Խալցեդոն

միներալի տեսակ

Խալցեդոն (հնագույն Քաղկեդոն քաղաքի անունից), միներալ, քվարցի մանր-բյուրեղային տարատեսակը։ Գույնը՝ սպիտակ, գորշ, դեղին, կանաչ, փայլը՝ մոմի։ Կարծրությունը 6 - 7 է, խտությունը՝ 2600 կգ/մ3։ Առաջանում է հրաբխային ապարների դատարկություններում հանքային տաք ջրերի կամ հիդրոթերմալ լուծույթների նստեցումից։ Նուրբ գծաշերտերով և նախշերով տարբերակը հայտնի է ագատ անունով։ Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում կա Ուրալում և Հայաստանում (Իջևանի շրջան)։ Օգտագործվում է ոսկերչական գործում և որպես տեխնիկական քար։

Խալցեդոն
Կատեգորիամիներալների բազմազանություն
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն7
ԵնթակատեգորիաՔվարց


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 707