Սկառլեթ Ինգրիդ Յոհանսոն (անգլ.՝ Scarlett Ingrid Johansson, ՄՀԱ [ˈskɑːrlɪt ʤəˈhænsən][18], նոյեմբերի 22, 1984(1984-11-22)[1][2][3][4][5][6][7][8][9][9], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, երգչուհի: Նրան առավել մեծ ճանաչում է բերել Վուդի Ալլենի («Մատչ-փոինթ») և Սոֆյա Կոպպոլայի («Թարգմանության դժվարությունները») հետ համագործակցությունը, ինչպես նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմաշարում Սև այրու դերը[19]:

Սկառլեթ Յոհանսոն
անգլ.՝ Scarlett Johansson
Scarlett Johansson by Gage Skidmore 2 (cropped) (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1984(1984-11-22)[1][2][3][4][5][6][7][8][9][9] (35 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10]
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց[11] և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ[12]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[13]
Flag of Denmark.svg Դանիա
Ազգությունդանիական ծագմամբ ամերիկացիներ և աշկենազի[14][15]
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ժանրերփոփ երաժշտություն
Ամուսին(ներ)Romain Dauriac?[16]
Համատեղ ապրող(ներ)Colin Jost?[17]
Պարգևներ և մրցանակներ«Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար, Թատերական համաշխարհային մրցանակ, «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար և BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

2003 թվականին ստացել է «BAFTA» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Թարգմանությունների դժվարությունները» ֆիլմ): 2010 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար («Տեսարան կամրջից» պիես): 2014 թվականին արժանացել է «Սեզար պատվավոր մրցանակի»: 2020 թվականին կրկնակի առաջադրվել է «Օսկար» մրցանակի:

Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել

 
Լի Սթրասբերգի դերասանական դպրոցը, որտեղ մանուկ Յոհանսոնը սովորել է դերասանական արվեստ:

Սկառլեթ Յոհանսոնը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Նյու Յորքում: Հայրը` Քարսթեն Յոհանսոնը (ծնված 1943 թվականին), դանիացի գրող, սցենարիստ և ռեժիսոր Այներ Յոհանսոնի (1922-2001) որդին է: Քարսթենը Դանիայից գաղթած ճարտարապետ է[20]: Մայրը՝ Մելանի Սլոունը (ծնված 1951 թվականին[21]), ծագում է լեհական (Գրուեց և Վարշավա[22]) և բելառուսական (Նեսվիժ) արմատներ ունեցող հրեական ընտանիքից. դերասանուհու պապն ընտանեկան Շլամբերգ ազգանունը փոխել է Սլոունի[23][24][25][26][27][28]: Սկառլեթն ունի ավագ եղբայր՝ Էդրիանը (ծնված 1976 թվականին), ավագ քույր՝ դերասանուհի Վանեսա Յոհանսոնը (ծնված 1980 թվականին), երկվորյակ եղբայր՝ Հանթերը (ծնված 1984 թվականին), ինչպես նաև արյունակից ավագ եղբայր՝ Քրիստիանը, որը հոր նախորդ ամուսնությունից է[20]:

Ծնողների ամուսնալուծությունը մեծ ազդեցություն է ունեցել պատանի Սկառլեթի վրա: Հետագայում հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ հաճախ է տխրում «ամենատարբեր պատճառներով... այդ տխրությունը կրկնապատկվեց, երբ ծնողներս ամուսնալուծվեցին. այդ ժամանակից ի վեր՝ ցանկացած իրադարձության մեջ ես ակամա վերապրելու պատճառ եմ գտնում»: Սկառլեթի մասնակցությամբ նկարահանված առաջին ֆիլմի («Նորթ», 1994) ռեժիսոր Ռոբ Ռայները նշել է, որ աղջիկը մի անգամ նրան ասել է՝ «...ինձ արտասվելու համար շատ քիչ բան է պետք: Հիշել, թե ինչպես են հայրիկն ու մայրիկը վիճում հիմար մանրուքների պատճառով... բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Պարզապես նրանցից սերը հեռանում է... և նրանք ծեծում են միմյանց մանրուքների համար: Սա է իսկական ցավը...»[29]:

Ծնողների ամուսնալուծությունից հետո Սկառլեթը հերթափոխով ապրել է երկու քաղաքներում՝ Նյու Յորքում, որտեղ մնացել էր հայրը, և Լոս Անջելեսում: Նյու Յորքում Սկառլեթը մանկուց հաճախել է Լի Սթրասբերգի դերասանական դպրոց[29], սակայն դերասանական գործունեությունն սկսել է Լոս Անջելեսում՝ 1992 թվականին մասնակցելով «Սոֆիստիկա» (անգլ.՝ Sophistry) արտաբրոդվեյյան ներկայացմանը, որտեղ խաղացել է Իթան Հոուքի հետ:

