«Variety (թարգմանաբար՝ բազմազանություն), առաջատար ամերիկյան շաբական պարբերական, լուսաբանում է շոու-բիզնեսի աշխարհի նորությունները։ Սկսել է թողարկվել է 1905 թվականից Նյու Յորքում, իսկ սկսած 1933 թվականից նաև Լոս Անջելեսում։ Պարբերականը պատկանում է Elsevier հրատարակչական ընկերությանը։ Հիմնական մրցակիցն է The Hollywood Reporter։

Variety
անգլ.՝ Variety[1][2][3][…]
Изображение логотипа
Տեսակշաբաթաթերթ և entertainment newspaper?
Ժանրtrade magazine? և entertainment news?
Լեզուանգլերեն[1][2][4][…]
Հիմնադրվել էդեկտեմբերի 16, 1905[2][3][5][…]
ՀրատարակիչReed Business Information[6][7] և Penske Media Corporation[6][8][9][…]
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք[2][10][5][…] և Լոս Անջելես[10][5][7][…]
ԳրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ISSN0042-2738
OCLC1768958
Պարգևներ
Կայքvariety.com(անգլ.)
 Variety (magazine) Վիքիպահեստում

Համաձայն հենց իր Variety պարբերականի, առաջին կինոնկարի քննադատականը հայտնվել է հենց այս պարբերականի էջերում 1907 թվականին։ Քննադատականների արխիվը բաց է առցանց օգտվողների համար։ Այս քննադատականների խմբավորված տարբերակները կարելի է նաև ձեռք բերել տպագրված տարբերակով։

Վերջին 20 տարիների ընթացքում պարբերականի գլխավոր խմբագիրն է Պիտեր Բարտը, ով եղել է Paramount Pictures ընկերության փոխ-նախագահ։

Հրապարակումներ խմբագրել

  • Variety (տպագրվում է 1905 թվականից) — ամսագիր կինոյի, հեռուստատեսության, թատրոնի, երաժշտության և ժամանցային արդյունաբերության մասին։ Թողարկվում է շաբաթական մեկ անգամ, և վաճառվում է նաև ԱՄՆ-ից դուրս։
  • Daily Variety (տվագրվել է 1933-ից 2013 թվականները) — ամենօրյա հրապարակում, Հոլիվուդի և Բրոդվեյի նորությունների մասին, խմբագրությունը գտնվում էր Լոս Անջելեսում։
  • Daily Variety Gotham (տպագրվում է 1998 թվականից) — նյույորքյան ամենօրյա հրապարակում, որը տպագրում է ԱՄՆ արևելյան մասի շոու-բիզնեսի նորություններ։
  • Variety.com (հիմնվել է 1998 թվականին) — տպագրվող պարբերականի առցանց տարբերակ։ Variety.com կայքը առաջիններից մեկն էր, որ սկսեց վարձավճարներ վերցնել նյութերին հասանելության համար[11]։
  • Variety On-The-Go — պարբերականի տարբերակ սմարթֆոների համար՝ iPad, iPhone, Android, BlackBerry և Windows Phone օպոերացիոն համակարգերի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0042-2738
  2. 2,0 2,1 2,2 2,3 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  3. 3,0 3,1 Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
  4. CiNii
  5. 5,0 5,1 5,2 WorldCat(բազմ․) — 1971.
  6. 6,0 6,1 The GuardianUK: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  7. 7,0 7,1 Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
  8. https://pmc.com/our-brands/variety/
  9. https://flipster.ebsco.com/magazine/variety
  10. 10,0 10,1 German Union Catalogue of Serials
  11. «Variety to begin charging for Web access Thursday». The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել