Հրադադար, ռազմագործողությունների ժամանակավոր ընդհատման կամ դադարեցման ձևերից մեկը որոշակի ժամանակաշրջանում։ Հակամարտող կողմերը համաձայնվում են ժամանակավորապես դադարեցնել ագրեսիվ գործողությունները։ Հրադադարը կիրառվում է մասնակի խնդիրների լուծման համար. վիրավորներին հավաքելու կամ փոխանակելու, բանագնացներ ուղարկելու և այլն։ Հրադադարի ընթացքում կարող են ընթանալ բանակցություններ՝ զինադադարի կնքման մասին։ Ըստ «Ժամանակակից անգլերենի Օքսֆորդի բառարանի»՝ հրադադարը թշնամիների միջև խաղաղության ժամանակավոր մի շրջան է, որի ընթացքում սովորաբար բանակցություններ են տեղի ունենում[1][2]։

Հրադադարը հայտարարվում է սովորաբար կարճ ժամանակահատվածի համար. օրինակ՝ եռօրյա հրադադար։ Հրադադարի պայմանների խախտումը համարվում է պատերազմի օրենքների և սովորույթների խախտում։ Հրադադարը կարող է հայտարարվել պաշտոնական պայմանագրի շրջանակներում, կարող է հայտարարվել որպես պաշտոնական պայմանագրի մի մասը, բայց նաև կարող է լինել հակամարտող կողմերի միջև ոչ պաշտոնական ըմբռնման մի մասը։ Հաջող հրադադարին կարող է հաջորդել զինադադարը, և, վերջիվերջո՝ հաշտության պայմանագիրը։

Հաճախ հրադադարը շփոթում են զինադադարի հետ, որը բավականին տարբերվող երևույթ է։ Հրադադարը սովորաբար գործում է որևէ կարճ ժամանակահատվածի համար, սովորաբար՝ մի քանի օր։ Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար։ Զինադադարը նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։

Հրադադար տերմինը խմբագրել

 
Հրադադար տերմինի բացատրությունը անգլիական գրականության մեջ: A truce – not a compromise, but a chance for high-toned gentlemen to retire gracefully from their very civil declarations of war. By Thomas Nast in Harper's Weekly, February 17, 1877, p. 132.

«Հրադադար» տերմինը կազմված է «հուր» և «դադար» բառերից։ «Հրադադարը» հաճախ շփոթում են «զինադադար» տերմինի հետ։

Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը հայերենի բոլոր բառարաններում, որոնցից լավագույններից մեկն է «Հայկազեան բառարանը» կամ ավելի ճիշտ անվամբ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», «հրադադար» բառը չի հանդիպում[3]։ Հայերենի լավագույն բացատրական բառարաններից մեկում՝ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանում», «հրադադար» բառն ընդհանրապես բացակայում է, ինչը կարող է վկայել 20-րդ դարի առաջին կեսին հայ ռազմագիտական և իրավագիտական տերմինաբանության թույլ զարգացածության մասին։ Պատճառը, հավանաբար, հայկական պետականության և կանոնավոր պետական զինված ուժերի մի քանի դար տևած բացակայությունն էր, որից բխում էր ռազմական գործի թերզարգացածությունը և ռազմական տերմինաբանության թույլ մշակվածությունը։ Ժամանակի համար ավելի զարգացած ռազմական տերմինաբանություն ունեցող անգլերենում «Truce», այսինքն «հրադադար» տեմինը գրականության մեջ ի հայտ է եկել առնվազն դեռևս 19-րդ դարի վերջին քառորդում[4]։ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանում» առկա է միայն «զինադադար» տերմինը, իր զուգահեռ «զինադուլ» ձևով և «զինադադարութիւն», «զինադադարումն» պակաս գործածելի տարբերակներով[5]։

20-րդ դարի երկրորդ կեսին այս առումով դրական փոփոխություններ են նկատվում։ Շնորհիվ հայ ռազմագիտական և իրավագիտական գրականության, ուստի և համապատասխան տերմինաբանության զարգացման պաշտոնական և գիտական գրականության մեջ, ինչպես նաև մամուլում լայնորեն շրջանառվում է «Հրադադար» տերմինը։

