Fun (ոճավորված է որպես fun.), ամերիկյան ինդի փոփ ժանրի երաժշտական խումբ։ Կազմավորվել է 2008 թվականին «The Format» խմբի նախկին մենակատար Նեյթ Ռյուսի, «Anathallo» խմբից՝ Էնդրյու Դոստի և «Steel Train» խմբից՝ Ջեկ Անտոնոֆի կողմից[3]։ Fun-ն իր պատմության մեջ թողարկել է երկու ստուդիական ալբոմ. 2009 թվականի օգոստոսին՝ «Aim and Ignite», իսկ 2012 թվականի փետրվարին՝ «Some Nights»:

Fun
Ժանրերինդի փոփ և բարոկո փոփ
Գործունեություն2008
ԼեյբլFueled by Ramen[1] և Nettwerk
Պարգևներ
Կայքournameisfun.com
 Fun (band) Վիքիպահեստում

Խումբն առավել հայտնի է իր երեք սինգլների շնորհիվ. «We Are Young» (Ժանել Մոնեի մասնակցությամբ) երգն արժանացել է «Գրեմմի», «Some Nights» և «Carry On» մրցանակներին և ամերիկյան «Billboard Hot 100», «Digital Songs» ու բրիտանական «UK Singles Chart» հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2012 թվականի հունիսին թողարկված «Some Nights»-ը նրանց երկրորդ սինգլն էր, որը «Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ դառնալով Fun խմբի երկրորդ սինգլը լավագույն տասնյակում։

2013 թվականին Fun-ը արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն նոր կատարող» և «Տարվա լավագույն երգ» («We Are Young») անվանակարգերում։ Դրանցից բացի խումբը ստացել է չորս մրցանակ ևս՝ «Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն փոփ կատարումը դուետի կամ խմբի կողմից» (երկուսն էլ «We Are Young»-ի համար), «Տարվա լավագույն ալբոմ» և «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» (Երկուսն էլ «Some Nights»-ի համար) անվանակարգերում[4]։

Պատմություն խմբագրել

2008: Գործունեության սկիզբ և խմբի կազմավորում խմբագրել

2008 թվականի փետրվարին «The Format» ռոք խմբի անդամ Նեյթ Ռյուսը դուրս է եկել խմբից։ Դրանից անմիջապես հետո նա Էնդրյու Դոստին և Ջեկ Անտոնոֆին առաջարկել է իր նոր նախագծին միանալ։ Դոստը արդեն հյուրախաղերով շրջագայել էր «The Format»-ի հետ և զբաղվել խմբի գործիքավորմամբ։ Անտոնոֆին Ռյուսը հանդիպեց «The Format»-ի և «Steel Train»-ի համատեղ համերգային ուղևորությունից հետո[5]։ Մեկ շաբաթվա ընթացքում երեքով սկսեցին աշխատել Նյու Ջերսիում. Ռյուսը երգում էր, իսկ Դոստը և Անտոնոֆը մեղեդիների հիման վրա երաժշտություն էին ստեղծում[6]։ 2008 թվականի օգոստոսի 20-ին «Spin» ամսագիրը մի հոդված է հրատարակում, որում նշվում է, որ խմբի առաջին դեմո կատարումը եղել է «Benson Hedges»-ը[7]։ Նոյեմբերին խումբը սկսում է իր առաջին շրջագայությունը՝ կատարելով «Jack's Mannequin» խմբի հյուրախաղերի բացումը։ Fun խմբի առաջին ելույթը եղել է նոյեմբերի 5-ին ԱՄՆի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում[8]։ Նրանք կատարում էին մի շարք այլ խմբերի հին կատարումների դեմո տարբերակները։ Հետո խումբը «The Format»-ի դեբյուտային ալբոմի՝ «Dog Problems»-ի պրոդյուսեր Սթիվեն Մաքդոնալդին խնդրել է դառնալ նաև իրենց դեբյուտային ալբոմի պրոդյուսերը։ Մակդոնալդը ուրախացել է ծրագրից և հայտարարել.

