Dutch Top 40 (հոլ.՝ Nederlandse Top 40), նիդերլանդական շաբաթական երաժշտական հիթ-շքերթ, որը կազմում է Stichting Nederlandse Top 40 ընկերությունը։ Ստեղծվել է որպես «Veronica Top 40», ռադիոհաղոդում Radio Veronica ռադիոկայանի եթերում 1965 թվականին։ «Veronica Top 40» անվանումը պահպանվել է մինչև 1974 թվականը, երբ ռադիոկայանը դադարեցրեց իր եթերը։

Dutch Top 40
Изображение логотипа
Տեսակհիթ շքերթ
Երկիր Նիդերլանդներ
Կայքtop40.nl/top40(նիդեր.)

1965 թվականի հունվարի 2-ին ստեղծվել է առաջին Top 40 չարթը, որում առաջին հորիզոնականը զբաղեցնում էր The Beatles խմբի "I Feel Fine" երգը։ 1974 թվականին Stichting Nederlandse Top 40-ը գնեց Top 40 և անվանեց այն De Nederlandse Top 40: Dutch Top 40-ը Նիդերլանդների երեք պաշտոնական չարթերից մեկն է, մյուս երկուսն են Single Top 100 և Mega Top 50:

2014 թվականի փետրվարի տվյալներով չարթը կազմվում էր ռադիոհեռարձակումների հաճախության և սոցիալական կայքերում հանրաճանաչության հիման վրա[1]։

1993-ից 2018 թվականնրը Top 40-ը հեռարձակվել է Radio 538 ռադիոկայանի եթերում։ Այժմ Qmusic-ը հեռարձակում է Dutch Top 40 իր ռոդիոեթերում ամեն ուրբաթ 14.00-ից 18.00:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stichting Nederlandse Top 40. «Samenstelling Top 40». Top40.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել