Hot Adult Contemporary Tracks
Hot Adult Contemporary Tracks, Billboard ամսագրի հիմնական չարթերից մեկը; Կազմվում է ԱՄՆ տարածքում ամենաշատ եթեր տրվող Adult Contemporary (ժամանակակից մեծահասակ լսողների համար փոփ-ռոք) ժանրի երգերի հիման վրա։ Հիմնվել է 1961 թվականին։
Hot Adult Contemporary Tracks | |
---|---|
Տեսակ | հիթ շքերթ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1961 |
Կայք | billboard.com/charts/adult-contemporary/(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՀիթ-շքերթը առաջին անգամ թողարկվել է Billboard ամսագրում 1961 թվականի հուլիսի 17-ին[1]։ Անվանվումը ժամանակի ընթացքում փոփոխվել է՝ սկզբում - Adult Contemporary Singles, ապա՝ Easy Listening (մինչև 1962), Middle-Road Singles (1962—1963), Pop-Standard Singles (1964-ից սկսած), Adult Contemporary (1979-ից սկսած)։
Առաջին երգը, որ գլխավորել է չարթը եղել է Բրուկ Բենտոնի «The Boll Weevil Song» կատարումը[1]։
Ռեկորդներ
խմբագրելՍելին Դիոնը ընդհանուր առմամբ 87 շաբաթ գլխավորել է չարթը, որը բացարձակ ռեկորդ է բոլոր կատարողների միջև բոլոր տարիների ընթացքում։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Էլթոն Ջոնը և Լայոնել Ռիչին (47-ական շաբաթ)։ Իսկ հիթերի քանակով առաջին տեղում առաջինն տեղում են Էլթոն Ջոնը և Carpenters-ը (15-ական հիթ)[2]։