Սկառլեթն սկսել է ֆիլմերում նկարահանվել 9 տարեկանից. 11 տարեկանում նա արդեն խաղացել է Շոն Քոններիի հետ[29]: Սկառլեթի առաջին դերից հետո «The Sun» թերթը գրել է, որ նա նման է «դիսնեյյան մուլտֆիլմից ուրախ խոզուկին»[29]:

2002 թվականին ավարտել է Նյու Յորք նահանգի Մանհեթենի դպրոցը:

ԳործունեությունԽմբագրել

Իր առաջին դերը Յոհանսոնն ստացել է «Նորթ» ֆիլմում, որտեղ խաղացել է պատանի Էլայջա Վուդի հետ[30]։ Ֆիլմի ռեժիսոր Ռոբ Ռայները հարցազրույցներից մեկում ասել է, որ «փոքրիկ Սկառլեթը չունի մանկական տաղանդ», և որ դերասանուհին հիշեցնում է «միջին տարիքի մի կնոջ, որը մի փոքր կռվարար է, շատ բծախնդիր, խստապահանջ և կյանքից հիասթափված»[29]։

Նրա հաջորդ դերերից մի քանիսը մնացել են աննկատ։ Սակայն 1996 թվականին Սկառլեթը «Մեննի և Լո» ֆիլմում խաղացել է իր առաջին գլխավոր դերը, որի համար «Independent Spirit Awards»-ում առաջադրվել է «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում։ 1998 թվականին Սկառլեթը Ռոբերտ Ռեդֆորդի «Ձիահմա» ֆիլմում խաղացել է Գրեյս Մաքլինի դերը, որը Միացյալ Նահանգներում հռչակ է բերել նրան։

 
Սկառլեթ Յոհանսոնը 2007 թվականի փետրվարին

Դրանից հետո Յոհանսոնը նկարահանվել է տարբեր որակի ֆիլմերում (այդ թվում՝ «Երևակայական աշխարհ» և «Մարդ, որը չի եղել»), քանի դեռ ռեժիսոր Սոֆյա Կոպպոլան նրան չէր հրավիրել նկարահանվելու «Թարգմանության դժվարությունները» ֆիլմում։ 2003 թվականին թողարկված ֆիլմում Շառլոտայի դերը Յոհանսոնին ճանաչում է բերել Ատլանտիկայի երկու կողմերում, ինչպես նաև մի շարք մրցանակներ (այդ թվում՝ «BAFTA» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի) և հեղինակավոր կինոմրցանակների անվանակարգեր («Ոսկե գլոբուսի» անվանակարգ՝ որպես կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերակատար)։ Նույն տարում Յոհանսոնը նկարահանվել է «Մարգարտե ականջօղով աղջիկը» ֆիլմում։ Սկառլեթն այնտեղ կերտել է հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի սպասավորուհի Գրետային, որի համար նույն տարում ստացել է անվանակարգ «Ոսկե գլոբուսում»՝ արդեն որպես դրամայում կնոջ լավագույն դեր, և «BAFTA»-ում։

2004 թվականին Յոհանսոնը հրավիրվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիա, որի անդամներն ամեն տարի քվեարկությամբ շնորհում են «Օսկար» մրցանակը։ Նույն տարի դերասանուհին քիչ եկամտով «Սիրային տենդ» ֆիլմում խաղացած դերի համար ստացել է երրորդ անվանակարգը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։

 
Յոհանսոնը Փարիզում տեղի ունեցած Սեզար մրցանակաբաշխությանը

2005 թվականին Սկառլեթը նկարահանվել է արմատապես տարբերվող երկու ֆիլմում՝ ռեժիսոր Մայքլ Բեյի՝ կլոնավորման թեմատիկայով մեծ եկամուտ ունեցող «Կղզին» ֆանտաստիկ մարտաֆիլմում և հայտնի Վուդի Ալլենի «Մատչ-փոինթ» կամերային պատմությունում[31]։ Թեև «Կղզին» համաշխարհային վարձույթում շուրջ 180 մլն ԱՄՆ դոլար է հավաքել, Միացյալ Նահանգներում հանգանականությունները սպասվածից շատ ավելի համեստ էին, ընդ որում, ֆիլմի պրոդյուսերները ոչ պակաս մեղադրում էին Յոհանսոնին. նրանց խոսքով՝ «դերասանուհին ի վիճակի չէր իր անունով լայն լսարան գրավել»։ Բացի այդ, Յոհանսոնը վիճել է ֆիլմի ռեժիսոր Էվան ՄաքԳրեգորի հետ անկողնային տեսարանի նկարահանման ժամանակ. դերասանուհին համաձայն չէր մերկ կրծքով ներկայանալ, սակայն կինոնկարի ստեղծողները, վախենալով վարկանիշի խստացումից, ստիպել են նրան կրծքկալ հագնել[32]։ Երկրորդ ֆիլմը շատ ավելի հաջող էր իր գործունեության համար։ Վուդի Ալլենի «Մատչ-Փոինթ» ֆիլմն ընտրվել Է Կաննի 2005 թվականի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, մամուլում ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ, վարձույթում հավաքել է գրեթե 80 միլիոն դոլար, ինչպես նաև Սկառլեթին բերել է չորրորդ անվանակարգը «Ոսկե գլոբուսում»[31]։

