Վելիկո Տիռնովո (բուլղВелико Търново), քաղաք Բուլղարիայի Հանրապետության հյուսիսում, Հյուսիսկենտրոնական տարածաշրջանի և Վելիկո Տիռնովոյի մարզի վարչական, արդյունաբերական և կրթական կենտրոնը։

Վելիկո Տիռնովո
Велико Търново
Դրոշ Զինանշան

Վերևից ներքև, ձախից աջ՝ Ցարևեցի ամրոց, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի, Սուրբ Դեմետրիոս եկեղեցի, Բորիս Դենևի անվան արվեստի պատկերասրահ, Սուրբ Քառասուն նահատակաց եկեղեցի, Ասենսի հուշակոթող
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏարածաշրջանՀյուսիսկենտրոնական
ՄարզՎելիկո Տիռնովոյի մարզ
ՀամայնքՎելիկո Տիրնովոյի համայնք
ՔաղաքապետԴանիել Պանով
Այլ անվանումներՏիռնովո (մ. 1965)
Մակերես30,379 կմ²
ԲԾՄ220 մ
Բնակչություն200 292 մարդ (2011)
Խտություն1500 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+359) 62
Փոստային ինդեքս5000
Փոստային դասիչ5000
Ավտոմոբիլային կոդBT
Պաշտոնական կայքvelikoturnovo.info
Վելիկո Տիռնովո (Բուլղարիա)##
Վելիկո Տիռնովո (Բուլղարիա)

Տեղակայված է Ստորին դանուբյան հարթավայրի և Բալկանյան լեռների միջև՝ Յանտրա գետի ափին և միջնադարում հայտնի է եղել որպես Բուլղարական երկրորդ կայսրության մայրաքաղաք՝ կրելով «Ցարերի քաղաք» տիտղոսը։

Մինչև 1965 թվականը կոչվել է Տիռնովո։ «Վելիկո» (մեծ) մակդիրն ավելացվել է ի պատիվ քաղաքի երբեմնի փառքի։

Բնակչության թվաքանակով համարվում է երկրի 16-րդ խոշոր քաղաքը։

Քաղաքում են գտնվում մի շարք կրթական հաստատություններ, ինչպիսիք են Վասիլի Լևսկու անվան ռազմական ինստիտուտը, Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Տիռնովոյում են գտնվում պատմամշակութային 1613 կոթողներ[1]։

Բնակչության մեծամասնությունը կազմում են բուլղարացիները (95,5%), կան նաև թուրքեր (3,6%), գնչուներ (0,2%) և այլն։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները[2][3][4]

Տարի 1887 1910 1934 1946 1956 1965 1975 1985 1990 1992 2001 2011
Բնակիչ 11 314 12 469 13 963 16 223 24 648 37 337 56 664 69 173 80 783 67 644 62 897 69 783

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  2. Աշխարհի քաղաքային բնակչությունը(անգլ.)
  3. „pop-stat.mashke.org“
  4. Բուլղարիայի գիտությունների ակադեմիա Արխիվացված 2011-07-06 Wayback Machine(բուլղ.)
  5. Էջմիածնի համայնքապետարանի պաշտոնական կայք

Արտաքին հղումներ խմբագրել