Սեսիլ Դեյ-Լյուիս (անգլ.՝ Cecil Day-Lewis, ապրիլի 27, 1904(1904-04-27)[1][2][3][…], County Laois - մայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3][…], Lemmons, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիական և իռլանդական ծագում ունեցող բանաստեղծ, գրող, թարգմանիչ, 1968-1972 թվականներին Միացյալ Թագավորության գրող-դափնեկիր[7], դետեկտիվ վեպերի հեղինակ, որոնք հրատարակվել են Նիկոլաս Բլեյք (անգլ.՝ Nicholas Blake) կեղծանունով։ Իր ստեղծագործությունները հաճախ ստորագրել է՝ որպես C. Day-Lewis:

Սեսիլ Դեյ-Լյուիս
անգլ.՝ Cecil Day-Lewis
Ծնվել էապրիլի 27, 1904(1904-04-27)[1][2][3][…]
ԾննդավայրCounty Laois
Վախճանվել էմայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3][…] (68 տարեկան)
Վախճանի վայրLemmons, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանԴորսետ
Գրական անունNicholas Blake[4]
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս, գրական քննադատ, մանկագիր և թարգմանիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Իռլանդիա
ԿրթությունՈւոդհեմ քոլեջ և Շերբորն դպրոց[4][5]
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Գրեշեմ քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
ԱմուսինMary King?[6] և Ժիլլ Բելքոն[6]
Համատեղ ապրողRosamond Lehmann?
ԶավակներԴանիել Դեյ-Լյուիս[4], Tamasin Day-Lewis? և Sean Day-Lewis?
 Cecil Day-Lewis Վիքիպահեստում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դեյ-Լյուիսն աշխատել է Մեծ Բրիտանիայի կառավարության տեղեկատվության նախարարության հրապարակումների խմբագիր, ինչպես նաև ծառայել է բրիտանական ներքին գվարդիայի Մասբերյան բաժանմունքում[8]։ Նա սըր Դենիել Դեյ-Լյուիսի և վավերագրող ու խոհարարական հեռուստահաղորդման վարող Թամասին Դեյ-Լյուիսի հայրն է։

Վաղ կյանք խմբագրել

Սեսիլ Դեյ-Լյուիսը ծնվել է 1904 թվականին, Իռլանդիայի Քուինս կոմսությունում (այժմ հայտնի է որպես Լաուա կոմսություն)[9]։ Նրա հայրը Ֆրենք Դեյ-Լյուիսն էր (1872-1937)[10][11], որը Բալինտուբերտ ծխական համայնքի վանահայրն էր, իսկ մայրը Քեթլին Բլեյքին էր (ծնված՝ Սքվայրս, մահացել է 1906 թվականին)։ Նրա հարազատներից ոմանք եղել են Անգլիայից (Հարթֆորդշիրի և Քենթերբերիի կոմսություն)։ Նրա հայրը վերցրել է «Դեյ-Լյուիս» ազգանունը՝ որպես իր հարազատ հոր («Դեյ») և խորթ հոր («Լյուիս») ազգանունների համադրություն[12]։ «The Buried Day» ինքնակենսագրության մեջ (1960) Դեյ-Լյուիսը գրել է.

  Որպես գրող, ես չեմ օգտագործում միացման գծիկ իմ ազգանվան մեջ. սնոբիզմի փաթաթված կտոր, որը տվել է բավականին խառը արդյունքներ[13]։  

1906 թվականին մոր մահից հետո՝ երկու տարեկան հասակում, Սեսիլ Դեյ-Լյուիսը Լոնդոնում մորաքրոջ օգնությամբ դաստիարակվել է հոր կողմից՝ ամառային արձակուրդներն անցկացնելով Ուեքսֆորդի կոմսությունում գտնվող հարազատների մոտ։ Նա կրթություն է ստացել Օքսֆորդի Շերբորյան դպրոցում և Ուոդհեմ քոլեջում։ Օքսֆորդում Դեյ-Լյուիսը դարձել է խմբակի մի մասը, որը հավաքվել էր Ու. Հ. Օդենի շուրջ և օգնել նրան խմբագրել «Oxford Poetry» 1927 ժողովածուն։ Նրա առաջին սեփական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Beechen Vigil»-ը, հրատարակվել է 1925 թվականին[14]։

