2024 թվականն Ադրբեջանում
Ստորև ներկայացված է 2024 թվականին Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
խմբագրելՆկար | Պաշտոն | Անուն |
---|---|---|
Նախագահ | Իլհամ Ալիև | |
Փոխնախագահ | Մեհրիբան Ալիևա | |
Վարչապետ | Ալի Ասադով | |
Ազգային ժողովի նախագահ | Սահիբա Գաֆարովա |
Իրադարձություններ
խմբագրելՀունվար
խմբագրել- Հունվարի 1 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ամանորյա տեսաուղերձում հայտարարում է, որ 2024 թվականին ռազմական արտադրության ոլորտում մոտ 1 մլրդ մանաթ (588 մլն դոլար) կներդրվի[1]։
Փետրվար
խմբագրել- Փետրվարի 7 - Ադրբեջանի նախագահական ընտրություններում նախագահ Իլհամ Ալիևը վերընտրվում է ձայների ավելի քան 92%-ով[2]։
- փետրվարի 12 - Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են իբր թե Հայաստանի զինված ուժերը Զանգելանի շրջանի (օկուպացված՝ Կովսական համայնք) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը[3][4]։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ վիրավոր ունեն[3][4]։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնում է, որ հետաքննվում է հայ-ադրբեջանական շփման գծի Կապան-Կովսական հատվածում նույն օրը հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը[3][4]։
- Փետրվարի 13 - Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի սահմանամերձ մարտական դիրքերում Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի զինված ուժեր միջև տեղ է ունենում ռազմական բախում[3]։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացում Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[5][6][4], ինչի հետևանքով, հայկական կողմն ունենում է 4 զոհ և 1 վիրավոր[7][8]։
Մարտ
խմբագրել- Մարտի 1 - Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ Դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով քննարկում, որին մասնակցում են Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ֆորումի ժամանակ Հիքմեթ Հաջիևը ներկայացնում է Ադրբեջանի պահանջները` ըստ որի պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի Հայաստանը չունենան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Նրան ի պատասխան` Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է, որ ըստ խաղաղության պայմանագրի դրույթների` Հայաստանի Սահմանադրությունը չի ազդում խաղաղ բանակցությունների գործընթացի վրա, և սա Հայաստանի ներքին խնդիրն է։
- Մարտի 7 - հայ-ադրբեջանական շփման գծում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 7-րդ հանդիպումը[9]՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ[10]։
- Մարտի 9 -Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածում Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Ղըզըլհաջըլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ[11][9]։
- Մարտի 18 - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանից վերջնագիր է ստացել՝ վերադարձնել վիճելի տարածքները, հակառակ դեպքում՝ կբախվի պատերազմի[12][11][9]։
- Մարտի 26 - Ղրղզստանի նախկին պատգամավոր Ռայիմբեկ Մատրայիմովը ձերբակալվում է Բաքվում և արտահանձնվում Բիշքեկ[13]։
Ապրիլ
խմբագրել- Ապրիլի 5
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտնում է, որ նույն օրը Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպումն ուղղված է Ադրբեջանի մեկուսացմանը և «կարող է աղետի հանգեցնել»[14]։
- Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 17։ 05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17։ 30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ[15]։
- Ապրիլի 17 - Ռուսաստանը սկսում է իր խաղաղապահների դուրսբերումը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից[16]։
Մայիս
խմբագրել- Մայիսի 3 - ԱՄՆ ներկայացուցիչ Հենրի Կուելարին մեղադրանք է առաջադրվում Ադրբեջանից ավելի քան 600,000 դոլարի կաշառք ստանալու համար[17]։
- Մայիսի 24 - Ադրբեջանը վերականգնում է վիճելի սահմանամերձ՝ Բաղանիս Այրում (Բաղանիս), Ներքին Ոսկեպար (Ոսկեպար), Խեյրիմլի (Կիրանց) և Ղըզըլհաջըլի (Բերքաբեր) գյուղերի վերահսկողությունը Հայաստանից՝ վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակում[18]։
Հունիս
խմբագրել- Հունիսի 8 - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը, գրում է, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով վիճարկվում է այս երկրի տարածքային հավակնություններն իր հարևանների նկատմամբ, իրականում ոչ այլ ինչ է, քան որպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու մտադրություն այն մարտահրավերներից, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար։ Այսօր իրական գլխավոր խնդիրը Ադրբեջանի դեմ շարունակվող «տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի անկախության ակտին»[19]։ Ըստ Այխան Հաջիզադեի՝ Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու Սահմանադրությունից բացառել այն դրույթը, որը ըստ իրենց «շոշափում է անվտանգությունը, և դա չի կարելի անվանել միջամտություն Հայաստանի ներքին գործերին»[19]։ Մամուլի քարտուղարը նշել է նաև, որ «Հայաստանի փորձերը վերականգնելու Մինսկի խումբը, որը հանդիսանում է անցյալ հակամարտության մասունքը», և «ռազմականացման քաղաքականության շարունակությունը» ցույց են տալիս, որ Հայաստանն ունի «թաքնված օրակարգ՝ ուղղված Ադրբեջանի դեմ»[19]։
- Հունիսի 12 - Ռուսաստանն ավարտում է իր խաղաղապահների դուրսբերումը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից[20]։
Տոներ
խմբագրել- Հունվարի 1-2 - Ամանորյա տոներ
- Հունվարի 19-20 - Սև հունվար
- Մարտի 8 - Կանանց միջազգային օր
- Մարտի 20-24 - Նովրուզի տոներ
- Ապրիլի 10-11 - Ռամազան Բայրամի տոներ
- Մայիսի 9 - Հաղթանակի օր
- Մայիսի 28 - Անկախության օր
- Հունիսի 15 - Ազգային փրկության օր
- Հունիսի 16-17 - Կուրբան Բայրամ
- Հունիսի 26 - Զինված ուժերի օր
- Նոյեմբերի 8 - Հաղթանակի օր
- Նոյեմբերի 9 - Պետական դրոշի օր
- Դեկտեմբերի 31 - Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ադրբեջանը 2024թ. ռազմական արտադրության ոլորտում մոտ 600 մլն դոլար կներդնի». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «European monitors says Azerbaijan's election took place in a restrictive environment». Associated Press (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «ՊՆ ՌՈ-ն հետաքննում է Ադրբեջանի հայտարարությունը․ հրամանը խախտելու մեղավորները կենթարկվեն պատասխանատվության». news.am. 2024 թ․ փետրվարի 12. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է․ ՊՆ». azatutyun.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում, կան վիրավորներ. ՀՀ ՊՆ». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր». hetq.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Սահմանին հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչները». panarmenian.net. 2024 թ․ մարտի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 11,0 11,1 «ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Armenia's PM says he must return disputed areas to Azerbaijan or face war». reuters.com. 2024 թ․ մարտի 19.
- ↑ «Former Deputy Chairman of State Customs Service of Kyrgyzstan extradited to Bishkek from Baku». akipress.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Ալիև․ Բրյուսելյան հանդիպումն ուղղված է Ադրբեջանի մեկուսացմանը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Ադրբեջանը կրակել է Չինարիի և Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Russia begins withdrawing peacekeeping forces from Karabakh, now under full Azerbaijan control». Associated Press. 2024 թ․ ապրիլի 17. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Democratic US Rep. Henry Cuellar of Texas and his wife are indicted over ties to Azerbaijan». apnews.com (անգլերեն). 2024 թ․ մայիսի 3. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Armenia returns four border villages to Azerbaijan as part of deal». Al Jazeera. 2024 թ․ մայիսի 24.
- ↑ 19,0 19,1 19,2 «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ Սահմանադրության հետ կապված հայտարարությունը». armtimes.com. 2024 թ․ հունիսի 8. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Russian Peacekeepers Complete Withdrawal from Nagorno-Karabakh». Moscow Times. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Azerbaijan Public Holidays 2024». Public Holidays Global. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Holidays». Republic of Azerbaijan (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.