Նոռուզ տոն (ադրբ.՝ Novruz bayramı, Նոռուզ բայրամի), ամեն տարի Ադրբեջանում նշվում է հինգ օր[1]՝ ներառյալ մարտի 20-ը և 21-ը՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Նովրուզի տոնի անցկացման օրերը հերթական տարվա համար որոշվում և բնակչությանը հայտարարվում են դեկտեմբերին։ Տոնը նշվում է գարնան գալու և բնության նորացման պատվին։ Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Նոռուզի օրերին խարույկներ են վառում, պատրաստում են տարբեր քաղցրավենիքներ (շեքերբուրա, բադամբուրա, փախլավա, գոգալ), զարդարում են խոնչա (սկուտեղի վրա հավաքված հյուրասիրություն), աճեցնում են սեմենի, ներկում խաշած ձու և այլն։ 2010 թվականի փետրվարի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեաի կողմից ընդունված բանաձևի համաձայն՝ մարտի 21-ը հռչակվել է Նոռուզի միջազգային օր[2]։

Նոռուզը լավատեսության, բնության կենսատու ուժերի հաղթանակի, նրա բուռն ծաղկման տոնն է։ Մինչ օրս Նոռուզ բայրամը շարունակում է մնալ ամենազանգվածային և ամենհայտնի տոնը[3]։ 2009 թվականին Նոռուզն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում[4]։

Տոնական սեղան

խմբագրել

Տոնական սեղանը ներառում է այնպիսի քաղցրավենիքներ, ինչպիսիք են շեքերբուրան, փախլավան, բադամբուրան, գոգալը։ Սեղանի հիմնական ուտեստը տոնական փլավն է։ Նախկինում սեղանին անպայման պետք է լիներ գլխով ձուկ, որը մատուցում էր մասամբ խճողակած ընկույզով և չամիչով։ Սովորության համաձայն՝ սեղանի վրա պետք է լինի յոթ տարրերից բաղկացած ուտելիք, որի անվանումը սկսվում է «c» տառով (սումախ-համեմունք, սյուդ-կաթ, սիրկե-քացախ, սեմենի-ափսեի մեջ աճեցված ցորեն, սաբզի-կանաչի և այլն)։ Նշված ուտեստներից բացի, սեղանին դրվում են հայելի, մոմեր և գունավոր ձվեր։ Սեմենին ափսեիում աճեցված ցորեն է, որը համարվում է տոնակատարության անփոխարինելի ատրիբուտը[3]։ Դրա աճեցման համար վերցվում և թրջվում է մի բուռ ցորեն, որը խորհրդանշում է առատություն և բարգավաճում․ ընդ որում այս ծեսը ուղեկցվում է «Սեմենի, պահպանիր ինձ, ամեն տարի կաճեցնեմ քեզ» (ադրբ.՝ Səməni, saxla məni, ildə göyərdərəm səni)[5] երգով։

Ավանդույթներ և սովորույթներ

խմբագրել
 
Ժողովրդական երաժիշտները Բաքվում Նովրուզի տոնի ժամանակ
 
Բաքվում Նովրուզի ժամանակ հովիվների հագուստ հագած երիտասարդ տղաների պարը

Նոռուզի առաջին օրը մարդիկ շուտ են արթնանում։ Բոլորն իրար բարեբեր և երջանիկ Նոր տարի են մաղթում։ Ավանդույթի համաձայն՝ բոլորը իրար քաղցրավենիք են հյուրասիրում։ Այս օրերին առավոտյան անհրաժեշտ է ինչ-որ քաղցր բան ուտել (հաճախ մեղր կամ շաքար)։ Կա սովորույթ եփած ձվերը ներկելու և դրանց ամրությունը խաղի մեջ փորձարկելու։ Մեկ այլ սովորույթ է Նոռուզի երեկոյան գուշակություն անելը՝ դույուն աչմագը (հանգուցի քանդում)։

Նրանց ծեսերից մեկը կապված է գյուղատնտեսության և անասնապահության հետ, որտեղ կարմիր կտոր են կապում ցուլի կոտոշներին, կթու կովին, ոչխարին, որը նախատեսված է հարսանիքի համար։ Նոռուզի ժամանակ չի կարելի մորթել անասուններին և սպանել կենդանիներին։ Նոռուզի ժամանակ նույնպես ընդունված չէ պարտք տալ, որպեսզի տունը չզրկեն բարեկեցությունից; Ավանդույթի համաձայն այս օրերին չի կարելի անիծել, ստել, հայհոյախոսել, քննադատել, պետք է զգուշանալ վատ արարքներից[5]։

Տեղեկություններ կան նաև այն սովորույթի մասին, որ կոչվել է նաև Նովռուզուն թոփու աթիլդա («Կրակոց Նովռուզի թնդանոթի»)։ Շամախիում ամանորյա արարողությունների մասնակից գերմանացի ճանապարհորդ Ադամ Օլեարին 1637 թվականին գրել է. «Աստղագուշակը հաճախ սեղանից վեր էր կենում և իր գնոմոնով դիտում էր արևի բարձրությունը, նայում ժամացույցին և այդպիսով սպասում էր այն պահին, թե երբ պետք է արևը հասնի օրվա հավասարման կետին։ Երբ գալիս է սպասված պահը, նա բարձրաձայն հայտարարում է, որ եկավ Նոր տարին։ Նրանք անմիջապես կրակ բացեցին թնդանոթներից։ Քաղաքի պատերին և զրահաշտարակներին նվագում էր շեփորը (գարանայ), ծեծում` կոքսին, և այսպիսով սկսվում էր գարնանային տոնը»։ Ռուս ազգագրագետ Վսևոլոդ Միլլերը, անդրադառնալով այդ սովորույթին, գրել է, որ «խարույկները վառվել են որպես նոր կյանքի խորհրդանիշ, վերածնված արևի»։ Այսպիսով, կրակի հետ այս հին խաղերը մի կողմից նշանակում էին ձմռան ավարտը, իսկ մյուս կողմից՝ գարնանային դաշտային աշխատանքների սկիզբը[6]։

Տոնի օրերին ազգային երգիչները՝ աշուղները և խանենդեները, կատարում են երգեր, անցկացվում են ազգային խաղեր՝ լարախաղացները ցուցադրում են իրենց վարպետությունը, փահլևանները չափում են իրենց ուժերը, հրապարակներում բեմադրվում են ներկայացումներ։ Նման բեմադրություններից առավել տարածված է կատակերգական «Կյոս-կյոսա» ներկայացումը․ գյուղական շրջանում անցկացվում են ձիամարտեր, խաղում են չովգան և կազմակերպում աքլորակռիվներ։

Նոռուզի տոնումը լի է սիմվոլիզմով։ Փախլավան համարվում է երկնքի աստղերի խորհրդանիշը, իսկ վերջինիս 9 կամ 12 շերտերը խորհրդանշում են Երկրի մթնոլորտային շերտերը։ Շաքերբուրան խորհարդանշում է լուսինը, իսկ գոգալը՝ արևը։

Տոնի օրերին ընդունված է մարդկանց պարգևատրել տոնական «բաժնով» (Նոռուզի փայ)։ Խոնչան լցվում է տոնական քաղցրավենիքներով, սեմենիով, մոմերով և ուղարկվում ընկերներին ու հարևաններին։ Եթե ընտանիքում կա նշանված աղջիկ, ապա փեսացուի անունից նրա համար բերում են հատուկ խոնչա։ Այդ օրը փեսացուի ընտանիքն անպայման պիտի նվերներ՝ քաղցրավենիք, ոսկյա և արծաթյա զարդեր, ուղարկի հարսնացուի տուն։ Միևնույն ուշադրությունը փեսացուի տան նկատմամբ պետք է ցուցաբերի նաև հարսնացուի ընտանիքը։ Ամեն տարի տոնի նախօրյակին տոնվում են ձմեռվա չորս երեքշաբթիները (իլախիր չերշենբե), որոնք խորհրդանշում են ջուրը, կրակը, քամին և հողը։ Տոնումը սկսվում է երեքշաբթի երեկոյան։ Նման յուրաքանչյուր օրվա համար ժողովրուրդն ունի համապատասխան սովորույթներ, երգեր, խաղեր։ Նոռուզից առաջ վերջին երեքշաբթի օրը երեխաները թակում են հարևան տների դռները, գլխարկները դնում են դռան դիմաց և թաքնվում։ Տան տերերը պարտավոր են վերադարձնել վերջիններիս գլխարկները՝ լցնելով դրանք տոնական քաղցրավենիքներով, իսկ երբեմն՝ փողով։ Այս օրն ամեն տանը ընտանիքի անդամների թվին համապատասխան մոմեր են վառվում, որոնք չի կարելի ժամանակից շուտ մարել[5]։

 
«Կոսա վե գելին» ազգային բեմադրությունը Բաքվում անցկացվող Նոռուզի փառատոնի ժամանակ

Երեկոյան փողոցներում խարույկներ են վառվում։ Ընտանիքները ձեռք-ձեռքի տված պարում են խարույկի շուրջ, իսկ հետո թռնում խարույկի վրայով։ Մարդիկ հավատում են, որ խարույկների մաքրագործող կրակը կլանում է չարությունն ու բոլոր ախտերը[7]։ Ըստ ավանդույթի՝ բոլորը պետք է տոնն անցկացնեն տանը, ընտանիքի անդամների հետ միասին։ Նոռուզի օրերին դատապարտվում է փնթիությունն ու թափթփվածությունը, այդ պատճառով տները մաքրվում են, հագուստները նորացվում, իսկ նրանք, ովքեր կռված են, հաշտվում են[5]։

1836 թվականի «Կովկասից այն կողմ ռուսական տիրույթների դիտարկման» մեջ տրվում է Ելիզավետպոլի թաթարների Նոռուզի տոնման նկարագրությունը․

  Թաթարների մոտ Նոռուզի տոնումը քաղաքի բոլոր ծայրերում հայտարարվում էր հրթիռներով։ Տղա երեխաներն ու երիտասարդները, հավաքվելով գլխավոր փողոցներում, բերում էին հրազեններ․ կրակոցների հետ մեկտեղ սկսվում էր հյուրասիրման արարողությունը, որի ժամանակ բաժանվում էին մրգերից, ալյուրից, շաքարավազից և յուղից պատրաստված կոնֆետներ[8]։  

Կոսա և Կեչալ

խմբագրել

Ադրբեջանում Նոռուզ տոնի ժամանակ հայտնի են ժողովրդական ներկայացումներ այնպիսի կերպարների մասնակցությամբ, ինչպիսիք են «Կոսան» (հազվագյուտ մորուքավոր) և «Կեչալը» (ճաղատ)։ Մեյհանան, որով ելույթ է ունենում Կոսան, ճշտորեն փոխանցում է նրա «ճարպիկ շարժումները»։ Նա «ծիծաղեցնելու համար» սայթաքում է՝ ձևացնելով, որ ընկնում է, ծամածռություններ է անում՝ «ջղաձգում դեմքը»։ Հետաքրքիր է նշել, որ ասերգողը հերթափոխով երգում է ինչպես ինքը՝ Կոսան, այնպես էլ նրա օգնականը՝ Կեչալը, գովերգում են Կոսայի հմտությունն ու հնարքները[3]։

  Իսկ Կոսան նույնպես տարօրինակ բաներ կանի

Որ այծին ոչխարի կվերածի

 

Կոսան թաղիքից զվարճալի հանդերձանք է հագնում՝ բաց ծնկներով ու արմունկները կավով և մրով ծածկված։ Գլխին դնում է երկար ականջ թաղիքե գլխարկ, դեմքը ծածկում է դիմակով և մորուքով։ Պարանոցին և գոտկատեղին կախ էին ընկնում տարաբնույթ զարդեր։ Որովայնին կապում էր բարձ, որ գեր լինի[3]։

Ֆիլատելիայում

խմբագրել

1991 թվականին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ՝ նվիրված Ադրբեջանում Նոռուզի տոնակատարությանը։ 1996, 1998 և 2011 թվականներին թողարկվել են Ադրբեջանի փոստային նամականիշեր՝ նվիրված Նոռուզ-Բայրամին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Трудовой Кодекс Азербайджанской Республики. Статья 105. Праздничные дни. Официальный сайт президента Азербайджана.
  2. «Международный день Навруз» (ռուսերեն). UNESCO. 2018 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Наиля Керимова. Театр и музыка. — Язычы, 1982. — С. 9-14. — 101 с.
  4. Официальный сайт UNESCO
  5. 5,0 5,1 5,2 5,3 Рафаэль Гусейнов. Азербайджанский Новруз // журнал «İRS». — 2004. — № 3. — С. 16.
  6. Э.Ю. Джавадова, Г.Д. Джавадов (Баку). Народный земледельческий календарь и метеорология азербайджанцев в XIX – начале XX в. // Советская этнография. — 1984. — № 3. — С. 128—134.
  7. Новруз в Азербайджане
  8. Обозрение российских владений за Кавказом. Елисаветпольский округ. Жители / Цензор П. Корсаков. — Санкт-Петербург: Типография департамента внешней торговли, 1836. — Vol. II. — P. 376-377. — 401 p.