1928 թվականին, երբ Դեյ Լյուիսբ աշխատել է երեք դպրոցներում՝ որպես ուսուցիչ, ներառյալ Լարչֆիլդի դպրոցը, Հելենսբուրգը, Շոտլանդիան (այժմ Լոմոնդի դպրոցը)[14][15]։ Նա ամուսնացել է Կոնստանս Մերի Քինգի հետ։ 1940-ական թվականների ընթացքում նա երկար ու անհանգիստ սիրավեպ է ունեցել վիպասանուհի Ռոզամունդ Լեմանի հետ։ Գրողի առաջին ամուսնությունը խզվել է 1951 թվականին, և նա ամուսնացել է դերասանուհի Ջիլ Բելկոնի հետ, ով չի ընդունել այդ ամուսնությունը և հետագայում հեռացել է դուստրից այն պատճառով, որ Դեյ Լյուիսը 21 տարով մեծ էր Ջիլից[16]։

Ուշ կյանք խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է որպես Մեծ Բրիտանիայի տեղեկատվության նախարարության հրապարակումների խմբագիր՝ Ջորջ Օրուելի իր 1984 հակաուտոպիայում ծաղրած հաստատությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օդենի՝ Դեյ-Լյուիսի մտերիմ ընկերոջ ստեղծագործությունը կորցրել է ազդեցությունը Սեսիլի վրա, և նա զարգացրել է քնարերգության ավելի ավանդական ոճը։ Որոշ քննադատներ կարծում են, որ նա հասել է իր լիարժեք աճին, որպես բանաստեղծ, Word OverAll-ում (1943), երբ նա վերջապես դադարել է կախված լինել Օդենից։ Պատերազմից հետո միացել է Chatto & Windus հրատարակչությանը՝ որպես տնօրեն և ավագ խմբագիր[17]։ 1946 թվականին Դեյ Լյուիսը դասախոսել է Քեմբրիջի համալսարանում՝ հրապարակելով իր դասախոսությունները the Poetic Image-ում (1947)։ Դեյ-Լյուիսը Գեորգ 6-րդի կողմից շնորհվել է Բրիտանական կայսրության ամենահզոր հրամանատարի աստիճանի 1950 թվականին՝ միապետի հոբելյանի ժամանակ։ Ավելի ուշ Օքսֆորդում դասավանդել է պոեզիա 1951-1956 թվականներին։ 1962-1963 թվականներին կրկին աշխատել է Հարվարդի համալսարանում։ Դեյ Լյուիսը դափնեկիր է նշանակվել 1968 թվականին՝ մեկ տարի առաջ Ջոն Մեյսֆիլդի մահից հետո։

Դեյ-Լյուիսը եղել է գրական խմբի նախագահ, թագավորական գրական ընկերության փոխնախագահ, արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, Իռլանդական Գրականության ակադեմիայի անդամ, Լոնդոնում Գրեշեմ քոլեջի հռետորաբանության պրոֆեսոր։

Մահ խմբագրել

 
Սեսիլ Դեյ-Լյուիսի գերեզման

Սեսիլ Դեյ-Լյուիսը մահացել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքից 1972 թվականի մայիսի 22-ին Լեմոնսում (Հարթֆորդշի), Քինգսլի Էյմիսի և Էլիզաբեթ Ջեյն Հովարդի տանը, որտեղ նա և նրա ընտանիքը կանգ էր առել։ Որպես Թոմաս Հարդիի մեծ երկրպագու՝ թաղվել է Սթինսֆորդի Սուրբ Միքայել եկեղեցում նրա գերեզմանի կողքին[14]։ Նրա գերեզմանի վրա մեջբերվում է հենց Դեյ Լյուիսի Is it Far to Go? բանաստեղծությունը։

Դեյ Լյուիսը չորս երեխաների հայր էր[18]։ Առաջին ամուսնությունից ունեցել է երկու երեխա. Շոն Դեյ-Լյուիս, որը հեռուստատեսային քննադատ և գրող է, և Նիկոլաս Դեյ-Լյուիս, որն ինժեներ է դարձել։ Ջիլ Բելքոնի հետ ամուսնության ժամանակ ծնվել են Թեմասին Դեյ-Լյուիսը և Դենիել Դեյ-Լյուիսը[19]։ Շոն Դեյ-Լյուիսը 1980 թվականին հրապարակել է իր հոր կենսագրությունը՝ C. Day Lewis: an English Literary Life։

2012 թվականի հոկտեմբերին Դենիել Դեյ-Լյուիսը իր հոր արխիվը նվիրաբերել է Բոդելյան գրադարանին[20][21][22]։

