Արևմտյան Կովկաս
Արևմտյան Կովկաս, Մեծ Կովկասյան լեռնաշղթայի մի մաս, որը գտնվում է Էլբրուս լեռան վրայով անցնող միջօրեականից արևմուտք։ Արևմտյան Կովկասի մի մասը՝ Անապայից մինչև Ֆիշթ լեռը, բնութագրվում է ցածր և միջին ռելիեֆով (այսպես կոչված՝ Հյուսիսարևմտյան կամ Սևծովյան Կովկաս), դեպի արևելք մինչև Էլբրուս ընկած հատվածում լեռնային համակարգը ձեռք է բերում տիպիկ ալպյան տեսք՝ բազմաթիվ սառցադաշտերով և բարձրլեռնային ռելիեֆային ձևերով։ Մեծ Կովկասյան լեռնաշղթայի միայն Ֆիշթ լեռից մինչև Էլբրուս ընկած հատվածը հանդիսանում է Արևմտյան Կովկասի լեռնագնացային և զբոսաշրջային կարևոր երթուղին։
Արևմտյան Կովկաս | |
Western Caucasus* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Արևմտյան Կովկասը Տուբունայա գագաթից, Կրասնայա Պոլյանա | |
Երկիր | Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 44° հս․. լ. 40° ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1999 (անհայտ նստաշրջան) |
Համար | 900 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Արևմտյան Կովկասի տարածքի աշխարհագրական հատվածում ստեղծվել է Համաշխարհային բնական ժառանգության համանուն տարածք։ Այս տարածքը ներառում է Կովկասի պետական արգելոցը, Սոչիի ազգային պարկը, Մեծ Թխաչի բնական պարկը, բնական հուշարձաններ` «Բույնի (Կատաղի) լեռնաշղթան», «Ցիցա գետի վերին հոսանքները», «Պշիխ և Պշիխաշխա գետերի վերին հոսանքները», ինչպես նաև Կովկասյան արգելոցի բուֆերային գոտու մի մասը՝ ձգվելով նրա հյուսիսային և հյուսիսարևմտյան եզրերով (1 կմ երկարությամբ)[1]։ Այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո՝ որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Լեռնագնացների և զբոսաշրջիկների համար ամենատարածված վայրերն են Արխիզը, Դոմբայը, Ուզունկոլը[2][3][4]։
Կենսոլորտային արգելոց
խմբագրելԱրևմտյան Կովկասը իր մեջ ներառում է նաև Կովկասյան բնական արգելոցը (Ռուսաստանի Կովկասի պետական բնական կենսոլորտային արգելոց), որը գտնվում է Կրասնոդարի երկրամասում, Ադիգեայում և Կարաչայ-Չերքեզիայում և արգելոց է դարձել Խորհրդային կառավարության ժամանակ։ Այստեղ պահպանվում են մոտ 85 մ բարձրությամբ Կովկասյան եղևինի նմուշներ, որոնք համարվում են Եվրոպայի ամենաբարձր ծառերը, և Սոչի քաղաքում՝ հատապտղային կենու և մշտադալար տոսախի եզակի անտառներ։
Արգելոցի ալպյան բույսերի մոտ մեկ երրորդը համարվում է էնդեմիկ։ Այս շրջանը ներառում է նաև Սոչի ազգային պարկը։
Արևմտյան Կովկասը նաև կովկասյան բիզոնի ծագման և վերածննդի վայրն է։ Վերջին վայրի բիզոնը աշխարհում սպանվել է այստեղ որսագողերի կողմից՝ 1927 թվականին։ Ամերիկյան բիզոնի հետ մասամբ խաչասերված բիզոնը վերականգնվել է մի քանի տասնամյակ անց։
2009 թվականին Սոչի ազգային պարկում ստեղծվել է պարսկական ընձառյուծի վերարտադրողական կենտրոն, որտեղ 2009 թվականիի սեպտեմբերից պահվում են Թուրքմենստանից բերված երկու արու, իսկ 2010 թվականի մայիսից՝ Իրանից երկու էգ ընձառյուծներ։ Նրանց սերունդները բաց կթողնվեն կենսոլորտային արգելոց։
2012 թվականին Պորտուգալիայում գտնվող Լիսաբոնի կենդանաբանական այգուց Սոչիի պարկ բերվեց մի զույգ ընձառյուծ։ 2013 թվականի հուլիսին զույգը ձագ ունեցավ։ Ըստ WWF Ռուսաստանի տեսակների համակարգող Նատալյա Դրոնովայի՝ ձագերը բաց կթողնվեն այն ժամանակ, երբ իրենց ծնողներից կսովորեն գոյատևման հմտությունները։
Պատկերասրահ
խմբագրել-
Արևմտյան Կովկասը նամականիշի վրա
-
Արևմտյան Կովկաս, Դոմբայ, Բալալակայա գագաթը, 3861 մ
-
Թխաչի գագաթները ամպերում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արևմտյան Կովկաս unesco.ru / Համաշխարհային ժառանգության օբյեկտներ
- ↑ Mountain.RU — Ամեն ինչ լեռների մասին, լեռնագնացություն, լեռնային դահուկավազք, սնոուբորդ։ Արշավախմբեր։ Կովկաս, Ղրիմ, Ալթայ, Պամիր, Տյան-Շան, Հիմալայներ, Սիբիր, Ուրալ …
- ↑ Դոմբայ ինֆո. ամեն ինչ լեռնային տուրիզմի մասին։ Տարածաշրջանային տուր-պորտալ // Դոմբայ ինֆո
- ↑ «Դոմբայ Info :: Dombai.Инфо — Ողջ Դոմբայը, ամեն ինչ Դոմբայի մասին, ամեն ինչ Դոմբայում։ Ամենաթարմ լուրերը Դոմբայի, Մերձէլբրուսի, Արխիզի և Կրասնայա Պոլյանայի մասին։ Եղանակը, գները…». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
Գրականություն
խմբագրել- Арсенин В. В., Бондарев Н. Д., Сергиевский Э. Д. Горные путешествия по Западному Кавказу. — М.: Физкультура и спорт, 1968. — 152 с. — (По родным просторам). — 25 000 экз.
- Арсенин В. В., Бондарев Н. Д., Сергиевский Э. Д. Горные путешествия по Западному Кавказу / Фото авторов, а также Л. В. Вегенера, С. Л. Лавриновича и А. Г. Пономарёва. — 2-е изд., доп. — М.: Физкультура и спорт, 1976. — 248 с. — (По родным просторам). — 50 000 экз.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արևմտյան Կովկաս կատեգորիայում։ |