Մեհրիբան Արիֆ քիզի Ալիևա (ադրբ.՝ Mehriban Arif qızı Əliyeva, օգոստոսի 26, 1964(1964-08-26), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչ, Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի կինը, երկրի առաջին փոխնախագահը[1]։

Մեհրիբան Ալիևա
Mehriban Aliyeva02.jpg
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճան՝ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ ակնաբույժ, քաղաքական գործիչ և բժիշկ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 26, 1964(1964-08-26) (55 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Հայր Արիֆ Փաշաև
Մայր Աիդա Իմանգուլիևա
Ամուսին Իլհամ Ալիև
Զավակներ Լեյլա Ալիևա և Արզու Ալիևա
 
Կայք՝ mehriban-aliyeva.az
 
Ինքնագիր Signature of Mehriban Aliyeva.png
 
Պարգևներ

Հեյդար Ալիևի շքանշան, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր, Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա, Պակիստանի շքանշան, Սրետենյան օրդեն, Q63837774?, Բարեկամության շքանշան և Q66327883?

Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահն է։

2017 թվականի փետրվարի 21-ին նշանակվել է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում (այս պաշտոնը ստեղծվել է 2016 թվականի սահմանադրական հանրաքվեի միջոցով)[2] Ըստ «Los Angeles Times»-ի Մեհրիբան Ալիևան ամենայն հավանականությամբ կհաջորդի իր ամուսնուն Ադրբեջանի նախագահի պաշտոնում[3]:

ԿենսագրությունԽմբագրել

Մեհրիբան Արիֆ քիզի Ալիևան ծնվել է 1964 թ. օգոստոսի 26-ին Բաքվում: Նրա հայրը `Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ականավոր գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ և ակադեմիկոս Արիֆ Փաշաևն է: Մեհրիբան Ալիևայի մայրը հանդիսանում է արևելագետ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Իմանգուլիևան[4]։

ԸնտանիքԽմբագրել

Մեհրիբան Ալիևան ամուսնացավ Իլհամ Ալիևի հետ 1983 թ. դեկտեմբերի 22-ին Բաքվում: Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ[5]։

ԿրթությունԽմբագրել

Մեհրիբան Ալիևան սովորել է Բաքվի թիվ 23 միջնակարգ դպրոցում (1972-1982): 1982 թ. ընդունվել է Ադրբեջանի բժշկական համալսարան: 1988 թ. ավարտել է Մոսկվայի 1-ին պետական բժշկական ինստիտուտը: 1988-1992 թթ. աշխատել է Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում:

Մեհրիբան Ալիեւան ստացել է ֆիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտության աստիճանը 2005 թ.:

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1988-1992 թթ. Մեհրիբան Ալիեւան աշխատել է Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում Մոսկվայում։

Նա ստեղծեց ադրբեջանական մշակույթի հիմնադրամը 1995 թվականին:

1996 թվականին Մեհրիբան Ալիեւան հիմնեց «Ադրբեջան-Ժառանգություն» ամսագիրը երեք լեզուներով(ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն):

2002 թ. ընտրվել է Ադրբեջանի մարմնամարզության դաշնության նախագահ։ Մեհրիբան Ալիեւան Հեյդար Ալիեւի Հիմնադրամի նախագահն է[6]: Հեյդար Ալիևի Հիմնադրամը հիմնադրվել է 2004 թ. մայիսի 10-ին.

Մեհրիբան Ալիեւան 2004 թվականից հանդիսանում է «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ: 2013 թվականից ի վեր նա կուսակցության փոխնախագահն է։ 2005 թ. և 2010 թ. ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողով պատգամավոր։

Կոչումներ և ՊարգևներԽմբագրել

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը (2004 թ. Օգոստոսի 13);
  • Ադրբեջանում «Տարվա կինը» (2005 թ․);
  • ՄԱԿ-Ի ՄՍՀԿ-ի ոսկե մեդալ (2006 թ. Մարտ);
  • ISESCO-ի բարի կամքի դեսպան (2006 թ.);
  • Սուտակե խաչի շքանշանի առաջին կին ասպետ (2005 թ․)
  • «Ոսկե սիրտ» մրցանակի դափնեկիր (2007 թ․)
  • Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշան(Փետրվարի 15, 2010 թ.);
  • Քուվեյթի պատվավոր դիպլոմ (2014 թ․)
  • Պակիստանի կանանց գերազանցության մրցական (2013 թ․)
  • Թուրք-գերմանական դաշնակցությանն աջակցության մրցանակ (2014 թ․)

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել