Արիստակես Գրիչ (Սկևռա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արիստակես Գրիչ (այլ կիրառումներ)
Արիստակես Գրիչ (ոչ վաղ քան 1150 - անհայտ[1]), հայ գրիչ, բառարանագիր։ Հայտնի է նաև որպես Արիստակես Հռետոր և Արիստակես Քերական։
Արիստակես Գրիչ | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1150 |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | գրիչ |
Ազգություն | հայ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է XII դարի 2-րդ կեսին։ Ծնդյան հստակ վայրը հայտնի չէ։ Ուսանել է Կիլիկիայի Լամբրոն բերդի մոտ գտնվող Սկևռա վանքում, ուր բարձր զարգացման էին հասել գրչության արվեստն ու մանրանկարչությունը։ Նրան աշակերտել է մեծ հայ դպրապես Գրիգոր Սկևռացին (Լամբրոնեցին)։
«Գրչութեան արուեստ»
խմբագրելԱրիստակես Գրիչը վանքում ծավալել է գիտական գործունեություն, գրել «Վերլուծութիւնք բացերեւապէս բազմազան բառից և բայից յոգնախումբ շարագրութեամբ արարեալ զսա Առիստակէսի Գրչի ի խնդրոյ բազմաց յարհեստ գրչութեան» աշխատությունը և փաստորեն հիմնադրել գրչության արվեստի լեզվական-քերականական տեսությունը։ Աշխատությունը հայտնի է նաև որպես Գրչութեան արուեստ և Խրատ գրչութեան անուններով[2]։
Գրքի կարևորությունը մեծապես կայանում էր նրանում, որ գրավոր ու բանավոր խոսքի միջև անդունը մեծանում էր դարերի ընթացքում՝ դարձնելով գրավոր աշխատությունները անընթեռնելի գալիք սերունդների համար[3]։
Իր գրքում, որ ժամանակի համար գիտական նորույթ էր և ուներ գործնական մեծ նշանակություն, Արիստակես Գրիչը քննել է ուղղագրությանը, գրելու արվեստին, տառադարձությանը, կետադրությանը, տողատմանը, պարբերություններին, վերնագրմանը և գրչությանն առնչվող հարցեր։
Աշխատանքը բաղկացած է առաջաբանից և երկու մասերից։ Դրանցից առաջինը, որը կոչվում է Խրատական կանոն Արիստակես Գրիչը գրում է ա-ից ու ո-ից հետո յ չգրելու որոշ դեպքերի մասին։ Այլ կանոնների թվում նա անդրադառնում է հատուկ անունների վերջում գրվող ա տառին, վերջնահանգ ա և ո ունեցող աշխարհագրական անուններին, Ղ հնչյունի արժեքի մասին, որը Լ տառի հետ դարեր շարունակ փոխարինել են միմյան տարբեր կիրառությունների մեջ։ Այլ կանոններում նաև խոսում է նաև ի և ւ հնչյունների փոփոխության մասին, հոլովվելած բառերում ո-ից հետո յ-ի մասին, խոսում է ս, դ, ն հոդերի գործածության մասին, Ն-ի կիրառության մասին, և այլն։
Գրքի երկրորդ մասը, որում նշվում է միայն մեկ, բայց շատ ծավալուն 10-րդ կանոնը, իր կառուցվածքով և բովանդակությամբ իրենից ներկայացնում է բառարան։ Այն ներառում է շուրջ 900 բառեր։ Այն աչքի է ընկնում արդի նույնատիպ բառարանների բոլոր հատկանիշներով։
Հակառակ տարածված կարծիքի, որ նա ներմուծել է օ (աւ-ի փոխարեն) և ֆ տառերը, իր աշխատության մեջ Արիստակես Գրիչը կիրառում է չի կիրառում այդ տառաձևերը, որոնք մուտք են գործել լեզու հետագայում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Մատենադարան, պահոցներ 267, 2291, 2331, 2335, 2354, 2370, 2371, 2372, 2373, 2381, 2382, 2526, 3006, 3193, 3488, 3917, 3967, 6907, 7117, 7995, 8354, 8537
- ↑ 3,0 3,1 Սարգսյան, Մարինե (2014). Գրչության արվեստը և Արիստակես Գրչի ուղղագրության համակարգը. Երևան: Հայագիտական հանդես, #4 (28), Խ։ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան. ISBN 1829-0531.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 62)։ |