UK R&B Singles Chart և UK R&B Albums Chart (նույնպես հայտնի է հետևյալ անուններով The Official UK R&B Charts, Top 40 RnB Singles և Top 40 RnB Albums, կամ UK Urban Chart)[1], 40 հորիզոնական ունեցող ժամանակակից ռիթմ-ենդ-բլյուզ և հիփ հոփ երաժշտության չարթ, որը կազմում է Official Charts Company (OCC) ընկերությունը Միացյալ Թագավորության երաժշտության վաճառքների հիման վրա։ Չնայած այս չարթերը չեն հեռարձակվում, դրանք հրապարակվում են OCC և BBC Radio 1 վեբ կայքերում, ինչպես նաև UKChartsPlus և Music Week պարբերականներում։ Չարթերում ներառման չափանիշները պարզ չեն, քանի որ այն չի հիմնվում ռիթմ-ենդ-բլյուզ և հիփ հոփ երգի դիրքի վրա UK Singles Chart-ում։

UK R&B չարթերը նաև պարբերաբար ցուցադրվում են երաժշտական հեռուստատեսային ալիքներով (Kiss TV, Viva UK, MTV Base և MTV Hits:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Top 40 RnB Singles». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել