Մհեր Գրիգորյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Մհեր Հերբերտի Գրիգորյան (փետրվարի 15, 1972, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: ՀՀ փոխվարչապետ (2018 թ., մայիսի 12)[2]:
Մհեր Հերբերտի Գրիգորյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիսի 12, 2018[1] | ||||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
Նախորդող | Կարեն Կարապետյան, Վաչե Գաբրիելյան, Արմեն Գևորգյան | |||
Կուսակցություն՝ | անկուսակցական | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան, Մոսկվայի Պետական Համալսարան | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | փետրվարի 15, 1972 | |||
Ծննդավայր | Աշտարակ, ![]() ![]() | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Ինքնագիր | ![]() | |||
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
ԿրթությունԽմբագրել
1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991 թ.-ից 1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում: 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
1994 թ.-ից 1996 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան-խորհրդատու, իսկ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը: 1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ)՝ զբաղեցնելով իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններ: 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում: 2005 թվականին նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և պաշտոնավարել է մինչև 2007 թվականը: 2007 թ.-ից մինչև 2011 թվականը զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թվականին նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը: 2006 թ.-ից 2018 թվականը եղել է «ACRA Credit Reporting» ՓԲԸ խորհրդում՝ խորհրդի անդամի կարգավիճակով: 2012 թ.-ից մինչև 2018 թվականը զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը[3]: Հայաստանի Հանրապետության նախագահի` 2018 թվականի մայիսի 12-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ:
Այլ տեղեկություններԽմբագրել
ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպա է: Անկուսակցական է:
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ դուստր և որդի:
ՊարգևներԽմբագրել
Տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ նախագահի հրամանագրով 2016 թվականին Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մհեր Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2017 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագիրը ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ փոխվարչապետ նշանակելու մասին
- ↑ ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]
- ↑ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի
- ↑ Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով
Նախորդող Վաչե Գաբրիելյան |
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան 2018-ից |
Հաջորդող - |