Նիկոլաս Բլեյք խմբագրել

1935 թվականին Դեյ-Լյուիսը գրել է դետեկտիվ «Պահանջում է ապացույց» վեպը՝ Նիկոլաս Բլեյք կեղծանվան ներքո (կա վարկած, որ փողի կարիքը և հոսող տանիքը նրան դրդել են գրել այս տեսակի վեպ)։ Դեյ-Լյուիսի դեբյուտային դետեկտիվ վեպում ներկայացվել է Նիկոլաս Բլեյքի ապագա վեպերի հերոս, սիրողական դետեկտիվ և ջենտլմեն դետեկտիվ Նայջել Սթրեյնջուեյսը, ով, լինելով հանձնակատար Սքոթլենդ Յարդի օգնականի զարմիկը, ունի նույնպիսի հասանելիություն և լավ հարաբերություններ հանցագործությունների հետաքննության պաշտոնական մարմինների հետ, ինչպիսիք են այլ գեղարվեստական խուզարկուներ` Էլերի Քուինը, Ֆիլո Վենսը և լորդ Փիթեր Ուիմզին։ Ի սկզբանե Նայջել Սթրեյնջուեյսը մոդելավորվել է Վ. Հ. Օդենի օրինակով, բայց սերիալի առաջխաղացման արդյունքում Դեյ-Լյուիսը զարգացրեց կերպարը` որպես ավելի քիչ շռայլ և ավելի լուրջ գործիչ հետագա վեպերի համար[14][23]։

Դեյ-Լյուիսը հրապարակել է ևս 19 դետեկտիվ վեպեր կեղծանվամբ։ 1930-ական թվականների կեսերից Դեյ-Լյուիսն արդեն գումար էր վաստակում բացառապես որպես գրող[14]։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Երիտասարդ հասակում, Մեծ ճգնաժամի ավարտից հետո, Դեյ-Լյուիսն ընդունել է կոմունիստական հայացքներ և 1935-1938 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Նրա վաղ ստեղծագործությունն առանձնացել է դիդակտիկությամբ և սոցիալական թեմաներով տարվածությամբ[24]։ 1937 թվականին խմբագրել է «The Mind in Chains: Socialism and the Cultural Revolution» գիրքը, որի նախաբանում նա աջակցություն է հայտնել «մշակույթի կարիքը չունեցող կապիտալիզմի» դեմ ազգային ֆոնդին։ Նա բացատրել է, որ անվանումը վերաբերում է Պրոմեթևսին, որը կապված է շղթաներով, և մեջբերել է Պերսի Բիշի Շելլիի «Prometheus Unbound» գրքի նախաբանը։

1930-ական թվականների վերջից հետո, որոնք ԽՍՀՄ-ում Իոսիֆ Ստալինի կառավարման ժամանակ առանձնացել են մասսայական մաքրումներով, ճնշումներով և մահապատիժներով, Դեյ-Լյուիսը հետզհետե հիասթափվել է կոմունիզմից[14]։ «The Buried Day» (1960) ինքնակենսագրականում նա հրաժարվել է նախկին կոմունիստական հայացքներից[25]։ «Դժոխքում չկա ընտրության հնարավորություն» 1964 թվականի դետեկտիվ վեպը պարունակում է կոմունիստ-դոկտրինյորների թունոտ կերպարը, Խորհրդային Միության ճնշումներն ընդդեմ 1956 թվականի Հունգարական հեղափոխության և խորհրդային հետախույզների գործելաոճը։

Ընտրյալ մատենագրություն խմբագրել

Բանաստեղծական ժողովածուներ խմբագրել

  • Transitional Poem (1929)
  • From Feathers to Iron (1931)
  • Collected Poems 1929-1933 (1935)
  • A Time to Dance and Other Poems (1935)
  • Overtures to Death (1938)
  • Short Is the Time (1945)
  • Collected Poems (1954)
  • Pegasus and Other Poems (1957)
  • The Gate, and Other Poems (1962)
  • The Whispering Roots and Other Poems (1970)[26]
  • The Complete Poems of C.Day-Lewis (1992)[17]
  • A New Anthology of Modern Verse 1920-1940 (1941), Լ.Ա. Ջ. Սթրոնգի հրատարակչությամբ
  • The Chatto Book of Modern Poetry 1915-1955 (1956), Ջոն Լեմանի հրատարակչությամբ

Էսսեների ժողովածուներ խմբագրել

  • A Hope for Poetry (1934)[24]
  • Poetry for You (1944)
  • The Poetic Image (1947)

Թարգմանություններ խմբագրել

Վեպեր, հրատարակություններ՝ սեփական անվան տակ խմբագրել

Ինքնակենսագրական խմբագրել

  • The Buried Day (1960)