2006-2007 թվականներին թողարկվել են Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ մի շարք ֆիլմեր։ Առաջին հերթին, սա ռեժիսոր Վուդի Ալլենի՝ Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ երկրորդ նախագիծն է՝ «Սենսացիա», որտեղ Սկառլեթը խաղում է ամերիկացի ուսանողի կատակերգական դերը՝ սիրային կապ ունենալով անգլիական արիստոկրատի հետ (որի դերը խաղացել է ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը)։ 2006 թվականի աշնանը թողարկվել է Բրայան դե Պալմայի «Սև խոլորձ» թրիլլեր-նուարը, որը քրեական պատմություն է։ Ֆիլմի սյուժեն ծավալվում Է 1940-ական թվականներին Հոլիվուդում տեղի ունեցած երիտասարդ դերասանուհի Էլիզաբեթ Շորթի սպանության շուրջ: Սկառլեթից բացի ֆիլմում նկարահանվել են նաև Հիլարի Սուենկը, Ջոշ Հարթնեթը և Աարոն Էկհարտը։ Հարկ է նշել նաև նույն ժամանակահատվածում թողարկված երկու էկրանավորում. առաջինը՝ «Դայակի օրագրերը», որտեղ դերասանուհին խաղում է Նիկոլա Քրաուսի և Էմմա Մաքլաֆլինի համանուն գրքի հերոսուհուն՝ մի աղջկա, որը դայակ է աշխատում Նյու Յորքի հարուստ ընտանիքում, երկրորդը՝ Քրիստոֆեր Պրիստի «Հեղինակություն» գրքի էկրանավորումը, որի ռեժիսորը Քրիստոֆեր Նոլանն է։

 
Յոհանսոնը 2013 թվականի Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ

Դերասանուհու անվան հետ կապված հիշատակում են մի նախագիծ՝ «Եվս մեկը Բոլեյնների տոհմից» պատմական դրաման, որտեղ Սկառլեթը խաղացել է Նատալի Փորտմանի և Էրիկ Բանայի հետ ու կերտել հայտնի Աննա Բոլեյնի քրոջ՝ Մարիա Բոլեյնի կերպարը: Ֆիլմում քույրերը մրցակցում են Թյուդորների արքայատոհմի թագավոր Հենրի 8-րդի սրտի և մահճակալի համար:

2008 թվականի մայիսի 20-ին Յոհանսոնն իր առաջին «Anywhere I Lay My Head» ալբոմում հանդես է եկել որպես վոկալիստ, որը ներառում է Թոմ Ուեյթսի երգերի քավեր տարբերակները։ 2009 թվականի սեպտեմբերին կայացել է «Break Up» ալբոմի թողարկումը, որը նա ձայնագրել է Փիթ Յորնի հետ 2006 թվականին[33][34]:

2010 թվականին «Երկաթե մարդը 2» ֆիլմում խաղալով հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆֆի դերը՝ Յոհանսոնը համաձայնել է մասնակցել «Երկաթե մարդու» շարունակությանը՝ «Վրիժառուները» ֆիլմին, որը թողարկվել է 2012 թվականին[35]: Բացի այդ, 2010 թվականի սեպտեմբերին՝ «Blu-ray» և «DVD» ձևաչափերով թողարկված «Երկաթե մարդ 2»-ի մամուլի ասուլիսի ժամանակ, «Marvel Studios»-ի նախագահ Քևին Ֆայգին հաստատել է, որ Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ «Սև այրի» անհատական ֆիլմի շուրջ բանավեճեր են տեղի ունեցել[36]: Ֆայգին նաև ասել է, որ իրենք սկսել են ֆիլմի մասին բանակցություններ վարել դերասանուհու հետ[37]:

