Bundesverband Musikindustrie
Bundesverband Musikindustrie (BVMI, թարգմանաբար՝ Երաժշտական արդյունաբերության դաշնային միություն), միություն, որը ներկայացնում է երաժշտության ձայնագրող ընկերությունների շահերը Գերմանիայում, կազմված է մոտ 280 լեյբլներից և երաժշտական ընկերություններից: BVMI-ը հիմնվել է 2007 թվականին, «Ֆոնոգրամմաների արտադրողների ֆեդերացիայի» (գերմ.՝ Bundesverbandes der Phonographischen Wirtschaft) և Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) գերմանական բաժանմունքի միավորման արդյունքում, և հանդիսանում է IFPI-ի անդամ[1]: Միությունը շնորհում է երաժշտության արտադրողների արտոնագրեր Գերմանիայում: Միության գրասենյակը գտնվում է Բեռլին-ում[2]:
Bundesverband Musikindustrie | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1958 |
Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա |
Կայք | musikindustrie.de/aktuell_einzel/back/84/news/bundestagswahl-2013/ |
ԱրտոնագրումԽմբագրել
BVMI շնորհում է երաժշտական թողարկմանը ոսկե, պլատինե, ինչպես նաև բազմակի ոսկե և պլատինե կարգավիճակներ[3]:
- Սինգլներ
- Ոսկե՝ 150 000 միավոր
- Պլատինե՝ 300 000 միավոր
- Ալբոմներ
- Ոսկե՝ 100 000 միավոր
- Պլատինե՝ 200 000 միավոր
- Տեսաձայնագրություններ
- Ոսկե՝ 25 000 միավոր
- Պլատինե՝ 50 000 միավոր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Über uns» (գերմաներեն)։ BVMI։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-25-ին։ Վերցված է 2013-08-20
- ↑ Bundesverband Musikindustrie e.V. Archived 2015-03-15 at the Wayback Machine.
- ↑ «Gold-/Platin-Auszeichnungen» (գերմաներեն)։ BVMI։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-28-ին։ Վերցված է 2013-08-20