Վեպեր խմբագրել

  • The Friendly Tree (1936)
  • Starting Point (1937)
  • Child of Misfortune (1939)

Մանկական գրականություն խմբագրել

  • Dick Willoughby (1933)
  • The Otterbury Incident (1948)

Նիկոլաս Բլեյք խմբագրել

Նայջել Սթրեյնջուեյս խմբագրել

  • Անհրաժեշտ են ապացույցներ (անգլ.՝ Question of Proof) (1935)
  • Thou Shell of Death (1936)
  • There's Trouble Brewing (1937)
  • Հրեշը պիտի մեռնի (անգլ.՝ The Beast Must Die) (1938)
  • Դանակով ժպտերերսը (անգլ.՝ The Smiler with the Knife) (1939)
  • Malice in Wonderland (1940, թողարկվել է նաև՝ որպես The Summer Camp Mystery)
  • The Case of the Abominable Snowman (1941, թողարկվում է նաև՝ որպես The Corpse in the Snowman)
  • Minute for Murder (1947)
  • Ճանապարհորդի գլուխը (անգլ.՝ Head of a Traveller) (1949, թարգմանվել է նաև՝ որպես Պլեշ Մեդոուի գաղտնիքը)
  • The Dreadful Hollow (1953)
  • The Whisper in the Gloom (1954, թողարկվում է նաև՝ որպես Catch and Kill)
  • End of Chapter (1957, թարգմանվել է նաև՝ որպես Որոշիչ ապացույց)
  • Այրի կնոջ ծովագնացությունը (անգլ.՝ The Widow's Cruise) (1959)
  • The Worm of Death (1961)
  • Դժողքում ընտրություն չկա (անգլ.՝ The Sad Variety) (1964)
  • The Morning after Death (1966)

Ցնակից դուրս խմբագրել

  • A Tangled Web (1956, թողարկվել է նաև՝ որպես Death and Daisy Bland)
  • A Penknife in My Heart (1958)
  • Մահացու կատակ (անգլ.՝ The Deadly Joker) (1963)
  • The Private Wound (1968)

Գրականություն խմբագրել

  • Sean Day-Lewis, Cecil Day-Lewis: An English Literary Life (1980)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  6. 6,0 6,1 Kindred Britain
  7. Западноевропейская поэзия XX века / Сост. И. Бочкарева, М. Ваксмахер и др.; Вступ. ст. Р. Рождественского. — М.: Худож. лит., 1977. — 846 с. — (Б-ка всемирн. лит.)
  8. McKinstry, Leo Operation Sealion: How Britain Crushed the German War Machine's Dreams of Invasion in 194 London: John Murray Publishers, 2015 201. 1848547048
  9. «The Garden at Ballintubbert: Stradbally, County Laois». Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
  10. The Principal Probate Registry, Calendar of the Grants of Probate and Letters of Administration made in the Probate Registries of the High Court of Justice in England (London; 1937), p. 105.
  11. Southwell Registration District in the third quarter of 1937; see General Register Office, England and Wales Civil Registration Indexes (London; Third Quarter, 1937), names Lev-Lew, p. 28.
  12. [1]
  13. Cecil Day-Lewis The Buried Day. — 1960. — С. 17.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Cecil Day-Lewis Արխիվացված 27 Ապրիլ 2006 Wayback Machine
  15. https://www.theguardian.com/uk/2008/aug/31/helensburgh.heroes
  16. "Obituary: Jill Balcon",The Guardian
  17. 17,0 17,1 «BBC». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  18. «Cecil Day-Lewis, poet laureate, dies», The Montreal Gazette, 1972 թ․ մայիսի 22, Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին
  19. Rainey, Sarah (2013 թ․ մարտի 1). «My brother Daniel Day-Lewis won't talk to me any more». The Telegraph. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  20. «Daniel Day-Lewis donates poet father's archive». BBC News. 2012 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  21. «Bodleian library celebrates acquisition of Cecil Day-Lewis archive». The Daily Telegraph. 2012 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  22. «Daniel Day-Lewis Gives Poet Dad's Work to Oxford». The Washington Times.
  23. Neglected British Crime Writers Արխիվացված 8 Մայիս 2006 archive.today
  24. 24,0 24,1 24,2 Day Lewis, C, Infoplease
  25. Arte Historia Personajes Արխիվացված 10 Մարտ 2007 Wayback Machine
  26. 26,0 26,1 «Day Lewis, C. | Infoplease». www.infoplease.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  27. An extract from this, Orpheus and Eurydice, appeared in The Queen's Book of the Red Cross.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ Դեյ-Լյուիս» հոդվածին։