Դերասանուհու մայրը՝ Մելանի Սլոանը, ինը տարեկանում դստեր առաջնելույթից ի վեր եղել է նրա մենեջերը: 2009 թվականի նոյեմբերին Սկառլեթն ազատել է Սլոանին և վարձել հոլիվուդյան հայտնի գործակալ Ռիք Յորնին (Փիթ Յորնի եղբորը), որն աշխատել է Լեոնարդո ԴիԿապրիոյի, Ջասթին Թիմբերլեյքի և Քեմերոն Դիասի հետ[38]:

Դերասանուհի Սկառլեթ Յոհանսոնը Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի: Դերասանուհու անունով աստղի հանդիսավոր բացումը կայացել է 2012 թվականի մայիսի 2-ին Կալիֆոռնիայում[39]:

Ըստ Ֆորբս ամսագրի՝ 2018 թվականի օգոստոսի 16-ին Սկառլեթ Յոհանսոնը գլխավորել Է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: 12 ամսվա ընթացքում նա վաստակել է 40,5 միլիոն ԱՄՆ դոլար[40]:

Այլ գործունեությունԽմբագրել

 
Սկառլեթ Յոհանսոնը ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի զինվորների հետ (2008 թվականի հունվար)

2004 թվականին Սկառլեթ Յոհանսոնը միացել է Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջոն Քերիի ընտրական կամպանիային[41]։

 
Յոհանսոնը Կանանց երթին

Սկառլեթ Յոհանսոնը «Calvin Klein» ընկերության «Eternity Moment» օծանելիքի գովազդային արշավի դեմքն էր։ 2006 թվականին նա պայմանագիր է կնքել «L’Oréal» ընկերության հետ[42]։ 2009 թվականից դերասանուհին ներկայացնում է իսպանական «Mango» ապրանքանիշը[43]։

2016 թվականին Սկառլեթ Յոհանսոնը Հենրի Քավիլի հետ մասնակցել է «Huawei»-ի գովազդային արշավին՝ «Huawei P9» սմարթֆոնների առաջխաղացման համար[44]։

Դերասանուհին նկարահանվել է Բոբ Դիլանի[45] և Ջասթին Թիմբերլեյքի[46] տեսահոլովակներում։

Սկառլեթ Յոհանսոնը 2007-2014 թվականներին ակտիվորեն համագործակցել է Օքսֆամ կազմակերպության հետ[47][48]։ Հարաբերությունների խզման պատճառ են հանդիսացել իսրայելական ապրանքների բոյկոտի հարցում տարաձայնությունները։ Սկառլեթ Յոհանսոնը մասնակցել է իսրայելական «SodaStream» ընկերության գովազդային արշավին, որի արտադրական հարթակը գտնվում է Մաալե Ադումիմ քաղաքում՝ «կանաչ գծի» սահմաններից դուրս։ Դրա հիման վրա ձախ արմատական պրոարաբական խմբերը Յոհանսոնին մեղադրել են «իսրայելական ապարտեիդին» աջակցելու մեջ։ Նույն դիրքորոշումն ուներ նաև Օքսֆամի ղեկավարությունը։ Սկառլեթը հայտնել է․

  Ես աջակցում եմ ժողովրդավարական Իսրայելի և Պաղեստինի միջև կոոպերացիային և սոցիալական փոխազդեցությանը։ «SodaStream»-ն ընկերություն է՝ նվիրված ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանությանը, այլև խաղաղ գոյակցության գաղափարին: Այն հարևաններին (արաբներին և հրեաներին) թույլ է տալիս աշխատել միասին, նրանց ապահովում է աշխատանքի հավասար վարձատրությամբ և հավասար իրավունքներով։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր գիտակից գնորդ ինքն է որոշելու, թե ինչն է իրեն հարմար…  

2014 թվականին «Jerusalem Post» լրագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 50 հրեաների ցանկը։ Այս վարկանիշում Սկառլեթ Յոհանսոնն զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը[49]։

Անձնական կյանքԽմբագրել

 
Սկառլեթ Յոհանսոնը «Վրիժառուները» ֆիլմի պրեմիերային (2012)

2006 թվականին տված հարցազրույցում Յոհանսոնը կարծիք է հայտնել, որ մարդու համար անբնական է լինել մոնոգամ[50]: Մյուս կողմից՝ Սկառլեթը հերքել է իր հնարավոր անկանոն սեռական կապերի մասին լուրերը՝ ասելով, որ նա խաղընկերոջ հետ հարաբերություններում ջանում է հասնել մոնոգամիայի[51]:

2006 թվականին նա հաղորդել է, որ տարեկան երկու անգամ հանձնում է ՄԻԱՎ-ի թեստ և «զզվելի» ու «անպատասխանատու» է համարում, երբ մարդիկ դա չեն անում[52]:

Յոհանսոնը տոնում է ինչպես Սուրբ ծնունդը, այնպես էլ Խանուկան: Նա նաև պնդում է, որ չի սիրում, երբ մարդիկ մրցանակներ ստանալու ժամանակ շնորհակալություն են հայտնում Աստծուն կամ Հիսուսին[53]:

 
Յոհանսոնը 2017 թվականին

Սկառլեթն ունի Թրուփեր անունով կատու և Մեգգի անունով շուն:

Սկառլեթն իր նկատմամբ բավականին ինքնաքննադատորեն է տրամադրված. նա կարծում է, որ «ունի բազմաթիվ թերություններ, այդ թվում՝ ցելյուլիտ, 163 սմ հասակ, անկանոն ատամնանստվածք, կրծած եղունգներ, անբնական խռպոտ ձայն..., կուզություն, վշտանալու հավերժական պատրաստակամություն և կենցաղին ամբողջովին անհարմարվածություն»: Իր դրական հատկանիշների մասին Սկառլեթն ասում է, որ հավատարիմ ընկեր է, ունի մեծ սիրո գաղափար և հավատում է սեփական կարողություններին. բացի այդ, նա չի խմում, չի ընդունում թմրանյութեր և չի ծխում[29]:

Յոհանսոնն իր անձնական կյանքի մանրամասներով չի կիսվում մամուլի հետ, սակայն նրա անունը հաճախ է հայտնվում թաբլոիդների էջերում: Սկառլեթը հանդիպել է դերասան Ջոշ Հարթնեթի հետ. զույգը ծանոթացել է «Սև խոլորձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Բայց 2006 թվականի վերջին զույգը բաժանվել է: Սկառլեթ Յոհանսոնին վերագրել են Մարկ Ուոլբերգի և Ջասթին Թիմբերլեյքի հետ սիրավեպեր[54]: Դերասանուհու խոստովանությամբ՝ նա հոգնել է իրեն վերագրվող տղամարդկանց մեծ քանակից, որոնցից կեսին անգամ ծանոթ չէ։

2008 թվականի մայիսի 5-ին Յոհանսոնը հայտարարել է իր և Ռայան Ռեյնոլդսի (ծնված 1976 թվականին) նշանադրության մասին: 2008 թվականի սեպտեմբերի 28-ին (այլ տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին[29]) զույգն ամուսնացել է Վանկուվերի մոտ գտնվող Տոֆինո լեռնային կուրորտում[55]: 2010 թվականի դեկտեմբերի 14-ին նրանք հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին[56]:

2011 թվականի սեպտեմբերի 14-ին համացանցում հայտնվել են Սկառլեթի բջջային հեռախոսից գողացված լուսանկարները[57], որտեղ դերասանուհին լուսանկարել է իրեն առանց հագուստի[58]: Ինչպես Յոհանսոնն է ասել, լուսանկարներն ուղարկվել են իր նախկին ամուսնուն՝ Ռայան Ռեյնոլդսին, միջադեպից երեք տարի առաջ[59][60]: Հետաքննության արդյունքում իրեն մեղավոր է ճանաչել Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքից Քրիստոֆեր Չեյնին: Ի հավելումն բանտային կալանքի՝ դատախազները Չեյնիից պահանջել են 66 179 դոլարի չափով վճարի փոխհատուցում[61]:

2014 թվականի հոկտեմբերի 1-ին Սկառլեթն ամուսնացել է երկրորդ անգամ, այս անգամ լրագրող Ռոմեն Դորիաքի հետ, որի հետ մինչև ամուսնությունը հանդիպել է 2 տարի[62]: 2014 թվականի սեպտեմբերի 4-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ռոուզ Դորոթի Դորիաքը[63]: 2016 թվականի ամռանը զույգը բաժանվել է[64]: 2017 թվականի մարտին Սկառլեթը նախաձեռնել է ամուսնալուծության գործընթաց[65]: 2017 թվականի սեպտեմբերի 12-ին պաշտոնապես ձևակերպվել է զույգի ապահարզանը[66]:

Նույն տարվա դեկտեմբերին հաստատվել է, որ Յոհանսոնը հանդիպում է կատակերգու դերասան և «Saturday Night Live» հաղորդման սցենարիստ Կոլին Ջոսթի հետ[67][68][69]:

