Google Hangouts, Google ընկերության կողմից ստեղծված և 2013 թվականի մայիսի 15-ի Google I/O մշակողների կոնֆերանսի ժամանակ թողարկված հաղորդագրությունների վայրկենապես փոխանակման և վիդեոկոնֆերանսների իրականացման համար նախատեսված ծրագրային ապահովում։ Այն իրենով փոխարինում է նամակներով վայրկենական փոխանակման համար նախատեսված երեք համակարգ՝ Google Talk, Google+ Chats և YouTube-ով օնլայն հեռարձակում։

Google Hangouts
Изображение логотипа
ՏեսակՀաղորդագրությունների վայրկենապես փոխանակման համակարգ
ՀեղինակGoogle Inc.
Նախագծումը՝Գուգլ
Ինտեսֆեյսգրաֆիկական
ՕՀԱնդրոիդ և iOS
Լույս տեսավ՝2013 թվականի մայիսի 15-ին
ՊլատֆորմAndroid, iOS և վեբ-դիտարկիչ
Վերջին կայուն տարբերակԱնդրոիդ: 36.0.340725045 (նոյեմբերի 19, 2020)[1] և iOS: 36.1 (նոյեմբերի 12, 2020)[2]
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքhangouts.google.com(անգլ.)
 Google Hangouts Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մինչ Hangouts-ի թողարկումը Google-ը սպասարկում էր մի քանի նմանատիպ, սակայն տեխնիկապես տարբերվող հաղորդագրությունների փոխանակման համակարգեր։ Դրանք են Google Talk-ը (XMPP արձանագրության վրա հիմնված), Google+ Messenger, ինչպես նաև Hangouts կոչվող Google+-ի մի մաս, որը թույլ էր տալիս 10 հոգանի խմբային վիդեոկոնֆերանսներ ստեղծել։ 2013 թվականին Google-ը երեք ծառայությունները միավորել է մեկում[3]։

Ծառայությունը, որը տեղեկագրերում հիշատակվել է «Babel» անվանմամբ, պաշտոնապես թողարկվել է 2013 թվականի մայիսի 15-ի Google I/O մշակողների կոնֆերանսի ժամանակ[3][4][5]։

2015 թվականի օգոստոսին Google Hangouts մեսենջերը ստացել է վեբ-տարբերակ[6][7]։

Հնարավորություններ խմբագրել

Hangouts-ը թույլ է տալիս շփվել երկու կամ ավելի մարդկանց (մինչև 100)[8]։ Ծառայությունը հասանելի է Google Chrome վեբ-դիտարկչից (և այլ Chromium ժարշիչով դիտարկիչներից, օրինակ Yandex.Browser-ը), գոյություն ունեն Android-ի և iOS-ի բջջային հավելվածներ, ինչպես նաև հավելված Chrome OS-ի համար։

Քանի որ XMPP-ի փոխարեն օգտագործվում է սեփական արձանագրություն, կողմնակի հավելվածները մուտք չունեն դեպի Hangouts։

Հաղորդագրությունների պատմությունները պահպանվում են Googleսերվերներում, ինչը թույլ է տալիս սինխրոնիզացիայի ենթարկել դրանք սարքերի միջև։ Ի տարբերություն մրցակից ծառայություններին՝ խմբային չաթերում երևում է՝ մինչև որտեղ է կարդացել նամակագրությունը յուրաքանչյուր օգտատեր։

Պատկերները, որոնցով մասնակիցները փոխանակվում են կոնֆերենսի ժամանակ, ավտոմատ կերպով բեռնվում են Google+-ի փակ ալբոմներ[9][10]։

Ծառայությունը մասնակիցներին թույլ է տալիս փոխանցել իրենց գտնվելու վայրը։

Նաև հասանելի է SMS հաղորդագրությունների փոխանակումը։

Google Voice ծառայությունը այժմ նաև հասանելի է միայն Hangouts-ում։

Քննադատություն խմբագրել

Electronic Frontier Foundation հիմնադրամը խիստ քննադատել է Google Hangouts-ը բաց ստանդարտներից շեղման, փակ արձանագրության և օգտատերական տվյալների գաղտնիության հետ իրավիճակի վատթարացման համար[11]։

2013 թվականի սեպտեմբերի 26-ին iOS-ի համար թողարկված Google Hangouts հավելվածի թարմացումը պարունակում էր սխալ, որի պատճառով նամակները կարող էին անցնել երրորդ դեմքերի։ Տվյալ պրոբլեմը հաջորդ թարմացումում լուծվել է Google-ի կողմից[12]։

Բացակայում է նամակագրությունից օգտատիրոջ ուղիղ հեռացման հնարավորությունը։ Այդ գործողության իրականացման համար պետք էր ջնջել ամբողջ նամակագրությունը և ստեղծել նոր չաթ՝ արդեն առանց անցանկալի մասնակցի։

Hangouts 11.0 տարբերակում Google-ը ծրագրից անսպասելիորեն հանել է Hangouts չաթերի և SMS շղթաների միացման հնարավորությունը[13], ինչը հանգեցրել է ծրագրի մշտական օգտատերերի մոտ կոնտակտներում շփոթության և Google Play-ում քննադատության ալիքի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hangouts APKs - APKMirror — 2020.
  2. Hangouts on the App Store
  3. 3,0 3,1 «Google I/O 2013 Первый день. Краткие итоги» (ռուսերեն). Хабрахабр. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  4. «Google's rumored Babel chat service will reportedly launch as Hangouts». Engadget. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  5. «Google представил Hangouts: унифицированный мессенджер для Android, iOS, и Chrome» (ռուսերեն). Хабрахабр. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  6. Компания Google запустила веб-приложение для системы обмена сообщениями Hangouts - Лайфхакер
  7. Google Hangouts
  8. «Google Hangouts». hangouts.google.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. «Google beefs up Hangouts into text, photo, video chat powerhouse» (անգլերեն). =Ars Technica. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. «Google+ Hangouts app hands-on» (անգլերեն). Engadget. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  11. Google Abandons Open Standards for Instant Messaging – Electronic Frontier Foundation
  12. «Из-за сбоя в Google Talk сообщения уходят не тем пользователям» (ռուսերեն). Хабрахабр. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. «Объединение чатов больше не поддерживается - Cправка - Hangouts». support.google.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին աղբյուներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Google Hangouts» հոդվածին։