SoundCloud (անգլ.՝ sound cloud ՝ ձայնային ամպ), առցանց-հարթակ, սոցիալական ցանց ստեղծված աուդիո երաժշտական տեղեկատվության (օրինակ՝ երաժշտական ստեղծագործությունների) տարածման համար, որն ունի նաև սոցիալական ցանցի գործառույթներ, ինչպես նաև գոյություն ունի համանուն կազմակերպություն[1][2][3]։

SoundCloud
Изображение логотипа
soundcloud.com
Տեսակսոցիալական ցանց, առցանց ծառայություն, հոսքային երաժշտական ծառայություն, թվային բաշխում և առցանց համայնք
Երկիր Գերմանիա
Շտաբ կայանԲեռլին, Գերմանիա
Լեզուանգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն և հոլանդերեն
ՀեղինակEric Wahlforss? և Alexander Ljung?
Բացվածօգոստոս 2007
 SoundCloud Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

SoundCloud նախագծի շուրջ աշխատանքները սկսվեցին 2006 թվականին Ստոկհոլմում, սակայն կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց 2007 թվականի օգոստոսին Բեռլինում[1]։

SoundCloud ընկերության հիմնադիրները դարձան հնչունային ռեժիսոր Ալեքս Լյունգը (գերմ.՝ Alex Ljung) և երաժիշտ Էրիկ Վալֆորսը (գերմ.՝ Eric Wahlforss)[1]։ Նախագծի կայքը պաշտոնապես թողարկվեց 2008 թվականի հոկտեմբերին[1]։

Արդեն նախագծի ստեղծումից մի քանի ամիս անց SoundCloud-ը կարողացավ մարտահրավեր նետել այդ ժամանակի այնպիսի կայքերի ինչպիսին էր MySpace, որն այդ ժամանակ համարվում էր լավագույն հարթակը երաժիշտների համար, որպեսզի տարածեն իրեն երաժշտական ստեղծագործությունները։ Այն նաև նա ստեղծում էր կապ երաժիշտների և նրանց երկրպագուների միջև[4]։ 2009 թվականին Wired ամսագրին տված հարցազրույցում ասել է

  Մենք երկուսս էլ երաժշտական միջավայրից ենք և իսկապես, իսկապես շատ խնդրահարույց մեզ համար համագործակցել այլ երաժիշտների հետ․ ես նկատի ունեմ՝ պարզապես աշխատում ես ու ցանկանում ես ուղարկել մի կտոր քո ձայնագրությունից ուրիշներին իմանալու համար իրենց կարծիքը։ Օրինակ նույն կերպ մենք օգտագործում ենք Flickr մեր լուսանկարների, և Vimeo մեր տեսանյութերի համար, սակայն մենք չունեինք հարթակ մեր երգերի, ձայնագրությունների համար[4]։  

Ըստ փորձագետների՝ այս նախագծի արագ աճ կապված էր նաև նրան հետ, որ այն արագ տարածվեց հայտնի երաժիշտների և լեյբլների մեջ[1]։

Սկզբնական շրջանում ստեղծողները պլանավորել էին ստեղծել կայք, որը հնարավորություն կտա երաժիշտներին փոխանակվել իրենց ստեղծագործություններով, սակայն արդյունքում նախագիծը ձևափոխվեց դառնալով ամբողջական երաժշտության բաշխման ալիք[1][4]։

2009 թվականի ապրիլին SoundCloud-ը «Doughty Hanson Technology Ventures» անունը կրող ընկերության կողմից ստացավ վենչուրային ֆինանասավորում 2,5 միլիոն եվրոյի չափով[1][2]։

2010 թվականի մայիսին SoundCloud-ը հայտարարեց միլիոն բաժանորներին մասին[2]։

2011 թվականի հունվարին հաստատվեց, որ «Union Square Ventures» և «Union Square Ventures» անունները կրող կազմակերպությունները 10 միլիոն ամերիկյան դոլարի չափով ֆինանասավորում են տրամադրել ընկերությանը[1][5]։

2011 թվականի հունիս 15-ին SoundCloud-ը հայտարարեց հինգ միլիոն բաժանորդի մասին և Էշթոն Քաթչերի և A-Grade Fund անունը կրող ֆոնի ներդրումների մասին։ 2012 թվականի սկզբներին հայտարարվեց, որ բաժանորդների թիվը ասել է 10 միլիոնի[6].