Սկառլեթը ձախլիկ է[70][71]:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ «Նորթ» North Լաուրա Նելսոն
1995 ֆ «Արդար դատաստան» Just Cause Քեյթ Արմսթրոնգ
1996 ֆ «Եթե Լյուսին ընկնի» If Lucy Fell Էմիլի
1996 ֆ «Մեննի և Լո» Manny & Lo Ամանդա
1997 ֆ «Անկում» Fall փոքրիկ աղջնակ
1997 ֆ «Տանը մենակ 3» Home Alone 3 Մոլլի
1998 ֆ «Ձիահմա» The Horse Whisperer Գրեյս Մաքլին
1999 ֆ «Իմ եղբայր խոզը» My Brother the Pig Քեթի Քելդվել
2001 ֆ «Ամերիկյան ռափսոդիա» An American Rhapsody Սյուզանը 15 տարեկանում
2001 ֆ «Երևակայական աշխարհ» Ghost World Ռեբեկկա
2001 ֆ «Մարդ, որը չի եղել» The Man Who Wasn’t There Ռեյչել «Բերդի» Էբանդես
2002 ֆ «Սարդերի գրոհ» Eight Legged Freaks Էշլի Պարկեր
2003 ֆ «Թարգմանության դժվարությունները» Lost in Translation Շառլոտա
2003 ֆ «Մարգարտե ականջօղով աղջիկը» Girl with a Pearl Earring (film) Գրիտ
2004 ֆ «Ամենաբարձր միավոր» The Perfect Score Ֆրանչեսկա Կյորտիս
2004 ֆ «Սիրային տենդ» A Love Song for Bobby Long Պերսի Ուիլ
2004 ֆ «Լավ կին» A Good Woman Մեգ Ուինդերմեր
2004 մֆ «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ» The SpongeBob SquarePants Movie Մինդի
2004 ֆ «Հիանալի ընկերություն» In Good Company Ալեքս Ֆորմեն
2005 ֆ «Մատչ-փոինթ» Match Point Նոլա Ռայս
2005 ֆ «Կղզին» The Island Ջորդան 2 Դելտա / Սառա Ջորդան
2006 ֆ «Սենսացիա» Scoop Սոնդրա Պրանսկի
2006 ֆ «Սև խոլորձ» The Black Dahlia Քեյ Լեյք
2006 ֆ Հեղինակություն The Prestige Օլիվիա
2007 ֆ «Դայակի օրագրերը» The Nanny Diaries Էննի
2008 ֆ «Եվս մեկը Բոլեյնների տոհմից» The Other Boleyn Girl Մարիա Բոլեյն
2008 ֆ «Վիկի Քրիստինա Բարսելոնա» Vicky Cristina Barcelona Քրիստինա
2008 ֆ «Վրիժառուն» The Spirit Շելկ
2009 ֆ «Խոսք տալ չի նշանակում ամուսնանալ» He's Just Not That into You Աննա
2010 ֆ «Երկաթե մարդը 2» Iron Man 2 Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2011 ֆ «Մենք գնեցինք կենդանաբանական այգի» We Bought a Zoo Քելլի
2012 ֆ «Վրիժառուները» The Avengers Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2012 ֆ «Հիչքոկ» Hitchcock Ջանեթ Լի
2013 ֆ «Մաշկի մեջ» Under the Skin Լաուրա
2013 ֆ «Դոն Ժուանի կրքերը» Don Jon Բարբարա Շուգարմեն
2013 ֆ «Նա» Her Սամանթա
2014 ֆ «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» Captain America: The Winter Soldier Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2014 ֆ «Խոհարար անիվների վրա» Chef Մոլլի
2014 ֆ «Լյուսի» Lucy Լյուսի
2015 ֆ «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» Avengers: Age of Ultron Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2016 ֆ «Ջունգլիների գիրքը» The Jungle Book Կաա
2016 ֆ «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» Captain America: Civil War Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2016 ֆ «Կեցցե Կեսարը» Hail, Caesar! Դիանա Մորան
2016 մֆ «Երգի՛ր» Sing Էշ
2017 ֆ «Խեցեպատ ուրվականը» Ghost in the Shell Մայոր Միրա Կիլիան/Մոկոգո Կուսանագի
2017 ֆ «Շատ վատ աղջիկներ» Rough Night Ջեսս
2018 մֆ «Շների կղզի» Isle of Dogs Մինդալկա
2018 ֆ «Վրիժառուները: Անվերջության պատերազմ» Avengers: Infinity War Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2019 ֆ «Կապիտան Մարվել» Captain Marvel Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2019 ֆ «Վրիժառուները. Վերջնախաղ» Avengers: Endgame Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2019 ֆ «Ջոջո Ճագար» Jojo Rabbit Ռոզի Բեցլեր
2019 ֆ «Ամուսնական պատմություն» Marriage Story Նիկոլ
2020 ֆ «Սև այրի» Black Widow Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի

ՍկավառակագրությունԽմբագրել

  • «Anywhere I Lay My Head» (2008)
  • «Break Up» (Փիթ Յորնի հետ) (2009)[33][34]
  • «The Singles - Candy - Single» (2015)
  • «Apart» (Փիթ Յորնի հետ) (2018)

Աշխատանք թատրոնումԽմբագրել

Տարի Ներկայացում Դեր Ծանոթագրություն
2010 «Տեսարան կամրջից» Քեթրին Թատրոն «Կորթ»
2013 «Կատուն շիկացած տանիքում» Մարգարետ Ռիչարդ Ռոջերս (թատրոն)

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակը «IMDb»-ի կայքում է[72].

