Ալբերտա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտա (այլ կիրառումներ)
Ալբերտա (անգլ.՝ Alberta [ælˈbɜrtə]), Կանադայի 10 նահանգներից մեկը։ Մայրաքաղաքը՝ Էդմոնտոն քաղաքն է[8], խոշորագույն քաղաքը՝ Կալգարի։ Բնակչությունը՝ ▲4 306 039 մարդ (հոկտեմբերի 1, 2017)[3]: Մակերեսը՝ 661 848 կմ²։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Կանադայի նահանգ | ||||
Մտնում է | Կանադա | ||||
Վարչկենտրոն | Էդմոնտոն[1] | ||||
Ամենաբարձր կետ | Mount Columbia? | ||||
Օրենսդրական մարմին | Legislature of Alberta?[2] | ||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | ||||
Բնակչություն | ▲4 306 039 մարդ (հոկտեմբերի 1, 2017)[3] | ||||
Խտություն | 5,85 | ||||
Տարածք | 661 848 | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | Կոլումբիա[4], 3747 մ Վուդ Բուֆալո ազգային պարկ, 152 մ | ||||
![]() | |||||
![]() | |||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1905[5] թ. | ||||
Սահմանակցում է | Մոնտանա, Սասկաչևան, Բրիտանական Կոլումբիա և Հյուսիսարևմտյան տարածքներ | ||||
Ժամային գոտի | MDT?[6] | ||||
Հապավում | Alta. և Alb. | ||||
Փոխարինեց | Alberta District?, Athabasca District?, Saskatchewan District? և Assiniboia District? | ||||
ISO 3166-2 կոդ | CA-AB | ||||
Հեռախոսային կոդ | 780, 403, 825 և 587 | ||||
Փոստային ինդեքսներ | AB | ||||
Անվանված է | Լուիզա Բրիտանացի Արգայլի դքսուհի[7] | ||||
alberta.ca(անգլ.) |
ՊատմությունԽմբագրել
Ալբերտան գտնվում է Կանադայի արևմտյան հատվածում, արևմուտքում սահմանակցում է Բրիտանական Կոլումբիա նահանգի, արևելքում՝ Սասկաչևանի, հյուսիսում՝ Հյուսիս-Արևմտյան տարածքների և հարավում՝ Մոնտանա նահանգի հետ։
Ալբերտայի մայրաքաղաք Էդմոնտոնը գտնվում է նահանգի կենտրոնից դեպի հարավ։ Մայրաքաղաքից 300 կմ հեռավորության վրա գտնվում է Կալգարի քաղաքը, որը համարվում է նահանգի ամենախոշոր քաղաքը։ Էդմոնտոնը համարվում է Կանադայի նավթային ավազների և այլ հյուսիսային ռեսուրսների յուրացման կենտրոն։ Վերջին տվյալների համաձայն, այդ երկու քաղաքային շրջանների բնակչությունը գերազանցել է 1 միլիոնը[9]։
Ալբերտան իր անվանումը ստացել է Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի երկրորդ դստեր՝ արքայադուստր Լուիզա Կարոլինա Ալբերտայի պատվին (1848-1939)։ Լուիզան Կանադայի 1878-1883 թվականներին ղեկավարող գեներալ-նահանգապետ մարկիզ Լորնի կինն էր։ Լուիզ լիճը, Կարոլին գյուղը և Ալբերտայի լեռը նույնպես իրենց անունը ստացել են Լուիզա արքայադստեր պատվին։ 2014 թվականի սեպտեմբերի 15-ից նահանգի վարչապետը Ջիմ Պրենտիսն է։
ԱշխարհագրությունԽմբագրել
Ալբերտան զբաղեցնում է 661 848 կմ² մակերես, որը 5 %-ով փոքր է Տեխասի տարածքից կամ 20%-ով մեծ է Ֆրանսիայի տարածքից[10]։ Այն մեծությամբ չորրորդ խոշոր նահանգն է Քվեբեկից, Օնտարիոյից և Բրիտանական Կոլումբիայից հետո։
Նահանգի ամենաբարձր կետը 3747 մետր է, որը գտնվում է Կոլումբիա լեռան բարձունքին՝ Ժայռոտ լեռներում, իսկ ամենացածր կետը՝ 152 մետր է, որը գտնվում է Վուդ Բուֆալո ազգային պարկի հյուսիսարևելյան հատվածում[11]։
ԿլիմաԽմբագրել
Ալբերտան ունի չոր ցամաքային կլիմա, որին բնորոշ է տաք ամառը և ցուրտ ձմեռը։ Տարածքը բաց է արկտիկական սառը հոսանքների համար, այդ պատճառով ձմռանը այստեղ լինում են սառնամանիքներ։ Ջերմաստիճանը այստեղ տատանվում է -54 °C-ից (−65 °F) Ալբերտայի հյուսիսային շրջաններում մինչև -46 °C (−51 °F) Ալբերտա նահանգի հարավային շրջաններում։ Ամռանը առավելագույն ջերմաստիճանը լեռներում կազմում է 32 °C (90 °F), իսկ Ալբերտայի հարավային շրջաններում՝ 40 °C (104 °F)[12]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 9 // Alberta Act
- ↑ 12 // Alberta Act
- ↑ 3,0 3,1 3,2 վիճակագրական ծառայություն Կանադայում — 1971.
- ↑ «Principal heights by range or region»։ Статистическая служба Канады։ 2005-02-02։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30
- ↑ 25 // Alberta Act
- ↑ 2 // (unspecified title)
- ↑ https://web.archive.org/web/20140409220110/http://alberta.ca/history.cfm
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 15
- ↑ «Statistics Canada—CMA population estimates»։ Statistics Canada։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2009-08-06
- ↑ Statistics Canada (February 2005)։ «Land and freshwater area, by province and territory»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2007-03-07
- ↑ «Climate and Geography»։ About Alberta։ Government of Alberta։ 2008։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2008-10-01
- ↑ «Climate of Alberta»։ Agroclimatic Atlas of Alberta։ Government of Alberta։ 2003։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2008-10-01
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 148)։ |