Հնարավորություններ խմբագրել

SoundCloud-ի հիմնական և կարևոր առանձնահատկությունը այն է, որ այն հնարավորություն է տալիս տարածել ցանկացած տեսակի ձայնագրություն առանձին ձևով՝ շնորհիվ եզակի URL-ի, որը հնարավորություն է տալիս տեղադրել ձայնագրությունները հայտնի սոցիալական ցանցերում (ինչպիսիքն են Ֆեյսբուքը, Թվիթթերը) ի տարբերություն MySpace-ի, որը հնարավորություն է տալիս լսել միայն իր կայքում գտնվող երգացանկը[4][7]։ Բացի դրանից SoundCloud-ը հնարավորություն է տալիս հավելյալ ֆայլերի, ինչն էլ իր հերթին հրարավորություն է ընձեռում կայքի ձայնագրությունները տեղադրել այլ կայքերում և բլոգներում[4]։

SoundCloud-ը իրենից ներկայացնում է API, որը հրանավորություն է տալիս կայքի բաժանորդներին լսել և բեռնել ձայնագրությունները[4]։ Շնորհիվ դրա SoundCloud-ը հնարվոր է բեռնել iOS, Անդրոիդ և Windows Phone օպերացիան համակարգերում։

Բացի Թվիթթերից և Ֆեյսբուքից SoundCloud-ը հետաքրքրված է նաև այլ կայքերով օրինակ՝ Songkick-ը և FourSquare-ը[8]։

SoundCloud-ը ունի նաև մեկ այլ առանձնահատկություն․ այն հնարավորություն է տալիս թողնել մեկնաբանություն ձայնագրության ցանկացած մասում[3]։

Հնրարավորություններ վճարովի բաժանորդների համար խմբագրել

SoundCloud առաջարկում է հավելյալ հնարավորություններ վճարովի բաժանորդների համար, որոնք ներառում են[3]։

  • Բեռնվող երաժշտական ստեղծագործությունների ծավալի ընդլայնում
  • Երգների բաշխում ըստ խմբերի և օգտագործողների
  • Երգացանկի ստեղծում
  • Ավելի մանրամասն վիճակագրություն՝ ըստ երգերի վերարտադրության

2009 թվականին SoundCloud-ը հայտնվեց Եվրոպայի «Թոփ-100 լավագույն ստարտափ»-ի ցանկում՝ ըստ Techcrunch[9]։

2011 թվականին SoundCloud-ը դարձավ «Schroders Innovation Award» անունը կրող մրցանակաբաշխության հաղթող[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «SoundCloud». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 Mike Butcher (2010 թ․ մայիսի 18). «Now a million on SoundCloud – This startup is scaling globally». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 SoundCloud: «облачный» склад аудиофайлов
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Eliot Van Buskirk (2009 թ․ հուլիսի 6). «SoundCloud Threatens MySpace as Music Destination for Twitter Era». Wired. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  5. SoundCloud получит финансирование от Index и Union Square
  6. Юрий Ильин. (2012 թ․ հունվարի 24). «Удвоение ВВП». Звуки.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
  7. «SoundCloud — универсальная сеть для музыкантов». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  8. Eamonn Forde (2011 թ․ մարտի 11). «SoundCloud expands partnership deals». Music Week Magazine.
  9. The new TechCrunch Europe Top 100 Index. Is your startup in it?
  10. «Schroders Innovation Award». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  11. Soundcloud, Wonga Win Tech Tour Awards

Արտաքին հղումներ խմբագրել

  • SoundCloud-ի պաշտանական կայքը SoundCloud