  Չեմ կարող հավատալ, ինչի վրա ենք այստեղ աշխատում մենք։ Ինչ ես երբևէ արել եմ, ոչինչ է սրա համեմատությամբ։  

2009-2010: «Aim and Ignite'» խմբագրել

Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել 2008 թվականի աշնանը։ Խմբի առաջին սինգլն է «At Least I’m Not as Sad As I Used to Be», որը թողարկվում է MySpace էջում 2009 թվականի ապրիլի 6-ին[9]։ Առաջին ստուդիական ալբոմը՝ «Aim and Ignite»-ը, որը հրապարակվել է 2009 թվականի օգոստոսի 25-ին, դրական արձագանքների է արժանացել։ Դրյու Բերինջերը «AbsolutePunk.net»-ից գովաբանել է ալբոմը՝ անվանելով այն «2009 թվականի առավել նշանավոր փոփ-ալբոմ»[10]։ «Allmusic» պորտալը ալբոմն անվանել է «Առաջադեմ, սակայն հնարավոր լավագույն ձևով» և հիացել է Ռյուսի տեքստերով՝ «խելամիտ եղանակով՝ փոթորկալի եղանակով երգերում դրական նոտան պահպանելով, կյանքի մեծ գաղտնիքների բացահայտման» համար[11]։ Դեյվ դը Սիլվիյան «Sputnikmusic» երաժշտական կայք էջում հայտարարել է. ««Aim and Ignite»-ը ամենաարդյունավետ փոփ ալբոմը չէ», բայց, ի վերջո, նա գնահատել է ալբոմը՝ որպես «հիանալի խառնված և լավ կազմված ալբոմ, որը կատարվել է երաժիշտների կողմից, որոնք հստակ գիտեն փոփ երաժշտության ծավալն ու ներուժը»[12]։ Էստելա Հանգը «PopMatters» միջազգային էլեկտրոնային պարբերականում ամենաքիչ տպավորությունները ուներ այս ալբոմից։ Նա գովել է «Be Calm» և «The Gambler» երգերը, բայց խիստ քննադատել է ալբոմի առաջին երգը։ Նա եզրակացրել է, որ քանի դեռ «Aim and Ignite»-ը «առնվազն բավականին ինքնատիպ է, այն չի հասնի «The Format»-ի վերջին թողարկված երգին»[13]։ «Վաշինգտոն Փոստը» ալբոմի տեսության մեջ որոշ ոճավորումներ անվանել է՝ «թատերական, շատ նման 2005 թվականի Panic! At the Disco-ի առաջնաելույթին»[14]։ 2009 թվականի «Sputnikmusic.ru»-ի կազմած 50 լավագույն ալբոմների ցանկում այն գրավել է 26-րդ, իսկ ամերիկյան «Billboard 200»-ի ցանկում 71-րդ հորիզոնականը։

2010 թվականի փետրվարին fun-ը վերաբացել է «Jack’s Mannequin»-ը։ Մեկ ամիս անց իրենց առաջին կատարումն են ունեցել Մեծ Բրիտանիայում։ Ապրիլին խումբը աջակցել է «Paramore» խմբին[15]։ «Straylight Run» խմբի նախկին անդամ Ուիլ Նունը հյուրախաղերի ժամանակ ներկայացել է նրանց հետ, որի մասին նշվում է իր թվիթերյան էջում[16]։ «Paramore» բրիտանական շրջագայության և fun-ի «Walking the Dog» սինգլի առաջխաղացման նպատակով «Hassie Records»-ը ազատ հասանելիություն ապահովեց երգի ակուստիկ տարբերակի համար[17]։

2011-2015: «Some Nights» և դադարներ խմբագրել

2011 թվականի մայիսի 17-ին թողարկել է «C’mon» սինգլը։ Նոյեմբերի 7-ին խումբը հայտարարել է իր նոր ալբոմի անունը՝ «Some Nights»: Ալբոմի առաջին երգը՝ «We Are Young»-ը ձայնագրվել է Ժանել Մոնեի հետ, որը լայն տարածում է գտել հեռուստատեսությամբ, այդ թվում՝ «Բամբասկոտը»[18], «Glee»[19], «Չակ»[20] և «90210։Նոր սերունդ» հեռուստասերիալներում, «Chevrolet»[21] և Apple[22] գովազդային հոլովակներում, ինչպես նաև Ջադ Ապատոուի «Սեր մեծահասակների նման» ֆիլմում[23]։

Դեկտեմբերի 12-ին խմբի «One Foot» սինգլը հասանելի դարձավ «Nylon» ամսագրի կայքում լսելու և անվճար ներբեռնելու համար[24]։ 2012 թվականի փետրվարի 13-ին խումբն իր կայքում թողարկել է ալբոմ՝ Ռյուսի գրությամբ, որում նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ շարունակական աջակցության համար։ Նեյթը հայտարարել է, որ «յոթերորդ երկնքում է այն մտքից, որ քնում է իմանալով, որ արթնանալուն պես, դա այլևս երազ չի լինի»[25]։ Ալբոմի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 12-ին «Fueled by Ramen» լեյբլում[26]։