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 FemBio
  7. 7,0 7,1 Munzinger-Archiv — 1913.
  8. 8,0 8,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  9. 9,0 9,1 9,2 9,3 Store norske leksikon — 1978.
  10. 10,0 10,1 10,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129616214 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  11. http://www.snakkle.com/galleries/before-they-were-superheroes-your-favorite-stars-spandex-optional/scarlett-johansson-black-widow-gc/
  12. https://newyork.methodactingstrasberg.com/blog/scarlett-johansson-on-finding-love-and-protecting-her-daughter/
  13. https://scandinaviantraveler.com/en/people/scarlett-johansson-scandinavia-is-part-of-my-heritage
  14. https://www.thejc.com/how-jewish-is-scarlett-johansson-1.3065
  15. https://marriedbiography.com/scarlett-johansson-biography/#Scarlett_JohanssonBirth_Facts_Family_and_Childhood
  16. https://people.com/movies/scarlett-johansson-romain-dauriac-files-divorce/
  17. https://www.hollywoodreporter.com/news/scarlett-johansson-colin-jost-are-engaged-1212133
  18. How to pronounce Scarlett Johansson — inogolo.
  19. Ruined by Woody Allen: What does Scarlett Johansson want? (Ստուգված է 4 Ապրիլի 2017)
  20. 20,0 20,1 IMDb: Karsten Johansson(անգլ.)(Ստուգված է 7 Հուլիսի 2011)
  21. IMDb: Melanie Sloan(անգլ.)(Ստուգված է 6 Հունիսի 2011)
  22. Scarlett Johansson: Ethnicity of Celebs
  23. Интервью со Скарлет Йоханссон: Прабабушка и прадедушка по материнской линии — Исидор (Ицхок, 1898—1945) и Анна (Хана) Ходош (1895—1975) похоронены на участке выходцев из Несвижа на нью-йоркском кладбище Маунт Кармель (см. списки похороненных).
  24. «Scarlett Johansson's a Jew, too»։ JTA։ March 23, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-01-ին։ Վերցված է March 23, 2008 
  25. Young Neil (January 6, 2004)։ «A period film made by someone who hates period films[[:Կաղապար:Ndash]] Peter Webber on Girl with a Pearl Earring»։ Neil Young’s Film Lounge։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է April 12, 2006 
  26. Kaplan James (March 11, 2007)։ «More Than A Pretty Face»։ Parade 
  27. Jacobs A.J. (October 31, 2006)։ «Scarlett Johansson Is the Sexiest Woman Alive, 2006»։ Esquire 
  28. «Скарлетт Йоханссон назвалась белоруской и обещала приехать в Минск» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2012-04-18 
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 Козлова Ю. Скарлетт Йоханссон: «Я не могу выслеживать и подозревать любимого человека…» // 7 дней : журнал. — М.: ЗАО «Издательство Семь Дней», 2011. — № 19 (16—22 мая). — С. 22—25. — ISSN 1027-3980.
  30. «Scarlett Johansson Biography»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է July 26, 2009 
  31. 31,0 31,1 Millar John (2005-12-22)։ «MY ROLL IN THE HAY WITH JONATHAN WAS AGONY»։ Daily Record։ Վերցված է 2011-07-07 
  32. «Scarlett sees red» (անգլերեն)։ The Sydney Morning Herald։ 2005-07-13։ Վերցված է 2015-11-19 
  33. 33,0 33,1 «Scarlett Johansson, Pete Yorn album on the way» (անգլերեն)։ www.nme.com։ May 23, 2009։ Վերցված է 2015-05-08 
  34. 34,0 34,1 Simon Price. (6 September 2009)։ «Album: Pete Yorn & Scarlett Johansson, Break Up (Atco/Rhino)» (անգլերեն)։ The Independent։ Վերցված է 2015-05-08 
  35. Finke Nikki (2009-03-11)։ «Another 'Iron Man 2' Deal: Scarlett Johansson To Replace Emily Blunt As Black Widow For Lousy Lowball Money»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2010-04-14 
  36. В разработке: «Черная Вдова». Արխիվացված է Սեպտեմբեր 27, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  37. «Black Widow Solo Film in Discussion»։ Superhero Hype!։ 2010-09-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2010-09-28 
  38. Fisher, Luchina (2012-01-10)։ «Scarlett Johansson Latest Celeb to Fire Parent» (անգլերեն)։ ABC News։ Վերցված է 2015-11-19 
  39. ng.ru «Скарлетт Йохансон удостоилась звезды на голливудской Аллее славы» Արխիվացված է Հուլիս 31, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  40. «Названа самая высокооплачиваемая актриса»։ Վերցված է 2018-08-23 
  41. Ryzik Melena (September 17, 2007)։ «Local favourite»։ Sydney Morning Herald։ Վերցված է September 16, 2007 
  42. «The Scarlett L'Oréal» (անգլերեն)։ Vogue։ 4 January 2006։ Վերցված է 2015-05-08 
  43. «Скарлетт Йоханссон – новое лицо Mango»։ May 29, 2009 
  44. «Супермен и Скарлетт Йоханссон рекламируют Huawei P9»։ April 08, 2016 
  45. Rob Sheffield. (September 7, 2006)։ «Pop Life: Scarlett Johansson Is A Muse Again, This Time for Bob Dylan» (անգլերեն)։ Rolling Stone։ Վերցված է 2015-05-08 
  46. Anna Pickard. (21 February 2007)։ «Justin Timberlake (and Scarlett Johansson) - What Goes Around» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-05-08 
  47. «Симпатии к Израилю Скарлетт Йоханссон привели к разрыву её отношений с Oxfam»։ Վերցված է 2014-01-30 
  48. «Скарлетт Йоханссон ответила на обвинения в поддержке "израильского апартеида"»։ Վերցված է 2014-01-30 
  49. Lenta.ru: Мир: Общество: Список самых влиятельных евреев возглавил министр финансов США
  50. «Johansson doesn’t believe in monogamy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-01-ին։ Վերցված է 2011-04-04 
  51. Scarlett Johansson: 'I’m Not Promiscous'
  52. Everyone should have HIV test twice a year, says Johansson // The Telegraph, 11 Oct 2006.(անգլ.)(Ստուգված է 16 Մարտի 2014)
  53. Scarlett Johansson slams 'God' acceptance speechs
  54. «Голливудская актриса Скарлет Йоханссон ждёт первенца»։ РИА Новости։ 2014-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-16-ին։ Վերցված է 2014-03-16 
  55. BBC
  56. Sara Hammel.։ «Scarlett Johansson & Ryan Reynolds Split Up» (անգլերեն)։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2010-12-15 
  57. Jana Winter. (September 14, 2011)։ «FBI Investigating Alleged Nude Scarlett Johansson Photo Hack» (անգլերեն)։ Fox News։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-15 
  58. «Интимные фото Скарлетт были похищены» (ռուսերեն)։ Март 5th, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2012-03-05 
  59. Ann Oldenburg. (Nov 01, 2011)։ «Scarlett Johansson: Nude photos were sent to Ryan Reynolds» (անգլերեն)։ USA TODAY։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-15 
  60. «Scarlett Johansson on Those Nude Photos She Sent to Ryan Reynolds: “I Know My Best Angles”» (անգլերեն)։ Vanity Fair։ November 1, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-15 
  61. Richard Winton. (June 26, 2012)։ «Hacker should pay Johansson, other celebrities $150,000, feds urge» (անգլերեն)։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-15 
  62. Scarlett Johansson Secretly Married Romain Dauriac in October
  63. Газета.Ru. (September 5, 2014)։ «Скарлетт Йоханссон впервые стала мамой» (ռուսերեն)։ Газета.Ru։ Վերցված է 2014-09-05 
  64. Scarlett Johansson and Romain Dauriac Split After Two Years of Marriage
  65. «Скарлетт Йоханссон подала на развод»։ Վերցված է 2017-03-08 
  66. Scarlett Johansson and Romain Dauriac Finalize Their Divorce and Settle Custody Fight
  67. Sieczkowski Cavan (2017-12-01)։ «Introducing ScarJost: Scarlett Johansson And Colin Jost Go Public»։ Huffington Post (en-US)։ Վերցված է 2019-03-09 
  68. «Скарлетт Йоханссон и Колин Жост решили жить вместе | Звёзды» (en-US)։ Журнал OK!։ 2018-08-03։ Վերցված է 2019-03-09 
  69. ««Мне очень с ней повезло»: возлюбленный Скарлетт Йоханссон впервые прокомментировал их роман»։ www.glamour.ru։ Վերցված է 2019-03-09 
  70. https://i.annihil.us/u/prod/marvel/i/mg/e/03/4f8f382236391.jpg
  71. «Известные и знаменитые левши.»։ Fishki.net։ Վերցված է 2016-11-10 
  72. «Scarlett Johansson — Awards»։ Scarlett Johansson—IMDb (անգլերեն)։ 22 июля 2017 

Արտաքին հղումներԽմբագրել

Հարցազրույց