«Հրադադար» բառը «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» բացատրվում է հետևյալ կերպ. «կրակի ժամանակավոր պաշտոնական դադարեցում պատերազմի ժամանակ»[6]։

«Հրադադարը» Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» բացատրված է հետևյալ կերպ. պատերազմական հրաձգության ժամանակավոր դադարեցում (երկկողմանի համաձայնությամբ)[7]։

«Հրադադարը» «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում» տրվում է որպես «Կրակադադար» բառի հոմանիշ և բացատրվում է հետևյալ կերպ. «երկկողմանի համաձայնությամբ պատերազմական գործողությունների ժամանակավոր դադարեցում»[8]։

Հրադադարի պատմական օրինակներ խմբագրել

 
Բրիտանացի և գերմանացի զինվորականները` գերմանացիների կողմից Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարի և շրջակա տարածքի հանձնումից հետո, բանակցում են ժամանակավոր հրադադարի մասին, 1945 թվականի ապրիլ

Քաշմիրի կոնֆլիկտ խմբագրել

Հրադադարը Քաշմիրի կոնֆլիկտում[9]։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն խմբագրել

Իսրայելա-պաղեստինյան հրադադարը 2005 թվականի փետրվարի 8-ին"[10]:

Իռլանդական Հանրապետական Բանակի և Բրիտանական կառավարության հրադադարը խմբագրել

Իռլանդական Հանրապետական Բանակի և Բրիտանական կառավարության հրադադարը[11]։

Իսպանական կառավարության և ԷՏԱ-ի հրադադարը խմբագրել

Իսպանական կառավարության և ԷՏԱ-ի հրադադարը[12]։ 2010 թվականի սեպտեմբերի 5-ին ԷՏԱ-ն հրադադար հայտարարեց[13]։

Հրադադար Արցախում խմբագրել

Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի հանրապետության զորքերի միջև հրադադարի հաստատումը 2016 թվականի ապրիլի 5-ին։

 
Սողոմոնյան կղզիների աշխարհազորի հրամանատարներից մեկը հանձնում է զենքը` Նոր Զելանդիայի զորքերին` հրադադարից հետո:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A. S. Hornby, Oxford Advanced Learner's Dictionary of Current English, Fifth Edition, Oxford University Press, 1997, page 178. | Cease-fire - a temporary period of peace between enemies, usually while talks are taking place; a Truce.
  2. A. S. Hornby, Oxford Advanced Learner's Dictionary of Current English, Fifth Edition, Oxford University Press, 1997, page 1280. | Truce - an agreement between enemies or opponents to stop fighting for a certain time.
  3. Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Նոր բառգիրք հայկազեան լեզուիՏպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1837։
  4. A truce – not a compromise, but a chance for high-toned gentlemen to retire gracefully from their very civil declarations of war. By Thomas Nast in Harper's Weekly, February 17, 1877, p. 132.
  5. Ստեփան Մալխասեանց։ Հայերէն բացատրական բառարան։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երևան, 1944, հատոր 3, էջ 142, հատոր 2, էջ 23։
  6. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան։ Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1974, հատոր 3, Էջ 387։
  7. Էդուարդ Բագրատի Աղայան։ Արդի հայերենի բացատրական բառարան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976, Հատոր 1, Էջ 900։
  8. Աշոտ Մուրադի Սուքիասյան։ Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան։ Երևանի Պետական Համալսարան, Երևան, 2009։ Էջ 661։
  9. Schofield, Victoria (2003) [First published in 2000], Kashmir in Conflict, London and New York: I. B. Taurus & Co, էջեր 68–69, ISBN 1860648983
  10. Wedeman, Ben; Raz, Guy; Koppel, Andrea (2005 թ․ փետրվարի 7). «Mideast cease-fire expected Tuesday». CNN. Վերցված է 2007 թ․ հունվարի 3-ին.
  11. «IRA Declares Usual Christmas Truce». Los Angeles Times. 1993 թ․ դեկտեմբերի 24.
  12. Second Madrid blast victim found
  13. Spain's ETA 'declares ceasefire'