossip.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  21. Anon. (2012 թ․ սեպտեմբերի 7). «MTV Video Music Awards 2012: Alicia Keys Performs 'Girl on Fire' With Nicki Minaj, Gabby Douglas (VIDEO)». American Superstar. American Superstar, Inc. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  22. 22,0 22,1 Weiss, Sabrina Rojas (2012 թ․ սեպտեմբերի 7). «Pink, Alicia Keys, One Direction Can Count Celebs Among Their Superfans At The VMAs». VH1. (Viacom International). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  23. «Alicia Keys live tonight at iTunes Festival». Music-News.com. 2009 թ․ հունվարի 29. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  24. «'X Factor' week seven to have guilty pleasures theme – X Factor News – Reality TV». Digital Spy. 2012 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  25. «Jennifer Hudson Grooves, Alicia Keys Sings 'Obama's On Fire' at Inaugural Balls». Billboard. 2013 թ․ հունվարի 22. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  26. Daniels, Colin (2013 թ․ հունվարի 25). «Alicia Keys talks 'Obama's On Fire': 'That was just me being silly'». Digital Spy. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  27. Sciarretto, Amy (2013 թ․ հունվարի 25). «Watch Taylor Swift + Alicia Keys Perform at 40 Principales Awards 2013 in Spain». PopCrush. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  28. «NRJ Music Awards 2013 : M. Pokora, Psy et Sexion d'Assaut, grands gagnants de la soirée». TF1 News (French). 2013 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. Alicia Keys And Maroon 5 Drum Up GRAMMY Collabo « CBS Sacramento
  30. «Grammys 2013 Maroon 5 Adam Levine Alicia Keys | Music News + Gossip | VH1 Tuner». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  31. «Misha B Sets This Alicia Keys Song 'On Fire' » SOULBOUNCE.COM». soulbounce.com. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. «'Girl On Fire' takes on the soul and urgency that was lacking in Keys' rather lukewarm original.»
  32. http://www.wetpaint.com/the-voice/articles/watch-sylvia-yacoub-sing-alicia-keyss-girl-on-fire-on-the-voice-season-3-live-rounds-nov-19-2012-video
  33. «Naya Rivera Is On Fire This Week On Glee! Listen To All The Tracks From Diva HERE!». perezhilton.com. 2013 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  34. Tungol, Jr (2013 թ․ հունվարի 28). «'Boy Is A Bottom' Music Video Parody From Drag Queens Of 'Chow Down (At Chick-Fil-A)' (VIDEO)». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  35. Nichols, James Michael (2015 թ․ հունվարի 13). «Willam Drops 'Es Una Pasiva,' 'Boy Is A Bottom' In Spanish». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  36. FATIN – Girl on Fire (Alicia Keys) – GALA SHOW 3 – X Factor Indonesia (8 Maret 2013) – YouTube
  37. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  38. Shilliday, Beth (2017 թ․ հուլիսի 19). «Angelica Hale, 9, Gets Golden Buzzer From Chris Hardwick After Breathtaking AGT Performance». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  39. 39,0 39,1 «Girl on Fire: Amazon.de: Musik» (German). Amazon.de. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. 40,0 40,1 «Girl On Fire (Remixes) – EP by Alicia Keys». iTunes (UK). Apple Inc. 2012 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  41. 41,0 41,1 Girl on Fire (GER CD Single). Alicia Keys. EU: RCA Records. 2012. 88765423982.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  42. Australian-charts.com — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է November 4, 2012.
  43. «ARIA Australian Top 40 Urban Singles Chart – 4/3/2013». ARIA Charts. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  44. Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է September 20, 2012.
  45. Ultratop.be — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 23, 2012.
  46. Ultratop.be — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 10, 2012.
  47. «Top 5 Brasil Música – Semanal: 22/04/2013 à 26/04/2013» (Portuguese). Crowley Broadcast Analysis. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. Alicia Keys Album & Song Chart History Canadian Hot 100 for Alicia Keys. Ստուգվել է September 6, 2012.
  49. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 20137.
  50. Danishcharts.com — Alicia Keys — Girl On Fire. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է November 17, 2012.
  51. «Alicia Keys Chart History – Euro Digital Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  52. Finnishcharts.com — Alicia Keys — Girl On Fire. Finland’s Official List
  53. Lescharts.com — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է September 20, 2012.
  54. Alicia Keys feat. Nicki Minaj - Girl On Fire (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է March 3, 2020.
  55. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  56. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  57. «Alicia Keys Chart History». RÚV. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  58. "Chart Track: Week 06, 2013". Irish Singles Chart.
  59. Alicia Keys – Girl On Fire Media Forest. Israeli Airplay Chart. Media Forest.
  60. «Archivio – Top Digital Download – Classifica settimanale WK 44 (dal 29-10-2012 al 04-11-2012)» (Italian). Federation of the Italian Music Industry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «Japan Billboard Hot 100 (Week: December 10, 2012)» (Japanese). Billboard Japan. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. Nederlandse Top 40 - Alicia Keys feat. Nicki Minaj search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է September 10, 2012.
  63. Dutchcharts.nl — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 23, 2019.
  64. Charts.org.nz — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է December 3, 2012.
  65. Norwegiancharts.com — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire. VG-lista. Hung Medien. Ստուգվել է September 30, 2012.
  66. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Dance Top 50. ZPAV.
  67. «Portugal Digital Songs – Peak». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  68. «Airplay 100 – Cristi Nitzu | Kiss FM – April 22, 2013». Kiss FM (Romania). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին. {{cite news}}: Text "Kiss FM" ignored (օգնություն) Note: User may scroll down the 'Podcasturi' menu to play or download the respective podcast.
  69. 1, 2012 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  70. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201251,52.
  71. «SloTop50: Slovenian official singles weekly chart» (Slovenian). SloTop50. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  72. «Search: Gaon International Download Chart – Issue date: 2012.09.09 – 2012.09.15». Gaon Chart. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 20-ին.
  73. Spanishcharts.com — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է October 31, 2012.
  74. Swedishcharts.com — Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է September 20, 2012.
  75. Alicia Keys feat. Nicki Minaj — Girl On Fire swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է September 20, 2012.
  76. 1, 2012 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  77. 1, 2012 Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
  78. Alicia Keys Album & Song Chart History Billboard Hot 100 for Alicia Keys. Ստուգվել է November 22, 2012.
  79. Alicia Keys Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Alicia Keys. Ստուգվել է April 13, 2013.
  80. Alicia Keys Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Alicia Keys. Ստուգվել է February 28, 2013.
  81. Alicia Keys Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Alicia Keys. Ստուգվել է February 2, 2013.
  82. Alicia Keys Album & Song Chart History Billboard Pop Songs for Alicia Keys. Ստուգվել է February 2, 2013.
  83. Alicia Keys Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Alicia Keys. Ստուգվել է September 6, 2012.
  84. Alicia Keys Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Alicia Keys. Ստուգվել է June 3, 2015.
  85. «JAHRESHITPARADE SINGLES 2012». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  86. «ARIA Top 100 Singles Chart – 2012». Australian Recording Industry Association (ARIA). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  87. «ARIA Top 50 Urban Singles 2012». Australian Recording Industry Association (ARIA). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  88. «Ultratop Belgian Charts». ultratop.be. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  89. «Ultratop Belgian Charts». ultratop.be. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  90. http://www.top40.nl/pdf/top100/top100-2012.pdf
  91. Steffen Hung. «Dutch charts portal». dutchcharts.nl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  92. «Classement Singles – année 2012». SNEP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  93. «Top 100 Jahrescharts 2012 – Alle Musikvideos – Chart». VIVA.tv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  94. «TOP 50 – Lista de Radio Musical 2012». PROMUSICAE. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  95. Steffen Hung (2012 թ․ դեկտեմբերի 30). «Schweizer Jahreshitparade 2012». hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  96. «R&B/Hip-Hop Songs – 2012 Year End Charts». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  97. «ARIA Top 50 Urban Singles 2013». Australian Recording Industry Association (ARIA). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  98. «JAHRESHITPARADE SINGLES 2013». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  99. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  100. http://www.ultratop.be/fr/annual.asp?year=2013
  101. http://www.billboard.com/charts/year-end/2013/canadian-hot-100?page=4
  102. http://www.top40.nl/bijzondere-lijsten/top-100-jaaroverzichten/2013
  103. «Top 100 Singles Jahrescharts 2013» (German). VIVA (TV station). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Text "VIVA. Viacom International Media Networks" ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  104. «MAHASZ Rádiós TOP 100 – radios 2013» (Hungarian). MAHASZ. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  105. «TOP 50 – Lista de Radio Musical 2013». PROMUSICAE. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  106. http://www.hitparade.ch/year.asp
  107. «Best of 2013 – Hot 100 Songs». Prometheus Gobal Media. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  108. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  109. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  110. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  111. «ARIA Charts – Accreditations – 2019 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  112. «Austrian single certifications – Alicia Keys – Girl on Fire» (German). IFPI Austria.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  113. «Ultratop − Goud en Platina – singles 2012». Ultratop. Hung Medien.
  114. «Canadian single certifications – Alicia Keys – Girl on Fire». Music Canada.
  115. «Danish single certifications – Alicia Keys – Girl on Fire». IFPI Danmark. Scroll through the page-list below until year 2012 to obtain certification.
  116. 116,0 116,1 «Alicia Keys» (Finnish). Musiikkituottajat – IFPI Finland.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  117. «Gold-/Platin-Datenbank (Alicia Keys; 'Girl on Fire' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  118. «Italian single certifications – Alicia Keys – Girl on Fire» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "Girl on Fire" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  119. «Certificaciones» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Type Alicia Keys Feat. Nicki Minaj in the box under the ARTISTA column heading and Girl on Fire in the box under the TÍTULO column heading.
  120. «NZ Top 40 Singles Chart – 7/01/2013». Recording Industry Association of New Zealand (RIANZ). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին.
  121. «British single certifications – Alicia Keys – Girl on Fire». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Girl on Fire in the "Search BPI Awards" field and then press Enter.
  122. «Amazon – Alicia Keys – Girl on Fire (Main)». FRA Amazon MP3 (Amazon.fr). 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  123. «Amazon – Alicia Keys – Girl on Fire (Inferno Version)». FRA Amazon MP3 (Amazon.fr). 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  124. «Amazon – Alicia Keys – Girl on Fire (Bluelight Version)». FRA Amazon MP3 (Amazon.fr). 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  125. «Amazon – Alicia Keys – Girl on Fire (Inferno Version)». GER Amazon MP3 (Amazon.de). 2012 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  126. «Amazon – Alicia Keys – Girl on Fire (Main)». US Amazon MP3 (Amazon.com). 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  127. «Amazon – Alicia Keys – Girl on Fire (Inferno Version)». US Amazon MP3 (Amazon.com). 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  128. «Amazon – Alicia Keys – Girl on Fire (Bluelight Version)». US Amazon MP3 (Amazon.com). 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  129. «Top 40 Rhythmic Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  130. 130,0 130,1 «Urban/UAC Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  131. «Top 40/M Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  132. «®R&R :: Going For Adds™ :: Hot AC». Gfa.radioandrecords.com. 2012 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  133. «®R&R :: Going For Adds™ :: AC». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել