Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովսական (այլ կիրառումներ)

Կովսական, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Զանգելանի շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Կովսական
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Կովսական համայնք
Հիմնադրված էXVIII դար թ.
Առաջին հիշատակում14-րդ դար
Այլ անվանումներմինչև 13-րդ դարԱշտարակ
մինչև 1957Փիրչևան
մինչև 1993Զանգելան
Տվյալ կարգավիճակում1967-ից թվականից
Բնակչություն8․330 մարդ (2010)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկովսականցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ64
Կովսական (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կովսական (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Քարատակ և Դիցմայրի գյուղերի հետ միասին մտնում է Կովսական համայնքի մեջ[2]։

Բնակավայրն իր շրջակա տարածքներով հանդերձ ունի դարավոր հարուստ պատմություն[8][9]։

2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով գրավվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Բնակավայրի անուն և ստուգաբանություն խմբագրել

Բնակավայրի ներկայիս անունը Կովսական է, որն առաջացել է Կովսական գավառի անունից։ Ադրբեջանական անվանումը Զանգելան է։ Մինչև 1957 թվականը բնակավայրը կոչվում էր Փիրչևան[10][11]։

Բնակավայրի պատմական անվան վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Հ․ Կարագյոզյանն ապացուցել է, որ 13-րդ դարի պատմագիր Ստեփանոս Օրբելյանի կողմից Կովսական գավառի կազմում հիշատակված Աշտարակ գյուղը հանդիսանում է ներկայիս Կովսական քաղաքը։ Ըստ նրա՝ քանի որ «աշտարակ» բառի հոմանիշ է «բուրջ» բառը և որ բերդին (աշտարակին, բուրջին) կից բնակավայրի անունը կարող էր կազմվել բուրջ («աշտարակ») բառով և ստանալ հետևյալ անվանաձևը՝ Բուրջի ավան>Բուրջևան>Բրջևան։ Հետագայում փոխառու լեզուն այս տեղանունը ժողովրդական ստուգաբանության հիման վրա և արտասանության ունակությունների սահմաններում դարձրել է Փիրչիվան[10][11]։

Աշխարհագրություն խմբագրել

Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 100 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 147 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ողջի գետի աջ ափին[10]։ Կովսականով անցնում է այժմ չգործող Միջնավան-Կապան երկաթուղին։ Համայնքը հարթավայրային է, ունի 21273,3 հա տարածք, որից 5889,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 14494,3 հա անտառային հողեր։

Պատմություն խմբագրել

Արցախյան ազատամարտ (1991-1994) խմբագրել

1993 թ. նոյեմբերի 1-ին Կովսականը ազատագրվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կողմից։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020 խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[12]։

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Զանգիլանն (Կովսական) ազատագրելու մասին»[13]։ Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրապարակեց «ազատագրված» բնակավայրերի անունները. Զանգիլանի շրջանի Հավալը, Զերնելի, Մամեդբեյլի, Հաքարի, Շարիֆան, Մուղանլը գյուղները և Զանգիլան քաղաքը[14][15][16][17]։

Բնակչություն խմբագրել

Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցած Կովսականի ազատագրման ռազմագործողությունից հետո քաղաքում կրկին հաստատվել է հայ ազգաբնակչություն։

1993 թվականին Կովսականի ազատագրումից հետո մինչև 2020 թվականին Ադրբեջանի զինված ուժերի կողմից բնակավայրի գրավումը քաղաքի բնակչության էթնիկ կազմը հայեր էին[18]։ Կովսական քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունն ըստ տարիների՝

Տարի 2003 2005 2008 2009 2010 2015
Բնակիչ 416[19] 376[18][20] 361[21] 358[21] 407[21] 544
(149 տուն)[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Կրթություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. 4,0 4,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. 5,0 5,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. 6,0 6,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. 7,0 7,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», Երեւան, 1986 թվական։
  9. Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1999 թվական, ISBN 5-8080-0144-8։
  10. 10,0 10,1 10,2 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
  11. 11,0 11,1 Հովհաննես Կարագյոզյան, Հակահայկական սեպը և նրա չորս շրջկենտրոնները, «Երկիր» օրաթերթ, 1994, 12 հուլիսի, N 131, Էջ 5։
  12. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  13. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն
  14. sputniknews.ru
  15. городе Зангилан поднят флаг Азербайджана ВИДЕО
  16. Տեսանյութ
  17. moscow-baku.ru
  18. 18,0 18,1 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամարի տվյալներ հրապարակված երկրի վիճակագրական վարչության կողմից, (արխիվացված 18․06․2022 թ․)։
  19. «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան, Երևան, 2004 թվական, (Էլեկտրոնային տարբերակը Վիքիդարանում)։
  20. Արցախի Հանրապետության բնակչության 2005 թվականի վիճակագրական տեղեկություններ pop-stat.mashke.org կայքում, (արխիվացված 09․10․2022 թ․)։
  21. 21,0 21,1 21,2 Արցախի Հանրապետության բնակչության 2005 թվականի վիճակագրական տեղեկություններ pop-stat.mashke.org կայքում, (արխիվացված 09․10․2022 թ․)։