Շոպրոն
Շոպրոն (հունգ.՝ Sopron, գերմ.՝ Ödenburg), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևմուտքում, Ավստրիայի հետ նրա պետական սահմանի և Նոյզիդլեր Զեե (Ֆերտյո) լճի մերձակայքում, Դյոր-Մոշոն-Շոպրոն մեդյեում (մարզում), որտեղ մեծությամբ երկրորդ բնակավայրն է։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 61 249[2]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Բուդապեշտից մոտավորապես 220, մարզկենտրոն Դյորից՝ 80 կիլոմետր դեպի արևմուտք, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից՝ 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ավտոմայրուղիներով և երկաթգծով կապված է Վիեննայի, Դյորի և մերձբալատոնյան տարածաշրջանի քաղաքների հետ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շոպրոն | |||||
հունգ.՝ Sopron | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Համայնք | Sopron District? | ||||
Մակերես | 169,01 կմ² | ||||
Բնակչություն | ▼61 589 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 99 | ||||
Փոստային դասիչ | 9400 | ||||
Պաշտոնական կայք | sopron.hu | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՔաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից։ Հինհռոմեական տիրապետության շրջանում այդտեղ է գտնվել Սկարբանտիա քաղաքը, որն ընկած է եղել Մերձբալթիկան Հարավային Եվրոպայի հետ կապող Սաթի առևտրային ճանապարհի վրա։ Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը հիմնովին թալանվել ու ավերվել է և վերակառուցվել է միայն հունգարների գալուց հետո։ XI դարում կառուցվել են քաղաքային պարիսպները և լավ ամրացված բերդը, որի տերերից մեկի անունով էլ կոչվել է բնակավայրը։ Պատմական փաստաթղթերում Շոպրոն անունով բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1153 թվականին։ 1273 թվականին Շոպրոնին շնորհվել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ[3]։ 16-րդ դարի սկզբներին Հունգարիա ներխուժած թուրքերը 1529 թվականին ավարի ու ավերի են մատնել Շոպրոնը, բայց չեն կարողացել տևական ժամանակով իրենց տիրապետությունը հաստատել։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Ավստրո-Հունգարիայի տրոհումից հետո, սենժերմենյան և տրիանոնյան պայմանագրերի համաձայն, հունգարական շատ տարածքների պես Շոպրոնն ու մերձակա բնակավայրերն էլ պիտի անցնեին հարևաններին, սակայն Հունգարիայի կառավարությունը հրաժարվել է զիջել։ Վեճին վերջնական լուծում տալու նպատակով 1921 թվականի դեկտեմբերին անց է կացվել հանրաքվե, որի արդյունքներով Շոպրոնը մնացել է Հունգարիայի կազմում։ Ավստրիան 1922 թվականի փետրվարի 20-ին վերջապես ընդունել է հանրաքվեի արդյունքները[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը զգալի չափով ավերվել է, նրա բազմամարդ հրեական համայնքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է մահվան ճամբարներում։ Խորհրդային զորքերը 1945 թվականի ապրիլի 1-ին ազատագրել են քաղաքը։
1989 թվականի օգոստոսի 19-ին Շոպրոնի մերձակայքում՝ պետական սահմանի մոտ տեղի է ունեցել այսպես կոչված՝ համաեվրոպական պիկնիկ, որի արդյունքում վեց հարյուրից ավել արևելագերմանացիներ կարողացել են հատել սահմանը և տեղափոխվել Արևմուտք[5]։ Եվրոպական այդ զբոսախնջույքը դարձել է «երկաթե վարագույրի» քայքայման խորհրդանիշերից մեկը։
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչություն
խմբագրելՊատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1870 | 23 102 | — |
1880 | 25 513 | +10.4% |
1890 | 29 788 | +16.8% |
1900 | 35 703 | +19.9% |
1910 | 36 721 | +2.9% |
1920 | 38 243 | +4.1% |
1930 | 39 436 | +3.1% |
1941 | 46 120 | +16.9% |
1949 | 35 617 | −22.8% |
1960 | 41 110 | +15.4% |
1970 | 47 111 | +14.6% |
1980 | 53 945 | +14.5% |
1990 | 55 083 | +2.1% |
2001 | 56 175 | +2.0% |
2011 | 60 548 | +7.8% |
2020 | 63 065 | +4.2% |
1910 թվականին Շոպրոնն ունեցել է 33.931 բնակիչ (51% -ը գերմանացիներ, 44.3%-ը հունգարացիներ, 4.7%-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ)։ Ըստ դավանանքի՝ 64.1%-ը՝ հռոմեադավան կաթոլիկներ, 27.8%-ը՝ լյութերականներ, 6.6%-ը՝ հուդայականություն դավանողներ, 1.2%-ը՝ կալվինականներ, 0.3%-ը՝ այլ դավանանքների հետևորդներ[6]։ 2001 թվականին քաղաքն ունեցել է 56.125 բնակիչ (92.8%-ը հունգարացիներ, 3.5%-ը գերմանացիներ, 3.7%-ը այլ ազգությունների ներկայացուցիչներ)[7]։ Ըստ դավանանքի՝ 69%-ը հռոմեադավան կաթոլիկներ, 7%-ը լյութերականներ, 3%-ը կալվինականներ, 8.1%-ը աթեիստներ, 11.9%-ը դավանանքը չեն նշել, 1%-ը՝ այլ դավանանքների հետևորդներ[8][9]։
Խոսակցական լեզուն
խմբագրել1900 և 1910 թվականներին անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Շոպրոնի բնակչությունը ըստ խոսակցական լեզվի ունեցել է այսպիսի կազմ[10].