Փետրվարի 17-ին խումբը նվագում է Միշել Քլարկի «Sunset Sessions» կոնֆերանսում, որը կազմակերպվել էր Սան Դիեգոյի համերգասրահներից մեկում։ Կոնֆերանսին ներկա էին երաժշտության և ռադիոարդյունաբերության ղեկավարներ և երաժշտական քննադատներ[27]։ Փետրվարի 29-ին fun-ը սկսեց իր հյուսիսամերիկյան մենահամերգային շրջագայությունը՝ «Some Nights» ալբոմի աջակցության համար[28]։ Նույն թվականի մարտի 7-ին «We Are Young» սինգլը իր առաջին ձեռքբերումն ունեցավ «Billboard»-ի թոփ 100-ում։ Ապրիլի 11-ին «Billboard» ամսագրի կայքը նույնպես հրապարակել է, որ սինգլը գերազանցել է թվային վաճառքի ռեկորդը. քանի որ երգը առաջին հորիզոնականում էր վեց շաբաթ անընդմեջ, այն առաջինն էր և միակը, որը ներբեռնվել էր ավելի քան 300,000 անգամ յոթ շաբաթվա ընթացքում[29]։ Նոյեմբերի 11-ին խումբը երգը կատարել է MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ[30]։

Հոկտեմբերի 24-ին թողարկվել է fun խմբի երրորդ սինգլի՝ «Carry On» երաժշտական տեսահոլովակը[31]։ Այն դարձել է խմբի երրորդ սինգլը, որը տեղ է գտել «Billboard»-ի թոփ 100-ում։ Նոյեմբերի 3-ին խումբը «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հաղորդման ժամանակ ներկայացրել է «Some Nights» և «Carry On» երգերը[32]։

Խմբի մեկ այլ ելույթ էլ կայացել է «Գրեմմի» 55-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ «Entertainment Weekly»-ի կանխատեսմամբ` խումբը շահել է «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա լավագույն երգ» (երկուսն էլ՝ «We Are Young») և «Լավագույն վոկալային փոփ ալբոմ» (Some Nights) անվանակարգերում։ Արդյունքում, այն դարձավ տարվա լավագույն երգ, և խումբն ինքնին ստացավ մեկ այլ մրցանակ ևս՝ լավագույն կատարման համար։ «We Are Young» հաղթանակից հետո Նեյթ Ռյուսը կատակով ասել է

  Ես չգիտեմ, թե ինչ էի մտածում, երբ հորինում էի այդ երգի կրկներգը։ Եթե դա լիներ HD տարբերակով, ապա յուրաքանչյուրը կտեսներ մեր դեմքերը և այն, որ մենք այդքան էլ երիտասարդ չենք։  

2013 թվականի փետրվարի 26-ին fun-ը թողարկեց ալբոմի չորրորդ սինգլի՝ «Why I Am the One»-ի երաժշտական տեսահոլովակը։ Նույն թվականի սեպտեմբերին խումբը միացել է բրիտանական «Queen» խմբին՝ «Somebody to Love» հիթի հատուկ տարբերակը ձայնագրելու համար[33]։

Դեկտեմբերի 7-ին թողարկվեց «Before Shane Went to Bangkok: Live in the USA» համերգային մինի ալբոմը, որը բաղկացած էր խմբի երկու ստուդիական ալբոմներից և «What the Fuck» երգից, որը նախկինում չէր թողարկվել։ Մինի ալբոմի թողարկումը տեղի է ունեցել 2014 թվականի մարտին[34]։

2014 թվականին խումբը հայտարարեց, որ արդեն աշխատում է սպասվող անանուն ալբոմի վրա, քանի որ նախկինում ժամանակ չկար։ Հունիսի 18-ին fun-ը Ջիմի Ֆեպլոնայի շոուի ժամանակ կատարեց իր նոր՝ «Harsh Lights» երգը։

2015 թվականի փետրրվարի 4-ին խումբը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ նրանք ընդմիջում են անում՝ այլ խնդիրներ լուծելու համար[35]։

  Առաջին հերթին մենք կպատասխանենք այն հարցին, որն ամենից հաճախ է տրվում. խումբը չի կազմալուծվում։ fun-ը ստեղծեցին մեզանից երեքը այն ժամանակ, երբ բոլորս լքել էինք մեր նախկին խմբերը։ Միակ բանը, որ միշտ էլ այդքան առանձնահատուկ է եղել խմբում, այն է, որ մենք երաժշտության մեջ երեք անհատականություն ենք, որոնք հավաքվել են միասին ինչ-որ բան անելու համար։ Մենք խմբային ձայնագրություններ ենք անում, երբ ոգեշնչված ենք դա անել։ Նեյթը ներկայումս աշխատում է իր առաջին սոլո ալբոմի վրա, Էնդրյուն ձայնագրում է կինոնկարի սաունդթրեքեր, իսկ Ջեկը շրջագայություն է կատարում և աշխատում է «Bleachers» երաժշտության վրա։  

