Ստելլան Յուն Սկարսգորդ (շվեդերեն՝ Stellan John Skarsgård [ˈstɛlːan ˈskɒːʂɡoːɖ], արտասանվում է՝ Սկարշգորդ, հունիսի 13, 1951(1951-06-13)[1][2][3][…], Գյոթեբորգ, Västra Götaland County, Շվեդիա[4]), կինոյի և թատրոնի շվեդ դերասան, Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր։ Ներկայիս շվեդ ամենահայտնի դերասաններից մեկն է։ Հայտնի է դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի հետ երկարաժամկետ համագործակցությամբ։ Նկարահանվել է նրա ֆիլմերից հինգում` «Ճեղքելով ալիքները», «Խավարում պարողը», «Դոգվիլ», «Մելանխոլիա» և «Նիմֆոմանուհի»։

Ստելլան Սկարսգորդ
շվեդերեն՝ Stellan Skarsgård
Stellan Skarsgård at the 2017 Berlinalevds.jpg
Ծնվել էհունիսի 13, 1951(1951-06-13)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրԳյոթեբորգ, Västra Götaland County, Շվեդիա[4]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, դերասան, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Ամուսին(ներ)Մյու Սկարսգորդ
Երեխա(ներ)Ալեքսանդր Սկարսգորդ, Գուստաֆ Սկարսգորդ, Բիլլ Սկարսգարդ և Valter Skarsgård?
Պարգևներ և մրցանակներ«Ամանդա» մրցանակ լավագույն դերասանին «Կոսմորամա», Տրոնհեյմի միջազգային կինոֆեստիվալի մրցանակ Արծաթե արջ European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար[5] և Golden Globe Award for Best Supporting Actor – Series, Miniseries or Television Film?

ԿենսագրությունԽմբագրել

Սկարսգորդը հայտնի է դարձել դեռևս երիտասարդ տարիքում` ազգային հեռուստատեսության ֆիլմերում կերտած դերերի շնորհիվ։ 1972-1988 թվականներին խաղացել է Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնում։ Կինոյում սկսել է նկարահանվել 1982 թվականից։ 1980-ական թվականներին կինոյում կատարած ներդրումների համար Բեռլինյան կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին։ Տասնմեկ անգամ առաջադրվել է մրցանակների՝ տարբեր ֆիլմերի անվանակարգերում՝ արժանանալով այդ մրցանակներից հինգին։ Հայտնի է դարձել Հոլիվուդում Ֆիլիպ Քաուֆմանի «Գոյության անտանելի թեթևություն» (1988) ֆիլմից հետո։ Մինչ օրս նկարահանվել է ավելի քան 120 հեռուստասերիալներում։

Անձնական կյանքԽմբագրել

1975-2007 թվականներին ամուսնացած է եղել մասնագիտությամբ բժիշկ Մյու Գյունտերի հետ։ Ունեցել են վեց զավակ։ Երեխաներից չորսը դարձել են դերասան՝ ավագ որդին` Ալեքսանդր Սկարսգորդը (ծնվ. 1976, նկարահանվել է «Իսկական արյուն» և «Սերնդի սպանությունը» ֆիլմերում), Գուստաֆ Սկարսգորդ (ծնվ. 1980), Սեմ Սկարսգորդը (ծնվ. 1982), Բիլ Սկարսգորդ (ծնվ. 1990), մոդել Էիյա Սկարսգորդ (ծնվ. 1992) և Վալտեր Սկարսգորդ (ծնվ. 1995

Այժմ ամուսնացած է Մեգան Էվերետի հետ։ Նրանք ունեն երկու որդի` Օսիանը (ծնվ. 2009) և Կոլբեյնը (ծնվ. 2012)[6]: Բնակվում է Շվեդիայում[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135939836 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. https://web.archive.org/web/20191009193802/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1998.75.0.html
  6. «Skarsgard welcomes lucky number seven»։ Wenn.com։ Արխիվացված օրիգինալից 2010-06-17-ին։ Վերցված է մարտի 5, 2010 
  7. «STELLAN SKARSGÅRD: “YES LARS, I’LL BE THERE”» (անգլերեն)։ The Talks։ 19 сентября 2012։ Վերցված է 2013-10-10