Լեզուն | Թվաքանակը 1900 |
% 1900 | Թվաքանակը 1910 |
% 1910 |
---|---|---|---|---|
Բնակչ. ընդհ թիվը | 33 478 | 100,0 % | 33 932 | 100,0 % |
գերմաներեն | 17 924 | 53,5 % | 17 318 | 51,0 % |
հունգարերեն | 13 540 | 40,4 % | 91 305 | 44,3 % |
խորվաթերեն | 946 | 2,8 % | 781 | 2,3 % |
սլովակերեն | 279 | 0,8 % | 184 | 0,5 % |
ռումիներեն | 13 | 0,0 % | 13 | 0,0 % |
սերբերեն | 9 | 0,0 % | 8 | 0,1 % |
ռուսիներեն (ուկրաիներեն) | 2 | 0,0 % | 0 | 0,0 % |
այլ | 765 | 2,3 % | 606 | 1,8 % |
Դավանանքը
խմբագրել1900 և 1910 թվականներին անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Շոպրոնի բնակչությունը ըստ դավանանքի ունեցել է այսպիսի կազմ[11].
Դավանանքը | Թվաքանակը 1900 |
% 1900 | Թվաքանակը 1910 |
% 1910 |
---|---|---|---|---|
Բնակչ. ընդհ թիվը | 33 478 | 100,0 % | 33 932 | 100,0 % |
կաթոլիկ (հռոմ.) | 21 406 | 63,9 % | 21 752 | 64,1 % |
լյութերական | 9 249 | 27,6 % | 9 427 | 27,8 % |
հուդայական. | 2 440 | 7,3 % | 2 255 | 6,6 % |
կալվինական. | 313 | 0,9 % | 403 | 1,2 % |
կաթոլիկ (արևելյան) | 40 | 0,1 % | 41 | 0,1 % |
ուղղափառ | 17 | 0,1 % | 32 | 0,1 % |
ունիտարիզմ | 10 | 0,0 % | 19 | 0,1 % |
այլ | 3 | 0,0 % | 3 | 0,0 % |
Տնտեսություն
խմբագրելՍոցիալիստական կարգերի օրոք Շոպրոնում շահագործման են հանձնվել արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ։ Հետսոցիալիստական շրջանում քաղաքը դարձել է Ավստրիայի հետ տնտեսական կապեր ապահովող կենտրոն։ Արագ թափով զարգացել է զբոսաշրջային ոլորտը։ Աճել է սննդի արդյունաբերության, այդ թվում՝ գինեգործության ու գարեջրագործության տեսակարար կշիռը։ Blue Frankish (= Kékfrankos, Blaufränkisch), Traminer, և Green Veltliner (= Zöld Veltelini, Grüner Veltliner) գինետեսակները, «Շոպրոնի» գարեջուրը քաջածանոթ ու սիրված են շատերի կողմից։ Իսկ Blue Frankish և Pinot Noir գինիները հաճախակի մրցանակներ են շահում միջազգային մրցույթներում[12]։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցին և Սուրբ Երրորդության սյունը
-
Սուրբ Միքայել եկեղեցին
-
Մարզային վարչակազմի շենքը
-
Հրշեջների աշտարակը
-
քաղաքապետարանը
-
Շանդոր Պետեֆիի անվան թատրոնը
-
Էշտերհազիի անվան պալատը
-
Օրշոլյա հրապարակը
-
Նոր փողոցը
-
Գոթիկ ոճի շենք Նոր փողոցում
-
Էլոկապու հրապարակը
-
Շենք Կոլոշտոր փողոցում
-
Կամուրջ Իկվա գետի վրա
-
Իշտվան Սեչենյիի արձանը
-
Երկլեզվյա ճանապարհացույց
-
Քաղաքի կենտրոնը թռչնաթռիչքի բարձրությունից
Քույր քաղաքներ
խմբագրելՇոպրոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[13].
Անվանի անձինք
խմբագրել- Ֆերենց Լիստ - կոմպոզիտոր
- Դյուլա Ֆենյի - աստղագետ
- Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ - ռազմական գործիչ
- Մարգարետ Մալեր - գիտնական հոգեբույժ, հոգեվերլուծաբան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.) — KSH, 2024.
- ↑ Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
- ↑ Portal.sopron.hu På engelska, läst 15 september 2015
- ↑ Hungarianhistory.com: A Case Study on Trianon På engelska, läst 15 september 2015
- ↑ Dagens Nyheter, 18 augusti 2009: 20 år sedan ”paneuropeiska picknicken” Läst 15 september 2015
- ↑ «1910 census (English)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 2001 census - Nationalities
- ↑ 2001 census - Religions
- ↑ Historical population of Győr-Moson-Sopron (Hungarian Central Statistical Office)
- ↑ Kt.lib.pte.hu (På ungerska), läst 15 september 2015
- ↑ Kt.lib.pte.hu Արխիվացված 2014-02-21 Wayback Machine (På ungerska), läst 15 september 2015
- ↑ «Wine Regions Sopron». www.winetime.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Testvérvárosaink». sopron.hu (հունգարերեն). Sopron. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Sopronին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Պաշտոնական կայք in Hungarian, English and German
- University of West Hungary (University of Sopron) (անգլերեն)
- ImageTownsIndex - Virtual Tour of Sopron
- Aerial photography: Sopron
- Accommodation in Sopron Արխիվացված 2021-05-13 Wayback Machine
- (անգլերեն) Sopron at funiq.hu
- Официальный сайт Шопрона(հունգարերեն)(անգլ.)(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոպրոն» հոդվածին։ |