Մևլյութ Չավուշօղլու
Մևլյութ Չավուշօղու (թուրքերեն՝ Mevlüt Çavuşoğlu; ծնվ. փետրվարի 5, 1968 թվական, Ալանիա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։ 2010- 2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ, իսկ 2014 թվականից զբաղեցնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը` փոխարինելով Ահմեդ Դավութօղլուին։
Մևլյութ Չավուշօղլու | |
![]() | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Լոնգ Այլենդի համալսարան, Բիլքենթ համալսարան և Անկարայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 5, 1968[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ալանիա, Անթալիայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | mevlutcavusoglu.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1968 թվականի փետրվարի 5-ին Թուրքիայի Ալանիա քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը` ստանալով միջազգայնագետի որակավորում։ 1991 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում Լոնգ Այլենդի համալսարանում` ԱՄՆ-ում։ Զբաղվել է գիտական գործունեությամբ Բիլքենթի համալսարանում[3]։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։
Տիրապետում է անգլերեն, գերմաներեն և ճապոներեն լեզուներին, սովորում է ռուսերեն։ Թուրքիայի խորհրդարանի ֆուտբոլի հավաքականի անդամ է[3]։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա[4]։
Քաղաքական կարիերա խմբագրել
1995 թվականին աշխատել է Թուրքիայի բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչությունում։ Այնուհետև զբաղվել է բիզնեսով [5]։
2001 թվականին եղել է Արդարություն և զարգացում կուսակցության համահիմնադիրներից մեկը, և մինչ 2009 թվականը եղել է մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալը[5]։
2002 և 2007 թվականներին ընտրվել է թուրքական մեջլիսի պատգամավոր Անթալիայի մարզից։ Երկար ժամանակ ղեկավարել է Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ խորհրդարանական բարեկամական խմբերը[3]։
2003 թվականից ղեկավարում է ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակությունը։ Եղել է եվրոպական դեմոկրատական խմբի անդամ (ԵԴԽ)։ Համարվում է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալը[3]։ 2007 թվականից եղել է ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակության ղեկավար և դրան զուգընթաց ԵԱՀԿ նախագահի տեղակալ։ 2009 թվականին եղել է ԵԴԽ-ի երկրորդ տեղակալը [5]։ Աշխատել է ԵԽ-ի նկատմամբ անդամ պետությունների պարտավորությունների կոմիտեում և իրավական կոմիտեում[6]։ Եղել է 1930-ական թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած սովի հիմնական զեկուցողը ԵԱՀԿ-ում[7]։
2009 թվականի սեպտեմբերին ԵԴԽ-ից ընտրվել է ԵԱՀԿ նախագահի թեկնածու, որի ընտրությունները պետք է տեղի ունենային 2010 թվականին[3]։ 2010 թվականին ընտրվել է այդ պաշտոնում[8]։
Եղել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարը։ 2014 թվականի օգոստոսից զբաղեցնում է Թուրքիայի արտագին գործերի նախարարի պաշտոնը[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Davos 2014 Participant List
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 МГИМО, 2010
- ↑ «Who is Mevlüt Çavuşoğlu?»։ Mevlüt Çavuşoğlu։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է հունվարի 10, 2010
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Коммерсантъ, 2014
- ↑ «Представитель Турции Чавушоглу возглавил ПАСЕ»։ РИА Новости։ 2010-01-25։ Վերցված է 2015-04-04
- ↑ «Russia to cooperate with PACE on famine report»։ The Voice of Russia։ նոյեմբերի 25, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-29-ին։ Վերցված է հունվարի 10, 2010
- ↑ Sariişik Dönduü (հունվարի 25, 2010)։ «Turkish parliamentarian elected president of PACE»։ Հուրիեթ։ Վերցված է հունվարի 26, 2010
Արտաքին հղումներ խմբագրել
- «Чавушоглу Мевлют»։ МГИМО։ октябрь 2010 года։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-09-ին։ Վերցված է 2015-04-04
- «Мевлют Чавушоглу»։ Коммерсантъ։ 2014-08-29։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-11-ին։ Վերցված է 2015-04-04