Քարացած փայտ խմբագրել

 

Քարացած փայտ, (կամ կարծրացած՝ հին հունական πέτρος-քար) հանածո, ծառեր, որոնք աճել և մեզ են հասել երկրաբանական դարաշրջաններից, և այսօր փոխարինվում են տարբեր սիլիկատային օգտակար հանածոների՝ (խալցեդոն, որձաքար կամ ամորֆ օպալ)։ Լավ պահպանված ծառի կառուցվածքում հաճախ տեսանելի են տարեկան օղակները։

Առաջացման գործընթաց խմբագրել

  Քարացման գործընթացը տեղի է ունենում գետնի տակ, երբ ծառը թաղվում է նստվածքի մեջ, բայց չի փտում՝ թթվածնի բացակայության պատճառով:Հանքանյութերով հարուստ ջուրը, որը հոսում է նստվածքի միջով, հանքանյութեր է բերում դեպի բույսերի բջիջներ և լիգնինի և ցելյուլոզի քայքայման արդյունքում առաջանում է կարծրացած օրգանիզմը՝ պահպանելով իր սկզբնական ձևը։ Բոլոր օրգանական նյութերը փոխարինվում են օգտակար հանածոներով, (հաճախ՝ սիլիկատներ, օրինակ՝ քվարց), պահպանելով ծառի սկզբնական վիճակի մանրադիտակային կառուցվածքը[1]։

Հատկություններ խմբագրել

Քարացած փայտի կարծրությունը ըստ Մոոսի սանդղակի գնահատվում է 5,5-6։ Կոտրվածքը կոնաձև կառուցվածքի է, արտաքին տեսքը՝ ապակենման կամ մոմե փայլով։ Համակարգն ամորֆ է։

Բաղադրությունը-սիլիցիում (SiO2) խառնուրդներով։ Քարացման (քայքայման գործընթաց) ընթացքում քիմիական տարրերի` երկաթի, մանգանի, պղնձի որոշակի խառնուրդների առկայությունը ջրի մեջ (ցեխաջրեր) տալիս է ստացված քարացած փայտին այս կամ այն գույնը՝ բավականին լայն գույների տիրույթից.

ածխածին - սև

կոբալտ - կանաչ

քրոմ - կանաչ, կապույտ

պղինձ - կանաչ, կապույտ

երկաթի օքսիդ - Կարմիր, շագանակագույն, դեղին

մանգան - վարդագույն, նարնջագույն

• Մանգանի օքսիդ – սև, դեղին

Տարածվածություն խմբագրել

Քարացած փայտ ունեցող ծառերը հաճախ լինում են այն տարածքներում, որտեղ հրաբխային ժայթքումներ են տեղի ունեցել։ Չինացի գիտնականները հայտնաբերել են կարծրացած ծառեր դինոզավրերի մնացորդների հետ միասին, որոնց տարիքը հաշվվում է 100 միլիոն տարեկան[2]։

Կարծր փայտի հանքավայրեր են հայտնաբերվել Երկրի տարբեր մասերում՝ ԱՄՆ (Արիզոնա), Չիլի (Պատագոնիա), Եգիպտոս, Ռուսաստան (Կենտրոնական Սիբիր, Կամչատկա, Պրիմորիե, Չուկոտկա) և Ռուսաստանի եվրոպական մասերում[3]։ Պահպանված ծառերը կարող են լինել թե՛ փշատերև և թե՛ սաղարթատերև տեսակների։ Աշխարհում առավել հայտնի բրածո ծառերի հանքավայր է համարվում Արիզոնայի նահանգում գտնվող Petrified Forest («Քարացած անտառ») կոչվող վայրը, որտեղ փշատերև ծառերի բարձրությունը հասնում է 65մ, իսկ տրամագիծը՝ ավելի քան 3մ[4]։

Մոլորակի ամենահայտնի բրածո անտառներ (ազգային պարկեր) խմբագրել

 

Կիրառություն խմբագրել

  Քարացած փայտը հին ժամանակներից ի վեր օգտագործվել է որպես զարդերի հիմնական աղբյուր։ Նմուշների արժեքը պայմանավորված է ձևի, ձևավորման և միլիոնավոր տարիների ծառերի տարիքից ու կառուցվածքից, ինչը գնահատվում է շատ կոլեկցիոներների կողմից։ Արհեստականորեն քարացած փայտը որպես դեկորատիվ նշանակության շինանյութ՝ օգտագործվում է ազգային պարկի տարածքներում՝ ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելիս։ Քարացած ծառը համարվում է կանադական Ալբերտա գավառի և ամերիկյան Վաշինգտոն նահանգի խորհրդանիշը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Каталог минералов
  2. Во Внутренней Монголии обнаружены окаменелое дерево и останки динозавров
  3. «Самарская Лука — Весьма дивное — окаменелое дерево». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  4. «Самарская Лука — Весьма дивное — окаменелое дерево». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  5. Новые местонахождения пермских ископаемых растений на территории Самарской области