Հունիսի 16-ին խմբի վոկալիստ Նեյթ Ռյուսը թողարկեց դեբյուտային սոլո ստուդիական ալբոմը՝ «Grand Romantic» անվանմամբ[36]։

Խմբի կազմ խմբագրել

Խմբի անդամներ խմբագրել

Համագործակցած երաժիշտներ խմբագրել

Հյուրընկալված երաժիշտներ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

  • Aim and Ignite (2009)
  • Some Nights (2012)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

fun խումբը երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, երկու անգամ «Teen Choice Awards» մրցանակի, մեկ անգամ «Billboard Music Awards» մրցանակի և բազոեւմ այլ մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20191220190544/https://www.fueledbyramen.com/artists
  2. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  3. Martin, Hannah (September 15, 2009). «A new dynamic to Fun: Nate Ruess», Boston Globe, p. G3.
  4. «55th Annual GRAMMY Awards Nominees: General». Grammy.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  5. Introducing: Fun.. Retrieved June 11, 2010.
  6. «About - Fun». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. Kiser, Matt. «Members of the Format, Steel Train, Anathallo Unite as Fun.», Spin, 2008-08-20. Retrieved 2008-09-19.
  8. Jack's Mannequin to play entire new album on fall tour - Alternative Press
  9. «Dear You: Letter from Nate + new song!». Fun.'s MySpace Blog. 2009 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. Beringer, Drew (2009 թ․ հուլիսի 25). «Fun. - Aim & Ignite - Album Review». AbsolutePunk.net. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. Poet, J. «allmusic ((( Aim and Ignite > Review )))». Allmusic. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  12. de Sylvia, Dave (2009 թ․ օգոստոսի 18). «Fun. - Aim and Ignite Review». sputnikmusic. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. Hung, Estella (2009 թ․ նոյեմբերի 18). «Fun.: Aim and Ignite < Reviews». PopMatters. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. Dunham, Nancy (September 18, 2009). «CD Review: Fun.: Aim and Ignite», The Washington Post, p. T8.
  15. Paramore to tour US with Fun. and Relient K. Retrieved June 11, 2010.
  16. willnoon. «will noon (willnoon) op Twitter». Twitter.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  17. Bhamra, Satvir (2010 թ․ նոյեմբերի 15). «FREE Download: 'Walking The Dog' (acoustic) by fun». Amplified.tv. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  18. «Gossip Girl Music - Season 5, Episode 24». The CW. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  19. «90210 Music - Season 4, Episode 24». The CW. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  20. Sepinwall, Alan (2011 թ․ դեկտեմբերի 30). «Review: 'Chuck' - 'Chuck vs. the Baby': The mother and child reunion». HitFix.
  21. «Chevy Sonic "Stunt Anthem"». YouTube. 2012 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  22. «Apple - Apple Events - Apple Special Event March 2012». Events.apple.com.edgesuite.net. 2012 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  23. O'Connell, Sean (2012 թ․ ապրիլի 27). «This Is 40 Trailer Tackles Aging, Apatow Style». CinemaBlend.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. «Free Music: Fun - Nylon Magazine». Nylonmag.com. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  25. «Fun». Ournameisfun.com. 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  26. «Fun. Album Title and Release Date». 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  27. «What do Fun, Black keys and Mraz all have in common?». ET music. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  28. Common, Tyler. «fun. reveal spring 2012 tour dates». Alternative Press Online. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  29. Gary Trust (2012 թ․ ապրիլի 11). «Music Charts, Most Popular Music, Music by Genre & Top Music Charts». Billboard. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  30. Brodsky, Rachel. «2012 MTV EMA Performances: Watch Them All Here!». MTV. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  31. «Fun. Get Reflective in 'Carry On' Clip». Rolling Stone. 2012 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  32. Hartsell, Carol (2012 թ․ հոկտեմբերի 21). «Fun to be Musical Guest on SNL». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  33. Queen + Fun performing «Somebody to Love» & Queen + Adam Lambert featuring Fun performing «Fat Bottomed Girls» at iHeartRadio Festival 2013 Retrieved 31 August 2015
  34. Nate Ruess FUN.: A Letter From Nate + A Free Live EP (und). — fanbridge.com, 2013.
  35. «Необходима проверка безопасности» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  36. «Nate Ruess 'Grand Romantic' Album Review». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  37. «Status update from FUN». Fun. 'Facebook. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  38. Queen + Fun preforming Somebody to Love at iHeartRadio Festival 2013 Retrieved 31 August 2015
  39. Queen + Adam Lambert featuring Fun preforming Fat Bottomed Girls at iHeartRadio Festival 2013 Retrieved 31 August 2015

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fun (խումբ)» հոդվածին։