Բաղանիս Այրում
Բաղանիս Այրում (ադրբ.՝ Bağanis Ayrım), նախկին բնակավայր հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։
Նախկին գյուղ | ||
---|---|---|
Բաղանիս Այրում | ||
Bağanis Ayrım | ||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/- | |
Երկրամաս | - | |
Համայնք | Ղազախի շրջան | |
Մակերես | 40 կմ² | |
ԲԾՄ | 886 մետր | |
Բնակչություն | 0[1] մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՆախկին բնակավայր Բաղանիս Այրումի տարածքը արևմուտքում անմիջականորեն սահմանակից է Հայաստանի Իջևան քաղաքը Նոյեմբերյան քաղաքին և հարակից գյուղերին կապող Մ 16 ավտոմոբիլային ճանապարհի, հյուսիս-արևմուտքում՝ Բաղանիս, հյուսիսում՝ Ոսկեվան, հարավում՝ Ոսկեպար գյուղերին, իսկ արևմուտքում՝ հայ-ադրբեջանական շփման գծին և Ադրբեջանի Հանրապետության Ղուշչու Այրում գյուղին։ Ծովի մակարդակից բարձր է 760-820 մ[2]։
Պատմություն
խմբագրելԹրքաբնակ գյուղը ձևավորվել է 19-րդ դարի վերջին[2]։
Հայ-ադրբեջանական կռիվներ (1920)
խմբագրել1920 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը գրավել են Բաղանիս Այրում, Ոսկեպար և Ղուշչու Այրում գյուղերը[3][4]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, հայկական զորամասերը ադրբեջանական զորքերին հեռացնում են նշված գյուղից և ազատագրում բնակավայրերը[3][4]։ Ադրբեջանական զորքերի հետ համատեղ մարտերին մասնակցել են նաև ռուս բոլշևիկներ, որոնցից 3-ը գերևարվել են հայկական զորքերի կողմից[3][4]։
Խորհրդային Միության ժամանակաշրջան
խմբագրելԽՍՀՄ տարիներին այդ տարածքը ներառվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։
Հայ-ադրբեջանական հակամարտություն (1990-ներկա)
խմբագրելԱրցախյան ազատամարտի ընթացքում բնակավայրի տարածքը անցել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողությանը։ Սակայն ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման այն ներառված է Ադրբեջանական Հանրապետության Ղազախի շրջանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ermənistan-Azərbaycan, Dağlıq Qarabağ münaqişəsi nəticəsində Qazax rayonunda hərbi təcavüzün nəticələri barədə MƏLUMAT». Qazax Rayon İcra Hakimiyyəti.(ադրբ.)
- ↑ 2,0 2,1 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան 2004 թ․, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine)։
- ↑ 3,0 3,1 3,2 «Ժողովուրդ» օրգան Հայ ժողովրդական կուսակցութեան, №159, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
- ↑ 4,0 4,1 4,2 «Յառաջ», հասարակական, քաղաքական, տնտեսական, գրական օրաթերթ, №206, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։